Այսօր՝ 16 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար
ԼՐԱՀՈՍ
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից

Ոչինչ հնարավոր չէ՜ անել

Փիլիսոփաները խորհուրդ են տալիս հաճույք ստանալ ցանկացած գործից, որով հարկ է լինում զբաղվել։ Ահավասիկ, մենք էլ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, կփորձենք հաճույք ստանալ՝ մեկնաբանելով ու գնահատելով հայրենի քաղաքական գործիչների հայտարարությունները։ Թեպետ, նկատենք, հաճույքն այդ միջինից ցածր է։
Իսկ որպես «Շաբաթական վարկանիշի» ավանդական նախաբան՝ անդրադառնանք այս անգամ հայոց աշխարհի գյուղատնտեսության պատմութան հիմնախնդիրներին։ Ճիշտ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե դա կապ չունի քաղաքականության հետ։ Բայց միայն առաջին հայացքից։
Կար-չկար մի երկիր, որտեղ հողը տարեցտարի բերք էր տալիս ճշտակատար, բայց ժողովուրդը շարունակում էր մնալ աղքատ։ Անցնում էին դարեր, բայց ոչինչ չէր փոխվում։ Երկրի լավագույն ուղեղները գլուխ էին կոտրում՝ փորձելով ըմբռնել իրերի այդ դրվածքը, սակայն ապարդյուն։
Տիրակալներից յուրաքանչյուրը պաշտոնն ստանձնելուց առաջ գերազանց գիտեր, թե ինչ է ինքը ցանկանում եւ ինչ է անելու։ Բայց հետո լրիվ մոլորվում էր ու սկսում անել բնավ ոչ այն, ինչ մտադիր էր։ Եվ ոչ այն, ինչն իրեն խորհուրդ էին տալիս, ու ոչ էլ այն, ինչ պետք էր անել։ Առավել եւս՝ ոչ այն, ինչը կարելի էր երեւակայել առողջ դատողության շրջանակներում։
Ողջ խնդիրն այն է, որ թագադրությունից հետո, ինչպես վաղեմի ժամանակներում, կամ Գերագույն խորհրդի նախագահությունում, ինչպես խորհրդաին տարիներին, կամ երդմնակալությունից հետո, ինչպես ներկայումս, հենց որ տիրակալը մտնում էր իր աշխատասենյակ, պատին սկսում էին ուրվագծվել հրեղեն տառեր։
Տիրակալներից ոմանք կանչում էին թիկնապահներին, մյուսները՝ խաչակնքում, սարսափահար մտաբերելով աղոթքները, երրորդները՝ փորձում մարել կրակը ձեռքի տակ ընկած ամեն ինչով։ Չնայած այդ ձեռնարկներին, կրակը չէր մարում, այլ միայն տարածվում էր պատով մեկ՝ ահեղ նախազգուշացումով. «ՈՉԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՛ ԱՆԵԼ»։
Դե, հնարավոր չէ, ուրեմն՝ չէ։ Տիրակալները շարունակում էին կառավարել, հողը՝ պտղաբերել, ժողովուրդը՝ քաղցել ու լռել։ Եվ ոչինչ չէր փոխվում։
Մինչեւ որ վերջապես այդ երկրի տիրակալներից ամենախորամանկը՝ Լեւոն անունով, հասկացավ. ողջ դժբախտությունը նրանից է, որ հողը պտղաբերում է։ Քանզի հողը պետք է հերկել, ցանել, ոռոգել ու հավաքել բերքը։ Որն ի վերջո շատ ավելի թանկ է նստում, քան այլ երկրներից նույնը գնելը։ Մերթ կարկուտ, մերթ երաշտ, մերթ ցրտահարություն, տեխնիկա չկա, կենդանի ուժը աշխատելու փոխարեն միտինգներ է անում։
Ուրեմն պետք է պարզապես ամեն ինչ գնել արտասահմանից։ Հողն ուժասպառության հասցնել, իսկ այն մշակելու վնասակար սովորությունը՝ վերացնել։ Փողերը վերցնել Արեւմուտքից պարտքով ու չվերադարձնել։
Իր ծրագիրն իրականացնելու համար տիրակալը վարչապետ նշանակեց խուճուճ Հրանտին, որը պատմության մեջ մտավ հանճարեղ բանաձեւով.
-Ինչպե՞ս տարբերել ցլին կովից։
-Երբ կթում ես ցլին, նա ժպտում է։
Այդ ժամանակներից ի վեր հողն սկսեցին ուժասպառ անել, իսկ հողատիրոջը՝ հետ վարժեցնել վնասակար սովորությունից։ Հողը չհասկացավ ու շարունակեց բերք տալ։ Որքան էլ պայքարում էին նրա դեմ, միեւնույն է, ծնում էր ցորեն, բանջարեղեն, խնձոր, խաղող։ Իսկ հողագործն առաջվա պես ողջ էր եւ մտադիր չէր վերանալ որպես դասակարգ։
Եկավ մեկ այլ տիրակալ, նրանից հետո՝ հաջորդը։ «ՈՉԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՆԵԼ». կարդաց նա պատի վրայի հրեղեն տառերն ու ընկավ մտքերի մեջ։ «Անհնար է, որ հնարավոր չլինի,- ասաց ինքն իրեն։- Երեւի պատճառն այն է, որ չունենք մենեջեր-վարչապետ»։
Նշանակեցին մենեջերի։ Վերջինս անմիջապես հասկացավ, թե ինչից է պետք սկսել. ստեղծել գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն։ Այդժամ հողն ինքը կհասկանա, թե ինչ են ուզում իրենից, ու վախից կչորանա։
Բայց հենց որ վարչապետն ու գյուղատնտեսության նախարարը նստեցին ռազմավարություն գրելու, աշխատասենյակի առաստաղը ճեղքվեց եւ ճաքից խաղողի ճութ կախվեց։ Մի կողմ դնելով թղթապանակները՝ նրանք սրընթաց ուղղվեցին դեպի բալենու փայտից պատրաստված պահարանները, որոնք արագ պատվում էին տերեւներով, ծաղիկներով ու ալ կարմիր պտուղներով։ Միջանցքում թիկնապահները ֆուտբոլ էին խաղում մանգոյով։
Մեկ շաբաթ անց երկիրը փոխվել էր անճանաչելիորեն։ Ժողովուրդը պառկած էր բանջարանոցներում՝ փարթամ վարունգների տակ, երգեր երգելով։ Պառկածների բերանն էին ընկնում լոլիկները, կանաչ սոխն ու մատղաշ սխտորը։ Արտերում պատի պես կանգնած էին հացահատիկը, տարեկանն ու գարին։
Մայրաքաղաքը պատված էր մրգատու այգիների մացառուտներով, մեղուների ոսկեփայլ ամպը բզզում էր քաղաքի վերեւում։ Նախարարություններում ու խորհրդարանում գուավա, նարինջ, անանաս ու պապայա էին հավաքում։ Իսկ «ՈՉԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՛ ԱՆԵԼ» մակագրությունը ոչ ոք չէր տեսնում, քանզի այն ծածկված էր բանանի եւ ավոկադոյի խիտ մացառներով։
Մի քանի ամիս առաջ ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ նշանակումը գյուղատնտեսության նախարարի պաշտոնում արդեն բարի պտուղներ է բերում։ Հայաստանը սրընթաց վերածվում է գյուղատնտեսական գերտերության։ Ասվածը, իհարկե, չարժե հասկանալ այն իմաստով, թե այժմ կերակրում ենք ողջ աշխարհին (կամ գոնե մեզ)։ Ոչ, բնականաբար։ Բայց, փա՜ռք Աստծո, կան պանծալիության այլ, ավելի հուսալի նշաններ։
Ինչպես հայտարարեց անցած շաբաթ նախարարը. «Մենք օգնող նախարարություն չենք։ Մենք ռազմավարություն մշակող նախարարություն ենք»։
-2 միավոր ստացած Ի.Առաքելյանի հայտարարության խորապատկերին կառավարության այլ նախաձեռնությունները պակաս ցնցող տպավորություն են թողնում, թեպետ նույնպես, իհարկե, զուրկ չեն հետաքրքրութունից։
Օրինակ, շատ է խոսվում, որ անհրաժեշտ է փոխարինել թեթեւ արդյունաբերության ներկրվող արտադրանքը տեղականով։ Դա քաղաքացիներին թույլ կտա հրաժարվել արտասահմանյան քրջերից ու հագնել նորմալ, Հայաստանում կարված հագուստ։
Հավանաբար ենթադրվում է, թե Արեւմուտքում արտադրված հագուստի պարագաները մեր քաղաքացիների, հատկապես կանանց շրջանում անթաքույց նողկանք են հարուցում։ Իսկ haute couture-ի իսկական նմուշ նրանք համարում են հայրենի կարի արդյունաբերության արտադրանքը։
Իրականում արեւմտյան եւ, համապատասխանաբար, հայրենի մանուֆակտուրայի նկատմամբ վերաբերմունքը հենց այն բացառիկ դեպքն է, երբ ամենաիսկական հայ մարդիկ եւ մոլի հայատյացները սրտահույզ համախոհներ են։ Ցավոք, օտարերկրյա փալասների նկատմամբ ունայն սերը այն վշտալի մարդկային թուլությունն է, որն անկարող է հաղթահարել նույնիսկ հայրենի կառավարության անվիճելի հմայքը։
Իսկ գյուղացիներին օգնել իսկապես պետք չէ։ Երբեք չգիտես, թե ինչի կփոխարկվի այդ օգնությունը։
1970-ական թվականների սկզբին, Չիլիի նախագահ դառնալուն պես, Սալվադոր Ալիենդեն կարգադրեց 15 տարին չբոլորած ամեն երեխային տալ օրական մեկ բաժակ կաթ։ Բարի գործը վերածվեց մեծ խնդիրների. երեխաների կեսը ահավոր լուծ ընկավ։
Պարզվեց, որ տեղի բնակիչների 40%-ը գրեթե չունի լակտոզայի ֆերմենտի սինթեզի համար պատասխանատու գենի մուտացիան։ Եվրոպայում գենի այդ տարատեսակը տարածված է գրեթե ամենուր, բայց չիլիացիների հնդկացի նախնիները դա չեն ունեցել։
Այնպես որ, թանկագին գյուղացիներ, ոչ ոք մտադիր չէ ձեզ օգնել, ուստիեւ մեծն Եժի Լեցի խորհրդով «ինքներդ փչեք ձեր առագաստներին»։ Ու ոտքի տակ մի՛ ընկեք, մարդիկ ռազմավարություն են մշակում։
Դիկկենսը մի պատմություն ունի Սկրուջի մասին՝ մեր օլիգարխների կարգի ժլատ միլիոնատիրոջ։ Թալանել է բոլորին, նստած է փողի պարկերի վրա եւ կիսվել չի ուզում։ Բայց ահա եկան Ծննդյան տոները, փոքրիկները երգեցին կարիքավորների կարիքների ու հիվանդների հիվանդությունների մասին, եւ Սկրուջի սիրտը կակղեց, նա ապաշխարեց։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մայիսի 30-ի համարում

 

website by Sargssyan