Այսօր՝ 20 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյան Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննությա... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերա... Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում
ԼՐԱՀՈՍ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյան Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Պարտապանի գույքի արգելանքը չպետք է խոչընդոտվի մաքսային մարմինների կողմից Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա. Սուրեն Կարայան Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը. Դավիթ Հարությունյան Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյան Չարաշահումներ Գեղարքունիքում գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրի ընթացքում ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից հետո արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կիսով չափ կնվազեն. Լևոն Ալթունյան Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների հետ Հայաստանի տարածքում ապրիլի 13-ին երկու երկրաշարժ է գրանցվել Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից. Aysor.am Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում. Տիգրան Քոչարյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Ապրիլի 19-ի հավաքի և երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել Բերման է ենթարկվել 100 քաղաքացի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Տրանսպորտի նախարարությունը հորդորել է առանց խոչընդոտների կազմակերպել ուղևորափոխադրումները Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները. լուսանկարներ «Նոր ալիք» 2018-ում Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը ԲՆ-ն հայտնաբերել և արձանագրել է 31 իրավախախտում Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2017թ-ի արդյունքները և 2018 թ-ի ծրագրերը Սպասվում են տեղումներ «Հանրահավաքները շատ լուրջ ազդեցություն կունենան տնտեսական գործունեության վրա» Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Նախագահի հրամանագրով նախարարներ են նշանակվել Ամենաշատ տուժողը Թուրքիան է Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Երկրի ներքին լարվածությունն ազդում է և՛ ներդրումների, և՛ տուրիզմի վրա. տնտեսագետ Հայաստանը՝ ուշադրության կիզակետում «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմի ամփոփիչ թրեյլերը (տեսանյութ) Երկրի ղեկավարը պետք է լինի ճկուն, փորձառու, ճանաչված դեմք Պրեմիերա. Ռենկարնացիա - Նա մի նազ ունի Հեծելազորային ջոկատները խուսափեցին բախումից Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար Բուրիդանի ավանակի ընտրությունը Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում Ամեն ինչ լավ է, քանի դեռ օրենքի շրջանակից դուրս չէ Ինչի՞ շուրջ կարող է տեղի ունենալ երկխոսությունը Ուրբաթի զավակների մասին ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերին Վատ չէր լինի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ. Թրամփ Դավիդ Յուրչենկոյի երկու սեյվերի շնորհիվ «Տոսնո»-ն հաղթել է «Սպարտակ»-ին Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը Ոստիկանները հայտնաբերել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի Առավոտյան 10:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել 20 քաղաքացի Տեխնոլոգիաների լաբիրինթոսում՝ ելք որոնելիս Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները Հայաստանի նախագահը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Թուրքիայում պատմական արտահերթ ընտրություններ կանցկացվեն Մխիթարյանը ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ» Մահացել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն. Report Նիկոլը հերթական անգամ ստում է. լուսանկարներ Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում «Եթե զգամ, որ հանդիպումն ապարդյուն է լինելու, չեմ գնա». Թրամփը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին «Անակնկալ» ուղղություններով գործողություններ անելու հայտարարությունները վտանգ են պարունակում քաղաքացիների համար. ոստիկանություն Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է

Արտաքին հատվածում ռիսկերը ակտիվանում են

Տարեսկզբի դրական ազդակներից հետո վերջին շրջանում արտաքին հատվածում տեղի են ունենում գործընթացներ, որոնք այնքան էլ նպաստավոր չեն Հայաստանի տնտեսության համար։ Թեպետ դեռ վաղ է խոսել դրանց հնարավոր հետեւանքների մասին, այնուհանդերձ կասկած չկա, որ պահպանվելու դեպքում նկատվող սրացումներն իրենց ազդեցությունը կգործեն տնտեսական գործընթացների վրա։
Հանրահայտ է, որ տարեսկզբին Հայաստանի տնտեսության բարձր ակտիվությանը մեծապես նպաստել են արտաքին հատվածի զարգացումները։ Խոսքը ինչպես հանքահումքային ապրանքների գների բարձրացման, այնպես էլ արտաքին ֆինանսական փոխանցումների ակտիվացման, հիմնական գործընկեր երկրներից մեկի՝ Ռուսաստանի տնտեսական կացության կայունացման եւ ռուբլու դիրքերի ամրապնդման մասին է։
Այդ եւ ներքին գործոնների, մասնավորապես տնտեսական միջավայրը վերափոխելուն ուղղված կառավարության քայլերի շնորհիվ տարեսկզբի չորս ամիսներին Հայաստանում արձանագրվեց բարձր՝ 5,7 տոկոս տնտեսական ակտիվություն։ Արտահանման աճը գերազանցեց 16 տոկոսը։ Ավելացան արտաքին ֆինանսական փոխանցումները, որոնք, ինչպես հայտնի է, շոշափելի դերակատարություն ունեն թե՛ տնտեսության ակտիվության, թե՛ հասարակության գնողունակության ու սոցիալական պայմանների բարելավման հարցում։
Աշխուժացավ պետական եկամուտների հավաքագրումը։ Հինգ ամիսների արդյունքներով պետական բյուջեի հարկային մուտքերը 35¬36 մլրդ դրամով գերազանցեցին նախորդ տարվա մակարդակը։ Գերակատարվեցին նաեւ նախատեսված ցուցանիշները։ Այս ամենը հիմք տվեց կառավարությանը մի քանի տասնյակ միլիարդով ավելացնելու բյուջետային ծախսերը։
Արտաքին հատվածի զարգացումները տարեսկզբին միանշանակ նպաստավոր էին Հայաստանի տնտեսության համար։ Սակայն վերջին շրջանում այստեղ նկատելի է տատանողականության ակտիվացում, ի հայտ են եկել որոշակի ռիսկեր՝ կապված Ռուսաստանի տնտեսության եւ հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում տեղի ունեցող դրսեւորումների հետ։
Նավթամթերքների միջազգային գները փոփոխական դրսեւորումներով դարձյալ սկսել են նվազել. հունիսի սկզբից գտնվում են հոգեբանական 50 դոլարից ներքեւ։ Թեպետ այդ միտումը ավելի վաղ էր սկսվել։ Անցած օրը բրենդ տեսակի նավթի բարելի գինը իջավ նաեւ 47 դոլարից՝ տատանվելով 46,8 դոլարի սահմաններում։
Սա այս տարվա ընթացքում արձանագրված ամենացածր գինն է։ Վերջին անգամ համաշխարհային շուկայում այդպիսի գին գրանցվել էր նախորդ տարվա նոյեմբերին։ Շուկայի գնային պատկերն այդպիսին էր նաեւ անցած տարվա նույն ժամանակահատվածում։
Մի քանի ամիս տեւած թանկացումից հետո համաշխարհային շուկայում նավթի էժանացումը կապվում է տարբեր գործոնների հետ։ Սակայն դրանք հիմնականում ունեն քաղաքական բնույթ։ Ուստի դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն առաջիկա զարգացումները։
Նավթի գների անկմանը զուգընթաց Հայաստանի տնտեսության համար ոչ ցանկալի զարգացումներ են նշմարվում նաեւ պղնձի շուկայում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պղինձը էժանացել է ավելի քան 3 տոկոսով։ Խոսքը շուրջ 200 դոլարի մասին է։ Տոննայի գինը սկսել է տատանվել 5 հազար 640 դոլարի սահմաններում։
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին պղինձը մի պահ գնանշվում էր նույնիսկ 6,1 հազար դոլարով։

Հեղինակ՝ Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 17-ի համարում

Հարցում
website by Sargssyan