Այսօր՝ 20 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյան Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննությա... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերա... Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում
ԼՐԱՀՈՍ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյան Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Պարտապանի գույքի արգելանքը չպետք է խոչընդոտվի մաքսային մարմինների կողմից Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա. Սուրեն Կարայան Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը. Դավիթ Հարությունյան Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյան Չարաշահումներ Գեղարքունիքում գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրի ընթացքում ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից հետո արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կիսով չափ կնվազեն. Լևոն Ալթունյան Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների հետ Հայաստանի տարածքում ապրիլի 13-ին երկու երկրաշարժ է գրանցվել Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից. Aysor.am Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում. Տիգրան Քոչարյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Ապրիլի 19-ի հավաքի և երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել Բերման է ենթարկվել 100 քաղաքացի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Տրանսպորտի նախարարությունը հորդորել է առանց խոչընդոտների կազմակերպել ուղևորափոխադրումները Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները. լուսանկարներ «Նոր ալիք» 2018-ում Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը ԲՆ-ն հայտնաբերել և արձանագրել է 31 իրավախախտում Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2017թ-ի արդյունքները և 2018 թ-ի ծրագրերը Սպասվում են տեղումներ «Հանրահավաքները շատ լուրջ ազդեցություն կունենան տնտեսական գործունեության վրա» Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Նախագահի հրամանագրով նախարարներ են նշանակվել Ամենաշատ տուժողը Թուրքիան է Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Երկրի ներքին լարվածությունն ազդում է և՛ ներդրումների, և՛ տուրիզմի վրա. տնտեսագետ Հայաստանը՝ ուշադրության կիզակետում «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմի ամփոփիչ թրեյլերը (տեսանյութ) Երկրի ղեկավարը պետք է լինի ճկուն, փորձառու, ճանաչված դեմք Պրեմիերա. Ռենկարնացիա - Նա մի նազ ունի Հեծելազորային ջոկատները խուսափեցին բախումից Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար Բուրիդանի ավանակի ընտրությունը Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում Ամեն ինչ լավ է, քանի դեռ օրենքի շրջանակից դուրս չէ Ինչի՞ շուրջ կարող է տեղի ունենալ երկխոսությունը Ուրբաթի զավակների մասին ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերին Վատ չէր լինի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ. Թրամփ Դավիդ Յուրչենկոյի երկու սեյվերի շնորհիվ «Տոսնո»-ն հաղթել է «Սպարտակ»-ին Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը Ոստիկանները հայտնաբերել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի Առավոտյան 10:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել 20 քաղաքացի Տեխնոլոգիաների լաբիրինթոսում՝ ելք որոնելիս Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները Հայաստանի նախագահը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Թուրքիայում պատմական արտահերթ ընտրություններ կանցկացվեն Մխիթարյանը ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ» Մահացել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն. Report Նիկոլը հերթական անգամ ստում է. լուսանկարներ Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում «Եթե զգամ, որ հանդիպումն ապարդյուն է լինելու, չեմ գնա». Թրամփը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին «Անակնկալ» ուղղություններով գործողություններ անելու հայտարարությունները վտանգ են պարունակում քաղաքացիների համար. ոստիկանություն Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է

Բարձրացած գներն արդեն երբեք չեն իջնում

Վերջին 2-3 ամիսների ընթացքում նկատելիորեն բարձրացել են սննդամթերքի գները։ Եվ մտահոգիչ այդ միտումը շարունակվում է։ Ամեն անգամ նման իրավիճակներում ավագ սերունդը կարոտախտով նշում է, որ խորհրդային ժամանակներում գները, հակառակը, ամեն տարի իջնում էին։ Այդպե՞ս էր արդյոք իրականում։

1930-ական թվականներին, ինչպես հայտնի է, Խորհրդային Միությունում ծավալվեց ջրանցքների, գործարանների եւ ֆաբրիկաների լայնածավալ շինարարություն, ինչն ահռելի միջոցներ էր պահանջում։ Խնդիրը կարծես թե կարող էին լուծել ճամբարներում հայտնված միլիոնավոր «ժողովրդի թշնամիները»։ Սակայն կալանավորներին պետք էր գոնե մի քիչ կերակրել, շինանյութ մատակարարել, իսկ գլխավորը. արտասահմանից գնվում էին գործնականում բոլոր մեքենաներն ու մեխանիզմները։
Արեւմտյան ներդրողներն այլեւս մտադիր չէին փող ներդնել խորհրդային տնտեսության մեջ։ Օտարերկրյա բանկերը համաձայնում էին վարկավորել տեխնիկայի եւ տեխնոլոգիաների գնումները բացառապես ոսկու գրավի դիմաց։ 
Այնպես որ՝ ինդուստրացման համար միջոցներ ստիպված էին հայթայթել երկրի ներսում՝ հնարավոր բոլոր աղբյուրներից, ներառյալ դրամական զանգվածի ավելացումը։ 1929-ից մինչեւ 1939 թվականը դրամական զանգվածը Խորհրդային Միությունում աճեց ավելի քան յոթ անգամ՝ 2,9 միլիարդից հասնելով 22,2 միլիարդ ռուբլու։ Ըստ որում, ինչպես ընդունում էր հենց ֆինանսների մինիստրությունը, դրամական զանգվածի աճը չէր համապատասխանում տնտեսական շրջանառության աճին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում էր զգալի գնաճի։ 
Գանձարանը համալրելու եւ միաժամանակ պահանջարկը սահմանափակելու եւս մեկ միջոց դարձավ պետական փոխառությունների հարկադիր բաժանորդագրումը։ 

Ինդուստրացման, այնուհետ նաեւ բոլոր պետծախսերի համար միջոցների հիմնական աղբյուրներից մեկը գյուղացիներն էին։ Կոլտնտեսությունները պարտավոր էին պետմատակարարումներով հանձնել գյուղատնտեսական արտադրանքի որոշակի ծավալ՝ սահմանված ցածր գներով։ Իսկ թե ինչ էր մնում գյուղացիներին որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, պետությանը չէր հետաքրքրում։
Կորուստները փոխհատուցելու համար կոլտնտեսականները շուկայում վաճառում էին աշխօրի համար ստացած կամ տնամերձ բանջարանոցում աճեցրած մթերքը հնարավորինս թանկ գնով, ինչը նույնպես հանգեցնում էր գնաճի նոր ոլորանի։ 
Ճիշտ է, շուկայական գները փոքր-ինչ իջան այն բանից հետո, երբ լենդ-լիզի ծրագրի շրջանակներում սկսվեց Միացյալ Նահանգներից պարենամթերքի զանգվածային ներկրումը, որի մի մասը 1944 թվականին սկսեցին առանց քարտերի վաճառել կոմերցիոն խանութներում՝ հասարակ քաղաքացիների համար անմատչելի գներով։

Օրինակ, 1 կիլոգրամ տավարի միսը, որի գինը 1940 թվականին 10 ռուբլի էր, 1944-ի սկզբին ցանկացողները կարող էին գնել 400 ռուբլով։ 435 ռուբլի միջին աշխատավարձի պայմաններում բնակչությունը բնականաբար չէր կարող թույլ տալ իրեն ոչ միայն միս, այլեւ նույնիսկ, օրինակ, հնդկաձավար գնել, որը 4 ռուբլի 30 կոպեկի փոխարեն արդեն վաճառվում էր 250 ռուբլով։ 
Նույնքան անմատչելի դարձան հագուստն ու կոմերցիոն գներով վաճառվող այլ ապրանքները։
Պահանջարկի բացակայության պատճառով մի շարք ապրանքներ նույն 1944 թվականին սկսեցին էժանանալ։ Եվ հենց դա էլ գների առաջին ստալինյան իջեցումն էր։ Կոմերցիոն խանութներում 1944 թվականի վերջին տավարի միսը վաճառվում էր արդեն 320 ռուբլով, իսկ 1945 թվականին գինն իջավ 150 ռուբլու։ Միաժամանակ նվազում էին նաեւ շուկայական գները։ 
Կոմերցիոն գների լայնորեն գովազդված հաջորդ իջեցումը տեղի ունեցավ 1946 թվականին։ Փետրվարի 26-ին իջեցրին հացի կոմերցիոն գինը, բայց խանութներում այն պետք էր գնել ճակատամարտով, քանի որ բոլորին չէր հերիքում։ 

1946 թվականի հուլիսի 1-ին հայտարարված արդյունաբերական ապրանքների կոմերցիոն գների իջեցումը նույնպես այնքան էլ չուրախացրեց երկրի քաղաքացիներին։ Սահմանափակ միջոցներ ունեցողների համար նոր գներով ապրանքները, բացի թերեւս թելերից, առաջվա պես մնում էին անմատչելի։ Իսկ նրանք, ովքեր փող ունեին, համոզվեցին, որ ընտրությունը ծայրաստիճան աղքատիկ է։ 
Ինքնըստինքյան գների պարտադրված իջեցումը տոտալ դեֆիցիտի պայմաններում, մեղմ ասած, հակասում էր տնտեսագիտության օրենքներին։ Սակայն վիճել Ստալինի հետ, որը ժողովրդին հայտարարել էր գների հետզհետե, բայց մշտական իջեցման մասին, ոչ ոք չէր հանդգնի։ Այնպես որ՝ 1947 թվականին գնային ռեֆորմը համատեղեցին դրամականի հետ, ինչպես նաեւ վերացրին քարտերը։ Նոր գները կոմերցիոնից ցածր էին, բայց անհամեմատ գերազանցում էին քարտերով տրվող ապրանքի գները։ 
Այդ ժամանակ սահմանվեցին նաեւ մեկ անձին տրվող մթերքի եւ ապրանքի նորմեր։ Երկար ցուցակում ուշադրություն էր գրավում հացը, որը 2 կիլոգրամից ավելի գնել չէր կարելի։ Երշիկ թույլատրվում էր գնել 500 գ, կարագ՝ 300, ձու՝ 5 հատից ոչ ավելի, կոշիկ՝ 1 զույգ, լուցկի՝ 2 տուփ մեկ անձին։ 
1949 թվականի մարտի 1-ին նախատեսված գների հաջորդ իջեցումից արդեն ոչ ոք առանձնակի ոչինչ չէր ակնկալում։ Մթերքն էժանանում էր չնչին չափով, իսկ որոշ ապրանքներ, օրինակ, հագուստն ու բրդե գործվածքները, հակառակը՝ թանկանում էին 5-15%-ով։ Կուսակցության եւ անձամբ ընկեր Ստալինի հոգատարության նոր դրսեւորման մասին աշխատավորներին տեղեկացնելու համար գործարաններում կազմակերպում էին միտինգներ, որտեղ հռետորները շնորհակալություն էին հայտնում պատճառած ուրախության համար եւ հանձն առնում պլանի կատարման նոր, է՛լ ավելի բարձր պարտավորություններ։ 

Հեղինակ՝ Կ. Սարուխանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 16-ի համարում

Հարցում
website by Sargssyan