Այսօր՝ 19 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Կոռուպցիան և ստի դետեկտորը

Եվ ասացին աստվածները Սիզիփոսին.
-Ի պատիժ՝ ողջ կյանքում քար կգլորես սարն ի վեր։
-Իսկ չի՞ կարելի ավելի հեշտ որեւէ բան։
-Լավ, կպայքարես հայոց աշխարհում կոռուպցիայի դեմ։
-Ուրեմն, ասում եք՝ որտե՞ղ է ձեր այդ քարը։

ԿՐՔԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Եվ այսպես. կոռուպցիայի դեմ պայքարը մեզանում շարունակվում է, եւ դրա շրջանակներում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագիծը։
Ճիշտ է, չհաջողվեց խուսափել սկանդալից, երբ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը հայտարարեց. «Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետեւ երեկ, երբ այս օրենքը կարդում էին, առաջին հերթին միտքս եկավ այն գաղափարը, որ սա, ժողովրդական լեզվով ասած, «գործ տալու» ինստիտուտ է»։
Ի դեպ, Ա.Կարապետյանը միայնակ չէր իր գնահատականներում։ Կային էլի պատգամավորներ, որոնց կարծիքով «ազդարարի ինստիտուտ» ներդնելը նշանակում է վերադարձ խորհրդային ժամանակներին։ Սա 1949 թվականն է հին տոմարով, դիմավորե՛ք։
Մյուս պատգամավորները, հակառակը, պատրաստ չէին ընդունել «գործ տալ» արտահայտությունը որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Բանավիճում էին, մի խոսքով։ Ասես երեխա լինեն, ազնիվ խոսք։ Ի դեպ, Դեկարտը մի առիթով ասել է, որ մարդիկ կազատվեին իրենց դժբախտությունների կեսից, եթե սովորեին պայմանավորվել բառերի նշանակության մասին։
Այնինչ ճիշտ լուծում այդ հարցում կա։ «Ազդարարման համակարգի մասին» օրենքն ասում է. «Ազդարարի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում եւ կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմնին»։
Սա, կարծում ենք, վաղուց հնացած ու պարզունակ մոտեցում է։ Պետք է հասնել նրան, որ ոչ թե ազդարարը ինչ-որ տեղեկություններ հայտնի կոռուպցիայի մեջ կասկածվող անձի վերաբերյալ, այլ վերջինս ինքը պատմի ողջ ճշմարտությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է օգտագործել ստի դետեկտորներ։

ՎԵՃԵՐ «ՄԵԾ ԵՂԲՈՐ» ՇՈՒՐՋ

Թերեւս տեխնիկական ոչ մի սարք չի առաջացնում այնքան վեճեր ու հակասական դատողություններ, որքան պոլիգրաֆը կամ, ինչպես դա այլ կերպ անվանում են՝ ստի դետեկտորը։ Ոմանք այն համարում են գրեթե համադարման, ճշմարտությունը պարզելու համապիտանի միջոց։ Մյուսներն ամեն կերպ պախարակում են՝ պնդելով, թե «Մեծ Եղբայրը» սխալվում է միշտ ու ամենուր, եւ որ փոքրիշատե նախապատրաստված մարդու համար խաղուպար է դրան խաբելը։
Պարզագույն պոլիգրաֆը հայտնվեց դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, բայց ստի դետեկտորները լայնորեն օգտագործել սկսեցին անցած դարի 50-ական թվականներից։ Ի սկզբանե պոլիգրաֆներից օգտվում էին բացառապես իրավապահ մարմիններն ու հակահետախուզությունը, ավելի ուշ դրանց ծառայություններին սկսեցին դիմել նաեւ կորպորացիաները։
Այսօր խորամանկ սարքը կիրառվում է ավելի քան 60 երկրում, ամենից ակտիվ այն օգտագործվում է հայրենիքում՝ Միացյալ Նահանգներում։ Այնտեղ անցկացվում է տարեկան ավելի քան 1 միլիոն ստուգում։ Բայց Եվրոպայի շատ երկրներում ստի դետեկտորների օգտագործումն արգելված է։

ՊՈԼԻԳՐԱՖՆԵՐԸ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Դեպքերի մոտ յոթանասուն տոկոսի պարագայում կոմերցիոն կառույցներն օգտագործում են ստի դետեկտորները մարդկանց աշխատանքի ընդունելիս։ Որպես կանոն, այդ կերպ ստուգում են թեկնածուների անկեղծությունը՝ դատվածության եւ կենսագրական այլ մութ բծերի, նախորդ աշխատատուի հետ փոխհարաբերությունների մասին անկետայի հարցերին պատասխանելիս։
Մոտ քսան տոկոսը բաժին է ընկնում ատեստավորման կանոնավոր ընթացակարգերին, տասը տոկոսը՝ ծառայողական հետաքննություններին։
Հօգուտ թեստավորման ներկայացվում է տարբեր վիճակագրություն։ Համարվում է, որ պոլիգրաֆի օգտագործումը մոտավորապես մեկ քառորդով բարձրացնում է հավանականությունը, որ վարձվող աշխատակիցը համապատասխանում է ընկերությանը բոլոր չափանիշներով։ Բացի դրանից, գործընթացը հասկանալ է տալիս պաշտոնի հավակնորդներին, որ ընկերությունում վճռականորեն պայքարում են, օրինակ, գողության դեմ։
Նման դեպքերում հիմք են ընդունում տարածված բանաձեւը. ոչ ոք մարդու մասին չգիտի ավելին, քան հենց ինքը։

ԿԱՐԵԼԻ՞ Է ԽԱԲԵԼ
ԴԵՏԵԿՏՈՐԻՆ

Առաջին հարցը, որ տալիս են մասնագետ-պոլիգրաֆոլոգին՝ «Կարելի՞ է խաբել դետեկտորին»։

Սարքն արձագանքում է մարդու ֆիզիոլոգիական մոտ մեկ դյուժին պարամետրերի փոփոխությանը. մաշկային-գալվանական արձագանքին, անոթային ճնշմանը, մոտորիկային, վերին ու ստորին շնչառությանը եւ այլն։ Հենց այդ պատճառով էլ դա անվանում են պոլիգրաֆ, ինչը հունարեն նշանակում է «բազմագիր»։
Ճիշտ է, ամերիկացիները մի քանի տարի առաջ արտոնագրեցին նոր սարք, որի աշխատանքի սկզբունքը կառուցված է ուղեղի տոմոգրաֆիայի, ուղեղի տարբեր հատվածներում արյան շրջանառության փոփոխությունը միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդով արձանագրելու վրա։ Փորձագետները համարում են, որ նոր դետեկտորը շատ ավելի արդյունավետ է։
Համենայն դեպս, ինչպես նշում են մասնագետները, հարցերին պատասխանելիս մարդը կարող է վերահսկել այդպիսի պարամետրերից մեկ-երկուսը։ Սակայն երբ խոսքը տասնյակի մասին է, ապա առանց բազմամյա հատուկ նախապատրաստության սարքին չես խաբի։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 10-ի համարում

website by Sargssyan