Այսօր՝ 17 նոյեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փ... ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը
ԼՐԱՀՈՍ
Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին...

Անազնիվ փող չկուտակողները

Եթե նույնիսկ արդեն հնացած տեխնոլոգիան մինչ օրս կիրառվում է, նշանակում է՝ առնվազն հաշվարկված է, որ այն այսօր էլ որոշակի արդյունավետություն ունի: Վերցնենք ուղեղ լվանալու սովորական ու արդեն հնացած տեխնոլոգիաներից մեկը՝ սեփական անձը անմեղացնելու, սրբացնելու, մեջքին հրեշտակի թևեր կպցնելու և հասարակությանն այդ տեսքով ներկայանալու հնարքը, որը դեռ շարունակում են կիրառել բազմաթիվ քաղաքական գործիչներ: Եվ ամենակարևորն այն է, որ կան այդ հնարքի ազդեցության տակ ընկնողներ: Կան և քիչ չեն, հակառակ դեպքում քարոզիչները իզուր ժամանակ չէին վատնի տեխնոլոգիայի կիրառման վրա, չէ՞ որ մանավանդ այս շրջանում քարոզչության համար նախատեսված ամեն րոպեն և ռեսուրսային յուրաքանչյուր միավոր հաշվված է:

Օրինակ, եթե մեր հասարակության մեջ չլիներ միամիտ ու դյուրահավատ, հեշտ կառավարվող ու ազդեցության տակ ընկնող մի ստվար զանգված, նախկին արտգործնախարար և ներկայիս թունդ ընդդիմադիր Վարդան Օսկանյանը իզուր ջանք չէր գործադրի ու ժամանակ չէր վատնի լրատվամիջոցներին այնպիսի հարցազրույցներ տալու վրա, որոնցում արտահայտում է այսպիսի միտք՝ «Ոչ ես, ոչ Օհանյանն ու Րաֆֆին անազնիվ փող չենք կուտակել»:

Մարդ ուղղակի չի իմանում՝ ժպտա՞, թե՞ միգուցե հուզմունքից արտասվի: Բայց դրա փոխարեն կարելի է նաև հարցեր ուղղել նախկին իշխանավորին, չնայած ամենայն հավանականությամբ այդ հարցերը հռետորական կլինեն, քանի որ կմնան անպատասխան: Այդուհանդերձ փորձեմ.

Պարոն Օսկանյան, իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր որդին՝ Արա Օսկանյանը, ում անունն, ի դեպ, շրջանառվել է թմրանյութերի հետ կապված, ում մեքենան տուգանային հրապարակ են տարել խաղատան մոտից և ով ներկա պահին կասկածվում է մարդուն ազատությունից ապօրինի զրկելու մեջ, նաև ըստ Պետռեգիստրի տվյալների՝ մի շարք բիզնեսների տեր է, մի քանի ընկերություն է ղեկավարում: Այդ բիզնեսները Ձեր արտգործնախարարի աշխատավարձով ե՞ք ձեռք բերել: Ախր ո՞վ այսօր չգիտի, թե որքան է նախարարի աշխատավարձը...

Կամ, պարոն Օսկանյան, եթե անազնիվ փող չեք կուտակել, ապա ինչու՞ Հանթսմանի փողերի լվացման հետ կապված պատմության վերջում այնուամենայնիվ ընդունեցիք մեղադրանքը:

Ազնվության ու անազնվության շարքից մի բան էլ ասեմ՝ եթե այդքան մտահոգ եք Հայաստան երկրի համար, մեր պետության համար, ապա ինչու՞ Ձեր երկու որդիներին դասավորեցիք օտարերկրյա քաղաքացիություն, որպեսզի վերջիններս չծառայեն Ձեր սիրելի Հայաստանի Զինված ուժերում:

Այսքանը Ձեր մասով, բայց Ձեր գործընկերների մասով էլ հարցեր կան: Օրինակ Հայոց բանակում նույն կերպ չեն ծառայել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի որդիները՝ կրկին օտարերկրյա քաղաքացիություն ունենալու շնորհիվ: Այդ ինչպե՞ս է լինում, որ այդպես է ստացվում:

Կամ եթե Րաֆֆին 1998 թվականից այս կողմ ոչ մի տեղ չի աշխատել, ինչո՞վ է ապրում մինչ օրս, տարին մի քանի անգամ ԱՄՆ այցելում...

Ես կարող եմ մի քանի բան հիշեցնել: Նախ այն լուրերը, որոնց համաձայն՝ Րաֆֆին ԱՄՆ-ում մի քանի անգամ դրամահավաքներ է կազմակերպել իբրև թե Հայաստանում հեղափոխություն անելու համար, իսկ հեղափոխությունն այդպես էլ չի եղել: Նաև հիշեցնեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև 1998թ. եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահը, իսկ 2015-ին նրան հրավիրել էին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, սակայն Րաֆֆին մեկ նիստից ավել չի մասնակցել, քանի որ նա հանձնաժողովից ուզել է 1 միլիոն դոլար, որպեսզի այդ գումարով իր որդին Ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ նկարի: Առաջարկը մերժվել է, իսկ Րաֆֆին հեռացել է հանձնաժողովից, որից հետո սակայն նրա որդին այնուամենայնիվ ԱՄՆ-ում նկարահանել է այդ ֆիլմը, որը կոչվում է «1915»: Այսինքն, այդ պահանջված 1 միլիոն դոլարը Րաֆֆին կարողացել է ձեռք բերել: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց:

Եվ Ձեր մյուս ընկերը, պարոն Օսկանյան, հարգարժան Սեյրան Օհանյանը, նախկին ՊՆ նախարարը...

Եթե պարոն Օհանյանը երբրևէ անազնիվ փող չի կուտակել, ապա ինչպե՞ս է նա Վահագնի թաղամասում ապրում վարձով, մանավանդ որ նախարարի աշխատավարձի չափը, արդեն ասել եմ, բոլորս գիտենք: Այդ աշխատավարձով հնարավոր չէր այնքան գումար հետ գցել, որ այսօր ամսեկան 3-4 հազար դոլարով տուն վարձակալել Վահագնի թաղամասում (այդպիսին են վարձակալության գներն այնտեղ):

Սա միայն վարձակալության համար, բայց չմոռանանք այն բազմաթիվ հրապարակումները, որոնք վկայում են, որ Սեյրան Օհանյանը նաև սեփական տուն ունի Վահագնի թաղամասում, նույնիսկ ըստ որոշ հրապարակումների՝ 1-ի փոխարեն 2, պարզապես այլոց անուններով են գրանցված: Չմոռանանք նաև հրապարակումները Մոնումենտի դղյակի մասին, Չեխիայում սեփական հյուրանոց ունենալու մասին, Փարիզում նրա տիկնոջ՝ բիզնես ունենալու մասին: Այդ բոլոր հրապարակումների կապակցությամբ մինչ օրս հստակ պատասխան տրված չէ:

Կամ ինչպե՞ս ստացվեց, որ Սեյրան Օհանյանի որդին Արցախի ՊԲ-ում զբաղեցնում է իր երիտասարդ տարիքին ոչ համապատասխան բարձր հրամանատարական պաշտոն. սա էլ է հետաքրքիր հարց:

Տեսնում ե՞ք՝ որքան անպատասխան հարցեր կան, որոնք երևի անպատասխան էլ կմնան, և ցավոք՝ մարդկանց մի ստվար խմբի այսպիսի հարցերի պատասխանները չեն հետաքրքրում, հաճախ նույնիսկ նման հարցեր չեն էլ առաջանում: Ահա այդ հանգամանքի վրա են հիմնվում այս տեխնոլոգիան կիրառողները ու հաջողությամբ շարունակում իրենց գործը: Այդպես եղել է և այդպես կա:

Կարեն Վարդանյան

ՀայՄեդիա.AM-ի գլխավոր խմբագիր

website by Sargssyan