Այսօր՝ 22 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար
ԼՐԱՀՈՍ
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն

Ինչո՞վ ենք պակաս իսպանացիներից

Եվ այսպես. նորընտիր խորհրդարանն այսօր գումարում է իր առաջին նիստը։
Թեպետ մարդասիրական նկատառումներով՝ պատգամավորներին ընտրություններից հետո պետք էր առնվազն մեկամյա արձակուրդ տրամադրել։ Չէ՞ որ մարդիկ գոյության այնպիսի պայքար էին մղում, որ ոչ մի Դարվին երազում անգամ չի տեսել։ Մեր ընտրությունների համեմատ Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում տեղի ունեցած համանման միջոցառումները դիտվում են ինչպես հրաշալի հովվերգություն՝ Բեքեթի կամ Իոնեսկուի սյուրռեալիստական անըմբռնելի պիեսների կողքին։

Նման համեմատությունները ոմանց կարող են սրբապղծություն թվալ, սակայն մենք կտրականապես համամիտ չենք նման գնահատականին։ Սրբապղծություն ընդունված է անվանել բոլորի կողմից ընդունված սրբության անարգումը, իսկ այստեղ այնքան էլ հասկանալի չէ, թե հատկապես ի՞նչ սրբություն է ենթարկվում անարգանքի։
Ինչ վերաբերում է խորհրդարանի կազմին, ապա այդտեղ, բնականաբար, հավաքվել են ամենատարբեր մարդիկ։ Ոմանք նման են բրիտանական Համայնքների պալատի անգլերենը մոռացած անդամների։ Մյուսները հիշեցնում են ոչ թե պատգամավորների, այլ ավելի շուտ բարի բաբայների՝ թաթարական ժողովրդական հեքիաթից։

Երրորդները խորհրդարանում հայտնվել են պատահականորեն՝ հավանաբար գիտափորձի շրջանակներում։ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսում պրոֆեսոր Հիգինսը լոնդոնյան փողոցից վերցրեց Էլիզա անունով կեղտոտ, անկիրթ աղջկան եւ գիտափորձ անցկացրեց նրա հետ։ Լողացրեց, հագցրեց, կերակրեց, սովորեցրեց խոսել ճիշտ անգլերենով։ Եվ ահա երեկվա ծաղկավաճառուհին ներկայացվեց բարձր հասարակությանը որպես իսկական լեդի։
Պրոֆեսորն ապացուցեց, որ ժամանակակից գիտական մեթոդների օգնությամբ կարելի է ընտելացնել լոնդոնյան ջունգլիներում ապրող ամենավայրի արարածին։ Բացառված չէ, որ նման գիտափորձեր անցկացվել են նաեւ հայրենի որոշ օրենսդիրների հետ։
Ի դեպ, խեղճ Էլիզային պրոֆեսոր Հիգինսը գիտափորձի ավարտից հետո կրկին նետեց փողոց։ Վիրավորված աղջիկը, բնականաբար, հիստերիայի մեջ ընկավ, քանզի ցանկանում էր հնարավորինս երկար ապրել ազնվական կյանքով։
Այդպիսին է մարդկանց էությունը, նրանք միշտ ուզում են ավելի երկար ապրել։ Դավիթ թագավորը ծեր հասակում, ինչպես պատմում է Աստվածաշունչը, իր կողքին պահում էր մի գեղեցիկ կույս աղջկա՝ սունամացի Աբիսակին։ Վերջինս պետք է ջերմացներ թագավորին եւ նրան հաղորդեր իր երիտասարդությունը։
Ֆրանսիական հեղափոխականները համարում էին, որ կյանքը կարելի է երկարացնել՝ ոչնչացնելով հարստությունը եւ հաստատելով հավասարություն։ «Կասկած չկա,- գրել է հեղափոխության կողմն անցած մարկիզ դը Կոնդորսեն,- որ ոչնչացնելով աղքատության, դժբախտության եւ հարստության վիրուսները, մենք կավելացնենք կյանքի տեւողությունը»։

Պարզել՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, ֆրանսիական հեղափոխականներին չհաջողվեց. նրանցից քչերն ապրեցին գոնե մինչեւ 40-50 տարեկան։
Մի խոսքով, տարբեր մարդիկ են հավաքվել նոր խորհրդարանում, եւ անչափ դժվար է ստույգ ախտորոշում տալ նրանցից յուրաքանչյուրին։ Հետազոտողի նույնիսկ լիակատար բարեխղճության դեպքում ուսումնասիրվող օբյեկտի մասին գիտելիքի աստիճանը խստիվ սահմանափակվում է նաեւ օգտագործվող հետազոտական գործիքների հավաքածուով։ Իսկ մեր ունեցած գործիքներն այնպիսին են, ինչպիսին որ են։
Մի բան կարելի է ասել վստահորեն. Քրիստոսին հաջող ընդօրինակելու մեջ քաղաքական գործիչները հազվադեպ են նկատվում։ Այն, ինչը նորմալ աշխարհում դիտվում է որպես անքավելի մեղք, հայրենի քաղաքական դրախտում դառնում է մեղսավորի հոգու մեջ բարու հենահարթակի գոյության թերեւս վերջին վկայություն։ Այստեղ չկան իրենց Հուդա Իսկարիովտացի զգացող մարդիկ։
Նրանում, որ Հանրապետականը խորհրդարանում անհրաժեշտ մեծամասնություն ունի սեփական ուժերով ցանկացած օրենքներ ու որոշումներ ընդունելու համար, կան, իհարկե, նաեւ բացասական կողմեր։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մայիսի 18-ի համարում

website by Sargssyan