Այսօր՝ 26 հունիսի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին վթարից տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է. Արծրուն Հովհաննիսյան ... Եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, 2015թ. ավելի ցածր տնտեսական աճ կունենար. Վարդան Արամյան «Արսեն Արշակյանն ԱՄՆ-ում վարորդ չի աշխատում. լրատվական բլեֆ է». Կարեն Քոչարյան 12 գեղեցիկ սանրվածք Շարլիզ Թերոնից Թուրքիայի զինուժը նոր կորուստներ ունի Անհայտ անձը զինված ներխուժել է Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետ Հայաստանի կառավարությունը գնում է պետական պարտքն աստիճանաբար կայունացնելու ճանապարհով Գառնիում «Օպելը» գլորվել է ձորը. երեք ուղևոր վիրավորվել են, երկուսը` մահացել Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի Հայտնի են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերը
ԼՐԱՀՈՍ
Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին վթարից տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է. Արծրուն Հովհաննիսյան Եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, 2015թ. ավելի ցածր տնտեսական աճ կունենար. Վարդան Արամյան «Արսեն Արշակյանն ԱՄՆ-ում վարորդ չի աշխատում. լրատվական բլեֆ է». Կարեն Քոչարյան 12 գեղեցիկ սանրվածք Շարլիզ Թերոնից Թուրքիայի զինուժը նոր կորուստներ ունի Անհայտ անձը զինված ներխուժել է Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետ Հայաստանի կառավարությունը գնում է պետական պարտքն աստիճանաբար կայունացնելու ճանապարհով Գառնիում «Օպելը» գլորվել է ձորը. երեք ուղևոր վիրավորվել են, երկուսը` մահացել Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի Հայտնի են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերը ՊԵԿ նախագահի պատվիրակությունը Ղազախստանում է Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Հայաստանում 6010 հաշվառված թմրամոլ կա Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար Չավուշօղլուն պատասխանել է Կատարի թուրքական ռազմաբազան փակելու կոչերին Մարտին Շուլցն Էրդողանին հորդորել է ազատ արձակել կալանավորված լրագրողներին Հաքերներն 90 օգտահաշիվ են «կոտրել» Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Պետք է մեծ ուշադրություն դարձնենք, թե ինչ արդյունքներ են տվել կատարված ծախսերը. ՀՀ վարչապետ Վարուժան Ավետիսյանի կողմից իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ Ղազախստանը հետաքրքրված է աշխատել Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ Մոնիթորինգների արդյունքում բժշկական բուհերը կստանան նաև աջակցություն` պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը Պրեմիերա. Ջոն Լեջենդ՝ Surefire Գյումրիում կրակոցներ են հնչել, հրազենային վնասվածքով երիտասարդը վիրահատվել է Հունիսի 26-ը Հայաստանի ռազմաօդային ուժերի օրն է (ֆոտոշարք) Թթի օղու պատրաստում, սյունյաց ուտեստների համտես. Հուլիսի 1-ին անցկացվելու է Թթի փառատոնը Ռուբի Ռոուզը՝ «Անթերի ձայն-3» ֆիլմի թրեյլերում Գերմանիան և Չիլիի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում են Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեզ պաշտոնը չի հրապուրում, որ գնանք կոճակ սեղմենք. Ր.Հովհաննիսյան Անմնացորդ նվիրում և գերազանց արդյունքներ Մարդկությունը պարտական է այդ մռայլ հաստատությանը Գուցե փոխ առնեք իտալական փո՞րձը Երբ քաղաքականությունը շփոթում են ինտրիգների արվեստի հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Պետք է դաստիարակես արժանի փոխարինողների Անձնագիրը կորցնելու համար անձը երթարկվու՞մ է արդյոք պատասխանատվության Շախմատի պատանիների համաշխարհային օլիմպիադայի, աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների նախկին չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանը կհյուրընկալվի «Նարվա» շախմատի դպրոցում Գյուղացին մնացել է անպաշտպան Մառնեուլի մոտ վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել ...իսկ հետո կհասնեն «կորիզին» Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհին Էրդողանն ուշագնաց է եղել տոնական աղոթքի ժամանակ Մերկացնել թագավորին և թքել ամբոխի վրա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ոչինչ չի սպառնում Ադրբեջանի խաղի դեմ հակախաղ պիտի մտածենք Հայաստանն ունի հակազդեցության տարբեր լծակներ՝ այդ թվում նաև քարոզչական տիրույթում Չթաղված հանգուցյալների մասին Դիվերսիոն պատերազմի հոգեվարքը Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը որակապես նոր պայմաններ կստեղծի երկկողմ կապերի համար. Աշոտյան Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետ Քասախ գյուղում իժ տեսակի օձ է հայտնաբերվել Իսրայելը բարձրացել է մեր շալակն ու ոնց որ թե իջնելու միտք չունի Ամենացածր ցուցանիշները եղել են ռուսաց լեզվից և ֆիզիկայից. միասնական քննություններն ամփոփվել են Նախարարը հետևողական է լինելու զորակոչի ընթացքում կոռուպցիոն երևույթների նկատմամբ Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել Տնտեսագետը դրական է գնահատում կառավարության ծրագրում ՏՏ-ին ուղղված շեշտադրումները Ես Երևանը շատ եմ սիրում. Վիտալի Զաստուխովը կդառնար 70 տարեկան Արցախում անցկացվել է սամբոյի միջազգային մրցաշար 200 հազար դրամ տուգանք՝ անընթեռնելի համարանիշների համար Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Հակառակորդի ցանկացած կտրուկ տեղաշարժ մեր դիտարկման դաշտում է. ռազմական փորձագետ «Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների երեկո՝ Կասկադ համալիրում Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի ԱՄՀ-ն Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Բիզնեսում լուրջ հաջողությունների հասնելու համար ձախողումները պարտադիր են «Դե ժպտա». նոր տեսահոլովակի հերոսները բուժվող երեխաներն են Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում Սաակաշվիլի և Պորոշենկոն «չեն բարիշում» Ալեքսանդր Պետրոսյանն այլևս «Գանձասար-Կապան»-ում չէ Գառնի գյուղի սկզբնամասում մեքենան ընկել է ձորը Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Երևանի մետրոպոլիտենն աշխարհում ամենափոքրը չէ Հրադադարի ռեժիմի խախտում և դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը շփման գծում Բասկետբոլի Հայաստանի հավաքականը համալրել է կազմը Անցնում ենք բուն ամառային ռեժիմի. Գագիկ Սուրենյան Հոսպիտալ չգնալ և չխանգարել բժիշկներին. ՊՆ հորդորը՝ լրագրողներին Ջազային համերգ՝ Նարեկացի արվեստի միությունում

Ամեն մեկը պետք է գործի իր մանդատի շրջանակներում

«Յուրաքանչյուր կառույց, հատկապես միջազգային կազմակերպություն, պետք է գործի իր մանդատի շրջանակներում, դուրս գալով այդ շրջանակներից՝ առաջին հերթին վնասում է այն առաքելությանը, որին կոչված է»,- այսպիսի կարծիք հայտնեց երեկ պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ անդրադառնալով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու կողմից համապետական վերջին ընտրություններին տրված կոշտ գնահատականներին.

-Այս կամ այն երկրում ընթացող ցանկացած գործընթաց ունի իր ներքին տրամաբանությունը, եւ տվյալ միջազգային կազմակերպության հետ մեր համագործակցությունը նույնպես այդ տրամաբանության մեջ է։ Եվ եթե միջազգային որեւէ կառույց, որը մասնագիտացած է որոշակի գործառույթների մեջ, մտնում է մյուսի իրավասությունների շրջանակում գտնվող խնդիրների դաշտ, միայն կարող է վնասել կամ, լավագույն դեպքում, օգտակար չլինել այդ խնդիրների լուծմանը։ Կարծում եմ, այս տեսանկյունից պետք է մոտենալ ԵՄ ներկայացուցչի աղմկահարույց հայտարարություններին։

-Ասել է թե՝ դեսպան Սվիտալսկին գերազանցե՞լ է իր լիազորությունների սահմանները։

-Իհա՛րկե։ Որովհետեւ եթե խոսքը վերաբերում է ընտրություններին, ակնհայտ է, որ կան այդ բնագավառում մասնագիտացած կազմակերպություններ, եւ առաջին հերթին հենց այդ կառույցների գնահատականներն են մեզ համար ուղենշային Հայաստանում ընտրական գործընթացների բարելավման, ժողովրդավարության զարգացման, քաղաքացիական ինստիտուտների կատարելագործման տեսանկյունից։
ԵՄ հետ հարաբերությունների խորացումը մեր արտաքին առաջնահերթություններից մեկն է, բայց կան խնդիրներ, որոնք մեր ներքին գործն են, եւ կան խնդիրներ, որոնց հետ կապված՝ համագործակցում ենք այլ կառույցների հետ։

-Եվրամիության գրասենյակի ղեկավարը խնդրահարույց է համարել նաեւ ռեյտինգային քվեարկության մոդելը՝ մատնանշելով տարածքային ցուցակներով ընտրելու վնասները։ Նկատի ունենալով, որ մեր ընդդիմադիր ուժերն էլ բազմաթիվ վերապահումներ ունեն այդ ընտրակարգի նկատմամբ, հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն խնդիր դնի՝ վերանայելու Ընտրական օրենսգրքում ամրագրված այդ դրույթը։

-Ընդհանրապես յուրաքանչյուր հարց, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված, ենթակա է քննարկման՝ բազմաթիվ խնդիրներ պարբերաբար քննարկվում են, լուծում են գտնում, կատարելագործվում են։ Այդ տեսակետից ոչինչ չի կարելի բացառել։
Բայց համամասնական ընտրակարգի այդ տարբերակը, որպես առաջին անգամ կիրառվող մոդել, կարծում եմ, չափազանց արդյունավետ էր, որովհետեւ մենք, ըստ էության, ունեցանք երկու զուգահեռ գործընթաց՝ համամասնական ընտրություններ, մի դեպքում փակ, մյուս դեպքում՝ բաց կամ, ինչպես ասում են՝ ռեյտինգային ցուցակներով, եւ, կարծում եմ, համամասնական ընտրությունների այս մոդելը ապացուցեց իր կենսունակությունը։
Ավելին՝ այս ընտրական համակարգն ավելի ժողովրդավարական է, թույլ է տալիս, որ քաղաքացին ավելի մեծ մասնակցություն ունենա ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ մարմնի՝ խորհրդարանի ձեւավորմանը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, եթե փակ համամասնականի դեպքում կուսակցությունն է որոշում՝ ձայների «իքս» տոկոս ստանալու պարագայում որ թեկնածուները պետք է հայտնվեն Ազգային ժողովում, ապա բաց համամասնականի դեպքում ժողովուրդը ոչ միայն որոշում է, թե տվյալ կուսակցությունից քանի մարդ պետք է պատգամավորական մանդատ ստանա, այլեւ տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ով ներկայացնի եւ պաշտպանի իր շահերը խորհրդարանում։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 17-ի համարում

website by Sargssyan