Այսօր՝ 24 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Նոր նախագահը կարող է մթնոլորտ ստեղծել. քաղաքագետ Ֆինանսական համակարգից բողոքողների թիվն աճում է. «մեղավորը» ԱՊՊԱ-ն է Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ. թատերական պրեմիերա՝ Վանաձորում ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լևոն Մնացականյան Չարլի Չապլինի դստեր բեմադրությունը կներկայացվի Հայաստանի Մայր թատրոնում Մակրոնն իր դինամիզմով ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան Մանուէլ Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար Մխիթարյանը՝ ֆուտբոլի, հոբբիների և մանկության հերոսի մասին Մադուրոն Վենեսուելայի նախագահ վերընտրվելու պատրաստակամություն Է հայտնել
ԼՐԱՀՈՍ
Նոր նախագահը կարող է մթնոլորտ ստեղծել. քաղաքագետ Ֆինանսական համակարգից բողոքողների թիվն աճում է. «մեղավորը» ԱՊՊԱ-ն է Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ. թատերական պրեմիերա՝ Վանաձորում ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լևոն Մնացականյան Չարլի Չապլինի դստեր բեմադրությունը կներկայացվի Հայաստանի Մայր թատրոնում Մակրոնն իր դինամիզմով ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան Մանուէլ Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար Մխիթարյանը՝ ֆուտբոլի, հոբբիների և մանկության հերոսի մասին Մադուրոն Վենեսուելայի նախագահ վերընտրվելու պատրաստակամություն Է հայտնել Ռոբերտ Հովհաննիսյանը գոհ է Հայաստանի առաջնությունում իր գրանցած արդյունքից Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով սկսվել են քամու ռեսուրսի չափումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ԵԽԽՎ Ներկայիս պայմաններն այլևս բավարար չեն Աֆրինի ռազմական գործողությունը լուրջ ահազանգ է ԵԱՀԿ-ն Թալիշ գյուղից դեպի հյուսիս դիտարկում կանցկացնի Մանուէլ Պետրոսյանը՝ ՀՀ արագ շախմատի չեմպիոն Կարևոր է, թե ինչ տեսակի զենք է ձեռք բերվում «Ազատությունների մակարդակը» և տնտեսությունը Ժողովրդագրական պատերազմ երրորդ աշխարհի դեմ Նոր Արեշի տներում խեղդող հոտ է տարածվել. պատճառը պարզվել է Վերականգնեք խաղի նախկին կանոնները Լսումները սպասված արդյունքը չունեցան Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Սառա Ջեսիկա Պարկերը՝ «Ամուսնալուծություն» սերիալի նոր սեզոնի թրեյլերում (տեսանյութ) Հարկային օրենսգիրքը չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները Մարգինալներն ավելի հիստերիկ են դառնում Պրեմիերա. Զեդ, Մարեն Մորիս և Գրեյ - The Middle Թերմոդինամիկայի առաջին օրենքը խախտողների մասին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ Պետական պարտքը տարեվերջին աճել է Նոր հորիզոններ հայ-ֆրանսիական հարաբերություններում Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը» Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղերին 7 համարի մարզաշապիկով չի լինի «Խաչքարերը մեր պատմության ամենախորհրդանշական վկաներն են» Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը «Պետք է լինի համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոն Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը՝ 1 տոկոս» «Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ» Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի Օգնեք հոգ տանել բալիկներիս մասին. 31-ամյա կինն օգնության կարիք ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ունի Կառավարությունը կօգնի գյուղացուն դիզվառելիքի ձեռքբերման հարցում Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՇԱՐՔ Խորհրդարանում չկա այնպիսի մի ուժի, որը կընդդիմանա Արմեն Սարգսյանին. քաղաքագետ Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին. VEON-ի գործադիր տնօրեն Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է մասնավոր ներդրումներ կատարենք. Վարդան Արամյան ՊԲ-ում 2017-ին եղել են թերացումներ և բացթողումներ. Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ Գյուղնախարարը բացատրում է՝ ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Երևանում նոր արագաչափ կգործարկվի Կարող է ներդրվել տոմսերի տարիֆային համակարգ՝ վճարելով մեկ օրվա համար. Սերգեյ Ղահրամանյան Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել Սննդամթերքի թանկացումն ազդում է գնաճի վրա Կաշառքի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ «Փյունիկ»-ը մեկնել է Թուրքիա Դիզվառելիքի գների բարձրացմամբ շղթայական թանկացումներ չեն լինի

Էրդողանի թիկնապահները ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը

Ինչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած եւ վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին,  Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ, նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակման հետեւանքով: Մինչդեռ, հազարավոր թուրքեր անամոթաբար մեկնաբանություններ էին տեղադրել թվիթերում՝ արտահայտելով իրենց հրճվանքը թուրք բանդիտների կողմից հայերին, ասորիներին, քրդերին, հույներին եւ եզդիներին արյունլվա անելու համար։
Այս դաժան ծեծկռտուքն ավելի մեծ վնաս հասցրեց Թուրքիայի վարկանիշին Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում, քան մյուս գազանությունները, որ վերջերս իրականացվել էին Թուրքիայի ներսում թուրք զինվորների, ոստիկանների եւ անվտանգության աշխատակիցների կողմից: Թուրք ժխտողականներն անընդհատ բողոքում են, որ Հայոց ցեղասպանության հարցով հայկական «քարոզչությունը» արատավորում է թուրքերի համբավն ամբողջ աշխարհում, անտեսելով այն փաստը, որ հենց թուրքերն են խաթարել իրենց սեփական իմիջը՝ իրականացնելով սարսափելի զանգվածային հանցագործություններ:
 Իրականում, թուրք բանդիտները խաղաղ ցուցարարների վրա մայիսի 16-ի նողկալի հարձակումով շատ ավելին արեցին ամրապնդելու «սարսափելի թուրքի» կերպարը, քան արել էին հայերը կամ ուրիշները: Թուրքիայի կառավարությունն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում հանրային կապերի հարցերով զբաղվող ընկերություններին վճարելու համար՝ Թուրքիան աշխարհին հնարավորինս լավագույն լույսի ներքո ներկայացնելու նպատակով:
Սակայն վերջին միջադեպը, որը դատապարտեցին Կոնգրեսի բազմաթիվ անդամներ եւ լայնորեն լուսաբանվեց ամբողջ աշխարհի լրատվամիջոցների կողմից, այն աստիճան սեւացրեց Թուրքիայի համբավը եւ նրա ինքնակալ նախագահ Էրդողանին, որ քարոզչության վրա նույնիսկ 100 միլիոն դոլար ծախսելով հնարավոր չէ հետ շրջել նրանց վարկանիշին հասցված վնասը:
 Ահա Կոնգրեսի անդամների խիստ մեկնաբանություններից մի քանիսը.
 Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Մակքեյնը (հանրապետական, Արիզոնա), ասել է ABC Nightly News-ին եւ MSNBC-ին՝ «Պետք է դուրս շպրտենք (Թուրքիայի) դեսպանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից...»:
 Բացի դրանից, սենատոր Մակքեյնը եւ Սենատի հետախուզության հանձնաժողովի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Դայան Ֆայնշտեյնը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), համատեղ նամակ են հղել Էրդողանին՝ պահանջելով ներողություն խնդրել:
 Չորս հանրապետական սենատորներ՝ Մարկո Ռուբիոն (Ֆլորիդա), Թոմ Քոթոնը (Արիզոնա), Մայք Լին (Յուտա) եւ Թեդ Կրուզը (Տեխաս) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ թուրքական կառավարությունից պահանջելով անհապաղ ներողություն խնդրել:
 Դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաեւ Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը (դեմոկրատ, Նյու Յորք), սենատոր Շելդըն Ուայթհաուսը (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), սենատոր Ջեք Ռիդը (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ), սենատոր Պատրիկ Լիհին (դեմոկրատ, Վերմոնտ) եւ սենատոր Բեն Սասը (հանրապետական, Նեբրասկա):
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նամակ է հղել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, հայտարարելով. «Օտար կառավարությունների գործակալները չպետք է անձեռնմխելի լինեն հանցավոր գործունեության համար քրեորեն հետապնդվելու հարցում»:
Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ եւս հանդես են եկել թուրքական հարձակումը դատապարտող հայտարարություններով. Դոն Բրեյերը (դեմոկրատ, Վիրջինիա), Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ), Ֆրենկ Փալոունը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվ Թրոթը (հանրապետական, Միչիգան), Դավիթ Վալադաոն (հանրապետական, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջեյմս Մաքգովերնը (դեմոկրատ Մասաչուսեթս), Ջիմ Կոստան (դեմոկրատ, Կալիֆոռնիա ), Զո Լեֆգրենը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռոն Դեսանտիսը (հանրապետական, Ֆլորիդա), Թալսի Գաբարդը (դեմոկրատ, Հավայի), Թեդ Դոյչը (դեմոկրատ, Ֆլորիդա) եւ Կոլումբիայի շրջանի պատվիրակ Էլեոնորա Հոլմս Նորթոնը:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերն իր թվիթերյան էջում գրել է. «Ակնհայտ է, որ Էրդողանի թիկնապահներն ամբողջությամբ զգում են իրենց անպատժելիությունը՝  օգտագործելով բռնաճնշումների այն գործիքները, որոնք կիրառում են իրենց երկրում եւ իմանալով, որ նա կանգնած է իրենց թիկունքին, անկախ նրանից, թե ինչ են արել»:
Բացի դրանից, ե՛ւ Վաշինգտոնի քաղաքապետը, ե՛ւ ոստիկանության պետը դատապարտել են երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած կատաղի հարձակումը՝ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ Էրդողանի հանդիպումից քիչ անց: 
Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է FOX news-ին, որ թուրքական հարձակումը «պարզապես անընդունելի է» եւ այն հետաքննության տակ է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը պետքարտուղարություն է կանչվել պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի կողմից:
Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝  թուրքական կառավարությանը դատապարտելով «հնարավոր ամենախիստ արտահայտություններով»: Wall Street Journal-ը հաղորդել է, որ պետքարտուղարությունը «ուղիներ է ուսումնասիրում արգելափակելու Էրդողանի թիկնազորի անդամների մուտքը Միացյալ Նահանգներ»: Սա նվազագույնն է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է անի... Որքան էլ տարօրինակ է, բայց դեսպան Քըլըչը ասել է բախումները կանխել փորձող ոստիկաններին՝ «դուք չեք կարող մեզ ձեռք տալ», ակնարկելով հնարավոր դիվանագիտական անձեռնմխելիությունը, որ տրված է թուրքական հատուկ անձնախմբի որոշ անդամների:
Անհավատալի է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպանին եւ բողոքի նոտա ներկայացրել Վաշինգտոնում ոստիկանության պահվածքի համար...
Այս հարձակման առավել լուրջ կողմը «Ամերիկայի ձայնի» (թուրքական լրատվական ծառայություն) կողմից Էրդողանին տեսանկարահանելու փաստն է, երբ նա  ցուցարարների վրա հարձակվելու հրահանգ է տվել իր անվտանգության հատուկ անձնախմբին, տեղեկացնում է «Վաշինգտոն փոստը»: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ Էրդողանի թիկնապահները ներքաշվում են ծեծկռտուքի մեջ՝ ծեծելով կամ սպառնալով մարդկանց նրա արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում:
 2009 թվականին, այն ժամանակ վարչապետ Էրդողանի անվտանգության աշխատակիցները ծեծկռտուքի մեջ էին ներքաշվել նախագահ Օբամայի գաղտնի ծառայության գործակալների հետ:
2011-ին Էրդողանի թիկնապահները կոտրել էին Միավորված ազգերի անվտանգության աշխատակցի կողերը, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում հարձակման ժամանակ:
2014-ին, թուրքական անվտանգության ծառայողները Նյու Յորքում սպառնացել եւ հրմշտել էին լրագրողներին, որոնք աշխատում էին Էրդողանի հանդեպ ոչ բարեկամական մի թերթում:
2015-ին Բրյուսել կատարած այցի ժամանակ, Էրդողանի թիկնապահները հարձակվել էին բելգիական կառավարության աշխատակցի վրա:
2016թ. փետրվարին Էրդողանի թիկնապահները հարձակվել էին երեք կնոջ վրա, որոնք բողոքում էին բարձրագույն ուսումնասիրությունների ազգային ինստիտուտում նրա ունեցած ելույթի դեմ Կիտոյում: Թուրքիայի անվտանգության աշխատակիցները նաեւ ջարդել էին Էկվադորի խորհրդարանի պատգամավորի քիթը, որը փորձել էր միջամտել: Էրդողանը ամբարտավանորեն արդարացրել էր հարձակումը. «Միշտ պետք է համապատասխան արձագանքներ լինեն անքաղաքավարի մարդկանց կարգի հրավիրելու համար»: Էկվադորի խորհրդարանի փոխխոսնակ Ռոզանա Ալվարադոն արձագանքել էր. «Մենք չենք ցանկանում Էրդողանին կրկին տեսնել մեր երկրում...»:
2016 թ. մարտին Էրդողանի թիկնապահները հարձակվել էին լրագրողների եւ ցուցարարների վրա Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունից դուրս, որտեղ թուրք ղեկավարը հրավիրված էր ելույթ ունենալու համար:
National Review Online-ի սյունակագիր Թոմ Ռոգանը, վերոնշյալ հարձակումներից մի քանիսը թվարկելուց հետո, եզրակացրել է. «Քանի որ Էրդողանը կենտրոնացրել է իշխանությունը եւ հարձակվում է իր ընդդիմադիրների վրա, TPPD-ն (Թուրքիայի  նախագահական պաշտպանության վարչություն) իրավապահ մարմնից կերպարանափոխվել է կատարյալ բանդիտիզմի»:
Թուրքիայից երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնի հարյուրավոր ամերիկյան թերթերի, հեռուստաընկերությունների եւ կայքերի բացասական տեղեկատվության հեղեղը, ներառյալ «Վաշինգտոն պոստում» հրապարակված ջախջախիչ խմբագրականի քննադատությունները:
Անդերս Քորը գրելով Forbes ամսագրում, առաջարկել է, որ «հաջորդ անգամ, երբ Թուրքիան քաղաք գա, մոբիլիզացնել հատուկ նշանակության ոստիկանության ուժերը՝ Էրդողանի բանդիտական թիկնապահներին վերահսկելու համար, եթե նրանք չափն անցնեն»: «Նյու Յորք թայմսի» մի խմբագրական դիպուկ նկարագրել է մայիսի 16-ի հարձակումը. «Պարոն Էրդողանի այցի մնայուն պատկերը չի լինելու Սպիտակ տան արարողությունը, այլ նրա թիկնապահների եւ մյուս աջակիցների կողմից ցուցարարների ծեծուջարդը Թուրքիայի դեսպանի նստավայրից դուրս»:
Էրդողանի թիկնապահներն ի ցույց դրեցին իրենց բնորոշ հանցագործ վարքագիծն ամբողջ աշխարհի առջեւ: Միացյալ Նահանգներում նրանք իրենց այնպես պահեցին, ինչպես սովորաբար պահում են Թուրքիայում։
Երկու թուրք լրագրողներ, որոնք գրում են անկախ  Al-Monitor կայքում, շատ ճիշտ են բնութագրել Էրդողանի թիկնապահների հետ կապված վերջին տհաճ միջադեպը։ «Վաշինգտոն կատարած այցն ավարտվեց Թուրքիայի կերպարը ծաղրող տեսարաններով», գրել է Ֆեհիմ Թաշթեքինը: Փինար Թրեմբլեյն ավելացրել է. «Էրդողանի անվտանգության աշխատակիցները վատ համբավ են ձեռք բերել ամբողջ աշխարհում ցուցարարների վրա հարձակումների համար՝ դրանով իսկ ներկայացնելով Թուրքիայի դաժան դեմքը, ինչը չէր կարող իրագործել ոչ մի հակաթուրքական լոբբի մեկ օրվա ընթացքում»:


ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Հարցում
website by Sargssyan