Այսօր՝ 16 նոյեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փ... ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը
ԼՐԱՀՈՍ
Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին...

Քաղաքական դաշտի առաջին ձնծաղիկները

Դեռեւս ավելի քան հարյուր տարի առաջ ռուս նշանավոր քաղաքական գործիչ Վ.Վ.Շուլգինը գրել է. «Վերցնենք թեկուզ ամենակատաղի ընտրական պայքարը։ Գոռում են, ճղավում, դեսուդեն ընկնում, պախարակում, հայհոյում ու սպառնում միմյանց ճիշտ այնպես, ինչպես արեւելյան շուկայում։
Իսկ, ի վերջո, ողջ այդ իրարանցումից հետո ի՞նչ են անում։ Հաշվում են թերթիկները, եւ ով ավելի շատ թերթիկ է ստացել, նա էլ հայտարարվում է հաղթող։ Նրան մի քանի տարով իրավունք է տրվում տնօրինել, եւ փոքրամասնության մեջ մնացածները հնազանդվում են»։
Տա Աստված, որ այդպես անցնի ու ավարտվի ընտրարշավը նաեւ հայոց աշխարհում։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ հայրենի քաղաքական գործիչները առավելագույն հանդուրժողականություն դրսեւորեն միմյանց նկատմամբ։
Նման պահվածքը կոչվում է «գթասրտության քաղաքականություն» (clementiae), իսկ այդ անվանումը առաջացել է երկու հազար տարի առաջ՝ Կեսարի առնչությամբ։ Կեսարի գթասրտության մասին խոսեցին, երբ հռչակվելով կայսր, սկսեց գթալ քաղաքական հակառակորդներին։ Ըստ որում՝ պատմաբանները նշում են. «Դա հենց քաղաքականություն էր, այսինքն՝ միանգամայն գիտակցաբար, որոշակի եւ հետեւողականորեն իրականացվող ուղեգիծ, որն ըստ էության կախված չէր դրա նախաձեռնողի անձնական առանձնահատկություններից ու հակումներից։
Այլ կերպ ասած՝ մեղմությունը, գթասրտությունը, կարեկցանքը (clementiae, misericordia, beneficia) բնավ պարտադիր Կեսարի անձի կամ բնավորության հատկանիշները չէին, այլ սոսկ քաղաքական վարքագծի առավել ճիշտ, ստույգ ասած՝ նրա տեսանկյունից առավել շահավետ գծերն էին»։
Պարզապես Կեսարը, ինչպեսեւ իր հետեւորդները՝ ընդհուպ մինչեւ մեր օրեր, համարում էին, որ որոշակի դեպքերում գթասրտությունն իրական քաղաքականության առավել արդյունավետ ձեւն է։
Բոնապարտը, որը հազիվ թե համարվեր գթասրտության մարմնացում, այդուհանդերձ 1800 թվականին Ռուսաստանի նկատմամբ իրականացրեց հենց այդպիսի քաղաքականություն։ Պատմաբանը գրում է. «Նա իմաց տվեց կայսր Պավելին, որի դեմ Ֆրանսիան պաշտոնապես պատերազմում էր, թե ցանկանում է անհապաղ Ռուսաստանին վերադարձնել 1799 թվականի աշնանը Կորսակովի կորպուսի ջախջախումից հետո մնացած ռուս բոլոր ռազմագերիներին։
Առաջին կոնսուլը ոչ միայն հրամայեց վերադարձնել ռուս բոլոր գերիներին (մոտ 6 հազար մարդու), այլեւ կարգադրեց, որ նրանց բոլորի համար ֆրանսիական գանձարանի հաշվին կարվեն նոր համազգեստներ, տրվեն նոր կոշիկներ, վերադարձվի զենքը»։

Վերջապես, ընկ. Ստալինը, որն ընդհանրապես հազիվ թե կապ ուներ անձնական մեղմության եւ անձնական գթասրտության հետ, 1945 թվականի մայիսին՝ Կարմիր բանակի կողմից ռեյխստագի գրավումից անմիջապես հետո, կարգադրեց բեռլինյան ռազմական պարետատանը կազմակերպել բնակչության կերակրումը դաշտային խոհանոցներից, կարգավորել գերմանացիների մատակարարումը, ձեռնամուխ լինել Բեռլինի լիովին ավերված ենթակառուցվածքի վերականգնմանը։ Որը դեռ երեկ «թշնամու որջն» էր։
Գթասրտության քաղաքականությունը, որը բազմաթիվ առումներով համընկնում է այսօր լայնորեն ընդունված «փափուկ ուժ» անվանմանը, ենթադրում է, որ որոշակի դեպքերում քաղցրաբլիթը մտրակից ավելի գործուն է։ Ըստ որում, իհարկե, մտրակն ամենեւին էլ չի հանվում գործածությունից, այլ պահվում է պահեստում։
Նման գթասրտությունը, բնականաբար, ռիսկերի գրագետ գնահատականի դեպքում, կարող է մեծապես մեղմել իրավիճակը։ Իսկ կատաղի ընտրարշավի պարագայում սույն հանգամանքը կարեւոր ու օգտակար է։
Դե ինչ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, անցած շաբաթը խոստանում էր լավը լինել, բայց իր խոստումը, ցավոք, չկատարեց։
Մասնավորապես, բնությունից ավելի շուտ արթնացավ եւ ծլեց մեր հավերժական ձնծաղիկը՝ ՀՀՇ վարչության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԸ։ Ծլեց ու հայտարարեց. «Այս խորհրդարանը, հատկապես 2018 թվականից հետո, ունենալու է մեկ հիմնական առաքելություն՝ կոճակ սեղմելով ընտրել պետության առաջին երեք դեմքերին՝ վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին։ Հետո, վարչապետն օգտագործելով պառլամենտի իր կոճակները, պետք է անխափան դակի կառավարության նախաձեռնությունները։ Գաղափարների պայքար չի լինելու»։
Այս ի՞նչ է ստացվում, համաքաղաքացիներ։ Ընդդիմությունն արդեն համակերպվե՞լ է պարտության հետ։ Դատելով ամենից՝ այո, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել թախիծով լեցուն դատողությունները նոր խորհրդարանի հիմնական առաքելության՝ կոճակ սեղմելու մասին։
Ըստ որում, աչքի է զարնում -1 միավոր ստացած Հ.Իգիթյանի ընկճվածությունը, որի կարծիքով՝ դակելու գործընթացները կընթանան անխափան։ Իսկ այ, օրինակ, Անգլիայում, XIV դարակեսին պառլամենտը քննարկում էր թագավորի առաջարկած նախարարների թեկնածությունները եւ ոչ բոլորն ընդունում։
Կրկնակի ցավալի կլինի, եթե ինքը՝ Հ.Իգիթյանն էլ, վերջնական հիասթափության պատճառով հեռանա քաղաքականությունից։ Ի դեպ, վերջին օրերի իր բազմաթիվ հարցազրույցներում նա կարծես թե արդեն սկսել է հրաժեշտ տալ համաքաղաքացիներին։
Սակայն գործընթացն ակնհայտորեն ձգձգվում է, սկսում հիշեցնել այս տարվա հունվարին Օբամայի հրաժեշտը նախագահի պաշտոնին։ Նա դիմում էր ամերիկյան ազգին հուզառատ ճառով, ըստ որում՝ ե՛ւ ինքն էր լաց լինում, ե՛ւ մենք բոլորս էինք հեկեկում։ Իսկ հաջորդ օրը տեսարանը կրկնվում էր։ Եվ այդպես՝ բազմիցս։ Ինչի պատճառով ի վերջո արդեն ոչ թե ողբալի էր, այլ ծիծաղելի։

 Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 7-ի համարում

website by Sargssyan