Այսօր՝ 24 մայիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ջորջ Սորոսը և Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը. Ֆոտոշարք 20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, որտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արա... «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսել... Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ի... ԱԱԾ-ն կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան. Լուսանկարներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ
ԼՐԱՀՈՍ
Ջորջ Սորոսը և Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը. Ֆոտոշարք 20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, որտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ին ԱԱԾ-ն կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան. Լուսանկարներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ Սպիտակ տան այգուց անհետացել է Մակրոնի ու Թրամփի տնկած կաղնին Վիգեն Սարգսյանը հորդորել է ուշադրություն կենտրոնում պահել զինաձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը ՀՀԿ դիրքորոշումը կլինի միասնական. Վահրամ Բաղդասարյանը՝ խմբակցության հետագա քայլերի մասին Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի ՀՀԿ-ի որոշման հիմքում ընկած է ներքին կայունությունը և Հայաստանի ու Արցախի անվտանգությունը․ Շարմազանով ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու Կոնստանտին Զատուլինն առաջինը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ ՀՀ նախագահն աշխատակազմում նշանակումներ է արել Եթե Նիկոլ Փաշինյանը հարմար գտնի, ապա մենք պատրաստ ենք հանդիպել. Կոնստանտին Զատուլին Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը. Վիգեն Սարգսյան Ոստիկանությունը չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն Հայաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ լսումներ են կայացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Նաիրի Պետրոսյանը կձևավորի Սերժ Սարգսյանի գրասենյակը Դավիթ Հարությունյանը նշել է, թե որն է եղել Հանրապետական կուսակցության սխալը. ՏԱՍՍ Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ Բաքվում այրվում է Trump Tower հայտնի բարձրահարկ շինությունը Անցնող շաբաթվա ընթացքում շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. Արցախի ՊՆ Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի նկատմամբ Մի շտապեք ինձ +1 անել ձեր ցուցակներում. Սամվել Ֆարմանյանը՝ Արարատ Միրզոյանին Երևանում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն Հայաստանի կառավարությունը բացառում է ուժային մեթոդները խաղաղ ցույցերի դեմ Նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր Սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի. Նախագահականը հերքում է ՌԴ Պետդումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել «Ելք» խմբակցության ղեկավարության հետ Արա Բաբլոյանը և Ֆրանսիայի դեսպանը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա բնականոն հուն Բաց նամակ Նիկոլին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ Բանակցությունները հեռանկարային են, երբ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն. Կարեն Կարապետյան Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին Գևորգ Կոստանյանը բացառում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հնարավորությունը ՀՀԿ-ն չի պատրաստվում բանակցել ուլտիմատումների և պարտադրանքի ձևաչափով. Վահրամ Բաղդասարյան Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել». Արմեն Աշոտյան Տեսանյութում առանց համարանիշների ավտոմեքենա վարող ոստիկանը ենթարկվել է կարգապահական տույժի Մահացած մեկամյա երեխայի ընտանիքը խնդրում է իրենց ողբերգությունը չդարձնել շահարկումների առարկա Կաբինետի կազմի մասին որեւէ մեկը Փաշինյանից ինչ-որ բան լսե՞լ է, չունի՞ կադրեր. ԱԶԳ «Հիտլերն ա գալիս, թե Նիկոլը. բան չեմ հասկանում» «Ժողովուրդ ե՞րբ պիտի սթափ մտածենք» «Ճիշտ չի թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար ու որակով սնվել ես» ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 14 տրանսպորտային միջոց ՊԵԿ-ը հերքել է Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունը Կարեն Կարապետյանի որոշումներով՝ չորս նախարարների պարտականությունների կատարումը դրվել է տեղակալների վրա Վերջին Բոլշեվիկը Քուվեյթի ազգային ավիափոխադրողը Հայաստանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հայտարարությունները կատարվում են ըստ նպատակահարմարության Ինչ որ մեկերը Նիկոլին փոխանցեք, որ... Վահան Մարտիրոսյանը մի շարք ընկերությունների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ «Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Ատլետիկո»-ի հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մերկելը ժամանել Է Վաշինգտոն՝ հանդիպելու Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին Արմեն Ջիգարխանյանը դուրս Է եկել կոմայից Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում մեծ ներդրում ունեն երիտասարդները. Արմեն Սարգսյան Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Վարդան Արամյանի խոսքով՝ ներքաղաքական լարվածությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսական զարգացումների վրա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների կողմից. Արամյան Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան

Հոտենտոտի տրամաբանությունն ու բադի մարտավարությունը

Վերջին օրերի քաղաքական իրադարձությունների առկայծման մեջ շատերն անարդարացիորեն անուշադրության մատնեցին հավանաբար գլխավորը. զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով կալանքի տակ գտնվոր Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու պահանջով մի քանի կազմակերպությունների («Ժառանգություն», «Երկիր ծիրանի», «Ժողովրդական հայրենիք» եւ այլն) ներկայացուցիչների ստորագրությամբ տարածված հայտարարությունը։
Այդօրինակ հայտարարություններ կարդալիս լավ է ինքդ էլ կատարյալ ապուշ լինես, որպեսզի լիակատար ներդաշնակություն հաստատվի։ Քանզի փոքրիշատե մտածող մարդու ուղեղը հեղինակների տրամաբանությունը հասկանալ փորձելիս իսկական խռովություն է բարձրացնում։
Ըստ էության, մեր առջեւ պրոֆեսիոնալ հեղափոխականների տեսակ է, որոնք ոչ մի տեղ չեն աշխատում, ոչ մի օգտակար բանով չեն զբաղվում, այլ նվիրվել են բացառապես պայքարին։ Նման տեսակը որպես ընդօրինակման նմուշ նկարագրել է դեռեւս Լենինը։
Իրենց պարանոյայի մեջ ազատ այդ մարդկանց առավելությունն իշխանության հանդեպ ակներեւ է։ Չէ՞ որ վերջինս որոշակի չափով կաշկանդված է քաղաքակրթության օրենքներով, լրատվամիջոցների քննադատությամբ, հասարակական կարծիքի ճնշումով եւ այլն։ Մինչդեռ հայտարարության հեղինակներն ապրում են շիզոֆրենիայի զարմանահրաշ աշխարհում։
Թեեւ, մյուս կողմից, սույն հեղափոխականների պահանջները բավական համոզիչ ու հետեւողական են հնչում։ Միայն թե գիտական կոռեկտության նկատառումներով նրանք այնուամենայնիվ պետք է վկայակոչեն սկզբնաղբյուրը։ Այսինքն՝ անհայտ հոտենտոտին, որը սահմանել է, թե բարիքն այն է, երբ ուրիշներից առեւանգում եմ կանանց, կովերին ու ընտրողներին, իսկ չարիքը՝ երբ ինձանից են առեւանգում։
Ինչեւէ, հոգնելով ի վերջո անիմանալիի դեմ պայքարից, մենք տարվեցինք հայտարարության փիլիսոփայությամբ։ Եվ որքան ավելի էինք խորամուխ լինում դրա մեջ, այնքան ավելի սարսափելի էր դառնում։ Այն, ինչը սկզբում համարում էինք սովորական ապուշություն, մեր աչքի առաջ վերածվում էր ինչ-որ անորոշ, բայց հզոր ուժի, մահկանացուների արարքները կառավարող ինչ-որ գերմարդկային բանականության գոյության ապացույցի։
Նախեւառաջ մեր մտքով անցավ, որ աշխարհում ոչ մի մարդ չէր կարող հորինել այդօրինակ հայտարարություն։ Այսինքն, եթե մի որեւէ մարդ ամենայն լրջությամբ սկսեր պնդել, թե «Անդրիաս Ղուկասյանի դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակադրվածությունն ակնհայտ է. ի դեմս Անդրիաս Ղուկասյանի վարկաբեկել Հայաստանում խաղաղ քաղաքացիական անհնազանդության շարժման բոլոր մասնակիցներին՝ ստիպելով նրանց քաղաքական բիրտ հալածանքի սպառնալիքով հրաժարվել միջազգայնորեն ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից», ապա նրան տեղնուտեղը կփակեին կատաղի հոգեգարների համար նախատեսված մեկուսարանում։

Մի քանի հոգի նման հայտարարություն կազմել նույնպես չէին կարող։ Մի քանիսն ի վիճակի են միայն տուրուդմփոց սարքել, ծայրահեղ դեպքում՝ երգել։ Իսկ բազմաթիվ մարդիկ ընդհանրապես ոչ մի բան հորինել չեն կարող ոչ մի դեպքում։
Կնշանակի՝ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու պահանջով հայտարարությունը ոչ թե մարդկային բանականության արգասիք էր, այլ ինչ-որ արտերկրային համակարգի ջանքերի արդյունք։ Դա նրա ուղերձն էր, օրենքը, նշանը։ Ավելի ստույգ՝ այսպես. դա հայոց աշխարհում կյանքի բյուրեղյա մաքուր, մանրուքներից ու ավելորդ հեծեծանքներից զերծ գործող մեխանիզմն էր, նրա կարգը, բնույթն ու էությունը։
Կարծում ենք, հայտարարության հեղինակները պատասխանեցին այն բոլոր հարցերին, որ կարող է նրանց տալ մարդկությունը։ Մենք նույնիսկ հուսով ենք, որ Անդրիաս Ղուկասյանի մասին նրանք զրուցել են ոչ միայն մարդկանց հետ։ Թեկուզ մտովի, թեկուզ սեփական երեւակայության ջանքով, նրանք հավանաբար կիսել են իրենց ամենանվիրական մտորումները դաշտերի, քամիների, լճերի, ձկների, հացաբույսերի եւ մեր Հայրենիքի այլ անդաստանների հետ։
Լավ, ենթադրենք, ըստ որում դա սաստիկ չափազանցված ենթադրություն է, թե հայտարարության հեղինակներն իրավունք ունեն ինչ-որ բան կրքոտորեն պահանջել։ Ի՞նչ են նրանք մտադիր ձեռնարկել նպատակին հասնելու համար։ Բնական հարց է առաջանում. ո՞վ եւ ինչո՞ւ պիտի նրանց օգնի։

Գագիկ Մկրտչյան

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 16-ի համարում

Հարցում
website by Sargssyan