Այսօր՝ 25 սեպտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
«Սաութհեմթոն»-ի դեմ խաղը բարդ ստացվեց. Մոուրինյո Մանուչարյանը և Հարոյանը օգնեցին «Ուրալ»-ին հաղթանակ տոնել «Շիրակ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր Երևանում բացված ժամանակակից վերականգնողական կենտրոնը տարեկան շուրջ 1000 երեխա կընդունի Մանոյանը և Ոսկանյանը մասնակցել են «Նեա Սալամիս»-ի հերթական խաղին ՀՀ Նախագահը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը Հայաստանը պետք է համագործակցի երկու կողմերի հետ Արայի լեռան գոտում առկա է 19 ծխացող օջախ «Հայ Փոքրիկ Երգիչներ»-ը Հառիճավանքում Կոմիտասի 148-ամյակին նվիրված փառատոն կանցկացնեն Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում
ԼՐԱՀՈՍ
«Սաութհեմթոն»-ի դեմ խաղը բարդ ստացվեց. Մոուրինյո Մանուչարյանը և Հարոյանը օգնեցին «Ուրալ»-ին հաղթանակ տոնել «Շիրակ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր Երևանում բացված ժամանակակից վերականգնողական կենտրոնը տարեկան շուրջ 1000 երեխա կընդունի Մանոյանը և Ոսկանյանը մասնակցել են «Նեա Սալամիս»-ի հերթական խաղին ՀՀ Նախագահը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը Հայաստանը պետք է համագործակցի երկու կողմերի հետ Արայի լեռան գոտում առկա է 19 ծխացող օջախ «Հայ Փոքրիկ Երգիչներ»-ը Հառիճավանքում Կոմիտասի 148-ամյակին նվիրված փառատոն կանցկացնեն Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում Իրանը փակում է ինքնաթիռների միջանցքները դեպի Իրաքի Քրդստան և այնտեղից թռիչքների համար Դինի հետ իմ հաշիվն ունեմ Շիրակի թեմի առաջնորդը կիրակնօրյա սուրբ պատարագ մատուցեց Բանդիվան համայնքում Շիրակի փողոցում վրաերթի ենթարկված պատանու վիճակը գնահատվել է կայուն ծանր Նա գնաց, որպեսզի մնա Անդրեյ Նույկինի հիշատակին Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Կրթությունն էլ ունի կեղծ քաղաքական օրակարգ Յուրա Մովսիսյանը չի մասնակցել «Ռեալ Սոլթ Լեյք»-ի խաղին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոսովոյի արտգործնախարարին Բյուջեի կատարողականը շեղվել է ճշգրտված ՀՀ ԱԳ նախարարը և Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են փոխանակել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը Զվարթնոց-Նորակերտ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են ՀՀ և Ինդոնեզիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային խնդիրների Կադրերի դարբնոցը չի կատարում իր առաքելությունը Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները Հայաստանը մտահոգ է Մերձավոր Արևելքում ինքնության հողի վրա ահաբեկչական խմբավորումների հանցագործությունների առնչությամբ. ՀՀ ԱԳ նախարար Պաշտոնական Երևանը խստացնում է իր դիրքորոշումը Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը Ինչպես փոշիացավ «Ժառանգությունը» Պատանի ծանրորդները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Փոփոխվող աշխարհի և հայրենի քաղաքական գործիչների մասին Երևանում կայացավ «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգը ԱՄՆ-ն չի հրաժարվում ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցությունից Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին ՀՀ տրանսպորտի նախարարությունն այս տարի կտեղափոխվի նորակառույց շենք Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը վերադարձել են Բաքվից «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Սաութհեփթոն»-ին Հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում Վեց կազմակերպություն ստացել է դպրոցների ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստելու հավաստագիր Բարի գալուստ և «սև ցուցակներ». ռուս բլոգերը կիսվել է Արցախ այցելության տպավորություններով. Լուսանկարներ Տիգրան Մեծի-Խորենացու Քոչարի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Նախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին ՀՀ քննչական կոմիտեն Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով Նորաշեն համայնքի ղեկավարի և նրա վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար երկու անձի մեղադրանք է առաջադրվել «Հարի Փոթերի» առաջին հրատարակությունը վաճառվել է 81 հազար դոլարով Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին «Մեծ յոթնյակը» կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ. Մերկել Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստերով հարուցված քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան Գարո Փայլանը մեղադրանք է ներկայացրել փոքրամասնություններին թիրախավորած թուրք լրագրողի դեմ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում է Հայաստանը միացել է Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դրուրացման վերաբերյալ համաձայնագրին Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել մետրոպոլիտենի աշխատակցին Բաքվում հայկական եկեղեցու տարածքը փակ է. հայ պատվիրակներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի ԱԻՆ-ը հորդորում է չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել Forbes-ը Լարի Գագոսյանին ներառել է խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր Եթե Ադրբեջանը համաձայն է ճանաչել Արցախի անկախությունը, ապա կողմերը մոտ են կարգավորմանը. Շարմազանով Սահմանամերձ գոտում գտնվելու պատճառով մեծ թվով տավուշցիներ ունեն զարկերակային բարձր ճնշում և շաքարախտ Լոս Անջելեսում ՃՏՊ հետևանքով հայ ոստիկան է մահացել Վենեսուելայում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Բակո Սահակյանը մասնակցել է մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացման արարողությանը Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Հունահռոմեական ոճի ըմբիշները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանում մեկնարկում են համապետական նշանակության առողջապահական ծրագրեր Մտքի գոհարներ. Հայկ Մարության Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին «Արարատի ստվերի տակ». El País-ի հոդվածը Հայաստանի մասին Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Հանրապետությունում անցած տարվա առաջին 8 ամիսների համեմատ նվազել են սպանությունների թիվը. Տեսանյութ Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Պրեմիերա. Էդ Շիրան - Perfect Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Խոսրով Հարությունյանը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին Սթիվեն Քինգի «1922»-ի էկրանավորման առաջին թրեյլերը (տեսանյութ)

Լապշինի ձերբակալությունը հաճոյանալու առիթ է

Հարցազրույց մեդիափորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

-Վերջին օրերին սոցցանցերում լայնորեն քննակվում է Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված՝ ազգությամբ հրեա, Իսրայելի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ պատահածը: Հարցը քննարկվում է հիմնականում ոչ թե իրավական, այլ քաղաքական համատեքստում։ Ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ բլոգերը Ադրբեջանի ու Բելառուսի բարեկամության հավաստման քավության նոխազն է դարձել:

-Նախ հիշեցնեմ, որ Լապշինը ձերբակալվել էր ամանորյա տոներից առաջ Մինսկում` Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին եւ 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, այդ այցերի մասին գրառումներ կատարել իր բլոգում, ինչի հետեւանքով հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում»:
Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու եւ երկրի սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով:
Բանն այն է, որ Ադրբեջանի սահմանը Լապշինը հատել էր ուկրաինական անձնագրով, որտեղ նրա անունը գրված է որպես Օլեքսանդր: Եվ դա Բաքուն փաստաթղթի կեղծում է համարում: Մինչդեռ իրավաբանորեն այստեղ որեւէ հանցակազմ չկա, քանի որ իր օրինական փաստաթղթով է մտել Ադրբեջան:
Ամեն դեպքում, եթե նույնիսկ Լապշինի արարքը Ադրբեջանում համարվում է հանցագործություն, ապա Բելառուսում դա հանցանք չի համարվում. նման օրենք չկա: Այդ երկրում նա պետք է լիովին պաշտպանված լիներ: Մինչդեռ արի ու տես, որ անսալով Ադրբեջանի պահանջներին, Բելառուսը ձերբակալել է այլ երկրի քաղաքացուն եւ այժմ պատրաստվում է արտահանձնել նրան: Սա արդեն Բելառուսի դեպքում մարդու իրավունքների ոտնահարում է դիտվում:
Ինչ խոսք, որոշ հանգամանքներ հաշվի առնելով` կարելի է գլխի ընկնել, որ խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ ունի: Եթե հիշում եք, բլոգերի ձերբակալությունը տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու այցից մոտ երկու շաբաթ հետո:
Բաքվում Իլհամ Ալիեւը Բելառուսն արդեն 22 տարի նախագահող Լուկաշենկոյին պարգեւատրեց Ադրբեջանի բարձրագույն պարգեւով՝ Հեյդար Ալիեւի շքանշանով, ինչին ի պատասխան Բելառուսի ղեկավարը խոստացավ վաստակել այն կրելու իրավունքը: Իսկ Լապշինի դեպքը հրաշալի առիթ է այդ իրավունքը, պատիվը վաստակելու համար:

-Հայտնի է, որ բլոգերի արտահանձնումը կանխելու նպատակով պաշտոնական Բաքվի հետ աշխույժ բանակցություններ է վարում Իսրայելի արտգործնախարարությունը: Այդ բանակցություններից որոշակի արդյունք ակնկալելը միամտությո՞ւն է, մանավանդ որ մինչ օրս Բաքուն չի հրաժարվել իր մտադրությունից:

-Ներկայումս իսկապես միայն Իսրայելն է զբաղվում այդ հարցով` բանակցություններ վարելով Բաքվի հետ: Բայց դրանք դեռ արդյունք չեն տվել: Թե որքան ժամանակ Ադրբեջանն անդրդվելի կմնա, հայտնի չէ, բայց մի բան ակնհայտ է` Ադրբեջանն ու Իսրայելը մի շարք, այդ թվում՝ զենք ձեռք բերելու պայմանավորվածություն ունեն, եւ չեմ կարծում, թե Ադրբեջանը հիմա կուզենա սրել հարաբերություններն այդ երկրի հետ: Դա նրան ձեռնտու չէ:
Իսրայելի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը օրերս զգուշացրել է, որ այս միջադեպը կարող է լրջորեն ձախողել երկկողմ հարաբերությունները: Դա արդեն ազդակ է Բաքվի համար, եւ վաղ թե ուշ պետք է որ զիջման գնա: Կարծում եմ, հանգուցալուծումը տրամաբանական է լինելու՝ Ադրբեջանն իր դիրքորոշմամբ նախ ցույց կտա իր «սեւ ցուցակի» ազդեցիկությունը, իսկ հետո, ներելով Լապշինին, կհաճոյանա Իսրայելին:
Այս սցենարում թերեւս ամենավատ դերակատարը Բելառուսն է, որը մարդու իրավունքների ոտնահարման հերթական դեպքը թույլ տալով` կհեղինակազրկվի միջազգային հարթակում, ի վերջո նաեւ վերջնականապես կկորցնի Հայաստանի վստահությունը՝ որպես ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում մեր դաշնակից:

Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունվարի 12-ի համարում

Հարցում
website by Sargssyan