Այսօր՝ 23 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ Ռամկավար ազատական կուսակցությունը զգաստության կոչ է արել Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրությու... Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածն... Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ԼՐԱՀՈՍ
Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ Ռամկավար ազատական կուսակցությունը զգաստության կոչ է արել Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին Օդում ադեկվատության պակասն է սավառնում Կրկնակի մերժվածը կամ լուսանցքից դուրս մնացածը Երկրի անվտանգությանը սպառնացող ամեն մի երևույթի դեմ եմ. Բերդի ուսումնարանի տնօրեն Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում. Կարեն Կարապետյան Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի ձերբակալման համար իրավական հիմքեր կան. փոխվարչապետ ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու. Ռազմիկ Դավոյան Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում Կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են. Կարեն Կարապետյան Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանը՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման մասին Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը երկուստեք խիստ զսպվածության են կոչում Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում չորս տուժած անձ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Ժամը 18:30-ի դրությամբ ոստիկանության է բերման ենթարկվել 251 անձ Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի՞նչ է նկատի ունեցել վարչապետը՝ «մարտի 1-ից դասեր չքաղելու» մասին արտահայտությամբ. պարզաբանում. News.am Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից Վտանգվել է հասարակական անվտանգությունը, ձերբակալվել է ևս 24 անձ. ՀՔԾ Դեմ եմ, որ բուհերը ներքաշվում են քաղաքական գործընթացների մեջ. ՀՊՃՀ դեկան Համախմբվենք սիրելիներ ու միմյանց հետ երկխոսենք փոխադարձ սիրո ու հարգանքի սկզբունքով. իրանահայության կոչը Հայաստանի երգչախմբային ընկերությունը բախումներից և սադրիչներից խուսափելու կոչ է անում Թանդիլյանն ու Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին Ոստիկանություն ժամը 17:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 232 անձ Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կայացել է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Եվրամիությունը կարևորում է Հայաստանում համընդգրկուն երկխոսությունը Հուսով ենք՝ կհաղթի խոհեմությունը, իմաստությունն ու զգոնությունը. Հայր Զաքարիա Երևանի հավաքներում տուժածների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցներից Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը Կուտակումներ առաջնագծում․ Տեսանյութ ՀՔԾ-ն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը․ ՀՀ Նախագահ ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը Ձերբակալված մարդը գրառում անել չի կարող, էջից տարածվում է ապատեղեկատվություն ՀԲԸՄ-ն Հայաստանում զարգացող իրադարձությունների բոլոր կողմերին արդյունավետ երկխոսության կոչ է անում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին հարկ է դրսևորել զսպվածություն. «Նիգ-Ապարան» «Սասուն-Տարոն» միությունը կոչ է անում է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀԴԿ-ն երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը է տեսնում միայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Հայաստանի ներկա իրավիճակում ինչպե՞ս են գործելու ադրբեջանցիները Ոստիկանությունը ժամը 15:00-ի դրությամբ բերման է ենթարկել 192 անձի Մի վտանգեք ամենաթանկը` երեխաների առողջությունն ու խաղաղությունը․ Նելլի Դուրյանի կոչը՝ մայրերին ԱՄՆ Արևմտյան ափի հայ հոգևոր առաջնորդները Հայաստանում երկխոսության կոչ են անում Ուսանողներին կոչ կանեի վերադառնալ դասի. Գեղարվեստի ակադեմիայի դեկան Քաղաքագետ Մարգարովը իրավիճակի հանգուցալուծումը երկխոսության մեջ է տեսնում Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Առողջապահության նախարարությունը կոչ է արել առաջնորդվել հանդարտ և խոհեմ մոտեցումներով Ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով Հրահրվող ներքին անկայունությունը գործոն է պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման․ ՊՆ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել Ոստիկանությունը հորդորել է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ Վալմարը ճիշտ տարբերակ է համարում երկխոսությունը, որպեսզի առիթից չօգտվեն «մութ» հարևանները Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանով Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին ԱՄն-ի հարանվանությունների հոգևոր առաջնորդները խաղաղության կոչ են անում Բանակցություններից դուրս այլընտրանք պարզապես գոյություն չունի. Հայկ Սարգսյան ՄԻՊ-ը հիշեցնում է՝ լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների Ոստիկանությունը ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել 49 անձի Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել հավաքների ազատության մասին օրենքը Հայ հոգևորականները սկսեցին քայլել երթի առջևից. ԹԱՐՄԱՑՎՈՂ ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժիններում են Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից Երկխոսությունը՝ միակ լուծում Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը

Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ

Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:

Թեև այս կաշառակերությունը շարունակվում է փակ դռների հետևում և չի բացահայտվում ոչ ադրբեջանցի պաշտոնյաների, ոչ օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից, սակայն ժամանակ առ ժամանակ այն ջրի երես է դուրս գալիս: Մենք բոլորս պետք է հիշենք, որ այն ինչ բացահայտվել է, միայն չնչին մասն է այն մեծամասշտաբ կաշառակերության, որ տրվել է Բաքվի այցելուներին, տարբեր երկրների պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:

Վերջերս մեծ սկանդալային բացահայտում արվեց Եվրախորհրդում միլիոնավոր դոլարների կանխիկ գումարի ներգրավմամբ, որը տրվել էր նրա որոշ անդամներին՝ Ադրբեջանին քննադատող որոշումները տապալելու կամ Արցախի վերաբերյալ աննպաստ զեկույցներին աջակցելու դիմաց:

Արդյունքում, աշխարհի խոշորագույն հակակոռուպցիոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը կոչ է արել Եվրոպայի խորհրդին հետաքննել կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները: «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը ևս մեղադրել է Ադրբեջանին Եվրախորհրդի որոշումների վրա անհարկի ազդելու համար՝ հիմնական խորհրդարանականներին խոշոր գումարներ և այլ ծառայություններ մատուցելու միջոցով: «Եվրոպական կայունության նախաձեռնությունը» կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել, որպեսզի ուսումնասիրեն ԵԽ ԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) 2013 թ. քվեարկությունը, երբ մերժվել էր խիստ քննադատական զեկույցը Ադրբեջանում քաղբանտարկյալների և այդ երկրի պատվիրակության անդամների դերակատարության վերաբերյալ:

2017 թ. ապրիլի 20-ին «Գարդիան» պարբերականը ընդարձակ հոդված հրապարակեց՝ «Նոր պնդումներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կառույցում Ադրբեջանի ձայների կեղծման մասին» վերնագրով: ԵԽԽՎ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ «Գարդիան»-ին տեղեկացրել են, որ ԵԽԽՎ անդամները Ադրբեջանից կաշառք են ստացել հօգուտ այդ երկրի քվեարկելու դիմաց: ԵԽԽՎ-ն կազմված է 47 եվրոպական երկրների, ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի 324 խորհրդարանականներից:

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար: Նա մեկն է այն 64 խորհրդարանականներից, որոնք բանաձև են ստորագրել՝ կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել «ծանր հանցանքի մասին լուրջ և վստահելի պնդումների վերաբերյալ»՝ կենտրոնացված ադրբեջանական քվեարկության վրա», հաղորդում է «Գարդիանը»:

«Այդ պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012 թ. «Եվրոպական կայունության նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում, բայց թափ առան այն ժամանակ, երբ Իտալիայի դատախազները հետաքննություն սկսեցին աջակենտրոն խմբի նախկին նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով: Նա մեղադրվում է 2.39 միլիոն եվրո [2.6 միլիոն դոլար] կաշառք Ադրբեջանից ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդում նրա կառավարությանը աջակցելու դիմաց: Նա կկանգնի դատարանի առաջ փողերի լվացման համար, իսկ Միլանի դատախազը բողոքարկում է՝ կոռուպցիայի մեղադրանք առաջա դրելով նրա դեմ: Նա միշտ հերքել է ցանկացած իրավախախտում», գրում է «Գարդիանը»:

Նույնիսկ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն է հայտնվել ծանր կացության մեջ, քանի որ հրաժարվել է հետաքննություն սկսել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի առնչությամբ: Նրա վերջին ուղևորությունը դեպի Սիրիա ավելացրել է ԵԽԽՎ անդամների թիվը, որոնք պահանջել են նրա հրաժարականը: Քանի որ ըստ կանոնակարգի Ագրամունտը չի կարող հեռացվել, ԵԽԽՎ-ի Բյուրոն անցյալ շաբաթ նրան անվստահություն է հայտնել՝ որոշում ընդունելով, որ նա լիազորված չէ կատարել որևէ պաշտոնական այց, հաճախել հանդիպումների կամ որևէ հրապարակային հայտարարություն անել Վեհաժողովի անունից որպես նախ ագահ: Սպասվում է, որ նա շուտով հրաժարական կտա:

Բացի այդ, Եվրախորհուրդը հետաքննություն է սկսել 2015-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Ադրբեջանի համապատասխանության վերաբերյալ՝ առաջին անգամ անդամ պետության նման հարցաքննում վերջին 25 տարիների ընթացքում...

Ամոթալի է, որ ԵԽԽՎ-ն, մի մարմին, որ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար, զոհ է գնում Ադրբեջանի դիկտատորի կաշառակերության սխեմաներին: Այս մեղադրանքները վարկաբեկում են Եվրոպայի խորհրդի հիմնական արժեքները: Անընդունելի է, որ ադրբեջանական նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ԵԽԽՎ անդամները գնացել էին այնտեղ որպես դիտորդներ, նրանք զարմանալիորեն շատ դրական զեկույցներով էին հանդես եկել, մինչդեռ մնացած միջազգային դիտորդները շատ բացասական գնահատականներ էին տվել: Նման հակադրությունը մտահոգության տեղիք է տալիս, որ Ադրբեջանին հ աջողվել էր կաշառել ԵԽԽՎ դիտորդներին՝ քողարկելու կոռումպացված ընտրությունները:

«Գարդիանը» եզրակացնում է, որ «Ադրբեջանը օգտագործել է Վեհաժողովը [ԵԽԽՎ] իր նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությանը օրինականություն հաղորդելու նպատակով, որը ղեկավարում է երկիրը 2003 թվականից սկսած»:

Ադրբեջանի կաշառակերության չարաշահումների անտեսումը կնշանակի, որ Եվրոպայի խորհուրդն այլևս չի կարող դիտարկվել որպես մարդու իրավունքների պահապան...

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հարցում
website by Sargssyan