Այսօր՝ 18 օգոստոսի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ռիհաննան իր կերպարը հավերժացրել է կիսագուլպաներում ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանությունում բացվել է ռազմական կցորդի գրասենյակ Հետազոտությունն ի հայտ է բերել առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնը Պրեմիերա. Sia - Life Jacket Հնդկաստանում տասնամյա աղջիկը երեխա է ծնել աբորտի դատական արգելքից հետո Ամերիկացիների ավելի քան կեսը դեմ Է Թրամփի պաշտոնազրկմանը. հարցում ՄԱԿ-ի ԳԱ առաջիկա նստաշրջանին ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն. Զախար... Երեկոյան կինոդիտում. Ուղևորները Արոնյանը կփորձի հաղթել նաև կայծակնային մրցաշարում Հրշեջները մարել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում բռնկված հրդեհը
ԼՐԱՀՈՍ
Ռիհաննան իր կերպարը հավերժացրել է կիսագուլպաներում ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանությունում բացվել է ռազմական կցորդի գրասենյակ Հետազոտությունն ի հայտ է բերել առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնը Պրեմիերա. Sia - Life Jacket Հնդկաստանում տասնամյա աղջիկը երեխա է ծնել աբորտի դատական արգելքից հետո Ամերիկացիների ավելի քան կեսը դեմ Է Թրամփի պաշտոնազրկմանը. հարցում ՄԱԿ-ի ԳԱ առաջիկա նստաշրջանին ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն. Զախարովա Երեկոյան կինոդիտում. Ուղևորները Արոնյանը կփորձի հաղթել նաև կայծակնային մրցաշարում Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ Հրշեջները մարել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում բռնկված հրդեհը Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին Թուրքիայում մեկնարկել են հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցման աշխատանքները ՖԻՖԱ-ն ներկայացրել է լավագույն մարզչի կոչման հավակնորդներին Խոսրովի անտառի վերականգնման համար լյուքսեմբուրգցի հայ բարերարի կազմակերպությունը նվիրաբերում է 100 000 եվրո Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա Հայաստանը բանակցում է նոր բյուջետային ավիաընկերությունների հետ ՄԻՊ-ի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց Ավստրալիայում կուսակցապետը բուրքայով Է եկել Սենատի նիստին Երևանի հյուրանոցներից մեկում Քուվեյթի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին 2017-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկն՝ ըստ Forbes-ի Վահան Բիչախչյանը առաջին գոլն է խփել «Ժիլինա»-ի կազմում Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգային հարցերն՝ ամբողջությամբ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ Հայաստանից ավելի վճռական քայլերի անհրաժեշտություն կա. քաղաքագետ Հանրապետության հրապարակի մուտքի-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները կփոխվեն Չինացի ներդրողներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային ներուժը Գյուղնախարարը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը «Նապոլի»-ն և «Սևիլիա»-ն հաղթեցին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի առաջին խաղում 558 զոհ և 1293 վիրավոր. Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորուստների մասին փաստաթուղթ է հրապարակվել. ՖՈՏՈ Մարզերում ևս հնարավորություն է ընձեռվել 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալ Պռոշյանում նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում Գյուղնախարարը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով Ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրեց հրդեհաշիջման 13-րդ թռիչքը HBO ալիքը պլանավորում Է նոր սերիալ նկարահանել «Սառույցի եւ կրակի երգը» շարքի մոտիվներով Դպրոցներին կտրամադրվի 160 հազար կտոր գրականություն «Ռեալ»-ը` Իսպանիայի Սուպերգավաթակիր Արվելու է առավելագույնը՝ նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար. Կարեն Կարապետյան Motorola-ն ինքնավերականգնվող ապակի Է ստեղծել Իրականացվում է Խոսրովի անտառի տարածքի օդային հետախուզություն Բասկետբոլի հավաքականը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքերը Խաչվերացին հաջորդող մեռելոցը՝ ոչ աշխատանքային. կառավարությունը հաստատեց Թուրքիան միջամտում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացին. ԱՄՆ պետդեպ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Լևոն Արոնյանի փառահեղ հաղթանակը Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին «ԻԼ-76» ինքնաթիռը 12-րդ թռիչքով Խոսրովի անտառում շարունակում է հետմարման աշխատանքը Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատվածից Թրամփը իմաստուն Է համարել Գուամի շրջան հրթիռներ չարձակելու ԿԺԴՀ-ի որոշումը ՔԿ-ն ՀՔԾ է ուղարկել ԶԼՄ հրապարակման հիման վրա կատարված նախնական ուսումնասիրության նյութերը Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների Հոդվածագրի մտացածին քաղաքական ենթադրություններն ուղղակի մեկնաբանության կարիք չունեն. բնապահպանության նախարարություն Երևանի Բագրատունյաց-Արտաշիսյան և Արշակունյաց-Նժդեհի խաչմերուկներում երթևեկությունը կփոփոխվի ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել խեղդվող տղամարդուն Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին Մալաթիայում վաղը ջուր չի լինի Ռուսական օդանավն իրականացրել է տասնմեկերորդ թռիչքը Վախճանվել Է դերասանուհի Վերա Գլագոլեւան Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց Մոսկվայի «Արարատ»-ը Բրիտանացի խորհրդարանականները կվերանայեն Բիգ-Բենի վերականգնման պլանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են Սկսվել է դասագրքերի բաշխման գործընթացը ԱՄՆ-ն կարգելի իր երկիր մտնել ՊՊԾ-ն գրաված անձանց, նրանց ընտանիքների անդամներին և աջակիցներին «Զվարթնոց»-ում դիտավորությամբ երկու ավտոմեքենայի վնաս հասցրած անձը բացահատվել է Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը Գարեգին Բ կաթողիկոսի անունից Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը հրավիրվել է Հայաստան Լուսատուները փոխարինվել են Մոսկվայի օդակայանում հայ է մահացել Գերմանիայում են հայտնվել ինսեկտիցիդով վարակված ավելի քան 28 միլիոն հավկիթ «Ելք»-ը ցանկանում է անարգել տեսակցել կալանավորներին Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից
Հարցում

Կարդալ, սովորել եմ երգի համար. Հայկ Մխոյան. Լուսանկարներ

Ազգագրական երգի ոլորտը քիչ է մեկնաբանվում և ավելի քիչ՝ լուսաբանվում: Մինչդեռ հենց այստեղ կարելի է հայտնաբերել լավագույն երգիչներին, որոնք Հայաստանի Հանրապետության անունը բարձր են պահում տարբեր միջազգային հարթակներում: Զրուցեցինք երիտասարդ երգիչ, ազգագրական երաժշտության նվիրյալ Հայկ Մխոյանի հետ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր ժողովրդական երգի բնագավառում:

-Ես արմատներով Մուշ-Ալաշկերտից եմ, ծնունդով՝ Տաշիրից: Փոքրուց լսել եմ աշուղական երգեր՝ պապիկիս կատարմամբ, շատ հին և քիչ հայտնի երգեր էին: Հայրս նույնպես երգում էր, նաև նվագում: Երկու տարեկանում սկսել եմ խոսել ու հենց այդ օրվանից էլ երգում եմ: Շատ էի սիրում “Ալագյազ” երգը: Շատ բարդ, շատ խորը երգ է, ազգի ամբողջ պատմությունը ներառում է իր մեջ: Սկսեցի անգիր սովորել բառերը: Հինգ տարեկան էի, դեռ կարդալ չգիտեի, բայց խնդրեցի մայրիկիս, որ գրի առնի բառերը, և այդ տողերին նայելով երգում էի: Հետո խնդրեցի, որ ինձ կարդալ սովորեցնի, որ լավ սովորեմ տեքստը: Այդպես, հանուն այդ երգի գրել-կարդալ սովորեցի: Հուսով եմ՝ մի օր այդ երգը կունենամ ձայնագրված և տեսահոլովակի տեսքով:

-Ինչպիսի՞ն էր ճանապարհը դեպի մեծ բեմ:

-Առաջին բեմելս եղավ Տաշիրում, տասը տարեկանում: Այնտեղ մի խումբ կար, ժողովրդական երգեր էին երգում, նրանց հետ էի համագործակցում: Հետո որոշեցի գալ մայրաքաղաք: Խոսեցի հայրիկիս հետ, և նա առաջին անգամ ինձ բերեց Երևան: Ընդունվեցի Ջիվանու անվան աշուղական դպրոցը, Արուս Գուլանյանի դասարանը: Չորսը տարի այնտեղ սովորեցի միջնակարգ դպրոցին զուգահեռ: Ավարտելուց հետո հստակ գիտակցում էի, որ պետք է շարունակեմ երաժշտական կրթությունս, և 2005 թ.-ին ընդունվեցի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիա, ժողովրդական երգեցողության բաժինը, Սամվել Գալստյանի կուրսը:
Տիրապետում եմ ստեղնաշարային գործիքներին , չնայած երաժշտական դպրոց չեմ գնացել: Ամիսներ շարունակ ինքս ինձ հետ աշխատելով, լսողությամբ, առանց նոտա իմանալու նվագելով, ընդունվեցի Կոնսերվատորիա: Եվ, այնտեղ սովորելու հետ զուգահեռ, շարունակում էի ինքնակրթությունս: Արդեն մասնակցում էի համերգների, սկզբում համալսարանական, ապա իմ մենահամերգային գործունեությունը սկսեցի ծավալել:

Իմ առաջին համերգը տեղի ունեցավ 2009 թվականին, Կրասնոյարսկում: Մի քիչ վախեցնող էր՝ գնում ես մի տեղ, որտեղ ոչ մեկին չես ճանաչում և ոչ ոք քեզ չի ճանաչում: Քեզ չեն ճանաչում որպես անձ, որպես արվեստագետ, ոչ մի լծակ չունես ներկայանալու: Եվ բառացիորեն զրոյից, առանց որևէ աջակցության, դու կազմակերպում ես քո համերգը: Դա շատ բարդ էր, բայց հենց այդ բարդությունն ինձ ուժ էր տալիս: Ինձ մոտ առհասարակ այդպես է՝ եթե կա խնդիր, իմ ուժերը եռապատկվում-քառապատկվում են՝ այդ խնդիրը հաղթահարելու համար:
Վերադարձա Հայաստան, մասնակցեցի “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնին, ապա մեկնեցի Ուկրաինա, որտեղ ունեցա մենահամերգ Խարկով քաղաքում: Այնուհետև նորից մենահամերգ Ռուսաստանում, երկու համերգ՝ իմ հայրենի Տաշիր քաղաքում: Ընդհանուր ունեցել եմ ութ մենահամերգ, որոնցից վեցը արտասահմանում՝ երկուսը Բեյրութում, երեքը Ռուսաստանում, մեկը Ուկրաինայում:

-Համերգներից բացի ի՞նչ ակտիվություն ունես:

-2014 թ.-ից սկսած մասնակցում եմ տարբեր մրցույթների: Առաջին հրավերը եկավ Բուլղարիայից՝ Համաշխարհային Ֆոլկլորի ընկերության մրցանակաբաշխությունն էր: Ես մեկնեցի Վառնա և հաղթանակած վերադարձա՝ իբրև միջազգային առաջին կարգի դափնեկիր: Այնուհետև երկու անգամ հրավեր ստաա Իսպանիայի Կանարյան կղզիներից, հետո Իտալիայից, Չինաստանից: Ցավոք սրտի, չկարողացա բոլոր հրավերներին արձագանքել, քանի որ միջոցներս չհերիքեցին: Շատ ցավալի է, որ այդ կարգի միջազգային մրցույթներին պետությունը ձեռքերը լվանում է, և չկա ստեղծագործողի կողքին մեկենաս, որը կարող է օգնել՝ ներկայացնել երկիրը միջազգային հարթակում: Խնդիրն իմ անձը չէ, բայց երբ դիմում ես պետական կառույցներին, տպավորություն է, որ հայկական մշակույթի համար առհասարակ երբեք գումար չկա:

2015 թ.-ին ունեցա հրավեր՝ միանգամից երկու մրցույթի մասնակցելու: Դարձյալ Բուլղարիայում էր: Համընկավ ցեղասպանության հարյուրամյակի ժամանակահատվածի հետ: Ավտոբուսով էի գնում, Թուրքիայի միջով: Եռագույնը ուսերիս, անմոռուկը կրծքիս մտա Ստամբուլ, այնտեղից Բուլղարիա:
Մրցույթին մասնակցում էր 60 պետություն, այդ թվում նաև Թուրքիան: 450 մրցակից ունեի, մրցույթը երեք օր էր տևում: Յուրաքանչյուր մասնակից ներկայանալու համար ուներ 15 րոպե, երեք երգ պետք է ներկայացնեինք: Ելույթից առաջ ամբողջ գիշեր չեմ քնել, մտածում էի, որ Հայաստանը պետք է ներկայացնեմ ոչ միայն երգով: Եվ գտա ձևը: Մի պատմություն կա Կոմիտասի կյանքից: 1906 թվականին, Փարիզում նրա համերգներից մեկի վերջում աշխարհահռչակ կմպոզիտոր և երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին ծնկի է եկել, համբուրել է Կոմիտասի ձեռքը և ասել, որ խոնարհվում է նրա երաժշտական հանճարի առաջ: Գրեցի այդ պատմությունը թղթի վրա, թարգմանեցի բուլղարերեն: Համացանցից գտա նկարներ, սլայդ-շոու հավաքեցի: Կապվեցի համերգի կազմակերպիչների հետ, համոզեցի, որ էկրան տրամադրեն, համաձայնեցին:

Եկավ ելույթիս պահը: Բարձրացա բեմ, պատմության բուլղարերեն թարգմանությունը տվեցի հաղորդավարուհուն, բացատրեցի, թե ինչ պետք է անի: Սկսեցի խոսել հայերեն, նա կարդում էր բուլղարերեն թարգմանությունը: Նշել էի նաև, թե ինչ երգեր եմ երգելու՝ “Դլե Յամանը”, “Կռունկը”, “Անտունին”, և երգերի նախապատմությունը: Երբ վերջացրի պատմությունը, հանդիսատեսն արդեն հետաքրքրված էր իրեն անծանոթ այդ երգերով: Հետո երգեցի: Ավարտեցի, գնացի զգեստափոխվելու, որ վազեմ մյուս մրցույթին: Եկան, ասացին՝ մնա: Համերգի վերջում պարգևատրեցին, հուզվեցին:
Մի կերպ հասա մյուս մրցույթին: 174 մասնակից ուներ: Այստեղ նվաճեցի իմ տարիքային խմբի ոսկե մեդալը և ընդհանուր մրցույթի գրան-պրին:
Ցավոք, դրանից հետո այլ մրցույթների չեմ գնացել՝ չստացվեց դարձյալ ֆինանսական պատճառներով:

-Նաև ունեցել ես մասնակցություն հարյուրավոր այլ համերգների: Ինչո՞ւ ավելի ակտիվ չես տեսահոլովակների առումով:

-Այդ հարցը հաճախ են ինձ տալիս: Մեր իրականության մեջ, ցավոք սրտի, կապ չունի, թե դու ինչի ես հասել, ինչ ես արել երգարվեստում և երգարվեստի համար, եթե տեսահոլովակ չունես՝ երգիչ չես: Ես, իհարկե, գիտակցում եմ, որ այս պահին տեսահոլովակը խիստ կարևոր է, և առաջիկայում պատրաստվում եմ զբաղվել այդ հարցով. առաջինը, կարծում եմ, կլինի Կոմիտասի որևէ ստեղծագործության հիմքով:

 

website by Sargssyan