Այսօր՝ 28 հունիսի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
«Հին Երևան» ծրագրով Արամ Մանուկյանի շենքը կպահպանվի, Աֆրիկյանների շենքը՝ կվերանորոգվի Գրող Վլադիմիր Աբրահամյանը հուղարկավորվեց Գեղամասար գյուղի գերեզմանոցում Միացյալ Նահանգներում հայ տղամարդը ձերբակալվել է 5-ամյա որդուն սպանելու մեղադրանքով Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս Ազնավուրն այցելել է Մարսելում Հայաստանի հյուպատոսություն և պարգևատրվել մեդալով «Պատվերով հարցազրույց» հատուկ նախագծի հյուրն է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիրականացվեն հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման ծր... Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր Երեկոյան կինոդիտում. «Սև պատարագ»
ԼՐԱՀՈՍ
«Հին Երևան» ծրագրով Արամ Մանուկյանի շենքը կպահպանվի, Աֆրիկյանների շենքը՝ կվերանորոգվի Գրող Վլադիմիր Աբրահամյանը հուղարկավորվեց Գեղամասար գյուղի գերեզմանոցում Միացյալ Նահանգներում հայ տղամարդը ձերբակալվել է 5-ամյա որդուն սպանելու մեղադրանքով Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս Ազնավուրն այցելել է Մարսելում Հայաստանի հյուպատոսություն և պարգևատրվել մեդալով «Պատվերով հարցազրույց» հատուկ նախագծի հյուրն է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիրականացվեն հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման ծրագրեր Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր Երեկոյան կինոդիտում. «Սև պատարագ» Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է 1.2 տոկոսով Շվեյցարացի պաշտոնյաները բարձր են գնահատել հայկական պանիրների որակը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին ԵԽԽՎ քննարկումները բացահայտեցին տարիներ շարունակ թաքնված կերպով Ադրբեջանի լոբբինգով զբաղվող պաշտոնյաներին. Նաիրա Զոհրաբյան Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ վիճակագրությամբ սնել սեփական հանրությանը Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել Արագածոտնում ավազակային հարձակման դեպքի առթիվ ԿԲ-ն կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարելու է միջազգային մրցույթ Արցախի ԱԺ-ն կհրավիրի 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը Արա Բաբլոյանը հանդիպել է Կորեայի խորհրդարանի ղեկավարի հետ Բրիթնի Սփիրսը բալետի պարուհու է նմանակել Թաիլանդի լողափին ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները Նազենի Հովհաննիսյանն իր մոդելավորած զգեստով լուսանկարներ է հրապարակել ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման Հունիսի 27-29-ը հովտային գոտիներում կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն Նախագահ Սարգսյանը ստորագրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքը Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի ունեցվածքը Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման Եվրահանձնաժողովը Google-ին տուգանեց 2,4 մլրդ եվրոյի չափով ՄԻՊ աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չէ. Ուկրաինայի դատախազություն Կա արդյոք անձնագրային գործողություն, որի համար վճարումն ընդունվում է կանխիկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում յուրահատուկ ֆիլմեր են ընդգրկվել ««Իսկանդերի» մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը սառը ցնցուղ էր որոշ տաքգլուխների համար» Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը ՀՀ գյուղնախարարությունը զգուշացնում է հրդեհների առաջացման վտանգի մասին Խնդիրը լուծելու փոխարեն գերադասվեց հարայհրոցի հերթական ալիքի հրահրումը Կիևում ահաբեկչության զոհ Է դարձել Հետախուզության գլխավոր վարչության պաշտոնյան. ԶԼՄ-ներ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Արա Բաբլոյան «Երեք մարդու կյանք խլեն, կապիկություն անեն ու անունը դնեն «Սասնա ծռե՞ր»» Անցած տարի հարկային եկամուտներն ավելացել են 11.8 միլիարդ դրամով Գյուղապետարանը հերքում է օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը Մոսկվայում հայ գործարար է մահացել. պարզվում են հանգամանքները ՊԵԿ-ում վերջին ամիսներին 483 հաստիք է կրճատվել Երևանի կենտրոնը բեռնաթափող երեք տրանսպորտային հանգույցներ կկառուցվեն Գյումրիի կրակոցների գործով դեռ կասկածյալ չկա Թբիլիսիում տաքսի կկարողանան վարել միայն «լիցենզավորված» վարորդները Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը հեռացվեցին դատական նիստերի դահլիճից Տարեկան 5 տոկոս տնտեսական աճը բավական բարձր «պլանկա» է. տնտեսագետ Հայաստանը 2016թ. ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից ստացել է ավելի շատ գումար, քան փոխանցել է Վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Վլադիմիր Աբրահամյանը Եվրոպայի մեր 10-րդ չեմպիոնը ՀՀ եկամուտների կառուցվածքում մեծացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը Թրամփն իրեն ու Հնդկաստանի վարչապետին համարել Է «սոցցանցերի համաշխարհային առաջատարներ» Լեյտենանտ Շմիդտի զավակները ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է զինակոչիկների պատշաճ բուժզննման անցկացումը Արշավներ` դեպի չբացահայտված բարձունքներ. Հայաստանում լեռնային տուրիզմն ակտիվ զարգանում է Լավրովը և Թիլերսոնը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը Պրեմիերա. Կելվին Հարիս, Ֆարել Ուիլյամս և Քեթի Փերի՝ Feels Կառավարությունն ամփոփում է տնտեսական տարին Աբրա՜մ, հնարավորություն տուր ինձ Ով է կրում բյուջեի թերակատարման պատասխանատվությունը Թողարկվել է «Սարդ մարդ. Վերադարձ տուն» ֆիլմի հոլովակ-թրեյլերը Դատարկախոսությո՞ւն, թե՞ նոր խժդժությունների պատրաստություն Ձախողված հեղափոխականի հուսահատ բռնակոչը Մի փորձիր ցեխ շպրտել դիմացինիդ վրա, այն տեղ չի հասնի Ո՞ւր է տանում սպառազինությունների մրցավազքը ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ներարկային ճանապարհով վարակվելու տոկոսը նվազել է Երեք օրում գրանցված 30 ՃՏՊ-ի հետևանքով 7 մարդ զոհվել է, 54-ը՝ վիրավորվել «Հայկական հնդկահավը» իրարանցում է առաջացրել Մոսկվա-Բաքու չվերթում. Տեսանյութ ՁԻԱՀ-ի հայաստանյան կենտրոնը` նորարարության և գերազանցության ծառայությունների մրցանակի հաղթող ՀԵՀ հայտարարած դրամաշնորհ կստանա 16 հասարակական կազմակերպություն Վաչե Գաբրիելյանը ԵԱՏՄ-ին անդամակցումը դրական է գնահատում Հայաստանի համար ArmComedy 625 - Րաֆֆի 2.0 Տեսագրումը մեծ խթան կարող է հանդիսանալ խոշտանգումների դեմ պայքարում. ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր երկրպագուների դատին է հանձնել «Հայաստան ջան» երգի տեսահոլովակը Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահին

Կուսակցությունները զբաղված են ոչ թե բովանդակությամբ, այլ ձեւով

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործելու է քվեարկության բոլորովին նոր կարգ: Օրինակ, անցած տարիներին ընտրողին տրվում էր մեկ քվեաթերթիկ, որի մեջ նշված էին ընտրությանը մասնակից քաղաքական բոլոր ուժերի ու դաշինքների անվանումները, ու ընտրողն էլ մեկ հայացքով հասցնում էր ծանոթանալ ցանկի ողջ պարունակությանը։ Իսկ այս անգամ նոր մեխանիզմ է գործելու. ընտրողը կստանա ոչ թե մեկ, այլ այնքան քվեաթերթիկ, որքան կլինի ընտրություններին մասնակից կուսակցությունների ու դաշինքների թվաքանակը: Ի՞նչ վիճակում կհայտնվի քվեաթերթիկների տրցակի մեջ խճճված մեր ընտրողը:

Խնդրի շուրջ զրուցեցինք ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։

-Նախկինի համեմատությամբ, քվեարկության կարգը զգալի փոփոխության է ենթարկվել, ակնհայտորեն այն բարդացել է։ Վարկանիշային կամ ռեյտինգային քվեարկության ներմուծմամբ այժմ ընտրողներին կտրվի երկու ցուցակ՝ համամասնական ու ընտրատարածքային։ Ցուցակների ու թեկնածուների այդ առատության մեջ չե՞նք խճճում ընտրողին:

-Այո, ընտրազանգվածի մի հսկայական հատված ուղղակի չի հասկանալու՝ ում օգտին ու ոնց քվեարկել, «ծիծեռնակն» ինչպես ու որտեղ դնել: Եվ դա, այո, կարող է հանգեցնել բարդությունների, բազմաթիվ սխալ քվեարկությունների, ինչի հետեւանքով քվեաթերթիկները կհամարվեն անվավեր: Սա էլ կարող է ընտրական գործընթացի հանդեպ կասկածներ առաջացնել:
Մի խոսքով, բարդ իրավիճակ կարող է լինել: Հույս ունեմ, որ ԿԸՀ-ն այս ամիսների ընթացքում հեռուստատեսության ու մյուս լրատվամիջոցների օգնությամբ անընդհատ կբացատրի այդ մեխանիզմն ու ինչ-որ կերպ կփորձի այդ բացը փակել:
Ինչ վերաբերում է վարկանիշային քվեարկությանը, փաստորեն դրանով պատգամավորության թեկնածուներին ասվում է՝ գնացեք, աշխատեք ընտրողի հետ. ով կկարողանա ակտիվ աշխատել, նա էլ կանցնի խորհրդարան: Այդ կերպ պատգամավորության թեկնածուները շահագրգռված են լինելու ամեն ինչ անել ընտրողի ձայները շահելու համար՝ դրանով իսկ ձայներ բերելով նաեւ սեփական կուսակցությանը:
Նորմալ երկրներում սա աշխատող համակարգ է, այնպես չէ, որ սա միայն Հայաստանում է հորինվել։ Գաղափարը վատը չէ, եվրոպական երկրներում այս մեխանիզմը նպաստում է կուսակցությունների ժողովրդականացմանը: Բայց սրան պետք է նպաստի ներքին իրավիճակը: Այս մեխանիզմը դրականորեն է աշխատում այն երկրներում, որտեղ խորհրդարան են մտնում քաղաքական գործիչները, եւ ընտրողները լավ պատկերացում ունեն, թե ում, ինչպես պետք է ընտրել:
Բայց մեզանում այլ իրավիճակ է, խորհրդարան են հիմնականում շտապում գործարարները: Այդ պատճառով ես այս համակարգի արդյունավետության հարցում լուրջ կասկածներ ունեմ:

-Փաստորեն այս ընտրության ժամանակ ընտրողին տրվելու է ոչ թե մեկ, այլ մասնակից կուսակցությունների թվին համապատասխան քվեաթերթիկներ: Եթե լինի այնպես, որ նրանք հատեն երկու տասնյակի սահմանը, ապա ընտրողը պետք է շտապի այդ տրցակից գտնել իր նախընտրելի ուժին՝ մյուսները նետելով դրա համար հատուկ տեղադրված աղբարկղ: Ինչպե՞ս է այս ամենից գլուխ հանելու քվեախցիկ մտած ընտրողը, արագ կողմնորոշման, ժամանակի խնդիր չի՞ առաջանա:

- Կլինեն ընտրողներ, որոնք ձեր ասած տարբերակով հենց ընտրատեղամասում կկայացնեն իրենց որոշումը, նրանք, այո, խնդիր կունենան: Բայց դա տեղի չի ունենա, եթե քարոզարշավի ժամանակ յուրաքանչյուր ընտրող հասցնի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը: Նման ընտրողին եթե 30 կամ 50 քվեաթերթիկ էլ տաս, միեւնույն է, նա բոլորը մի կողմ կդնի կամ կնետի աղբարկղը ու կվերցնի այն ուժինը, որին ուզում է տալ իր քվեն, եւ մեկ րոպեում կավարտի իր գործը:
Ուրեմն կարեւորն այն է, որ ընտրողն արդեն իսկ կողմնորոշված գնա ընտրատեղամաս. այս հարցում շատ կարեւոր է պաշտոնական քարոզարշավի շրջանը: Մեծ գործ ունի անելու նախ՝ ԿԸՀ-ն, ապա կուսակցությունները: Բայց այսօր կուսակցություններն իրենց այնպես են պահում, որ կարող է ի հայտ գալ ձեր ասած վերջին պահին ընտրություն կատարելու խնդիրը: Այս դեպքում ամբողջ մեղքը ընկնում է ոչ թե տվյալ ընտրական մեխանիզմի, այլ քաղաքական ուժերի վրա:
Նման հարցադրում չէր առաջանա, եթե կուսակցություններն արդեն կողմնորոշված լինեին, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին, եթե ունենայինք նորմալ կուսակցական դաշտ, ու չլիներ նման խառնաշփոթ, այլ ամեն մեկը վաղուց դիրքավորված լիներ:

-Մինչդեռ մինչ օրս դաշտում չկա հստակություն, շարունակվում են կուլիսային բանակցությունները դաշինքների ձեւավորման շուրջ։ Այն դեպքում, երբ կուսակցություններն ու դաշինքները փետրվարի 6-ից սկսած պետք է գրանցման փաստաթղթեր ներկայացնեն ԿԸՀ:

-Սա զավեշտ է ու արհամարհանք ընտրողի հանդեպ: Դաշինքային գործընթացները պետք է ավարտված լինեին դեռ անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, պետք է պարզ լիներ՝ ո՞վ, ո՞ւմ հետ է գնալու եւ ամենից կարեւորը՝ ո՞ւր է գնալու: Եթե կուսակցությունը չգիտի իր ուղին, ինչպե՞ս կարող են մարդիկ մտնել նրա ցուցակի մեջ:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունվարի 12-ի համարում

website by Sargssyan