Այսօր՝ 15 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում... ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղութ... Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության ...
ԼՐԱՀՈՍ
Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ» Արթուր Գևորգյանը կառաջադրվի․ ՔՊ-ի՞ց․ «Հրապարակ» ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին․ «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին. Yerkir.am

Թուրք գրողը բացահայտում է հրեաների հետապնդումները

Israel National News-ը տպագրել է թուրք լրագրող Ուզեյ Բուլութի խիստ հետաքրքիր հոդվածը հետապնդումների եւ խտրականության մասին, որոնց ենթարկվել են Թուրքիայի հրեաները 1923թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր:
Սա կարեւոր բացահայտում է, քանի որ Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ շարունակ ջանք է գործադրել միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար, որ Թուրքիայում մեծ հանդուրժողականություն կա հրեաների հանդեպ, նրանք ապրում են մի ժողովրդավարական հասարակության մեջ, որտեղ պաշտպանված են նրանց քաղաքացիական եւ կրոնական իրավունքները:
Թուրքական այս քարոզարշավը երկու նպատակ է հետապնդում՝ գոհացնել Իսրայելի ղեկավարներին եւ Ամերիկայի հրեաներին, որպեսզի նրանք պաշտպանեն թուրքական շահերը Վաշինգտոնում եւ ստանան ամերիկացի հրեաների քաղաքական լոբբինգի աջակցությունը Վաշինգտոնում՝ հակազդելու Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին:
Ստորեւ ներկայացված է հրեաների եւ ոչ թուրք փոքրամասնությունների դեմ վերջին տասնամյակներում թուրքական հետապնդումների եւ խտրականության գլխավոր դրվագների ցանկը, որ կազմել է թուրք լրագրող Բուլութը.
-1934թ. ընդունված «Ընտանիքի մասին» թուրքական օրենքն ստիպում էր հրեաներին եւ ոչ թուրքերին հրաժարվել իրենց ազգային անուններից եւ ընդունել թուրքական հնչեղության անուններ:
-«Հրեաները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից առնվազն երեք անգամ՝ 1923, 1925 եւ 1927 թվականներին»: Բուլութը նաեւ նշում է, որ «Հոլոքոստի ժամանակ, Թուրքիան իր դռները բացեց շատ քիչ թվով հրեաների եւ քաղաքական փախստականների առջեւ եւ նույնիսկ քայլեր ձեռնարկեց կանխելու հրեաների ներգաղթը 1937 թվականին»:
-Ատելության քարոզը եւ հակասեմիթական մեկնաբանությունները լայն տարածում ունեն թուրքական հասարակության մեջ եւ լրատվամիջոցներում: Թուրքիայի Հանրապետությունում արգելված է հրեական համայնքի կողմից Իսրայելի աջակցությանն ուղղված գործունեությունը:
-Թուրքական կառավարությունը գաղտնի կոդային թվերով նշել է հրեական, հայկական եւ հունական ծագում ունեցող անձանց: Այսպիսով կառավարությունը կարող է անհրաժեշտության դեպքում հետեւել նրանց եւ բացահայտել նրանց տվյալները:
-«Օրենքներ, որոնք արգելեցին հրեաներին եւ մյուս ոչ մահմեդականներին որոշակի մասնագիտություններ ընտրել». Թուրքիայի Հանրապետությունը արգելեց փոքրամասնություններին պետական պաշտոններ զբաղեցնել: Ըստ Բուլութի՝ «հազարավոր ոչ մահմեդականներ կորցրին իրենց աշխատատեղերը»:
-Արգելք հասարակական վայրերում թուրքերենից բացի այլ լեզուների կիրառման: «Քաղաքացին խոսում է թուրքերեն» արշավն սկզբնական տարիներին հիմնականում թիրախավորել էր հրեական համայնքը՝ համաձայն թուրքական հրեաների ականավոր մասնագետ Ռիֆաթ Բալիի:  
-«Արեւելյան Թրակիայի հրեաները ջարդերի թիրախ էին դարձել 1934թ. հունիսի 21-ից հուլիսի 4-ը: Դրանք սկսվեցին հրեական բիզնեսը բոյկոտելով, որին հետեւեցին ֆիզիկական հարձակումները հրեաներին պատկանող շենքերի վրա, որոնք սկզբում թալանվում էին, իսկ հետո՝ կրակի մատնվում: Հրեա տղամարդկանց ծեծում էին, իսկ որոշ հրեա կանանց՝ բռնաբարում: Իրադարձությունների նման ընթացքից ահաբեկված՝ ավելի քան 15 հազար հրեա լքեց տարածաշրջանը»:
-Ոչ մահմեդականների զորակոչը թուրքական բանակ (1941-42): «1941թ. ապրիլի 22-ին, 12 հազար ոչ մահմեդական (հայտնի նաեւ որպես «քսան դասեր»), ներառյալ հրեա տղամարդիկ, նույնիսկ կույր եւ հաշմանդամ, զորակոչված էին: Սակայն ակտիվ ծառայությամբ զբաղվելու փոխարեն նրանց ուղարկում էին աշխատանքային գումարտակներ, սարսափելի պայմաններում կառուցելու ճանապարհներ եւ օդանավակայաններ: Այդ անտանելի պայմաններից նրանց մի մասը մահանում էր, մյուսներն էլ՝ վարակվում տարբեր հիվանդություններով»:
-«1942 թ. նոյեմբերի 11-ին, Թուրքիայի կառավարությունը օրենք ընդունեց «Ունեցվածքի հարկի մասին», որը հարկ վճարողներին բաժանում էր չորս խմբի, ըստ իրենց կրոնական պատկանելության՝ մահմեդականներ, ոչ մահմեդականներ, հավատափոխներ («դյոնմե»), այսինքն՝ Sabbatean աղանդի հրեաներ, որոնք ընդունել են իսլամը, եւ օտարերկրյա քաղաքացիներ: Թուրք մահմեդականների միայն 4,94 տոկոսն է ստիպված եղել ունեցվածքի հարկ վճարել: Հրեաներից հետո ամենածանր հարկերը դրված էին հայերի վրա: Մտավորական Բասաք Ինչեի խոսքերով՝ «հիմնական նպատակը փոքրամասնություններին տնտեսությունից հեռացնելն էր, եւ ոչ մահմեդական բուրժուազիայի փոխարինումը նրանց թուրք գործընկերներով»:
-«1955թ. սեպտեմբերի 6-7-ը, ոչ մահմեդական համայնքների դեմ Ստամբուլում կառավարության հրահրած հարձակումների ժամանակ, թուրք խուժանը ավերեց քաղաքի հունական, հայկական եւ հրեական թաղամասերը՝ ոչնչացնելով եւ թալանելով նրանց սրբավայրերը, տները, ձեռնարկությունները, գերեզմանոցները եւ դպրոցները:
-«Հրեաների սպանությունները. երբ 2003թ. օգոստոսի 2-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասի իր գրասենյակում դաժանաբար սպանվեց 39-ամյա հրեա ատամնաբույժ Յազեֆ Յահյան, Ստամբուլում բազմաթիվ հրեա իրավաբաններ եւ բժիշկներ հանեցին իրենց գրասենյակների ցուցանակները՝ Յահյայի ճակատագրին չարժանանալու համար»:
Հրեաների եւ մյուս փոքրամասնությունների շարունակական հետապնդումների եւ հալածանքների այս ցանկը պետք է ուղարկվի միջազգային լրատվամիջոցներին ամեն անգամ, երբ թուրքական կառավարությունը խեղաթյուրում է իր չարագործությունների երկար ցանկը Թուրքիայում հրեական համայնքի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:
Ամոթալի է, որ Իսրայելի կառավարությունը նույնիսկ քննադատական մի բառ չի ասում Թուրքիայում իր հրեա հայրենակիցների նման հետապնդումներին ի պատասխան: Ընդհակառակը, իսրայելցի պաշտոնյաները, վախկոտի պես ենթարկվում են Թուրքիայի ճնշումներին՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը եւ արգելելու մարդկության դեմ այս հանցագործությունը Իսրայելի հեռուստատեսությամբ եւ գիտաժողովներում:


ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Հարցում
website by Sargssyan