Այսօր՝ 19 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Ինչպես թեթևացնել սեփական խաչը

Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստին զուգընթաց փաստորեն մեկնարկեց նաեւ կառավարման կիսանախագահական համակարգից դեպի խորհրդարանականն անցման բարդագույն, ծայրաստիճան պատասխանատու փուլը։
Հաշվի առնելով աշխատանքի ծավալը՝ ժողովրդի ծառաներին չես նախանձի, բայց, ինչպես ասում են, յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր խաչը։ Այս կապակցությամբ նույնիսկ կա մի ուսանելի առակ։

Մարդը գանգատվեց իր խաչը կրել շարունակելու անհնարինությունից, եւ նրա տրտունջն արձագանք գտավ։ Արդյունքում հայտնվեց խաչերի պահեստում. ընտրիր՝ որն ուզում ես։ Բայց ոչ մեկն էլ հարմար չէր, եւ ի վերջո գանգատվողն ընտրեց կարծես թե ոչ այնքան գեղեցիկ եւ բավական կոպիտ, բայց ասես իր ուսի համար հարմարեցվածը։ Ինչի առիթով Տերն ասաց նրան. «Դու ընտրեցիր քո սեփական, նախկին խաչը»։
Որպեսզի խաչը չափազանց ծանր չլինի, պատգամավորները պետք է յուրացնեն մի շարք օրինաչափություններ։
Պառլամենտարիզմը ենթադրում է, որ կուսակցական կարգապահությունը արվեստ է։ Մարդը, որը կարող է կազմակերպել ինքնուրույն դիրքորոշում եւ ընտրողների հետ անհատական կապ ունեցող պատգամավորների քվեարկությունը, քաղաքական ահռելի փորձ է կուտակում։ Դա հետագայում կարող է օգտագործվել ամեն մի վարչական պաշտոնում եւ ցանկացած ընտրություններում։
Եթե այս կամ այն կուսակցության դրոշի ներքո մարտավարական կամ ռազմավարական հիմքի վրա միավորվում են անկախ մտածողության տեր քաղաքական գործիչներ, ապա դա ամրապնդում է կուսակցական բրենդը։ Դա նշանակում է, որ կուսակցությունը ընտրազանգվածի համար հրապուրիչ, երկարակյաց գաղափար է, որը բավարարում է սոցիալական տարբեր խմբերի ընդհանուր շահերը։

Իսկ եթե խորհրդարանական տեղերը բաշխված են նույնիսկ գաղափարական նրբերանգներում համածին կառույցների միջեւ, ապա դա վկայում է, որ քաղաքական համակարգը բավականաչափ ճկուն ու ներկայանալի չէ։
Կյանքը ստիպում է քաղաքական գործիչներին մշտապես ընդունել բարդ որոշումներ։ Այդ որոշումները լինում են վիճելի, կարող են եւ սխալ լինել։ Դրանք առաջ են քաշում բարոյական հարցեր, որոնց պատրաստի պատասխանները ոչ ոք չունի։
Ո՞ւմ հետ կարելի է համագործակցել, ո՞ւմ հետ՝ ոչ։ Որտե՞ղ են թույլատրելի փոխզիջման սահմանները։ Ինչպե՞ս ապահովել զինակիցների միասնականությունը։ Ինչպե՞ս օգտագործել մրցակիցների միջեւ եղած տարաձայնությունները։ Ինչպե՞ս պայքարել իշխանության համար, միաժամանակ գիտակցելով, որ իշխանությունն այլասերում է։ Ըստ որում՝ հակառակ Չերչիլի հանրահայտ ասույթի, մասնակի իշխանությունը նույնիսկ ավելի է այլասերում, քան ամբողջականը։

Նման հարցերի համագործածական տեսական պատասխանները չկան։ Պատասխանել դրանց կարելի է միայն պրակտիկ գործողությամբ։ Կատարելով արարքներ, գիտակցելով դրանց հետ կապված բարոյական ու քաղաքական ռիսկերը, քննադատաբար գնահատելով սեփական սխալները։
Պոստմոդեռնի դարաշրջանը ծնեց պատկերացումն առ այն, որ քաղաքական առաջնորդ կարող է դառնալ յուրաքանչյուրը։ Գլխավորը՝ ինչ-որ կերպ հայտնվել հեռուստացույցում եւ հնարավորինս դուրս չգալ այնտեղից երբեք, մինչեւ որ քեզ նրանից բաժանի քաղաքական վախճանը։

Իսկ մեր կարծիքով, մեծ քաղաքականության բոլոր հավակնորդները, որոնց համար շարժառիթ են ծառայում վաղահաս հրապարակային հավակնությունները, պետք է պարտադիր կարգով անցնեն հոգեբանական արտոնագրում։ Պրոֆեսիոնալ հոգեբանը հատուկ հետազոտության արդյունքներով պետք է տա երկու հարցի պատասխան.
ա) Ընդունա՞կ է քաղաքական բնագավառի հավակնորդը մշտապես եւ շատ, հարմարավետ ու անհոգ, առանց խղճի խայթի եւ ահագնացող ստրեսի ստել, առանց որի հրապարակային քաղաքականություն գոյություն չունի։
բ) Պատրա՞ստ է նա հարկ եղած դեպքում հեշտությամբ արձակել մահացու հրամաններ, ինչից նույնպես չի կարող խուսափել ժամանակակից իշխանությունը։
Իսկական քաղաքական գործիչը չպետք է վստահի ոչ մեկին, առաջին հերթին՝ իր մերձավոր շրջապատին։ Այդ կապակցությամբ պատմենք մի անչափ հետաքրքիր եւ ուսանելի դեպքի մասին։
Անցած դարի 30-ական թվականների վերջին շերլոկագետները Բրիտանիայում եւ Ամերիկայում ապշահար եղան եւ միաժամանակ շոյվեցին։ Հերթական «հրատապ գիտական բանավեճին», այս անգամ այն մասին, թե պատմական կամ գրական ինչ կերպար է թաքնվում պրոֆեսոր Մորիարտիի դիմակի տակ, միջամտեց ԱՄՆ գործող նախագահը։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մայիսի 19-ի համարում

website by Sargssyan