Այսօր՝ 22 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար
ԼՐԱՀՈՍ
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն

Բոցավառ սիրտը՝ դա հիանալի է

Բայց ժամանակն է միացնել նաեւ գլուխը

Հայրենի քաղաքականության որակի անկման պատճառների մասին հարցին, բազմաթիվ մասնակիների հետ մեկտեղ, կա մեզանում նաեւ փիլիսոփայական, կարելի է նույնիսկ ասել՝ գլոբալ պատասխան։ Բանն այն է, որ կյանքը վերջին տարիներին նկատելիորեն բարդացել է (դիվերսիֆիկացվել), մինչդեռ կյանքի կառուցվածքը, հակառակը, ապշեցուցիչ պարզացել։
Երբ քաղաքում կա ընդամենը տասը ռեստորան, այնտեղ ընկնելը շատ դժվար է, բայց փոխարենը կարելի է ենթադրել, որ դրանցից առնվազն հինգը հիանալի խոհարարներ ունեն։ Երբ ռեստորանների թիվը հասնում է հազարի, մտիր ուր ուզում ես (միայն թե փող լինի), բայց հինգ հարյուր հիանալի խոհարար այնտեղ չես գտնի։
Չես գտնի, բացառված չէ, նաեւ պարզապես հինգի. երկուսն անցել են թոշակի, երրորդի ձեռքերը դողում են, իսկ չորրորդն ու հինգերորդը ավելի հետաքրքիր, եկամտաբեր կամ հեշտ զբաղմունք են գտել։
Հերթափո՞խ։ Այո, իհարկե, հերթափոխ. ինչ-որ մեկը դասընթաց է ավարտել, մյուսը՝ պրակտիկա անցել արտասահմանում, օգնականներից մեկը սովորել է հին խոհարարներից կամ ինքնուրույն ինչ-որ բան հորինել։ Բայց ո՛չ հինգ հարյուր, ո՛չ էլ թեկուզ հինգ իսկական վարպետ ոչ մի տեղից հայտնվել պարզապես չեն կարող։
Իսկ ռեստորանների թիվն արդեն հասել է հազարի, ու ամեն օր բացում են նորերը։ Եվ յուրաքանչյուրում նշանակում իրենց ավագ խոհարարին (իսկ ուրիշ ի՞նչ է մնում անել) ու ջանում մեծ գումարի դիմաց իրենց մոտ բերել ուրիշի վարպետին։ Այնինչ նա ճիշտ նույնպիսին է, չես ուզում՝ մի կեր. եւ այցելուն ուտում է՝ ինչ մատուցեն։
Եթե կարծում եք, թե քաղաքականության մեջ իրավիճակն այլ է, ապա չարաչար սխալվում եք։
Այսօր քաղաքական պանթեոնում հայտնվել են բազմաթիվ ազատ խորշեր, եւ դրանք զբաղեցրել են ծերացած օգնականները, որոնք սկսել են իրենց ներկայացնել վարպետի տեղ։ Բայց նրանք վարպետ չեն. լավագույն դեպքում ալեհեր ենթավարպետ են։
Երեկվա (իսկ ըստ ունակությունների՝ նաեւ ցմահ) աման լվացողներն ու մատուցողները դարձել են ավագ խոհարար։ Եվ այժմ բոլոր չորս վերջույթներով «պատրաստում են» ինչ պատվիրեն. ե՛ւ գառի թիակ, ե՛ւ ցանկացած տորթ, ե՛ւ ֆուա գրա։ Ու հասկանալի է, թե ինչ ֆուա գրա է ստացվում նրանց մոտ... Բայց դարձյալ. չես ուզում՝ մի կեր։
Եվ, ինչպես ընդունված էր հին ժամանակներում, սպասում են, որ այցելուն ի նշան հարգանքի մի շիշ շամպայն կուղարկի ավագ խոհարարին։ Ամենազվարճալին այն է, որ երբեմն նույնիսկ ուղարկում են։
Իսկ ընդհանրապես մեծ քաղաքականությունը հայրենի գործիչներից շատերի համար կախարդված դղյակն է Կաֆկայի համանուն վեպից, ուր չգիտես ինչու եւ ինչ նպատակով որոշել էր ներթափանցել հողաչափ Կ-ն։

«Դղյակը» վեպը մնաց անավարտ, հայտնի է սակայն, որ հողաչափ Կ-ն բաղձալի դղյակ այդպես էլ չընկավ։ Թեպետ շատ էր ջանում։ Միայն մի անգամ նա հայտնվեց դղյակի վարչակազմի ինչ-որ ստորադաս պաշտոնյայի աշխատասենյակում։ Եվ վերջինս պարապությունից բացատրեց անկոչ հյուրին, թե ինչպես կարելի է, ցանկության ու բախտի գոյության դեպքում, այնուամենայնիվ հաղթահարել տեսանելի եւ անտեսանելի խոչընդոտները։
Բայց ա՜յ քեզ պատուհաս. պատմության հենց այդ կարեւորագույն կետում հողաչափ Կ-ի վրա անհաղթահարելի նինջ իջավ։
Ավանդաբար համարվում է, թե ապոկալիպտիկ տրամադրություններն առավել հատուկ են արեւմտյան հասարակություններին։ Որքան ավելի բարեկարգ, ստերիլացված ու հանդարտ էր դառնում այնտեղ կյանքը, այնքան աճում էր ալարմիստական կանխատեսումների պահանջարկը։ Գալիք համաղետների նկարագրությունը, ինչպեսեւ դրանց հերոսական կանխումը, վերածվեց բիզնեսի ամենաշահութաբեր տեսակներից մեկի։
Ծառայությունների ոլորտը պարտավոր է բավարարել կլիենտի ամենատարբեր, այդ թվում՝ ենթագիտակցական ձգտումները։ Ուստիեւ այն սքողված զգացողությունը, որ արեւմտյան դրախտը չի կարող հարատեւել հավերժ, ծնում է էկոլոգների, ֆուտուրոլոգների, քաղաքագետների, խոլեստերինի դեմ պայքարողների եւ հավահմաների այլ տարատեսակների պահանջարկ։
Թեպետ կյանքը հայոց աշխարհում բարեկարգության առումով հեռու է արեւմտյանից, այդուհանդերձ համաղետներ կանխագուշակող հավահմաների պակաս մեզանում նույնպես չի դիտվում։ Պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ, օրինակ, անցած շաբաթ հայտարարեց. «Խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի»։
Դե ինչ, -3 միավոր ստացած Ս.Օհանյանը ինչպես կար, այնպես էլ մնացել է կատարյալ տարակուսանքի աղբյուր։ Բայց ֆորս մաժորի մասին նա սկսել է խոսել միայն վերջերս։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՕՐՕ անխախտ դաշինքի անդամները, արիաբար հաղթահարելով ոչ այն է՝ ընդդիմախոսների դավերը, ոչ այն է՝ հենց իրենց մեջ նստած անդադրում սատանայի խարդավանքները, շարժվում էին համախմբման ճանապարհով, մեր հավահմայի կանխատեսումներն աչքի էին ընկնում ավելի մեծ լավատեսությամբ։
Թեպետ դեռ այն ժամանակ էլ մենք պնդում էինք, որ ՕՐՕ-ի բուն նպատակը հենց ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծելն է։ Դա, ի դեպ, հարուցում էր դաշինքին սպասարկող վերլուծաբանների անկեղծ վրդովմունքը։
Երբ վերջիններս խռպոտելու աստիճան բացատրում էին Կարմիր գլխարկի դերի մեջ մտած ընտրազանգվածին, թե ինչու են տատիկի ատամներն այդքան մեծ, եւ ինչու այդ ատամներից բոլորովին պետք չէ վախենալ, միակ հույսն ու ապավենը հենց ՕՐՕ-ն էր։ Եվ կատարվեց այն, ինչը պետք է կատարվեր։ Դաշինքը Սամվել Բաբայանի օգնությամբ այնպիսի՜ ժանիքավոր երախ ցույց տվեց, որ տրոյական ավանակների փաստարկները պակաս համոզիչ թվացին Կարմիր գլխարկին։ Եվ նա չքվեարկեց «տատիկի» օգտին։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 10-ի համարում

website by Sargssyan