Այսօր՝ 22 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Երկխոսությունը չի մտնում ակտիվիստների ծրագրերի մեջ Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող. Կարեն Կ... Ազատամարտի վետերանների միությունը կոչ է արել Փաշինյանին գործել բացառապես օրենքի տառով Ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ կցրի այն. ... Ս. Սարգսյանին ու Ն. Փաշինյանին կոչ եմ անում կրկին հանդիպել, այն կարող է բազմաթիվ հարցեր լուծել. Է. Մ... Նիկոլը ևս մեկ անգամ ցույց տվեց քաղաքական իր անհասունությունը Սփյուռքը և Հայաստանի ներքաղաքական պայքարը Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից և խոսում եք շանտաժի լեզվով. Սարգսյանը՝ Փաշինյանին Սարգսյանն ու Փաշինյանը հայտարարի չեկան. հանդիպումն ավարտվեց «Ամեն ինչ կամ ոչինչ»-ը հաճախ ավարտվում է հենց ոչնչով
ԼՐԱՀՈՍ
Երկխոսությունը չի մտնում ակտիվիստների ծրագրերի մեջ Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող. Կարեն Կարապետյան Ազատամարտի վետերանների միությունը կոչ է արել Փաշինյանին գործել բացառապես օրենքի տառով Ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ կցրի այն. հայտարարություն Ս. Սարգսյանին ու Ն. Փաշինյանին կոչ եմ անում կրկին հանդիպել, այն կարող է բազմաթիվ հարցեր լուծել. Է. Մարուքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Նիկոլը ևս մեկ անգամ ցույց տվեց քաղաքական իր անհասունությունը Սփյուռքը և Հայաստանի ներքաղաքական պայքարը Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից և խոսում եք շանտաժի լեզվով. Սարգսյանը՝ Փաշինյանին Սարգսյանն ու Փաշինյանը հայտարարի չեկան. հանդիպումն ավարտվեց «Ամեն ինչ կամ ոչինչ»-ը հաճախ ավարտվում է հենց ոչնչով Մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. ուղիղ Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Սերժ Սարգսյանին «Օրինականության համար պայքարողները չեն կարող անօրինական պահանջներ ներկայացնել» «Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է» Վթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած Մշակույթի գործիչները իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները Դասապրոցեսը չպետք է խաթարվի. Պոլիտեխնիկի ՀԳ ամբիոնի վարիչ ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել. ձայնագրություն Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նման կերպով մեր քաղաքացիների, մեր ազգի վիճակը չենք կարող լավացնել. ներդրող Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ Ոստիկանությունը արձագանքել է Հրազդանում տեղի ունեցած դեպքին ՀԲԸՄ-ն երկխոսության կոչ է անում Չպետք է ոտնահարվեն այն ուսանողների իրավունքները, ովքեր ցանկանում են դասի նստել. ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի դեկան Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուր Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին Այնպիսի ծայրահեղ վիճակ չէ, որ ազգովին թողնենք մեր գործերն ու քաղաքականությամբ զբաղվենք. ԵՊՀ դեկան «Ստեղծված իրավիճակը ուղղակի և անուղղակի խոչընդոտում է տնտեսությանը և երկրի կայունությանը» Մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել Արցախի ԱԺ-ն կոչ է անում երկխոսությամբ հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ Իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը՝ միայն ու միայն երկխոսությունն է. Ա. Բախշյան «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի. ՄԻՊ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Յուրա Մովսիսյանը «Յուրգորդեն»-ի կազմում ևս մեկ հանդիպում բաց կթողնի Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ Ադրբեջանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին. տեսանյութ, լուսանկարներ «Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով «Առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին» Երեք հոգու մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար. (լուսանկարներ) Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Արվեստագետները տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծում համարում են երկխոսությունը «Սթափության, միասնության, համերաշխության, հանդուրժողականության և երկխոսության կոչ ենք անում» «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի հայտարարությանը Ձերբակալվել է անօրինական հավաքի ժամանակ ԵՊՀ-ի շենք ներխուժած անձը Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ. Տեսանյութ Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 93 անձի «Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը «Ստեղծված իրավիճակը սպառնալիք է պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը» Տուսկը և Յունկերը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա. Տեսանյութ Ստեղծված իրավիճակը բացասական է անդրադառնում տնտեսության վրա. Երվանդ Թավադյան Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին «Տնտեսության զարգացման համար կարևորում է ներքին անդորրն ու հասարակության համերաշխությունը» Վաչե Գաբրիելյանն ամերիկացի գործընկերներին է ներկայացրել կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը «Նիկոլ Փաշինյանը մշտապես ընկալվել է որպես ոչ հավասարակշիռ, էքսցենտրիկ քաղաքական գործիչ» Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 70 անձի ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն Իտալիայում հազվագյուտ շագանակագույն արջ է սատկել Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու ՀՀ վարչապետի պատրաստակամությունը Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանը պարտավոր է չկտրվել իրականությունից Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 43 անձի «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին «Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել. տեսանյութը՝ շուտով 2018 թվականը լավ է սկսվել` անցած 3 ամիսներին Հայաստանը կրկին տնտեսական աճ է արձանագրել. Արսեն Ղազարյան Մանոլաս. «Ռոման» կանգնեցրել է «Բարսելոնային» Մեսսիի հետ, կկանգնեցնի նաև Սալահին Մտավորականները շնորհավորել և իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանն ապակայունացնող ակցիաների շարունակականության մեջ

Բոլորը գիտակցում են ընտրությունների կարևորությունը

Ընտրությունները քթի տակ են, բայց քաղաքական ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում լեզու գտնել իրար հետ՝ համաձայնության գալ եթե ոչ լայն, ապա գոնե «լոկալ» համախմբման շատ թե քիչ խոստումնալից ձեւաչափեր կազմելու հարցում։ Բոլորը բոլորի հետ բանակցում են, «Համախմբում» կուսակցությունը նույնիսկ բանակցողների հատուկ խումբ է ստեղծել, բայց սայլը տեղից չի շարժվում։
Ի՞նչն է խնդիրը՝ ինչո՞վ է պայմանավորված ընտրական սեզոնի պաշտոնական մեկնարկի շեմին ընդդիմադիր դաշտում ստեղծված աննախադեպ անորոշ իրավիճակը։ Մեր հարցերին պատասխանում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ։

-Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները՝ կուսակցությունները եւ անհատները, հայտարարում են, որ բանակցություններ են վարում տարբեր քաղաքական ուժերի հետ եւ հակված են դաշինքներով գնալ ընտրություններին։ Կարեւորն այն է, որ բոլորն էլ պատրաստ են մասնակցելու ընտրական գործընթացներին։ Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը գիտակցում են այս ընտրությունների կարեւորությունը, անկախ նրանից, թե ով ում հետ եւ ինչ ձեւաչափով կմասնակցի՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին։
Ավելին՝ կա որոշակի վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ, եւ դա գալիս է թե՛ քաղաքական ուժերի այս կամ այն չափով կայացած լինելուց, թե՛ Ընտրական նոր օրենսգրքում նախատեսված վերահսկողական լծակներից։ Փաստն այն է, որ ընդդիմության հիմնական պահանջները կյանքի են կոչվել թե՛ քվեարկած անձանց ցուցակների հրապարակման, թե՛ տեղամասերում տեսախցիկների տեղադրման եւ ընտրական ողջ գործընթացի առցանց հեռարձակման, թե՛ խախտումների համար սահմանված պատժամիջոցների խստացման առումով։

-Հայտնի է, որ Սփյուռքի մեր որոշ հայրենակիցներ ցանկանում են որպես դիտորդ հետեւել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքին։ Սա կարո՞ղ է բարձրացնել հանրության վստահությունն ընտրությունների արդյունքների նկատմամբ։

-Չէի ուզենա հարցը քննարկել Հայաստան-Սփյուռք հարթության վրա, առավել եւս՝ տարանջատել Հայաստանը Սփյուռքից։ Միշտ էլ միջազգային տարբեր դիտորդական կազմակերպություններ եկել եւ վերահսկել են մեր ընտրությունների ընթացքը, տեղական դիտորդների պակաս նույնպես երբեք չի զգացվել։
Չեմ կարծում, թե այստեղի ընդդիմադիր գործիչները կամ դիտորդական կազմակերպությունները պակաս ազնիվ են եւ պակաս հետեւողական` ընտրական գործընթացը վերահսկելու հարցում։ Ավելին՝ ապրելով երկրի «դարդուցավով», ավելի լավատեղյակ են ընտրական գործընթացի նրբություններին եւ շատ ավելի բովանդակային, պրոֆեսիոնալ վերահսկողություն կարող են իրականացնել։
Հիմա, եթե Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, մյուսները որոշել են իրենց լուման ներդնել այդ գործում, խնդիր չեմ տեսնում. բարով գան՝ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Գուցե դա շարժառիթ կլինի նրանց համար, մոտիկից հետեւելով ընտրական գործընթացին՝ համոզվելու, որ «համատարած կեղծիքների» մասին լուրերը խիստ չափազանցված են, եւ փոխելու իրենց վերաբերմունքը Հայաստանում ընթացող նաեւ այլ գործընթացների նկատմամբ։

-Մեր ընդդիմությունը կկարողանա՞ վերահսկել ընտրությունների ընթացքը։

-Մշտապես ասել եմ՝ նույնիսկ հին օրենսգրքով ընդդիմությունը բավարար գործիքներ ուներ ապահովելու ընտրությունների լիարժեք վերահսկողությունը եւ համարժեք գնահատական տալու ընտրական գործընթացին։ Ընդամենը ամիսներ առաջ մենք անցկացրինք տեղական ընտրություններ, եւ միայն մեկ դեպքում ընդդիմադիր ուժերն ունեցան արդյունք։
Եթե հիշում եք, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շրջանակներում նորամուծություններ ենք արել նաեւ Քրեական օրենսգրքում՝ խստացնելով ընտրախախտումների համար սահմանված քրեական պատասխանատվությունը։ Հետեւաբար այս ընտրական գործընթացը լինելու է լիովին վերահսկելի եւ թափանցիկ, ինչի մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել են նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունվարի 12-ի համարում

Հարցում
website by Sargssyan