Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան

- Չհամարձակվեք ամեն անգամ մեզ հիշեցնել Թուրքիայի, Ադրբեջանի մասին, հակառակ դեպքում կհիշեցնենք քառօրյա պատերազմը: Կոչ եմ անում մյուս անգամ մեր խմբակցության հարցերին ի պատասխան, հայրենասիրական դրոշներ չբարձրացնել կոնտեքստից դուրս:
Նիկոլ Փաշինյան
- Անհասկանալի կերպով ԱԺ պատգամավոր հանդիսացող Նիկոլ Փաշինյանը երևի թե կարծում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը միայն ՀՀԿ-ինն է եղել, իրենց և իրենց համակիրներին չի վերաբերվել, երևի թե իրենք ընդհանրապես մեր երկրից էլ չեն ու հետևաբար ամեն ինչի պատասխանատվությունը պետք է կրի միայն ՀՀԿ-ն: Հիշեցնեմ պարոն Փաշինյանին, որ ինքն ապրիլյան պատերազմի օրերին նույնպես ԱԺ պատգամավոր էր, հետևաբար ամեն ինչի պատասխանատուն հավասարապես և ինքն է:
Իսկ ընդհանրապես քառօրյա պատերազմը հիշեցնելը երևի թե ամենամեծ անհեթեթությունն է, որ հնարավոր էր անել: Ու դա, ըստ իս, գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի բովանդակային առումով ասելիք չի ունեցել Արման Սաղաթելյանի պարզաբանումներին ի պատասխան, իսկ ասելիք չունենալու դեպքում սովորաբար ինչի՞ն են դիմում մեր ընդդիմադիրները. իհարկե, լաչառության:
Կարեն Վարդանյան