Այսօր՝ 17 դեկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Արտաքին փոխանցումներն ավելացել են 200 մլն դոլարով Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Ճարտարապետի մասնագիտությունը կարժևորվի Հիմնական ձեռքբերումը Եվրամիության հետ համաձանագրի ստորագրումն է Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ինտրիգի մասին խոսք լինել չի կարող Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Նախագահն իր խոսքերում անկեղծ ու ազնիվ էր Հյուսիսկորեացիների մասին, իրականում, մենք շատ քիչ պատկերացումներ ու տեղեկատվություն ունենք
ԼՐԱՀՈՍ
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Արտաքին փոխանցումներն ավելացել են 200 մլն դոլարով Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Ճարտարապետի մասնագիտությունը կարժևորվի Հիմնական ձեռքբերումը Եվրամիության հետ համաձանագրի ստորագրումն է Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ինտրիգի մասին խոսք լինել չի կարող Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Նախագահն իր խոսքերում անկեղծ ու ազնիվ էր Հյուսիսկորեացիների մասին, իրականում, մենք շատ քիչ պատկերացումներ ու տեղեկատվություն ունենք Ինչ լինելու է՝ լինելու է իշխանության մեջ Գինու, քացախի և ժողովրդի պաշտպանների մասին Քաղաքական պոկերը դեռ նոր է սկսվում Չքմեղանալու հնարքները 21-րդ դարում «Ալաշկերտ»-ը և բրազիլական «Բոտաֆոգո»-ն համաձայնության են եկել Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպեանոց լվացքից հետո ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Ռեալ»-ը դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն Երևանում բացվել է Գյոթեի կենտրոնը Հայ պատանի շախմատիստների հաղթարշավը 888 կգ կասկածելի մսեղիքի մեջ առկա է եղել ավանակի և ձիու միս «Դինամոն» 7-րդն է ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Վարչապետն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս Հայաստանում Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը Շիրակն է Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի 5 մլն դոլար արժողությամբ քանդակները Երևանում ամուսնուն սպանելու փորձի մեջ կասկածվում է կինը Երևանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգը հաղթողների թվում է Ապարան խոշորացված համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում «Արթիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականներին Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանությանը Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Հայտնի են Ամանորին ընդառաջ իրականացվող ոչ կանոնավոր չվերթները Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումներում մահացածների թիվը Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն այցելել են ռազմական համալսարան Թրամփը ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների վերաբերյալ Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումներում մահացածների թիվը Հոկեյի «Արարատ» ակումբը փոխանակվեց հաղթանակներով Երևանում 20-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ 13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին և նրա հետ Արցախ ժամանած եվրոպացի գործիչներին Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Յավա կղզում երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել Երևանում վիճաբանության ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը նախնական ապահովել է տեղն աշխարհի առաջնությունում Բենզալցակայանում հրազենային վնասվածք ստացածը 20–ամյա երիտասարդ է Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Առավել հավանական է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի Սերժ Սարգսյանին. քաղաքագետ Ղազախստանում նշում են Անկախության տոնը Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Ռեյչլ ՄըքԱդամսը՝ «Գիշերային խաղեր» ֆիլմի գլխավոր դերում (տեսանյութ) Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Հրապարակվել է «Օսկար»-ի հավակնող ֆիլմերի նախնական ցանկը Մանկունյական հեքիաթի ավարտը կամ #ՀենոԴուխով Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Պրեմիերա. Էդ Շիրան և Անդրեա Բոչելլի - Perfect Symphony Բադալյանների ընտանիքը շարունակում է ավանդական դարձած բարեգործական նախաձեռնությունը Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է ՍՏԾՀԿ նախագահությունը Forbes-ը ներկայացրել է Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանների ցանկը ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց Երևանում և 4 մարզում դեկտեմբերի 18-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ԱՄՆ-ն պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ հակամարտության ռազմական լուծմանը. Թիլերսոն SpaceX-ը հաջողությամբ Միջազգային տիեզերակայան է ուղարկել Dragon տիեզերանավը

Պետք է հստակեցվեն նպատակները և թիրախները

Այս շաբաթ Հանրապետական կուսակցությունը, ի դեմս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, հանդես եկավ միանգամից երկու նախաձեռնությամբ։
Առաջինը հայկական երկու պետությունների առջեւ ծառացած գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները գնահատելու եւ դրանց դիմակայելու հնարավորությունները նախանշելու կոչված վերլուծական կենտրոնի (խորհրդի կամ աշխատանքային խմբի) ձեւավորումն է, երկրորդը՝ հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որ, ավանդույթի համաձայն, անցկացվելու է Արցախի մայրաքաղաքում՝ դարձյալ նույն նպատակադրումով։
Մեր հարցերին ի պատասխան՝ այս նախաձեռնությունների վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում նախկին պատգամավոր, քաղաքագետ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ։

-Ի՞նչ ռեալ ակնկալիքներ ունեք օրերս արտաքին հարաբերությունների հանձաժողովին կից ստեղծվելիք «ուղեղային կենտրոնից»։

-Որեւէ մեկը դեռ չգիտի՝ ինչ է լինելու, վերջնական ինչ կոնֆիգուրացիա է ունենալու «ուղեղային» այդ կենտրոնը. սա գաղափար է, որին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր անդամները՝ բոլոր 4 խմբակցությունների ներկայացուցիչները, կողմ են քվեարկել, եւ ուրեմն՝ չի կարող դիտվել որպես մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի նախաձեռնություն։ Հույս ունեմ, որ գաղափարը կմշակվի, ամբողջական տեսքի կբերվի եւ ինստիտուցիոնալ բնույթ կստանա։

Ի՞նչ ռեալ ակնկալիքներ կարող են լինել խորհրդատվական այդ մարմնից՝ կախված է նրանից, թե ինչ խնդիրներ են դրվելու նրա վրա։ Առաջիկա մեկ ամսում հանձնաժողովը կփորձի ինստիտուցիոնալացնել այդ առաջարկությունը, հասկանալ՝ ինչ պարբերականությամբ են հանդիպելու այդ ձեւաչափի մասնակիցները, ինչի համար, ինչ հարցեր են քննարկելու, ինչ գործառույթներ են իրականացնելու։ Դրանից հետո նոր կարելի է գնահատականներ տալ։

-Գաղափարը «ինստիտուցիոնալացնել» ասելով՝ նկատի ունեք, որ ԱԺ-ը պետք է հանդես գա համապատասխան նախաձեռնությամբ եւ ամրագրի դա օրենքի կամ որոշման տեսքո՞վ։

-Նկատի ունեմ, նախ եւ առաջ, որ պետք է հստակեցվեն նպատակադրումները եւ թիրախները, որպեսզի բոլորը հասկանան՝ ինչ գործառույթներ է ունենալու այդ կենտրոնը, ինչ-որ մեկի քմահաճույքով տարին մեկ-երկու անգամ հավաքելու են փորձագետներին եւ ասելու են՝ ի՞նչ եք մտածում այս կամ այն հարցի մասին, թե՞ դա լինելու է շարունակական գործընթաց։

Մի բան է, եթե ժամանակ առ ժամանակ պետք է հանդիպենք եւ իրար հետ ինչ-որ հարցեր քննարկենք, որոնց մասին նույն փորձագետների կամ ինստիտուտների մեծ մասը առանց այն էլ բարձրաձայնում են տարբեր գիտաժողովների, վեհաժողովների, սեմինարների շրջանակներում, կամ, ինչու չէ՝ սոցիալական ցանցերում, մամուլում եւ այլն, այլ բան է, եթե դա լինելու է համակարգված աշխատանք, որը իրականում նպաստելու է խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը։

Բուն գաղափարը, իմ պատկերացմամբ, ոչ այնքան վերլուծական կենտրոն ձեւավորելն է, որը փաստաթղթեր է «արտադրում», այլ քննարկման դաշտ, հարթակ ստեղծելը եւ փորձագիտական միտքը գործնականորեն խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը ծառայեցնելը։

-Փորձագետների մի մասը այն կարծիքին է, որ հասարակական կարգով աշխատելով՝ խորհուրդը կամ աշխատանքային խումբը հեռու չի գնա։ Համաձայն չե՞ք, որ ֆինանսավորման գործոնը ամեն դեպքում նույնպես կարեւոր է։

-Ֆինանսավորումը այս պահին երկրորդական կամ երրորդական հարց է, այս փուլում առաջնայինը բուն գործառույթների խնդիրը հստակեցնելն է։ Պարզ է, չէ՞, որ եթե նույն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ցանկացած անդամ զանգահարի եւ հարցնի այս կամ այն փորձագետի կարծիքը, որեւէ մեկը նրան չի մերժի։

էլի եմ ասում՝ փորձագետներն այսպես թե այնպես իրենց տեսակետները ներկայացնում են. դուք զանգում եք, հարցազրույց եք ուզում, մյուսը հրավիրում է մամուլի ակումբ, երրորդը առաջարկում է հանդես գալ հեռուստատեսությամբ եւ այլն։ Դրա համար պետք չէ խորհուրդ ստեղծել՝ խորհուրդը պետք է ա՛յլ խնդիրների միտված լինի։ Հետեւաբար նախ պետք է հասկանալ, հստակ ձեւակերպել խնդիրները, կազմակերպել եւ անել։

Եվ ամենակարեւորը՝ դա պետք է դառնա Ազգային ժողովի ինստիտուտներից մեկը, առնվազն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթակայության ներքո գործող աշխատանքային խումբ։ Այլապես ուշ թե շուտ այդ ամենը տեղափոխվելու է անձնական նախասիրությունների դաշտ. կուզեմ՝ կկանչեմ, չեմ ուզի՝ չեմ կանչի, կամ երբ ուզեմ՝ կկանչեմ։
Քանի դեռ այս հարցերը մնում են առկախ, դժվար է ասել՝ այդ կառույցը 5 տարի կգոյատեւի՞, թե՞ ոչ։ Եթե ճիշտ հիմքի վրա ձեւավորվի՝ կգոյատեւի, կկայանա եւ կփոխանցվի հաջորդ Ազգային ժողովին։

-Վաղը Արցախում մեկնարկող հայկական կուսակցությունների 3-րդ համաժողովը նույն հարթության վրա՞ դիտարկենք։

-Մի փորձեք կապել միմյանց հետ կապ չունեցող երեւույթները։ Եթե հանձնաժողովում այդ հարցը անցած շաբաթ քննարկվեր, կուսակցությունների ֆորումը անցկացվեր մեկ կամ երկու շաբաթ հետո, էլի՞ էիք այդ երկուսը նույն հարթության վրա դնելու։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 16-ի համարում

Հարցում
website by Sargssyan