Այսօր՝ 24 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Նոր նախագահը կարող է մթնոլորտ ստեղծել. քաղաքագետ Ֆինանսական համակարգից բողոքողների թիվն աճում է. «մեղավորը» ԱՊՊԱ-ն է Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ. թատերական պրեմիերա՝ Վանաձորում ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լևոն Մնացականյան Չարլի Չապլինի դստեր բեմադրությունը կներկայացվի Հայաստանի Մայր թատրոնում Մակրոնն իր դինամիզմով ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան Մանուէլ Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար Մխիթարյանը՝ ֆուտբոլի, հոբբիների և մանկության հերոսի մասին Մադուրոն Վենեսուելայի նախագահ վերընտրվելու պատրաստակամություն Է հայտնել
ԼՐԱՀՈՍ
Նոր նախագահը կարող է մթնոլորտ ստեղծել. քաղաքագետ Ֆինանսական համակարգից բողոքողների թիվն աճում է. «մեղավորը» ԱՊՊԱ-ն է Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ. թատերական պրեմիերա՝ Վանաձորում ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լևոն Մնացականյան Չարլի Չապլինի դստեր բեմադրությունը կներկայացվի Հայաստանի Մայր թատրոնում Մակրոնն իր դինամիզմով ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան Մանուէլ Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար Մխիթարյանը՝ ֆուտբոլի, հոբբիների և մանկության հերոսի մասին Մադուրոն Վենեսուելայի նախագահ վերընտրվելու պատրաստակամություն Է հայտնել Ռոբերտ Հովհաննիսյանը գոհ է Հայաստանի առաջնությունում իր գրանցած արդյունքից Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով սկսվել են քամու ռեսուրսի չափումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ԵԽԽՎ Ներկայիս պայմաններն այլևս բավարար չեն Աֆրինի ռազմական գործողությունը լուրջ ահազանգ է ԵԱՀԿ-ն Թալիշ գյուղից դեպի հյուսիս դիտարկում կանցկացնի Մանուէլ Պետրոսյանը՝ ՀՀ արագ շախմատի չեմպիոն Կարևոր է, թե ինչ տեսակի զենք է ձեռք բերվում «Ազատությունների մակարդակը» և տնտեսությունը Ժողովրդագրական պատերազմ երրորդ աշխարհի դեմ Նոր Արեշի տներում խեղդող հոտ է տարածվել. պատճառը պարզվել է Վերականգնեք խաղի նախկին կանոնները Լսումները սպասված արդյունքը չունեցան Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Սառա Ջեսիկա Պարկերը՝ «Ամուսնալուծություն» սերիալի նոր սեզոնի թրեյլերում (տեսանյութ) Հարկային օրենսգիրքը չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները Մարգինալներն ավելի հիստերիկ են դառնում Պրեմիերա. Զեդ, Մարեն Մորիս և Գրեյ - The Middle Թերմոդինամիկայի առաջին օրենքը խախտողների մասին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ Պետական պարտքը տարեվերջին աճել է Նոր հորիզոններ հայ-ֆրանսիական հարաբերություններում Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը» Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղերին 7 համարի մարզաշապիկով չի լինի «Խաչքարերը մեր պատմության ամենախորհրդանշական վկաներն են» Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը «Պետք է լինի համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոն Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը՝ 1 տոկոս» «Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ» Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի Օգնեք հոգ տանել բալիկներիս մասին. 31-ամյա կինն օգնության կարիք ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ունի Կառավարությունը կօգնի գյուղացուն դիզվառելիքի ձեռքբերման հարցում Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՇԱՐՔ Խորհրդարանում չկա այնպիսի մի ուժի, որը կընդդիմանա Արմեն Սարգսյանին. քաղաքագետ Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին. VEON-ի գործադիր տնօրեն Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է մասնավոր ներդրումներ կատարենք. Վարդան Արամյան ՊԲ-ում 2017-ին եղել են թերացումներ և բացթողումներ. Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ Գյուղնախարարը բացատրում է՝ ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Երևանում նոր արագաչափ կգործարկվի Կարող է ներդրվել տոմսերի տարիֆային համակարգ՝ վճարելով մեկ օրվա համար. Սերգեյ Ղահրամանյան Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել Սննդամթերքի թանկացումն ազդում է գնաճի վրա Կաշառքի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ «Փյունիկ»-ը մեկնել է Թուրքիա Դիզվառելիքի գների բարձրացմամբ շղթայական թանկացումներ չեն լինի

Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով

Թրամփի վարչակազմը մեղադրել է Սիրիայի ռազմաօդային ուժերին Իդլիբի մերձակայքում քիմիական հարձակման համար:
Սիրիայի եւ Ռուսաստանի իշխանություններն այլ վարկած ունեն այս առնչությամբ: Նրանք պնդում են, որ Սիրիան չունի որեւէ քիմիական զենք՝ նման բոլոր վտանգավոր նյութերը ոչնչացնելու վերաբերյալ իր համաձայնագրից հետո: Բացի դրանից, Սիրիան պնդում է, որ քիմիական պայթյունը տեղի է ունեցել իր օդուժի կողմից սիրիական ահաբեկիչներին պատկանող  պահեստի ռմբակոծման ժամանակ, որտեղ նրանք  պահեստավորել էին այդ վտանգավոր նյութերը:
Ասադի համար անիմաստ էր քիմիական զենքի կիրառումը, երբ հաղթում էր, դրանով նա ռիսկի կդիմեր թշնամացնելու Արեւմուտքին եւ արագացնելու ռազմական միջամտությունը:
Հիշեցնեմ, որ դեռեւս 2013թ. մեկ այլ քիմիական հարձակում եղավ Դամասկոսի արվարձաններից մեկում, որից ավելի շատ մարդիկ սպանվեցին, քան Իդլիբում: Օբաման շատ մոտ էր Սիրիայի դեմ պատերազմ սկսելուն՝ սխալմամբ կարծելով, որ Սիրիայի կառավարությունն անցել է իր հայտարարած «կարմիր գիծը»: Սակայն, երբ նա իմացավ, որ Դամասկոսի մոտ քիմիական հարձակումը «ուրիշի դրոշի ներքո» էր, ինչը նշանակում էր, որ այն կազմակերպվել էր Թուրքիայի եւ նրա ահաբեկիչ դաշնակիցների կողմից, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում, Օբաման չիրականացրեց Սիրիայի վրա հրթիռներ արձակելու իր ծրագրերը:
Չպետք է մոռանալ, որ 2003 թ. ամերիկյան պաշտոնյաները կեղծ «հետախուզական» ապացույցներ ներկայացրին աշխարհին՝ պնդելով, որ Սադամ Հուսեյնը տիրապետում է զանգվածային ոչնչացման զենքի՝ արդարացնելով Իրաք ներխուժումը:
Որքան էլ տարօրինակ է, Կոնգրեսի հանրապետական շատ անդամներ, որոնք այժմ ողջունում են Սիրիայի վրա հարձակվելու Թրամփի որոշումը, այն ժամանակ խստորեն քննադատեցին Օբամային համանման հարձակման ծրագրի համար: Բացի դրանից, չնայած 2013թ. քիմիական հարձակման ժամանակ ավելի շատ մարդիկ եւ երեխաներ սպանվեցին, Դոնալդ Թրամփը 40 թվիթներ էր հրապարակել՝ կոչ անելով Օբամային չհարձակվել Սիրիայի վրա: Այն ժամանակ կարծես թե Թրամփը չէր մտահոգվել «գեղեցիկ սիրիացի մանուկների» համար, ինչպես հիմա է պնդում։
Թե՛ Սպիտակ տունը, թե՛ ամերիկյան լրատվամիջոցների բազմաթիվ ինքնակոչ փորձագետներ, որոնք վերջին վեց տարիների ընթացքում առավել  բացահայտ կեղծիքներ են տարածել Սիրիայի մասին, այժմ պնդում են, որ քիմիական զենքի ոչնչացումը Սիրիայում բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Նրանք նաեւ պնդում են, որ քիմիական զենքերն արգելված են միջազգային պայմանագրերով, եւ դրանց կիրառումը միջազգային իրավունքի խախտում է:
Ընդունելով այդ հայտարարությունների ճշմարտացիությունը՝ պետք է հարցնել.
1) Ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չիրականացվեց քիմիական հարձակման առնչությամբ մինչեւ ամերիկյան հրթիռների արձակումը:
2) Ի՞նչ իրավունքով է Թրամփն իրեն կարգել միջազգային իրավունքի դատավոր եւ աշխարհի ոստիկան:
Միջազգային իրավունքը, ըստ սահմանման, այն հարցն է, որ վերաբերում է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլեւ ամբողջ աշխարհին: Միջազգային իրավունքի նման խախտումների հետաքննության, դատապարտման եւ պատժելու պատշաճ վայրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, ոչ թե Սպիտակ տունը: Բացի դրանից, ինքնիշխան պետության վրա հարձակումը ինքնին միջազգային իրավունքի խախտում է։
3) Հարձակվելով Սիրիայի վրա եւ ոչնչացնելով նրա ռազմական ինքնաթիռները՝ Թրամփը փաստորեն խրախուսում եւ հզորացնում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, որպեսզի նրանք շարունակեն եւ ընդլայնեն իրենց հանցագործությունները Սիրիայում եւ ամբողջ աշխարհում, հատկապես երբ տեսնում են, որ ամեն անգամ իրենց կողմից քիմիական զենք օգտագործելիս Արեւմուտքը դրա համար մեղադրում է նախագահ Ասադին եւ հարձակվում Սիրիայի վրա:
Բացի դրանից՝ թուլացնելով եւ փոխարինելով Ասադին՝ Թրամփը ռիսկի է դիմում ստեղծելու նմանատիպ քաոս եւ ահաբեկչություն Իրաքում եւ Լիբիայում՝ հանգեցնելով ավելի շատ մահացությունների։ Ո՞վ կփոխարինի Ասադին, եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ նրա փոխարինողը չի լինի ԻԼԻՊ-ը՝ պատճառ դառնալով ոչ միայն վերջին քիմիական հարձակման ժամանակվա 80 զոհերի, այլեւ լրացուցիչ միլիոնավոր զոհերի, ի լրումն՝ կես միլիոն մահերի սիրիական հակամարտության վերջին տարիների ընթացքում:
Միակ բանը, որ սիրիացի ժողովուրդը չի ուզում, հարձակումներն ու արյունահեղություններն են: Այն, ինչ անհրաժեշտ է նրանց,  դիվանագիտական համառ ջանքերն են, լուծում գտնելու հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Բոլոր նրանք, ովքեր ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում մտահոգ էին, որ Թրամփը կարող է անխոհեմ որոշումներ կայացնել եւ սպառնալ միջազգային խաղաղությանը, ցավոք, ականատես եղան առաջին նման միջադեպին՝ նրա առաջին 100-օրյա նախագահության ընթացքում: Բոլորն էլ հիմա մտավախություն ունեն, որ ավելի շատ  նման զենք ճոճելու եւ անցանկալի ապակայունացնող հարձակումներ տեղի կունենան առաջիկա շաբաթներին եւ ամիսներին աշխարհի այլ մասերում:
Մնում է հուսալ, որ Թրամփը նախաձեռնել է հարձակումը Սիրիայի վրա՝ պարզապես ուշադրությունը շեղելու համար իր բազմաթիվ ներքին խնդիրներից, ինչպես նա բազմիցս արել է այլ հարցերի վերաբերյալ վերջին շաբաթների ընթացքում։
Վերջապես, ի՞նչ եղան  Թրամփի՝ «Սկզբում Ամերիկան» եւ «Ես Միացյալ Նահանգների նախագահն եմ եւ ոչ թե աշխարհի» կրկնվող հանդուգն հայտարարությունները:

 ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Հարցում
website by Sargssyan