Այսօր՝ 17 օգոստոսի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Թուրքիան միջամտում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացին. ԱՄՆ պետդեպ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Լևոն Արոնյանի փառահեղ հաղթանակը Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին «ԻԼ-76» ինքնաթիռը 12-րդ թռիչքով Խոսրովի անտառում շարունակում է հետմարման աշխատանքը Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատ... Թրամփը իմաստուն Է համարել Գուամի շրջան հրթիռներ չարձակելու ԿԺԴՀ-ի որոշումը
ԼՐԱՀՈՍ
Թուրքիան միջամտում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացին. ԱՄՆ պետդեպ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Լևոն Արոնյանի փառահեղ հաղթանակը Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին «ԻԼ-76» ինքնաթիռը 12-րդ թռիչքով Խոսրովի անտառում շարունակում է հետմարման աշխատանքը Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատվածից Թրամփը իմաստուն Է համարել Գուամի շրջան հրթիռներ չարձակելու ԿԺԴՀ-ի որոշումը ՔԿ-ն ՀՔԾ է ուղարկել ԶԼՄ հրապարակման հիման վրա կատարված նախնական ուսումնասիրության նյութերը Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների Հոդվածագրի մտացածին քաղաքական ենթադրություններն ուղղակի մեկնաբանության կարիք չունեն. բնապահպանության նախարարություն Երևանի Բագրատունյաց-Արտաշիսյան և Արշակունյաց-Նժդեհի խաչմերուկներում երթևեկությունը կփոփոխվի ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել խեղդվող տղամարդուն Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին Մալաթիայում վաղը ջուր չի լինի Ռուսական օդանավն իրականացրել է տասնմեկերորդ թռիչքը Վախճանվել Է դերասանուհի Վերա Գլագոլեւան Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց Մոսկվայի «Արարատ»-ը Բրիտանացի խորհրդարանականները կվերանայեն Բիգ-Բենի վերականգնման պլանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են Սկսվել է դասագրքերի բաշխման գործընթացը ԱՄՆ-ն կարգելի իր երկիր մտնել ՊՊԾ-ն գրաված անձանց, նրանց ընտանիքների անդամներին և աջակիցներին «Զվարթնոց»-ում դիտավորությամբ երկու ավտոմեքենայի վնաս հասցրած անձը բացահատվել է Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը Գարեգին Բ կաթողիկոսի անունից Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը հրավիրվել է Հայաստան Լուսատուները փոխարինվել են Մոսկվայի օդակայանում հայ է մահացել Գերմանիայում են հայտնվել ինսեկտիցիդով վարակված ավելի քան 28 միլիոն հավկիթ «Ելք»-ը ցանկանում է անարգել տեսակցել կալանավորներին Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից Լեւոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ Ավարտվել է ուսանողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Ադրբեջանից հում նավթի արտահանումը նվազել է 40 տոկոսով Ֆինանսների նախարարությունը սահմանել է թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև. տնտեսագետ Ադրբեջանի իշխանությունները անկախ մամուլին ճնշելու համար շարունակում են ֆիսկալ մեխանիզմներ կիրառել Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Բասկետբոլի հավաքականի մարզիչը` Շվեդիայի դեմ առաջիկա խաղի մասին ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ Գիտնականները բացատրել են «Գահերի խաղը» սերիալի ժողովրդականության գաղտնիքը Այսօր կեսօրից հետո սևծովյան ցիկլոնը կհզորանա 10 լավագույն վայրերը՝ միայնակ ճամփորդելու համար (ֆոտոշարք) ԱՄՆ-ը 2009 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները Զինծառայողին վիրավորանք հասցնելու համար հետախուզվող անձը ներկայացել է ոստիկանություն Արցախի վարչապետը դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Արտավանի հրդեհը մարվել է Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Հայաստանում սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը Պրեմիերիա. Luke Combs - When It Rains It Pours Լոռու մարզում հրշեջ-գնացքի միջոցով հրդեհ է մարվել Ջեսիկա Չեսթեյնը և Իդրիս Էլբան՝«Մոլիի խաղը» ֆիլմի թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Հայաստանում կրկին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական. նրանց թվում է Սարգիս Ադամյանը Երևանյան փողոցի տեսախցիկը ֆիքսել է մեքենա փախցնելու պահը Թուրքիայում հատուկ գործողությունների ժամանակ 12 ՔԱԿ անդամներ են ձերբակալվել Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդներին Երևան-Սևան ավտոճանապարհին կրակոցներ են հնչել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Երեկոյան կինոդիտում. Ռեքվիեմ երազանքի համար ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 320 հա անտառածածկ տարածք. այն գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է Կարեն Կարապետյանն արձակուրդն անցկացնում է Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Նախագահին Հրաչյա Հարությունյանի՝ ՌԴ-ի դատավճիռը Հայաստանում ճանաչելու վերաբերյալ դատական նիստ է նշանակվել Պիտեր Դինկլեյջը՝ «Վերհուշ» ֆիլմի առաջին թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Խոսրովի անտառ»-ում շուրջ 200 հա գիհի ծառատեսակներ են այրվել. հայտնի է վնասի նախնական չափը Արոնյան – Կասպարով. երկար սպասված շախմատային պարտիա «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը հանգցվել է Պրեմիերա. Neck Deep - In Bloom Ադրբեջանի բյուջեում 354,9 մլն մանաթի ճեղքվածք է առաջացել Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է 360 հա մակերեսով անտառ. ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը պատրաստվում է 5-րդ թռիչքին
Հարցում

Թուրքիան լոբբիստներ է վարձում

Թուրքիան որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության եւ հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը:
 Թուրքիայի կառավարությունը տարեկան արդեն հինգ միլիոն դոլար է վճարում տասը լոբբիստական ընկերությունների։ Դրանք են՝ Gephardt Group - 1մլն 700 հազ. դոլար, Amsterdam Partners - 600 հազ. դոլար, Greenberg Traurig - 480 հազ. դոլար, Capitol Counsel - 384 հազ. դոլար, Mercury - 240 հազ. դոլար, Madison Group - 240 հազ. դոլար, Signal - 240 հազ. դոլար, Jim Arnold - 240 հազ. դոլար եւ MediaFix -108 հազ. դոլար... Բացի դրանից, Էրդողանի գործընկերը  2016 թ. սեպտեմբերին 540 հազ. դոլար է վճարել նախագահ Թրամփի՝ վարկաբեկված ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Թ. Ֆլինին՝ Թուրքիայի կառավարության օգտին քարոզչություն անելու համար։

Վերջին ամիսների ընթացքում փորձելով դուրս գալ PR-ի ճահճից, Թուրքիայի իշխանությունները եւ նրա հետ փոխկապակցված խմբերը վարձել են երեք նոր ընկերություններ: Այս շաբաթ կներկայացնենք այդ լոբբիստական ընկերություններից մեկին՝ մյուս երկուսին թողնելով հաջորդ հրապարակման համար:
Մոնթե խորհրդատվական խմբին վարձել են 2016 թ. օգոստոսին, 400 հազ. դոլար վարձատրությամբ: Ըստ Daily Beast-ի, ընկերությունը ղեկավարում է Դուգլաս Բեյքերը՝ հանրապետական Ջեյմս Բեյքերի (նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի ղեկավար եւ պետքարտուղար, Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի ղեկավար ու գանձապետարանի քարտուղար) որդին: Այդ ընկերությունը պետք է բարելավեր Թուրքիայի հասարակական ընկալումները։
Դուգլաս Բեյքերը Մոնթե խորհրդատվական խմբի «միակ եւ գործող անդամն» է: Պայմանագիրը կնքվել է ստամբուլյան խորհրդավոր հասարակական կազմակերպության կողմից, որը հայտնի է որպես Տնտեսական գիտելիքների ընկերություն (KEA): Daily Beast-ը հաղորդում է, որ KEA-ի «գործունեությունը երբեմն համապատասխանում է Թուրքիայի կառավարության շահերին»: Ըստ Daily Beast-ի, ավելի մտահոգիչ է, որ «KEA-ի ղեկավարության առնվազն մեկ անդամ եղել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ»:
Ավելին՝ KEA-ի հիմնադիր եւ նախկին նախագահ Դավութ Քավրանօղլուն այժմ Էրդողանի գիտական խորհրդականն է, տեղեկացնում է Daily Beast-ը: Քավրանօղլուն թվիթերում տեղադրել է Ջեյմս Բեյքերի հետ արված իր լուսանկարը։

Ստամբուլցի իրավաբան Իսրաֆիլ Քահրամանը արդարադատության նախարարություն ներկայացրած հայտում նշված է որպես KEA-ի օրինական ներկայացուցիչ, ըստ Daily Beast-ի: Իսրաֆիլը հայտարարել է, որ պայմանագրի նպատակն է «զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ գիտական եւ տնտեսական զարգացման ասպարեզում»:
Daily Beast-ը, մեջբերելով Քահրամանին, նշել է, որ KEA-ն հիմնադրվել է «մի խումբ հարգարժան գիտնականների կողմից՝  քաղաքացիական հասարակության գործունեությունը ղեկավարելու նպատակով, որպեսզի բարձրացվի իրազեկությունը Թուրքիայի տնտեսության զարգացման մասին»:  Սա անհեթեթություն է: Ինչո՞ւ պետք է խումբը, որի նպատակն է տնտեսության մասին իրազեկության բարձրացումը Թուրքիայում, լոբբիստական խումբ վարձի Վաշինգտոնում: Սա ավելի շատ նման է թուրքական կառավարության համար ստեղծված մի ծածուկ ներկայացուցչության, քան գիտնականների անկախ խմբի:

Հետաքրքիր է, որ Հետաքննող լրագրողների բյուրոյի հետ կապ հաստատելիս Դուգլաս Բեյքերը նշել է` մտահոգություններ կան, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները «մի փոքր վատթարացել են» Օբամայի վարչակազմի վերջին տարիներին: «Կարող է հնարավորություն լինի կա՛մ ամրապնդել այդ հարաբերությունները, կա՛մ տեսնել, թե ինչպես են դրանց ավելի մեծ վնաս հասցվում: Եվ դա է պատճառը, որ (KEA-ն) վարձակալել է Մոնթեն՝ օգնելու այդ անցումային փուլում»:
Դուգլաս Բեյքերը հավելել է, որ իր ընկերության աշխատանքը KEA-ի համար «երբեք նախատեսված չի եղել ընդհանուր հանրային կապերի քարոզարշավ: Դա մի փոքր ավելի մեծ հնարավորություն է ներկայացնելու նրանց տեսակետը... նրանք զգում են, որ մենք ի վիճակի ենք օգնելու նրանց անհրաժեշտ ծանոթություններով»:

Զարմանալի չէ, որ Թրամփի երդմնակալությունից եւ KEA-ի ու Թրամփի վարչակազմի պաշտոնյաների միջեւ «անհրաժեշտ ծանոթություններ» հաստատելուց հետո KEA-ն չթարմացրեց պայմանագիրը Մոնթեի հետ, երբ նրա նախնական վեցամսյա ժամկետը լրացավ 2017 թ. փետրվարին:
«Պայմանագրի այս կետով նախատեսված 400 հազ. դոլարից վճարվել է միայն 105 հազ. դոլար», ըստ Հետաքննող լրագրողների բյուրոյի:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

website by Sargssyan