Այսօր՝ 17 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Կրկեսային ծեր ձին վազում է նույն անհույս շրջանով

Եվ ահա մի անգամ Գալիլեյը փայլեցրեց իր ոսպնյակներն այնպես, որ դրանց միջով սկսեց երեւալ ոչ միայն Յուպիտերը, այլեւ Յուպիտերի արբանյակները։ Եվ թե ինչպես են դրանք այնտեղ պտույտներ գործում, փշրելով գոյություն չունեցող աստղային երկնակամարը եւ (միաժամանակ) ընթացիկ ողջ աստվածաբանությունը։
Եվ կանչեց Գալիլեյն աստղադիտակի մոտ տեղի եկեղեցու հայրերին, որպեսզի նրանք կարողանան սեփական աչքերով հիանալ այդ տեսարանով։ Հավանաբար, հույս ուներ անակնկալի բերել նրանց գիտական նոր տվյալներով ու միանգամից դեմ տալ պատին։

Բայց հայրերը նույնպես խոտ չէին ուտում։ Նրանք հասկացան Գալիլեյի նենգ ծրագիրը եւ հյուր չգնացին։ Հենց այդպես էլ ասացին. չե՛նք ուզում նայել։ Եվ ի պատասխան՝ հենց Գալիլեյին հրավիրեցին իրենց մոտ՝ սուրբ ինկվիզիցիա, կտտանքի գործիքները տեսնելու, ըստ որում՝ հրաժարվելու տարբերակ գիտնականը չուներ։

Ինկվիզիտորները ճանաչողական էքսկուրսիա կազմակերպեցին Գալիլեյի համար, եւ նա անմիջապես գիտակցեց սեփական սխալներն ու զինաթափվեց։ Եվ Տիեզերքը եւս մի քանի հարյուր տարի հլու-հնազանդ պտտվեց Երկրագնդի շուրջ։ Իսկ ի՞նչ անես, եթե աշխարհակերտվածքի ճիշտ պատկերի համար պատասխանատուները չեն ցանկանում նայել ճշմարտության աչքերին։ Ու հասկանալ կարելի է. չէ՞ որ դա այնպիսի՜ ստրես կառաջացներ։
Ինչո՞ւ մտաբերեցինք այս վաղեմի պատմությունը։ Սատանան գիտե։ Ինքնաբերաբար մտաբերվեց։ Հավանաբար այն ամենի տպավորության ներքո, ինչ այսօր տեղի է ունենում ընդդիմադիր ճամբարում, որն օրերս քաղաքագետներից մեկն անվանեց կենդանի բարդ օրգանիզմ։
Գուցեեւ իսկապես օրգանիզմ է, միայն թե այդ դեպքում ահա թե ինչպիսի զուգահեռներ են ակամայից առաջանում։

Սննդաբանները ունեն մի այսպիսի հրաշալի սադրանք. մարդուն առաջարկվում է ընթրել, ենթադրենք, շոկոլադի երկու սալիկով, ըստ որում՝ առանց մի գրամ ջրի կամ այլ հեղուկի։ Իսկ առավոտյան մարդը զարմանալիորեն նիհարած է լինում։ Դա, ըստ երեւույթին, տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմն ընկալում է կատարվածը որպես տագնապի սաստիկ ազդանշան. տերը խելագարվե՛լ է։ Եվ պատասխան միջոցներ ձեռնարկում, ազատվելով բալաստից, այսինքն ճարպից։

Իսկ այժմ պատկերացրեք հետեւյալ վիճակը։ Մարդն ընթրեց շոկոլադի երկու սալիկով, իսկ օրգանիզմը դրան ոչ մի կերպ չարձագանքեց։ Դե, թքա՛ծ ունի նա՝ օրգանիզմը։
Ինչպես ասի ուղեղը, այնպես էլ կլինի, իրենց միջեւ որոշեցին երիկամները, լյարդն ու նրանց միացած ենթաստամոքսային գեղձը։ Չէ՞ որ այնտեղ՝ վերեւում ուղեղի համար ամեն ինչ ավելի տեսանելի է։ Շոկոլադ՝ ուրեմն շոկոլադ, երկու սալիկ՝ ուրեմն երկու։ Մենք չենք վճռողը։

Սարսափազդու հեռանկար։ Բայց, ավա՜ղ, ոչ վատթարագույն։ Քանզի անտարբերությունն արդեն անցած փուլ է։ Մի տոն բա՛րձր վերցրու, եղբայր։
Կառավարող ռեժիմից բխող վտանգի հանդիման ներքին օրգանները ստիպված են միավորվել։ Եվ համերաշխ աջակցություն հայտնել գորշ նյութին (ինչի դերակատարությանը հավակնում է «Ելք» դաշինքը), որն իմաստուն որոշում է ընդունել շոկոլադի երկու սալիկով ընթրելու մասին։
Փայծախը («Ծառուկյան դաշինքը»), որն այդ ծանր պահին դավաճանության չտեսնված ակտ գործեց ու չաջակցեց շոկոլադի սալիկներով ընթրիքի անցնելուն (այսինքն՝ խորհրդարանում չքվեարկեց Էդմոն Մարուքյանի թեկնածության օգտին) թող դո՛ւրս կորչի մեր օրգանիզմից։

Առավոտյան ուղեղը կհետաքրքրվի սեփական վարկանիշով, ու նրան կպատասխանեն՝ աճել է, աղավնյակս։ Միանգամից մի քանի նիշով, հիմնականում՝ փորոտիքի հաշվին։ Ըհը, կորոշի ուղեղը։ Դե, եթե այդպես է... Ու կհրամայի օրգանիզմին այսուհետ սնվել միայն շոկոլադի սալիկներով։ Այսպես ասած, ընդառաջելով բջջանյութի ցանկություններին։ Դե, քանի որ նրան դուր է գալիս։
Դրսից, իհարկե, ողջ այդ ընթացքում ճիչեր կլսվեն. այդ ի՞նչ ես անում, ապուշ։ Կսատկես, տխմա՛ր։ Բայց դրսում, ինչպես հայտնի է, բացառապես իշխող ռեժիմի կամակատարներն են, եւ այդ սադրիչ ճիչերը միայն կամրապնդեն ուղեղի համոզվածությունը սեփական իրավացիության մեջ։ Վաղուց է հայտնի. ընդդիմադիր օրգանիզմի ուղեղը դրսից գործադրվող ճնշմանն արձագանքում է իրականությանը հասցվող պատասխան հարվածով։
Երե՛ք շոկոլադի սալիկ կլինի ընթրիքին։ Ոչ թե երկու, այլ երե՛ք։ Եվ թող դրանք այնտեղ պապանձվեն դրսում։
Ինչպե՞ս է ձեզ համար տեսարանը։ Ո՞չ այնքան։ Բայց համաձայնեք, ինչ-որ բան հիշեցնում է։ Ի դեպ, նման իրավիճակներում օրգանիզմի մահը սոսկ ժամանակի հարց է։
Դե ինչ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, ընդդիմությունն անցած շաբաթ շարունակեց իր ծրագրային մշակումներում վերաշարադրել մեծ սոցիալիստ-ուտոպիստ Շառլ Ֆուրիեի աշխատությունները՝ ցուցաբերելով վերջինիս հետ համանման մտավոր հավասարակշռվածության աստիճան։
Իսկ «Հանրապետության» առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ է՛լ ավելի հեռուն գնաց ու համաքաղաքացիների առջեւ հառնեց միանգամից ե՛ւ Կեսարի, ե՛ւ Պոմպեոսի կերպարով։ Պատգամավորի համեմատական կենսագրությունները բավականաչափ լավատեսություն են ներշնչում, քանզի Հռոմին բազմաթիվ զրկանքներ պատճառած քաղաքացիական պատերազմը սկիզբ առավ հենց Կեսարի ու Պոմպեոսի մրցակցությունից։
Քանի որ մեր հերոսը զուգորդում է հռոմեական երկու հերոսների հատկանիշները, հետեւաբար չի մրցակցի ինքն իր հետ, ապա հույս կա, որ հայոց աշխարհի բազմաչարչար ժողովուրդը վերջապես կվայելի երկար սպասված քաղաքացիական խաղաղությունը։

Անցած շաբաթ Ա.Սարգսյանը հայտարարեց. «Մենք չպիտի ընդունենք այս իրողությունը որպես փաստ ու համակերպվենք, պետք է պայքարենք։ Պայքարի երկու տարբերակ կա, մեկը վրացական տարբերակն է՝ վարդերի հեղափոխություն եղավ, եւ կոռումպացված երկիրը փոխվեց, մյուս տարբերակը հեղափոխությունն է, որի թե՛ ժամանակներն անցան՝ տարբեր պատճառներով, եւ թե՛ պահանջարկը չկա, ժողովուրդն այսօր փողոց դուրս չի գալիս, չի ընդվզում այսօր»։
Այո, ոչ մի ծանր հանգամանք այնպես չի ճնշում, ինչպես բացահայտ անհամարժեքության տեսարանը։ Որպես պայքարի երկու տարբերակ՝ -2 միավոր ստացած Ա.Սարգսյանը նշում է «վարդերի հեղափոխությունը» եւ «հեղափոխությունը»։ Ե՛վ առաջին տարբերակը, ե՛ւ երկրորդը ենթադրում են ժողովրդական զանգվածների ակտիվ մասնակցություն, մինչդեռ ասվում է, թե «ժողովուրդն այսօր փողոց դուրս չի գալիս, չի ընդվզում այսօր»։
Ստացվում է փակուղի։ Ի՞նչ անել։ Մնում է թուլանալ եւ հաճույք ստանալ։
Կարելի է եւ այդպես։ Առաջին բռնաբարությունը դրամա է, իսկ հարյուր տասնյոթերորդը՝ արդեն առօրյա, կեցության հանգամանք։ Նույնիսկ մի տեսակ տարօրինակ է ողբալ այդ առիթով։ Դե, այո, նորից եկան ու բռնաբարեցին։ Իսկ ըստ էության՝ ի՞նչ է պատահել որ։ Հիմա՞ ինչու հիստերիա սարքել։
Ստիպված ենք արձանագրել, որ ընդդիմությունը, կրկեսային ծեր ձիու պես, թափահարելով հնամաշ փետրազարդը, կրկին վազում է այդ անհույս շրջանով։ Լծասարքի աչքակալները՝ մառազմի համակցությամբ, հուսալիորեն պաշտպանում են նրան իրականությունից։ Հանդիսատեսը վաղուց արդեն հեռացել է կրկեսից, բայց ձին տոգորված է սեփական կարեւորության զգացումով ու անասելի հպարտանում է խաղացանկով։
Կարծում ենք, դա վատթարագույն սխալն է, որ կարելի է թույլ տալ նման իրավիճակում։

«Մի հանցագործության պատմություն» հին խորհրդային մուլտֆիլմը, եթե հիշում եք, սքանչելի ավարտ ունի։
Հերոսը՝ հեզ ինտելիգենտը, որը ողջ գիշեր չքնեց աղմուկի պատճառով եւ լուսաբացին այնուամենայնիվ սպանեց ճղճղացող հավաքարարուհուն, կանգնած է միլիցիոներներով ու վկաների բազմությամբ շրջապատված։ Եվ այդ պահին բակ է մտնում մի բեռնատար մեքենա ու սկսում ասֆալտին գցել ինչ-որ շինարարական կառուցվածքներ։ Գետինը ցնցվում է, բոլորը սարսափահար վեր են թռչում ամեն դղրդյունից։
Բոլորը, բացի մեր հեզ ինտելիգենտից։ Նա արդեն ի վիճակի չէ արձագանքել որեւէ ձայնի... Չափն անցած է։
Երբ կրկին խոսք է բացվում ԲՀԿ-ում ընթացող խմորումների, մանդատներ վերցնելու եւ դրանցից հրաժարվելու հետ կապված բոլոր այդ տգեղ պատմությունների մասին, մենք հայտնվում ենք մուլֆիլմի ինտելիգենտի դերում։ Արդեն ուժ չկա արձագանքելու։ Չափն անցած է։
Մինչդեռ այդ թեմայի վերաբերյալ մեկնաբանությունները շարունակվում են։ Ահավասիկ, ԱԺ փոխնախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ էլ անցած շաբաթ ասֆալտին գցեց հերթական շինարարական կառուցվածքները. «Այստեղ որեւէ արտառոց, որեւէ դետեկտիվ ժանրի բան չկա։ Մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել։ Նրանց նկատմամբ որեւէ ճնշում չի եղել։ Մարդիկ կամավոր եկել են համոզման, որ պետք է ինքնաբացարկի դիմումներ գրեն»։
Դե ինչ, լատինամերիկյան պղպջակային օպերայի էսթետիկան, որը կանոնավորապես առանցքային է դառնում հայրենի աշխարհայեցության հրատապ խնդիրների մեծ մասը հասկանալու համար, սկզբունքորեն խորթ է «արդյունք» հասկացությանը։ Այն հիմնված է այլ սկզբունքի վրա. լիառատ ոգեղենության եւ գեղեցկության անմիջական հայեցության։
Մանդատներից հրաժարվելու, դրանք վերցնելու, իսկ հետո հերթական մտափոխության հետ կապված բոլոր այդ անվերջանալի տեսարաններն ունեն հստակ օրուելական երանգավորում՝ հիշեցնելով Օ’Բրայենի հետ Ուինսթոն Սմիթի զրույցը Սիրո նախարարությունում։ «Բայց ներեցեք, չէ՞ որ ինքներդ էիք այդ մասին խոսում» - «Չգիտեմ, թե որտեղից եք դա վերցրել»։
Բայց չէ՞ որ անհարմա՛ր է, ամո՛թ է, լավ չէ՛. կբացականչի մեր միամիտ համաքաղաքացին։ Ի՞նչ կարելի է ասել նրան։ Դուք ամաչում եք, ահա եւ խորհրդարանում չեք։ Իսկ այդ մարդիկ խուլ իմունիտետ ունեն ամոթի, փաստերի ու տրամաբանության դեմ։ Մեր շնորհավորանքները գործընթացի բոլոր մասնակիցներին։

Իսկ «Բարգավաճ Հայաստանի» մանդատների հետ կապված պատմությունը, որին անդրադարձավ -1 միավոր ստացած Մ.Մելքումյանը, ըստ էության, գրեթե ամենն է, ինչ դուք կցանկանայիք իմանալ հայրենի քաղաքական կյանքի մասին, բայց ամաչում էիք հարցնել։
Ինչպես հայտնի է, տարբեր մարդիկ կարող են միանգամայն այլ կերպ գնահատել նույն իրավիճակը կամ երեւույթը։ Ոմանց, ասենք, դուր չի գալիս այն, որ անհույս հարբեցողը տեղնուտեղը չփոխակերպվեց երիտասարդ, հարուստ եւ գեղեցիկ յապպիի, մյուսներին արդար զայրույթով է համակում այն, որ չար մարդիկ թույլ չեն տալիս հարբեցողին խումարից դուրս գալ։
Նույնն էլ քաղաքականության մեջ։ Մեկին կարող է դուր գալ նորընտիր խորհրդարանը, իսկ մյուսը, խոսելով դրա մասին, իր հեկեկանքներով կարող է նմանվել կոկորդիլոսի։ Ինչպես, օրինակ, ԱԺ նախկին փոխխոսնակ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Կեղծված ընտրություններով ձեւավորված Ազգային ժողով է։ Շատ վատ եմ գնահատում։ Չեմ կարծում, որ այս ԱԺ-ն ներկայացնում է մեր ժողովրդի շահերը»։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մայիսի 23-ի համարում

website by Sargssyan