Այսօր՝ 15 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար
ԼՐԱՀՈՍ
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից

Օմար Խայամը և հայրենի ընդդիմության դժբախտություններ

Երեւանի ավագանու ընտրություններով ավարտվեց ընտրական փուլաշրջանը։ Առաջիկա հինգ տարիներին այդօրինակ հաճույքները կթողնենք այլ ժողովուրդներին, այնպես որ ճիշտ ժամանակն է ամփոփել որոշ արդյունքներ։
«Իշխանությունը բխում է ժողովրդից» սկզբունքը պաթետիկ է։ «Կա ստի երեք տեսակ. սուտ, անպատկառ սուտ եւ վիճակագրություն» ասույթը՝ ցինիկ։ Ժողովրդավարական ընտրությունները հիմնված են այդ երկու դրույթի ներդաշնակ միաձուլման վրա, քանզի ընտրական հանձնաժողովի վիճակագրական հաշվարկներն ունեն անմիջական եւ կարեւոր քաղաքական ու իրավական հետեւանքներ։ Ստի երրորդ տեսակի միջոցով որոշվում է ազգի ճակատագիրը։
Ասված է սա բնավ ոչ ժողովրդավարության դատապարտման համար։ Վերջինս, ինչպես նկատել է Չերչիլը, կառավարման վատթարագույն միջոցն է՝ բացառությամբ մնացած բոլորի։ Այլ որպեսզի ուշադրություն հրավիրվի չգիտես ինչու անուշադրության մատնվող այն փաստի վրա, որ ընտրողների վճիռն անմիջական չէ, ինչպես Աստծո ձայնը, այլ սահմանվում է պետական ատյանի ընդերքում։
Այդ ատյանը հասարակության մասն է, ուստիեւ դրա բարեկրթության ու բարեխղճության մակարդակն ընդհանուր առմամբ համապատասխանում է այն մակարդակին, որի վրա հասարակությունն է։ Յուրաքանչյուր հասարակություն ունի այն ընտրական հանձնաժողովը, որին արժանի է։ Ինչի հետեւանքով չափազանց լավատեսական են թվում պատկերացումները համընդհանուր ընտրությունների մասին որպես հասարակական հիմնախնդիրների լուծման կատարյալ համադարմանի։
Նույնիսկ եթե համարձակորեն հնարավոր համարենք, թե ժողովրդի միացյալ ձայնը երբեք չի սխալվում, պետք է հասկանալ հետեւյալը. ինքնըստինքյան այդ ձայնը պատրանք է, որը մատչելի չէ անմիջական ընկալմանը։ Դրան ծանոթանալու համար անհրաժեշտ է գործիք՝ ընտրական հանձնաժողովների բուրգի տեսքով։ Իսկ չափող գործիքի կատարելության աստիճանը, ինչպես գիտենք, կարող է տարբեր լինել. խազերով փայտից մինչեւ մետրի լազերային չափանմուշ։
Անկախ հասարակական ընտրական քաղաքականության կոնկրետ հերոսների գործերից ու մտադրություններից, ընտրությունները բացահայտում են կառավարման ներկայացուցչական միջոցի ներկա խնդիրը։ Արդյունավետ ժողովրդավարություն հնարավոր է միայն ձայների խստորոշ ու ազնիվ հաշվարկի դեպքում, իսկ նման հաշվարկն ինքնըստինքյան զարգացած եւ հասուն ժողովրդավարության արգասիք է։
Արեւմուտքի մեզ հիացնող ընտրական բոլոր համակարգերը ծնունդ են առել ծայրահեղ անպարկեշտությունից։ «Պառլամենտների մայրը»՝ բրիտանական Համայնքների պալատը, դեռեւս XIX դարում կիրառում էր այնպիսի ֆենոմեն, ինչպիսին «փտած տեղերն» են։
 Այսինքն՝ ընտրատարածքները, որտեղ դրանց անմարդաբնակության պատճառով ընտրողներ ընդհանրապես չկային, ճշտակատար պատգամավորներ էին ուղարկում Լոնդոն։ Դժվար է ակնկալել, թե հայրենի ընտրական համակարգի պատմությունը բրիտանականից ավելի գեղեցիկ կլինի։
Ամեն դեպքում հասարակությունն ընտրությունների նկատմամբ վերահսկողությանն իր գործուն մասնակցությամբ պետք է ցույց տա, որ «մեքենայական բաժանմունքի» աշխատանքի խնդիրները համարում է կենսական խնդիրներ։ Եթե դա չկա, ապա ԿԸՀ-ի աշխատանքի բոցաշունչ դատապարտումները պարզապես անիմաստ են։ Ինչպես որ անիմաստ են այն հույսերը, թե ընտրական հանձնաժողովներն ինչ-որ հրաշքով լույսի շող կդառնան խավարի թագավորությունում։
Ե՛վ ՏԻՄ ընտրություններն անցած տարվա հոկտեմբերին, ե՛ւ ապրիլյան խորհրդարանական ընտրությունները, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրությունները անկասկած վկայում են, որ հասարակությունը գիտակցում է սույն կարեւորագույն սկզբունքը, եւ ընդհանուր առմամբ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։
Դե ինչ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, ինչպես արդեն ասվեց, ընտրական փուլաշրջանը մեզանում ավարտվեց, եւ կյանքը դարձյալ մտավ սովորական հուն։
Քնած գեղեցկուհու մասին հեքիաթում չար վհուկի կախարդած դղյակում արթնանալու պահին կյանքը շարունակվեց, ասես ոչինչ չէր եղել։ Ճիշտ այն պահից, երբ ամեն ինչ նինջ էր մտել։ Խոհարարը, որը կախարդանքով քնել էր այն ակնթարթին, երբ բարձրացրել էր ձեռքը օգնականին ապտակելու համար, արթնացավ ու ապտակեց։ Արթնացած շունը շարունակեց հետապնդել արթնացած կատվին եւ այդպես շարունակ։
Միակ բանը, որ հիշողության մեջ մնաց անցած ընտրություններից, պոպուլիզմի աննախադեպ մակարդակն էր։ Խոստումների առատության եղջյուրն ուներ ոչ թե տնտեսական (ի՞նչ տնտեսության մասին կարելի է խոսել նման դեպքերում), այլ զուտ հոգեբանական իմաստ. հաղթահարել ֆանտաստիկ խոստումների ներքին անելանելի հուսահատությունը։
1949 թվականին ԱՄՆ պետքարտուղար Դին Ագեսոնն ասաց ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր Անդրեյ Վիշինսկու հետ բանակցությունների մասին. «Այդ պարոնի ճառերում քարոզչությունն ավելի շատ է, քան լվերը շան վրա։ Ես նույնիսկ ավելի հեռուն կգնայի՝ ընդունելով, որ իրականում այդտեղ միայն լվեր էին, քանի որ ինքը՝ շունը, ընդհանրապես չկար»։
Նույնն էլ այս ընտրությունների պարագայում, որտեղ ընդդիմություն ընդհանրապես չկար, այլ կար միայն համատարած պոպուլիզմ։ Եվ պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հայտարարեց. «Որպես նախընտրական շտաբի ղեկավար, ասում եմ. առաջին՝ ՀՀԿ-ն իր զինանոցում ընտրակաշառք «երեւույթ» չունի. մենք դա ուղղակի բացառում ենք։ Երկրորդ՝ նրանք, ովքեր խոսում են ընտրակաշառքից, պետք է գոնե 2-3 փաստ ներկայացնեն։ Երրորդ՝ հռետորական հարց մեր ընդդիմախոսներին. իսկ քաղաքական պոպուլիզմը, առատության եղջյուրից թափվող անիրականանալի խոստումները քաղաքական կոռուպցիայի դրսեւորումներ չե՞ն»։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մայիսի 16-ի համարում

website by Sargssyan