Այսօր՝ 17 հոկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
ՀՔԾ վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված... Քաղտեխնոլոգը մինչև ապրիլ Սարգսյան-Ալիև եւս մեկ հանդիպում է կանխատեսում Մորգան Ֆրիմանը և Ռենե Ռուսոն՝ «Վիլլա Կապրի» ֆիլմի թրեյլերում (տեսանյութ) Երևանում ԵՄ աջակցությամբ էլեկտրոնային կառավարման ծրագրեր են ներդրվել Ովքե՞ր կարող են հիվանդանալ լյարդի ցիռոզով և ինչպե՞ս է բուժվում այն Թուրքիայի կողմից C-400 համակարգերի ձեռքբերումն առաջացրել է եվրոպացի շատ պատվիրակների խորը մտահոգությ... Հայաստանում հաջորդ տարվա բյուջեն ուղղվելու է կապիտալ ծախսերի առաջանցիկ աճի ապահովմանը Հայաստանում Կանադայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստել փոխայցերի ակտիվացմանը Նախարարը քննարկել է Հայաստան-Վրաստան օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ֆինանսավորման հարցերը Ընտանեկան բռնության դեմ օրենքի նոր նախագիծն ընտանիքի ավանդական արժեքների համար որեւէ վտանգ չի ներկայ...
ԼՐԱՀՈՍ
ՀՔԾ վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրգործը Քաղտեխնոլոգը մինչև ապրիլ Սարգսյան-Ալիև եւս մեկ հանդիպում է կանխատեսում Մորգան Ֆրիմանը և Ռենե Ռուսոն՝ «Վիլլա Կապրի» ֆիլմի թրեյլերում (տեսանյութ) Երևանում ԵՄ աջակցությամբ էլեկտրոնային կառավարման ծրագրեր են ներդրվել Ովքե՞ր կարող են հիվանդանալ լյարդի ցիռոզով և ինչպե՞ս է բուժվում այն Թուրքիայի կողմից C-400 համակարգերի ձեռքբերումն առաջացրել է եվրոպացի շատ պատվիրակների խորը մտահոգությունը. ԱԺ պատգամավոր Հայաստանում հաջորդ տարվա բյուջեն ուղղվելու է կապիտալ ծախսերի առաջանցիկ աճի ապահովմանը Հայաստանում Կանադայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստել փոխայցերի ակտիվացմանը Նախարարը քննարկել է Հայաստան-Վրաստան օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ֆինանսավորման հարցերը Ընտանեկան բռնության դեմ օրենքի նոր նախագիծն ընտանիքի ավանդական արժեքների համար որեւէ վտանգ չի ներկայացնում. Վիգեն Քոչարյան ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է «Ստատուս քվոյի փոփոխման հարց չի կարող լինել» ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատգամավորներն արժանի հակահարված են տվել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արդեն Պորտուգալիայում է Ունենք լուրջ ցուցանիշներ ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նորընտիր նախագահին Գրականության պաշտպանն ու պարտիզանը Լոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը Լարսը փակ է բեռնատարների համար Առանձնազրույցի անցկացումը նշանակում է, որ նախագահները խոսել են ոչ հրապարակային խնդիրների մասին Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում Իրանի քաղաքացու մոտ ափիոնի հումք է հայտնաբերվել Ինչու՞ են բարձրանում ապրանքների գները Ստեփանավանում քամու հետևանքով էլեկտրասյուներն ընկել են գազատարի վրա. հրդեհ է բռնկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նախատեսվում է ներառական ամբողջական կրթություն իրականացնել Հայտնի է աշխարհում ամենից շատ վաճառվող սմարթֆոնը Թուրքիան պարտավոր է դեպի ծով ելք չունեցող երկրին տարանցման ազատություն տալ Պրեմիերա. Դանիել Բրեդբերի - Sway Պետական ապարատը կպակասի 4 տոկոսով Սանահինն անձրևաջրերի մեջ է, նախարարն՝ անտեղյակ պատճառների մասին Լյուկ Էվանսը՝ «Ալիենտիստ» նոր հեռուստասերիալի թրեյլերում (տեսանյութ) Մինչև ուր է ձգվում այս կրակի ծուխը ArmComedy 655 - Աջ թե՞ ձախ ղեկ ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով Եվրամիության մտահոգությունները տեղին չեն Տեքստը հրապարակվեց, որ կանխվեն շահարկումները Պետք է հուսալ լավագույնը, բայց պատրաստվել վատթարագույնին Ժնևյան փխրուն կոնսենսուսը, որը ձեռնտու էր բոլոր կողմերին ՀՀ տարբեր մարզերում հիմնվելու են տեխնոպարկեր Աշոտ Մանուկյանն ընդունել է USAID-ի առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրենին ԵՄ-ն կոչ Է արել Թրամփին՝ կատարել Իրանի հետ գործարքը Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ պատանիներն ութ մեդալ են նվաճել Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի եւ Իռլանդիայի խորհրդարանների ղեկավարների հետ Անցած երեք օրերին հանրապետություն ՃՏՊ-ներից տուժել է 38 մարդ Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում նոր տեսախցիկներ կտեղադրվեն ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայմաններ չի դրել. Շարմազանով Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանն առաջատարներից հետ է մնում ընդամենը 0.5 միավորով Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ժնևյան բանակցությունները Երեկոյան կինոդիտում. «Դանիացի աղջիկը» Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը՝ արծաթե և բրոնզե մեդալակիրներ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում վագոն-տնակը դիտավորյա՞լ են հրկիզել Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան «Կոնվերս բանկ»-ից հափշտակության գործով երեք հոգի ձերբակալվել է Իռլանդիայում «Օֆելյա» փոթորկի պատճառով մարդ Է զոհվել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Բեռլինի հայկական դպրոցների սաներին Հայաստան են այցելել գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և սոմելյեներ աշխարհի 7 երկրներից Ոստիկանությունը «Կոնվերսբանկ»-ի կողոպուտը բացահայտելու մասին տեսանյութ է հրապարակել Շուրջ 2000 անձ ստացան անվճար լսողական սարքեր Facebook-ը մտադիր է պաշտոնյաներ և հետախույզներ վարձել Wi-Fi-ն ամբողջ աշխարհում հայտնվել Է սպառնալիքի տակ Նախագահը Ժնևում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ Հայաստանի բնակֆոնդի 56.5 տոկոսը բաժին է հասնում քաղաքային բնակավայրերին Ռազմական ինժեներները ՀԱՊԿ զորավարժություններից հետո սկսել են «Ալագյազ» զորավարժարանը պայթունավտանգ նյութերից մաքրելու աշխատանքներ Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները ԱԻՆ-ը զգուշացնում է. Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել Դավիթ Բաբայանը համոզված է, որ Ադրբեջանը, ուշ, թե շուտ, փոխելու է իր դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. Մինսկի խմբի համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է. Արա Բաբլոյանի ելույթը Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման Նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն Սարգսյան-Ալիև բանակցություններն ավարտվեցին Անկախացումից ի վեր հայկական մամուլը և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ է ունեցել. այսօր Հայկական մամուլի օրն է Մեկնարկել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անջելինա Ջոլի՝ ամենագեղեցիկ կինն աշխարհում. 15 ապացույց Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը. ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Հայաստանը մոտենում է էկոլոգիական անդունդին

Էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական կարեւոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա բնական միջավայր։ 

Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում ընդգրկվում են շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչները (հողը, օդը, ջուրը, երկրի ընդերքը, բուսական եւ կենդանական աշխարհը, կենսոլորտն ամբողջությամբ), ինչպես նաեւ մարդը։ Դրանք բոլորն էլ ենթարկվում են էկոլոգիական սպառնալիքների, այսինքն՝ իրադարձությունների զարգացման այնպիսի ընթացքների, որոնք պայմանավորված են շրջակա միջավայրի վիճակի կտրուկ փոփոխություններով, մարդու եւ հասարակության համար անկանխատեսելի հետեւանքներով։ 
Հայաստանը կանգնած է էկոլոգիական աննախադեպ ռիսկերի առաջ եւ աստիճանաբար դառնում է ինտենսիվ շահագործվող ռեսուրսահումքային երկիր, որի էկոլոգիական անվտանգության խոցելիությունը գնալով մեծանում է։ Ինչպես ասում են՝ մեր բախտը միշտ մեզ հետ է։ 
Մեր երկրի տարածքում կան էկոլոգիական համեմատաբար մեծ տարողություն եւ իներցիա ունեցող երեք տարածաշրջաններ՝ Լոռի-Տավուշ (անտառապատվածությունը՝ 25-28%), Զանգեզուր (10-13%) եւ Սեւանա լճի էկոհամակարգ (գլխավոր կայունացուցիչը ջուրն է)։ էկոլոգիական կայունության հիմնական կառուցվածքային բաղադրիչները բնական ջրերն են, անտառները, մարգագետինները եւ ռելիեֆը։ Եվ հենց դրանք էլ վտանգված են։ 

Ագարակ-Քաջարան-Կապան մոտ 30 կիլոմետրանոց շառավղում գործող վիթխարի հանքարդյունաբերությունը գնալով ավելացնում է հանքանյութերի օգտագործման ծավալները, նույնը՝ Ալավերդի-Ախթալա-Թեղուտ հանգույցում։
Հոշոտման ենթակա տարածքներն արդեն հայտնի են, իսկ էկոլոգիական երեւույթներն ու սցենարները կզարգանան անսպասելի էֆեկտներով, եթե իհարկե ժողովուրդը տեր չկանգնի իր էկոլոգիական իրավունքներին։ Նշված ձեռնարկությունները իրենց պոչամբարների տակ կառնեն հսկայական հողատարածքներ, որտեղ կուտակվելու են չափազանց վտանգավոր ծանր մետաղներ եւ ցիանական միացություններ պարունակող տեխնոլոգիական հոսքաջրերը։
Փաստորեն Հայաստանի ամենահրաշալի վայրերը վերածվելու են հրեշավոր պոչամբարների կամ դանդաղ գործողության ականների՝ դրանցից բխող էկոլոգիական բոլոր հետեւանքներով։ 

Դա դեռ բոլորը չէ։ Երկրի ողջ տարածքի էկոլոգիական վիճակն այսօր գնահատվում է որպես ռիսկային (լարված), իսկ առանձին տեղերում` ճգնաժամային։ Երկրագործական ամենաակտիվ գոտում՝ Արարատյան դաշտի հարեւանությամբ, գործում է ԱԷԿ-ը, հողատարածքները անապատացվում, աղակալվում եւ ճահճանում են, շատ տեղերում ոռոգումն իրականացվում է խիստ աղտոտված ջրերով։
Մյուս տարածաշրջաններում մոլեգնում է հողերի անապատացումն ու էրոզիան։ Կտրտված հողամշակության պայմաններում ուղղակի անհնար է դարձել էկոլոգիական ու բնապահպանական բնույթի ծրագրերի իրականացումը եւ էկոլոգիական վիճակի վերահսկումը։ 

Հեղինակ՝ Վ. Հարությունյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 16-ի համարում

Հարցում
website by Sargssyan