Այսօր՝ 17 նոյեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փ... ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը
ԼՐԱՀՈՍ
Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին...

Մարդն իրավունք ունի խելագարվելու

Հրաշքի սպասումը հայ ժողովրդի թուլություններից մեկն է։
Մենք սպասում ենք, թե կհայտնվի, չգիտես որտեղից, ժողովրդի ու երկրի շահերը պաշտպանող ազնիվ իշխանություն, ինքնաբերաբար կկարգավորվի տնտեսությունը, ինչ-որ մեկը կբարեկարգի մեր բակը, կփոխի շքամուտքի լամպը։ Գլխավորը՝ դառը արտասվել, սպասել, մինչեւ գա բարի հրաշագործը, որը կասի. «Լաց մի՛ լինիր, պառկիր քնելու, լույսը կբացվի՝ բարին հետը, երջանկությունը կայցելի քեզ»։
Գոյություն ունի հին հրեական հեքիաթային սյուժե՝ ջանասեր թզուկների մասին, որոնք դուրս են գալիս թաքստոցներից եւ ամբողջ գիշեր, մինչ մարդիկ քնած են, նրանց փոխարեն անում ողջ աշխատանքը։ Այդ մոտիվը հանդիպում է Ռիխարդ Վագների «Ոսկե Հռենոսից» մինչեւ Ֆրից Լանգի «Մետրոպոլիս»։
Նույնն էլ մեզանում է քարոզարշավների ժամանակ։ Չգիտես որտեղից հայտնվում է թզուկների բանակը, որոնք, մինչ քնած ենք, ո՛չ, չեն անում, այլ խոստանում են մեր փոխարեն անել ողջ աշխատանքը։

Նրանց համեմատ Ն.Ս.Խրուշչովը երեւակայությունից իսպառ զուրկ ողորմելի անձնավորություն էր։ Վերջինս 1961 թվականի հոկտեմբերին ընդամենը խոստացավ, որ «1965 թվականի վերջին մեզանում բնակչությունից արդեն չի գանձվի ոչ մի հարկ», իսկ 1980 թվականին կառուցված կլինի կոմունիզմը։ Քաղաքների փողոցները զարդարվեցին ահռելի ցուցապաստառներով. «Սովետական մարդկանց ներկայիս սերունդը կապրի կոմունիզմի օրո՛ք»։
Ուղիղ երեք տարի անց՝ 1964-ի հոկտեմբերին Խրուշչովին հեռացրին։ 1971-ի աշնանը նա մահացավ եւ 1980-ին արդեն չէր կարող պատասխանատվություն կրել կոմունիզմի բացակայության համար։ Իսկ հարկերի վերացման մասին ընդհանրապես մոռացան՝ ամենաանհրաժեշտ ապրանքների համար հերթերում կանգնած։
Այնպես որ՝ շատ ավելի լավ է նշանակել նորմալ մարդկային կյանքը կանխահայտորեն գերազանցող ժամկետ։ Հիշո՞ւմ եք Չեխովի «Երեք քույրեր» պիեսը։ Այնտեղ հերոսներից մեկը խոստանում է, որ «երկու-երեք հարյուր տարի անց մեր կյանքը հիասքանչ, զարմանահրաշ կլինի»։ Այդ ժամկետից հարյուր տարին վաղուց արդեն անցել է։ Այնքան էլ շատ չի մնացել։
Իսկ ընդհանրապես քարոզարշավի մասնակիցների համեստությունը պարզապես ապշեցնում է։ Ինչո՞ւ են սահմանափակվում միայն հայոց աշխարհը դրախտի վերածելու խոստումներով։ Հաշվի առնելով նրանց առաջարկությունների համապիտանիությունն ու հանճարեղությունը, կարելի է ողջ երկրագունդը վերածել մի տարածքի, որտեղ չկա ո՛չ վիշտ, ո՛չ հառաչանք։
Իշխանությանը հաճախ մեղսագրում են սուտ խոսելու հակվածություն, ինչը ոմանց սաստիկ նյարդայնացնում է։ Այս քարոզարշավը ցույց է տալիս, որ նման սխալ հակվածությունն ամենեւին էլ բացառապես իշխանության մենաշնորհը չէ։
Սթափությունը կյանքի նորմ է։ Քարոզարշավի՝ նույնպես։

Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ղեկավարվում է (համենայն դեպս՝ արտաքուստ) երկու առաջնորդների՝ Վ.Օսկանյանի եւ Ս.Օհանյանի կողմից։ Սրանք միմյանց հետ մրցակցում են արիությամբ ու անհամբեր սպասում Րաֆֆիին, որն էլ պետք է որոշի, թե ով ավելի լավ դրսեւորեց իրեն քարոզարշավի ընթացքում։
Իրավիճակն այդ հայտնի է, նկարագրված դեռեւս մի լավ բանաստեղծի կողմից՝ Հայնեին ընդօրինակող նրա բանաստեղծության մեջ. «Ողջո՛ւյն, մեր հին բարեկամ։ // Դատավոր եղիր մեր վեճին. // Ո՞վ է ավելի արի՝ Կոխը, թե՞ Վագները։ // Հարցրին շաչյունով խթանների»։
Կարծում ենք, Րաֆֆին չափազանց գրագետ կպատասխանի. «Բարեկամներս։ Ե՛վ Իենայում, եւ՛ Բոննում // Գնահատել եմ ես ձեզ շատ վաղուց։ // Կոխը գերազանց տրամաբանություն էր սերտում, // Իսկ Վագները՝ հմտորեն գծագրում»։ Իսկ նրա «Երկո՛ւսն էլ ինձ անչափ դուր են գալիս» եզրափակիչ արտահայտությունն ընդհանրապես կընդգրկվի ուզածդ փորձառու քաղաքական գործչի անհրաժեշտ հավաքածուում։
Իսկ առայժմ նախկին արտգործնախարարը որոշեց գերազանցել մրցակցին եւ անցած շաբաթ հայտարարեց. «Իշխանությանը երկու բան է հետաքրքրում՝ աթոռ եւ փող։ Ես վստահեցնում եմ, որ փողի պակաս մենք չենք ունենալու, եթե իշխանափոխություն եղավ»։

Այստեղ, ճիշտն ասած, փոքր-ինչ շփոթեցնում է «մենք» դերանունը։ Հատկապես ո՞վ փողի պակաս չի ունենալու, եթե իշխանափոխություն եղավ։ -3 միավոր ստացած Վ.Օսկանյա՞նը՝ քրեական պատմություններից դուրս չեկող որդու հետ։ ՕՐՕ դաշի՞նքը։ Թե՞ այնուամենայնիվ երկիրը։ Հուսով ենք, որ նախկին արտգործնախարարը կտա տեւական մտորումների միջոցով ձեւակերպած պատասխան։
Իսկ ընդհանրապես իշխանության հենասյուներից մեկի չափազանց սրընթաց անցումը ժողովրդի բարեկամների դասին ոչ միշտ է բարենպաստ տպավորություն թողնում, հաճախ բացասաբար է ազդում պսիխիկայի վրա։ Մասնավորապես՝ հանգեցնում սկլերոզի, որը կարող է վարակիչ լինել։ Սկլերոզը, լինելով սարսափելի հիվանդություն, պաշտոն-կոչում չի ճանաչում, եւ դրան կարող են ենթակա լինել նույնիսկ նախկին նախարարները։ Իսկ սկլերոզի սիմուլյացիային առավել եւս կարող է ենթակա լինել ամեն մեկը։
Վ.Օսկանյանը մասնագիտությամբ դիվանագետ է, իսկ լեզուն դիվանագետին տրված է հենց նրա համար, որ թաքցնի սեփական մտքերը։ Միայն աթոռով ու փողով հետաքրքրվող իշխանության բոցաշունչ մերկացման եւ սեփական արժանիքների գովաբանման միջեւ կարող են լինել բազմաթիվ միջանկյալ դատողություններ, եւ ծայրահեղություններով տարվելը ոչ միշտ է տեղին։ Մանավանդ բնավ ոչ միանշանակ համբավ ունեցող քաղաքական ուժի ներկայացուցչի պարագայում։ Ծայրահեղ ճառամոլությունն այստեղ անարդյունավետ է։

Վերջիվերջո գոյություն ունի քաղաքական վիպագրության հարուստ ավանդույթ, եւ Վ.Օսկանյանը կարող էր անչափ հետաքրքիր վեպ գրել առ այն, թե ինչպես է իշխանափոխությունից հետո լրացնում փողի պակասը։ Ճիշտ է, այդ դեպքում հեղինակը ստիպված կլինի ազատարարից վերաորակավորվել վիպագրի, բայց այստեղ արդեն պետք է ընտրել, թե ինչն է իրեն ավելի շատ ձգում։
Բանավեճերի որոշակի սակավությունը, որոնք որպես մտավոր խայծ անհրաժեշտ են ընտրություններին մասնակցելու համար, այս քարոզարշավի ընթացքում հեշտությամբ փոխհատուցվում է միջոցառման հուզական գրավչությամբ։

 Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 21-ի համարում

website by Sargssyan