Այսօր՝ 22 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար
ԼՐԱՀՈՍ
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն

Նոր կառավարության շուրջ ծիսական պարերի մասին

Երեկ տեղի ունեցավ գործող կառավարության վերջին նիստերից մեկը, եւ վարչապետը շուտով նորընտիր խորհրդարանի հաստատմանը կներկայացնի իր նորացված թիմի կազմը։
Դրանում սպասվող փոփոխությունները նվազագույն են. իրենց պաշտոններից կզրկվեն առավելագույնը 2-3 մարդ։ Բայց նրանք էլ, իհարկե, անտեր չեն մնա։ «Աղվեսները որջեր ունեն, եւ երկնային թռչունները՝ բներ, իսկ նախկին նախարարը գլուխը վար դնելու տեղ չունի». նման սցենարը հայոց աշխարհի պայմաններում երբեք այժմեական չի եղել։
Եվ չնայած դրան, նոր կառավարության շուրջ ծիսական պարերը լրատվամիջոցներում չեն դադարում արդեն բավական երկար ժամանակ։ Ամենացավալին այստեղ այն է, որ ի տարբերություն համապատասխան պատվերներ իջեցնող գլուխների, խմբագրություններում նստածների սեփական գլուխներն այդ գործընթացին մասնակցում են նվազագույն չափով, եթե ընդհանրապես մասնակցում են։
Արդյունքում բարձր պաշտոնի որեւէ հավակնորդ մեզանում ընկալվում է որպես վերին աստիճանի դիվային անձնավորություն։ Ըստ որում՝ երբ նկարագրվում են անձինք եւ գործեր, որոնց դիվականությունը, ի տարբերություն հայրենի գործիչների, անառարկելի է, այդօրինակ հեղինակային տարվածություն չգիտես ինչու չի դիտարկվում։

Ստեղծվում է տարօրինակ իրավիճակ. ասենք, բելգիական մանկապիղծների, ամերիկյան մոլագարների եւ իսլամական ահաբեկիչների մասին մեզանում եթե անգամ գրում են, ապա տարտամորեն, առանց հոգեկան որեւէ թրթիռ զգալու նրանց գործած աներեւակայելի չարագործություններից։ Իսկ ողջ թրթիռը բաժին է ընկնում հայրենի իշխանության մեջ որեւէ պաշտոնի հավակնորդին, որն այդօրինակ չարանենգ ու հոգեխռով ոչ մի արարքի մեջ առայժմ չի նկատվել։
Տպավորություն է ստեղծվում, թե լրատվամիջոցների ներկայացուցիչների ողջ կիրքը շռայլվում է հայրենի ղեկավարության կյանքը նկարագրելու վրա։ Թեեւ, կարծում ենք, մանկապիղծները, մոլագարներն ու ահաբեկիչները հմուտ ու ջերմեռանդ նկարագրության կարիք ունեն բնավ ոչ պակաս, քան նախարարներն ու պատգամավորները։
Իսկ ինչ չպետք է մոռանա վարչապետը կառավարություն ձեւավորելիս։ Նախ՝ կարեւոր որոշումներ ընդունելիս բարեկամական զգացմունքները ոչ մի դերակատարություն չպետք է խաղան։
1940 թվականի մայիսին Միացյալ Թագավորության բանակի մի շարք պարտություններից հետո բրիտանական պառլամենտում քննարկումներ կազմակերպվեցին։ Քաղաքական ընդդիմախոսների մի քանի ջախջախիչ ճառերից հետո այն ժամանակվա վարչապետ Նեւիլ Չեմբեռլենը հայտարարեց ամբիոնից. «Կոչ եմ անում բոլոր բարեկամներիս՝ այսօր երեկոյան աջակցել ինձ քվեարկության ժամանակ»։
Պատգամավորների շարքերով անցավ համերաշխ ու ծայրաստիճան դժգոհ «օ՜հ» բացականչությունը։

Օրակարգում դրված էր ճակատագրական հարց՝ Անգլիայի լինել-չլինելը. հարց, որը յուրաքանչյուր պատգամավորից պահանջում էր անձնական որեւէ նկատառումից զերծ, իսկապես սկզբունքային մոտեցում։
Իսկ Չեմբեռլենը չգտավ ավելի լավ բան, քան ապավինել պահպանողական գործընկերների բարեկամական զգացմունքներին։ Դա շոկի մեջ գցեց շատերին՝ մի ավելորդ անգամ ընդգծելով վարչապետի դերի համար Չեմբեռլենի պիտանի չլինելը։
Այնպես որ վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես պետք է ճնշի իր որեւէ բարեկամական զգացում եւ նոր կառավարություն ձեւավորելիս ընդունի բացառապես սթափ որոշումներ։
Օրինակ, վարչապետը պետք է անհանգստանա պետական բազմաթիվ այրերի, քաղաքական ու հասարակական գործիչների միջավայրում ներկայումս դրսեւորվող անհամարժեքության բացահայտ նշանների առիթով եւ ձեռնարկի անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցներ։ Օրինակ, առողջապահության նախարարի պաշտոնում նշանակի ոչ թե բժշկական ապահովագրության մասնագետ ու իր ընկեր Լեւոն Ալթունյանին, այլ փորձառու հոգեբույժի՝ Ավանի հիվանդանոցից։
Իսկ ավանդույթը, համաձայն որի՝ նոր ղեկավարը նախկին աշխատավայրից բերում է իր թիմը, կարող էր հիանալի ամրապնդել տվյալ կարեւորագույն գերատեսչության կադրային կազմը։
Դե, իսկ եթե նոր նախարար-հոգեբույժն իր հետ բերի նաեւ հոգեգարների շղթաներն արձակող մեծ մարդասեր Պինելին պատկերող նկարը, ապա այդ տպավորիչ կտավն անչափ տեղին կդիտվի առողջապահության նորացված նախարարության տարածքներում։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մայիսի 12-ի համարում

website by Sargssyan