Այսօր՝ 15 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար
ԼՐԱՀՈՍ
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից

Երջանկությունը քո ունեցածով բավարարվելու զգացումն է. Աշուղ Նազելի

Հոգնած լինելով այս աշխարհի ծանր բեռից՝ նա մտքով հաճախ է գնում իրենց գյուղի անտառներն ու քայլում մասրենիների ու մոշի թփերի կողքով: Քայլում է, հասնում անտառի նեղլիկ արահետի անկյունի հոնի ծառին ու նստում նրա տակ: Մի քիչ միտք անում ու հետո քայլում մի քիչ վերև, որտեղ մի վայրի տանձ կա, որ մայրը միշտ թափ էր տալիս: Այդ բույրերը զգալով՝ ուզում է մանուշակներ ու եղինջներ հոտոտել իր նազուկ ափերով ու զգալ նրանց: Ասում է՝ այնտեղ ինքը մաքրվում է, սրբանում է ու նորից մանկանում է: Ուզում է անընդհատ մաքրվել այդ բեռից, որ միշտ մնա այն մաքուր աղջիկը, որ մոշ, հոն էր քաղում ու երգում էր: 
Եվ այդ քաղած կաթլուկ հոնն ու պսպղալու աստիճան սև մոշը մինչև հիմա էլ իրենց անուշահոտությամբ ու անուշահամությամբ պարուրում են նրա ամեն երգն ու տաղը: Անտառի թարմությունն ու գյուղական անմիջականությունը նրա խոսքի գրավականն ու հմայքն են:

ՀայՄեդիա.AM-ի զրուցակիցն է Աշուղ Նազելին (Նազելի Գրիգորյան) 

Թումանյանն ամեն ինչ գրել էր, բացի ... «Իմ սուրբ մատուռ»-ից

Երբ բարձր գնահատականներով ընդունվել էի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, հորեղբայրս հաճախ էր հոգուս հետ խաղում, ասում էր. «Ա՜, էս մի թիքա էրեխեն ի՞նչ բանասիրական, էս մի թիքա էրեխու բան սիրելը ո՞րն ա»: Մայրս էլ փոքր-ինչ փոփոխում էր «բանասիրական»-ն ու հորեղբորս համոզում. «Բիձիկ ջան, դե բանաստեղծականն ա սովորում էրեխես: Բանաստեղծություն ա գրում: Մի երկուսն էլ արդեն գրոտել ա»: Հորեղբայրս, մեկ է, իրենն էր պնդում. «Բա Թումանյանը բա՞ն ա թող արել, որ էրեխեն գրի: Ասա՝ տնաշենի Թումանյան, գոնե «Շունն ու կատուն» էլ ա թող կանեիր, էրեխես վրեն բզբզար»:
Եվ երբ «Իմ սուրբ մատուռ» երգի համար մրցանակ ստացա, հորեղբայրս, արդեն տարեց հասակում, շնորհավորեց ու կրկին կատակեց՝ ասելով. «Ա՜, դե Թումանյանը տեհել ա, որ դա զադ չի, էդ մի մինը թույլ ա, բաց ա թողել»:

Հայրն ասում էր. «Մեր աղջիկները գոված հարսներ են ու վերջ»

Հորս ասում էի, որ ուզում եմ սովորել կոնսերվատորիայում: Նա անունը լսել չէր ուզում, մայրս ասում էր՝ չխոսեմ հանկարած այդ թեմայով, և այդպիսի խոսակցություն չի կարող լինել մեր տանը: «Աղջիկը պիտի լավ մայր լինի, լավ էրեխեք ունենա, մեր աղջիկները գոված հարսներ են ու վերջ: Կգնաս մարդու, ու եթե մարդդ թույլ կտա, կերգես». ասում էր հայրս: Բայց երբ որ մի քանի բաժակ խմում էին՝ հայրս, հորեղբայրս, ասում էին՝ «Մի հատ բաժակներս ծաղկացրու, Նազիկ ջան»:

Հոգևոր երգն ինքը գտավ նրան

Ուսանողական տարիները որոշիչ եղան իմ կյանքում: Երբ ընդունվեցի բանասիրության ֆակուլտետ, նաև գրաբար էինք անցնում, իսկ մեր գրաբարի դասախոսը Խորեն Պալյանն էր՝ Լուսինե Զաքարյանի ամուսինը: Առաջին կուրսում էինք, սեպտեմբերի առաջին օրերն էին, երբ ընկեր Պալյանը մեզ տեղեկացրեց, որ տոհմիկ երգչախումբ է գործում համալսարանում, և ամեն տարվա ավարտողների հետ առաջին կուրսերից լրացնում են երգչախումբը: Ուսուցանում էին Կոմիտաս, հոգևոր ու հայրենասիրական երգեր: Ինձ շատ հետաքրքիր էր դա, բայց մտքիս մեջ ասացի՝ «Ես չեմ գնա», որովհետև վախենում էի հորից: Բայց դե՝ ինչ-որ բան երևի տեղի ունեցավ, ու ես էլ երգեցի մորիցս սովորած «Քարփի ծերին մորի է, քարփի տակին գարի է» երգը, ու ասեմ՝ իմիջիայլոց երգեցի: Խորեն Պալյանը լսեց ու ասաց՝ «Ի՞նչ, ի՞նչ, կանգնիր ապա: էս էլ երգիր, էն էլ երգիր»: Երգեցի իր ասած բոլոր երգերը, այնուհետև նա հրահանգեց, որ ես անպայման միանամ այդ երգչախմբին:
Այդպես սկսեցի երգել հոգևեր երգեր: Եվ արդեն ժամանակներ անց Լուսինե Զաքարյանի համերգներից հետո մենք մի քանի երգ երգում էինք նույն համերգի ընթացքում: Լուսինեն ժպիտով լսում էր ինձ և ասում. «Ինձ թվում է, Նազիկ ջան, որ դու քո մասնագիտությունը սխալ ես ընտրել»:

Բայց հոգևորին զուգահեռ՝ աթեիզմ

Երկրորդ կուրսում առաջին անգամ ձեռքս եմ վերցրել Հին Կտակարանը, որ Լուսինե Զաքարյանից էի նվեր ստացել: Ու ինձ թվում էր, թե ես պետք է վերցնեմ ու այն կարդամ գեղարվեստական գրքի նման:
Մեկ-մեկ որ գնում էինք մատուռներ ու ես երգում էի «Առավոտ լուսո» կամ այլ շարական, դա շատ անսովոր բաներ էր մեր կողմի ժողովրդի համար: Հորեղբայրս ասում էր, թե «էս էրեխեն գնացել ինչեր ա սովորել համալսարանում»: Իսկ մեծ եղբայրս էլ կեսկատակ-կեսլուրջ վրա էր բերում, թե «մեր ռադիոն որ տհենց երգեր ա երգում, մենք անջատում ենք»:

Շատ պարզ ու շատ խոր մի բեկում եղավ նրա կյանքում

Երբ ես առաջին անգամ, Խորեն Պալյանի հրավերով, գնացի լսելու Լուսինեին, կյանքում առաջին անգամ կտրվեցի հողից ու բարձրացա վեր, չեմ չափազանցնում: Մինչև այժմ ինձ հետ նման բան դեռ չի եղել, որ ես չզգամ ինձ ու երգի վերջին հնչյուններից հետո միայն վերադառնամ իրականություն: Դա միակ ստեղծագործությունն էր: Հիշում եմ, որ այդ օրը դահլիճում նստած էր նաև կաթողիկոս Վազգեն Առաջինը, ով Լուսինեի մեծագույն երկրպագուն էր:
Այնպես չէր, որ ես հատուկ էի գնացել Լուսինեին լսելու ու զմայվելու նրանով: Ես պատահաբար հայտնվել էի մի միջավայրում, որտեղ շունչները պահած բոլորը լսում էին: Ու ես հետո հասկացա, որ Լուսինեն այն միակ երգչուհին էր, որ երգեցողության որևէ տեխնիակական ձևեր չէր բանեցնում, որևէ վերևի նոտա դժվարությամբ չէր վերցնում: Ինքը կանգնած մի սրբուհի էր, ում ներսից հոսում էր մի աստվածային երաժշտություն: Սա մեծ բեկում էր իմ կյանքում:

Կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանը բռնեց նրա ձեռքն ու տարավ Թովմաս Պողոսյանի մոտ

1997 թ-ին Իսահակյանի անվան գրադարանը մեծ գրողի անվան ամենամյա մրցույթ էր կազմակերպել: Այդ գրադարանի միջոցառման ժամանակ բոլոր մասնակիցները եկել էին նվագախմբերով, անսամբլներով, ես մենակ՝ ակապելա: Ես ամուսնուս ասում էի, թե չէ, չեմ բարձրանա, նրանց մեջ ի՞նչ պիտի անեմ: Բայց ամուսինս պնդեց, որ «եկել, հասել ենք, բարձրացի ու երգի»: Ու ասեմ՝ սա էլ էր ճակատագրական: Ինչո՞ւ, որովհետև ուսանողական տարիներին սիրում էի մեր երգչուհիների նմանակումներն անել՝ Օֆելյա Համբարձումյանի, Վալյա Սամվելյանի, Վարդուհի Խաչատրյանինը՝ հատկապես: Այդ մրցույթի ժամանակ ես Օֆելյա Համբարձումյանի նման երգեցի «Կռուկները շարան-շարան» երգը: Եվ պարզվեց, որ զբաղեցրել եմ երկրորդ հորիզոնականը: Սա, կարելի է ասել, իմ առաջին լուրջ քայլն էր՝ դեպի ժողովրդական երգ: Եվ հենց այդ միջոցառման ժամանակ էր, որ ինձ նկատեց լուսահոգի կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանը, ով, բառիս բուն իմաստով, բռնեց ձեռքիցս ու տարավ Ջիվանու անվան աշուղական դպրոց՝ Թովմաս Պողոսյանի մոտ: Եվ քանի որ վերջինս այդ նույն մրցանակաբաշխության ժյուրիի կազմում էր, արդեն լսել էր ինձ: Հենց այդպես էլ սկսեցի երգել «Սայաթ-Նովա»-ի անվան ժողովրդական երգի անսամբլում:

Նախարարությունում «շշացան» ու մրցանակ տվեցին «Իմ սուրբ մատուռ» երգին

Հիմա երբ ինձ հարցնում են, թե ինչպե՞ս ստացվեց, որ «Իմ սուրբ մատուռ»-ը մրցանակի արժանացավ, պատասխանում եմ՝ «պատահա՛բար ստացվեց»: Բայց իրականում պատահաբար չէր ոչինչ: «Սայաթ-Նովայի» անվան այդ մրցանակաբաշխությանը մասնակցում էին շատերը՝ անվանի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Վլադիլեն Բալյանը: Բոլորը, անգամ ամուսինս, ինձ ասում էին, թե «այ միամիտ լոռեցի, քեզ ո՞վ է ճանաչում, որ մրցանակ տա»: Ես էլ բոլորին ասում էի մորս հայտնի անեկդոտը: Փոքր էի, մայրս մի անգամ ասաց. «Գնա մի էն հարևան Շուշանին ասա՝ Շուշան տոտա, էսօր դուք հաց մի կերեք, ձեր հացը տվեք մենք կուտենք»: Ասացի՝ «Այ մեր, բա կտա՞»: Ասաց՝ «Ախչի, դու ասա, կարողա շշանա, տա»: Տարիներ անց հասկացա՝ մայրս ուզում էր ասել, որ միշտ էլ անհնարին թվացող բաները պետք է փորձել հաղթահարել: Եվ իմ հաջողությունները, գործունեության սկիզբը ես կապում եմ հենց այս՝ ինձ համար հայտնի դարձվածի հետ՝ «կարողա շշանան, տան»: Այդպես էլ ես գլխավոր մրցանակ շահեցի ու «Իմ սուրբ մատուռ»-ը կարճ ժամանակ անց լայն տարածում ստացավ: Այդ երգը բում արեց, գրավեց բոլորի սրտերը ու մարդիկ շրջվեցին դեպի ինձ: Կարելի է ասել՝ այն իմ հաջողության գրավականն էր ու այցեքարտս ամենուր:

Ապտակ ստացավ, այնուհետ՝ աշուղի կոչում ու հուզեց անգամ Թովմաս Պողոսյանին

1999-2000 թթ. ինձ բոլորն արդեն ճանաչում էին «Իմ սուրբ մատուռ»-ով, «Կարմիր վարդի ալն եմ սիրում»-ով: 2002-2003 թթ. պարոն Պողոսյանն արդեն ասում էր աշուղական ձեռնադրության մասին, բայց ես անընդհատ հետաձգում էի այդ գործընթացը՝ մտածելով, որ ավելի ավագ աշուղներ կան՝ արժանի ձեռնադրության: Բացի այդ՝ վստահ չէի դրա մեջ, չէի կարողանում ինձ վրա առնել այդ անունը: Բայց Թովմաս Պողոսյանն ինձ ասաց, որ երգերս հենց այդ՝ աշուղական տաղաչափության մեջ են, և պետք է «աշուղ» կոչել ինձ: Ասում էր՝ «Դու կոմպոզիտոր չես, սովորական երգահան չես»: Եվ այսպես կամաց-կամաց վարժվեցի ու հասկացա, որ գուցե ճիշտը հենց դա է: Թովմաս Պողոսյանն ինձ օգնեց, ճանապարհ ցույց տվեց: Նույնիսկ ասաց, որ ձեռնադրության ժամանակ, երբ ես երգել եմ «Մայրիկ» երգը, իր կյանքում առաջին անգամ ինքն արտասվել է երգից: 

Երգերով աղոթում է, աղոթքով երկխոսում երգերի հետ

Այն ո՞ր մի բանական մարդը աղոթքներ չի անում, չի մրմնջում ինչ-որ բաներ: Ես հատուկ աղոթքներ չեմ ասում Աստծուն: Երբ որևէ մի եկեղեցի եմ գնում, փոքրիկ մատուռ (եկեղեցու մեծը, ընդարձակը չեմ սիրում, որ չգիտես՝ որտեղ աղոթես), պարտադիր շարական եմ երգում: Երբ ինչ-ինչ իրադրություններ են լինում, Աստծուն ասում եմ՝ «ինձ ազատիր չարից մեղքից, փորձանքից»: «Վար կանե» երգս նույնպես շարականի նման է՝ ֆոլք երաժշտության ու գենետիկ մտածողության միախառնում: Ու եթե ես աչքերս փակած եկեղեցում օրհնեի Աստծո տված ցորենն ու հացը, դա կանեի «Վար կանե»-ի երգով: Ու շատ եմ ափսոսում հիմա, որ մի քիչ ժամանակ եմ տրամադրում հոգևոր երգ-երաժշտությանը:

Երջանկությունը քո ունեցածով բավարարվելու զգացումն է

Ինձ մեկ-մեկ որ հարցնում են, թե գո՞հ ես քո կյանքից, երջանի՞կ ես, զարմանում եմ: Իհարկե՝ երջանիկ եմ: Երջանիկ եմ Աստծո տված ամեն օրով, իմ ընտանիքով, որ միշտ առաջին տեղում է ինձ համար, իմ ծնողներով ու իմ արվեստի երկրպագուներով: Երջանիկ եմ, որ սիրում են ինձ, լսում են իմ երգերը: Ու այժմ էլ մտածում եմ մի փոքր կենտրոն ունենալու մասին, որտեղ կուսուցանվի ազգային երգ, պար, գորգագործություն, տարազային արվեստ և այլն: Տա Աստված, որ կարողանամ կյանքի կոչել այդ կենտրոնի ստեղծումը, ինչից էլ ավելի կերջանականամ:

Սևակ Վարդումյան

website by Sargssyan