Այսօր՝ 20 մարտի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 486.8AMD
1EUR = 550AMD
1RUB = 7.45AMD
Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ, որ ձեր մարզում նոր զիբիլանոց ա ուզում բացվի Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ ավելի շատ տառապում են երիտասարդները Մեր քաղաքական համակարգը վերածվում է մեկ մարդու իշխանության Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ փրկարարներն արգելափակումից դ... Այսքան պրիմիտիվ և այսքան կարճատես իշխանություն երբևէ չի եղել
ԼՐԱՀՈՍ
Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ, որ ձեր մարզում նոր զիբիլանոց ա ուզում բացվի Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ ավելի շատ տառապում են երիտասարդները Մեր քաղաքական համակարգը վերածվում է մեկ մարդու իշխանության Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24 ուղևորի Այսքան պրիմիտիվ և այսքան կարճատես իշխանություն երբևէ չի եղել Երևանի քաղաքապետարանը կյանքի է կոչում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու քաղաքականությունը Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու հատկանիշներով «Փոքրիկ Նիկոլը». Պատգամավորը հատո՞ւկ է նմանակում վարչապետին. ՀՐԱՊԱՐԱԿ Անվտանգության խորհրդի քարտուղարը «լյապեր» է թողնում. Վարչապետի աշխատակազմից զգուշացրել են. ՓԱՍՏ Միասնականության այլընտրանքն անդառնալի կորուստներն են (հյուրը՝ Վահան Բաբայան). Livenews.am Սա վանդալիզմ է Նման հայտարարություններ իրականում արվում են ռազմական էսկալացիաներից առաջ «Վտանգն արդեն մեր տուն է մտել». Կարին Տոնոյան. Իրավունք TV Մտքի գոհարներ. Հովիկ Աղազարյան Փաշինյանը նիստ արեց նիստ անելու համար Այսօր, կարծում եմ, Փաշինյանը Անվտանության խորհրդի նիստում կստանա Արցախի անունից բանակցելու հատուկ թույլտվություն Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը ևս իրենով անել. Նրանց ծնողները մտերիմ են. ԺԱՄԱՆԱԿ Եկածների առջեւ պահանջ է դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար. ԻՐԱՏԵՍ ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հաստատեց ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի կանոնադրությունը Արցախում տեղի կունենա ՀՀ անվտանգության խորհրդի հերթական նիստը Փաշինյանը արդեն պետք է պատրաստի իր հրաժարականի տեքստը Դիվանագիտական լուրջ провал,որը նախադեպը չի ունեցել Պահանջվում են նոր ,թավշյա ,ոչ բռնի շարիկ գլորողներ Տնտեսական հեղափոխության միֆը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ Հանրային Խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի օրոք Սերժ Սարգսյանի օրոք մեր միջազգային պահուստները ունեցել են հետևյալ ցուցանիշները ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հնդկաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում Замужем за президентом-часть 2: Россия 24 ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով Փաշինյանն անդրադարձավ պետական համակարգում բարձրակարգ աշխատողների խնդրին և «պարգևավճարային սկանդալ»-ին Սրա համար ե՞ն մարդիկ ձեզ վստահել և մանդատ տվել, որ հազարավոր պետական աշխատողի անվանեք արժեք չստեղծող զանգված Փաշինյանը ՀԴՄ կտրոններ հաշվելու փոխարեն,ավելի լավ է ասի՝ ե՞րբ է թոշակառուն կոպեկների փոխարեն իրոք թոշակ ստանալու Փաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը Замужем за президентом-часть 1. Россия 24 Հայաստանի ղեկավարը կրկին իր «թղթի շերեփով» գնաց Եվրոպա և հետ է գալիս խաղաղության մասին Տուսկի դատարկ դատողություններով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը Վազգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան Կատարեք տված խոստումները. Փաշինյանի դեմ սպասվում են բողոքի ակցիաներ. ՀՐԱՊԱՐԱԿ Վաղը նման հարձակումներ կանեն գիշերով մենակ փողոցում քայլող յուրաքանչյուր մարդու վրա և դա կդառնա մարդկանց լռեցման նոր պրակտիկա Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության «Հայոց աշխարհի տերերը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 14.00, Ազգային գրադարանում Այս «կարկառուն» միտքը կարող էր ծնվել միայն «հեղափոխական» կառավարության գլխում և գիշերային շերեփ խփողների մոտ այն կարող է դառնալ նոր թավշյա հոգևոր սնունդ Տեղի ունեցավ Մեծահասակների Կարատեի Հայաստանի 31-րդ առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Միայն փաստեր #15. Մատենադարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Մարտի 1-ի զոհերի ծնողների վիշտը օգտագործվում է քաղաքական նպատակներով». Ս. Նիկոյան. Իրավունք TV Հայելու առաջ 28.02.2019 Թեհմինա Վարդանյան, Վահան Բաբայան Մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի իրավական գնահատական, բայց ոչ մի դեպքում այն չպետք է ծառայի քաղաքական վրեժխնդրւթյանը Տիկի՛ն Ղարիբյան աշխարհը վաղուց զենքով չեն գրավում, գրավում են արվեստով. Հայկ Բաբայան Քաղաքապետարանի գործիչները մատնվել են անգործության. ո՞ր փուլում է ոստիկանապետի գրության պատասխանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հերթական շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը. Աշոտյան ՊՊԾ գնդի գործով դատավորը որոշեց դատական նիստը դռնփակ անցկացնել մինչև դատաքննության ավարտը Վարչապետի ձեռքը մնաց օդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փողոցները քանդելով, մեքենաներ այրելով հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել. «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Գեբելսյան ժամանակների հոտ է գալիս Հայկ Մարությանի որոշմամբ՝ «Հրապարակ» օրաթերթին եւ այլ լրատվամիջոցներին վտարում են խմբագրությունների տարածքներից Նիկոլի կառավարությունը Հայաստանում կրկնում է նույնը ինչ անում էր ԼՏՊ ի իշխանությունը Միայն փաստեր #14. Արտահանում և ներմուծում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փնտրվում է 14-ամյա Գրետա Հարությունյանը. երեխայի մոտ առկա է դաունի համախտանիշ Թուրքիայում եկեղեցու պատին հայտնվել են ռասիստական բնույթի հերթական գրառումները Երկրին անհրաժեշտ է երկաթյա ձեռք,այլ ոչ թե պոպուլիստ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել Միայն փաստեր #13. Գրանցված ավտոմեքենաների քանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». Վահան Բաբայանը կառաջադրվի՞ Արցախի նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #12. Դատական իշխանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հեղափոխության հակառակ կողմը Հարցազրույց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ. Իրավունք TV Մտքի գոհարներ. Արայիկ Հարությունյան 2015 թվականին Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ԵԽ-ում բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Իմ մասնագիտական օգնությունն եմ առաջարկում ԱԱԾ ին և ՀՔԾ ին 2008-2018 թթ Էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառայությունները դարձել են ավելի արդյունավետ

Պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները. ԱԻՆ-ը զգուշացնում է

Ձմռանը` ջեռուցման ակտիվ շրջանում, զգալի թիվ են կազմում բնական գազի անզգույշ օգտագործման հետ կապված դժբախտ պատահարները, որոնք հիմնականում առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, գազասարքերի շահագործման կանոնների խախտումից:

Մասնավորապես` 2005-2017թթ. ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների թվի աճին զուգահեռ ավելացել է նաև տուժածների թիվը, սակայն անվտանգության կանոնները պահպանելու և արագ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել զոհերի քանակը:

Բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները:

• Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը և դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից: Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը և վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները:
• Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն: Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի և օդափոխության անցքի քարշը` անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները:
• Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը: Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը և այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ:
• Չի´ կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին:
• Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը և ապա` պարագայի փականը:
• Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուրավառ հեղուկներ:
• Չի´ կարելի գազի խողովակաշարից կախել ծանր իրեր, կապել լվացքի պարան և այլն:
• Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից:
• Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան:

Մեծ վտանգ է ներկայացնում գազի բալոնը: Տաքանալիս այն կարող է պայթել` առաջացնելով ծանր հետևանքներ: Եթե հրդեհի ժամանակ կրակը տարածվում է դեպի հեղուկ գազի բալոնը, այն պետք է անմիջապես անջատել գազօջախից և հեռացնել բնակարանից, տանել անվտանգ տեղ, հետո ձեռնամուխ լինել հրդեհի վերացմանը:

Հիշեցնում ենք, որ հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարով:

Գազի հոսակորուստը հայտնաբերելու եղանակները`
• աչքով. օճառաջրով թրջված գազի խողովակների վրա հոսակորուստի տեղում առաջանում են պղպջակներ:
• լսողությամբ. ուժեղ հոսակորուստի դեպքում գազը դուրս է գալիս շչոցով:
• հոտառությամբ. գազին բնորոշ հոտն ավելի ուժեղ է դառնում հոսակորուստի տեղի մոտ: Չի կարելի հոսակորուստի տեղը որոնել բաց կրակի օգնությամբ:

Եթե բնակարանում գազի հոսակորուստ է տեղի ունեցել, ապա`
• անհապաղ զգուշացրեք հարևաններին և նրանց հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների, խուսափեք այն գործողություններից, որոնք կարող են առաջացնել կայծարձակում և օդի ջերմաստիճանի բարձրացում.
• օդափոխեք բնակարանը` բացելով պատուհաններն ու այնտեղից հեռացնելով բոլոր մարդկանց: Չի կարելի ծխել, լուցկի վառել, էլեկտրական զանգի կոճակը սեղմել, հեռախոսով զանգահարել (վարդակից լարը հանեք, որ ձեզ չկարողանան զանգահարել): Հաճախ կայծ է հայտնվում որևէ էլեկտրասարք միացնելիս (շատ հաճախ` սառնարան) և դա բավական է, որ պայթյուն առաջանա` չնայած զգուշության նպատակով ձեռնարկվող միջոցներին.
• եթե հնարավոր է, դադարեցրեք գազի մատակարարումը, դուրս եկեք բնակարանից` փակելով դուռը և գազի ծառայության մասնագետների գալուն սպասեք փողոցում:

Եթե գազն այրվում է հոսակորուստի տեղում, ապա
• անմիջապես բնակարանից հեռացրեք բոլոր մարդկանց և հարևանի տնից հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների ու հրշեջ-փրկարարների.
• քանի գազն այրվում է` պայթյունի վտանգ չկա, ուստի երբեք մի փորձեք մարել բոցը, որովհետև դա կհանգեցնի աղետի. գազն ու օդը միասին առաջացնում են պայթուցիկ խառնուրդ և կրակի աղբյուրի առկայության դեպքում (գերտաքացած մետաղ, այրվող ածխակտորներ, կայծեր, էլեկտրական աղեղ) պայթյունն անխուսափելի է.
• աշխատեք փակել գազամատակարարումը, հետևեք, որ չայրվեն կրակին մոտ գտնվող առարկաները (վարագույրներ, սրբիչներ և այլն):

Եթե հրածորանում (горелка) բոցը մարել է, ապա
• մարած հրածորանը նկատելով` մի փորձեք այն նորից այրել. դա կհանգեցնի կուտակված գազի պայթյունի: Փակեք գազի ծորակը, բացեք պատուհանները և օդափոխեք խոհանոցը.
• սպասեք, մինչև հրածորանը սառչի (անհրաժեշտության դեպքում այն մաքրեք սննդի ու յուղի մնացորդներից, փչեք գազի հոսքի անցքերը) և հետո նորից վառեք գազը` նախապես փակելով պատուհանները և վերացնելով միջանցահովիկը.
• եթե խոհանոցում շատ գազ է կուտակվել, ապա թունավորվելուց խուսափելու համար թաշկինակը ջրով թրջեք, սեղմեք դեմքին և, դրա միջով շնչելով, մտեք խոհանոց ու փակեք գազի ծորակը: Եթե դա անել չի հաջողվում, անմիջապես տարահանեք աստիճանահարթակի բոլոր հարևաններին և կանչեք գազի վթարային ծառայության վարպետների ու հրշեջ-փրկարարների.
• գազից թունավորվածներին, տուժածներին օգնություն ցույց տվեք:

Պակաս կարևոր չեն նաև հրդեհային անվտանգության ապահովման համար թիթեղյա վառարաններին ներկայացվող պահանջները, մասնավորապես` արգելվում է.
• վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում և թողնել առանց հսկողության,
• վառարանի գործարկման համար օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ,
• բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները,
• վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաև վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: Հորիզոնական ծխնելույզների և սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս,
• վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջևի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն ոչ պակաս, քան 25 սմ,
• վառարանի ծխնելույզը դուրս բերել տանիք: Ծխատար թիթեղյա խողովակները անհրաժեշտ է երկարացնել և լուսամուտով դուրս հանել,
• վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր,
• գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին:

website by Sargssyan