Այսօր՝ 24 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը»
ԼՐԱՀՈՍ
Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը» Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղերին 7 համարի մարզաշապիկով չի լինի «Խաչքարերը մեր պատմության ամենախորհրդանշական վկաներն են» Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը «Պետք է լինի համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոն Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը՝ 1 տոկոս» «Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ» Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի Օգնեք հոգ տանել բալիկներիս մասին. 31-ամյա կինն օգնության կարիք ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ունի Կառավարությունը կօգնի գյուղացուն դիզվառելիքի ձեռքբերման հարցում Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՇԱՐՔ Խորհրդարանում չկա այնպիսի մի ուժի, որը կընդդիմանա Արմեն Սարգսյանին. քաղաքագետ Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին. VEON-ի գործադիր տնօրեն Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է մասնավոր ներդրումներ կատարենք. Վարդան Արամյան ՊԲ-ում 2017-ին եղել են թերացումներ և բացթողումներ. Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ Գյուղնախարարը բացատրում է՝ ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Երևանում նոր արագաչափ կգործարկվի Կարող է ներդրվել տոմսերի տարիֆային համակարգ՝ վճարելով մեկ օրվա համար. Սերգեյ Ղահրամանյան Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել Սննդամթերքի թանկացումն ազդում է գնաճի վրա Կաշառքի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ «Փյունիկ»-ը մեկնել է Թուրքիա Դիզվառելիքի գների բարձրացմամբ շղթայական թանկացումներ չեն լինի Սեփական զենք արտադրել՝ փոխելով խաղի կանոնները Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Ադրբեջանում ճնշում են ընդդիմադիր գործիչների փաստաբաններին Առողջապահության փոխնախարարը պատկառելի ունեցվածքի տեր է 10 օրական երեխայի մահվան պատճառ է եղել թոքաբորբը Հայաստանում աշխատավարձերն ու թոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում. Ջավադյան Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները. Արա Բաբլոյանը Քաղաքացին կեղծ փաստաթղթային հիմքերով արտոնագիր է ստացել Փաստաբանական համայնքը մտահոգված է 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամի հարկային եկամուտ՝ նախորդ տարի Գերմանուհին լողացնում է հսկայական պիթոնին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մխիթարյանի հրաժեշտի խոսքը «Յունայթեդ»-ի երկրպագուներին «Կարմիր սատանաները» հաջողություն են մաղթել Մխիթարյանին 18-ամյա երիտասարդը կասկածվում է խանութում կատարված գողության մեջ Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ԱՄՆ-ին Կրքեր պետք չի բորբոքել. Վահրամ Բաղդասարյանը՝ «Ելք»-ի անդամներին Անիտա Գարա–Լևոն Արոնյան. ուղիղ միացում Տարեդարձ՝ ճամփաբաժնին Հայաստանի հիմնական թերությունը Ցանկացած գնաճ ու ճգնաժամ հարաբերական են Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է Բենզինը և դիզելային վառելիքը կրկին թանկացան Եթե մեջդ արվեստ կա, դրանից չես փախչի Իշխանություններին չհնազանդվելը աստվածները չեն ներում «Ելքը» նշարկեց իր հրապարակային ակտիվությունը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ ArmComedy 694 - Նոր Նախագահ Հայաստանի հիմնական թերությունը Փաստաբանական համայնքը մտահոգված է Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Մխիթարյանի խփած գոլերը տպավորիչ են. Արսեն Վենգեր ՖԻՖԱ-ն հաստատեց. ԱԱ-2018-ում տեսակրկնություններ կլինեն

Ինչ է փոխվել «կարմիր գծերը» քաղաքապետարանին փոխանցելուց հետո

Անցած տարվա աշնանը կարմիր գծերով սահմանազատված ավտոկայանատեղիների տնօրինումն ու կառավարումը նախկին սեփականատիրոջից՝ «Փարքինգ սիթի սերվիսից», փոխանցվեց Երեւանի քաղաքապետարանին՝ որպես համայնքային սեփականություն։ Ակնկալվում էր, որ ավտոկայանման համար վճարվող գումարներից գոյացող ֆինանսական միջոցները մայրաքաղաքի կարիքների համար ավելի արդյունավետ եւ նպատակային կծախսվեն, ինչպես նաեւ ոլորտը քիչ թե շատ բարեփոխելու եւ վարորդների իրավունքների սահմանափակումները վերացնելու հնարավորություններ կստեղծվեն:
Քանի դեռ, այսպես կոչված, «կարմիր գծերը» տնօրինում էր նախկին սեփականատերը, վարորդներն ու նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններն ու նախաձեռնություններն ահազանգում էին այդ կազմակերպության կողմից կամայական անօրինականությունների միջոցով վարորդներից գումարներ կորզելու մասին: Կազմակերպության դեմ բազմիցս դատական հայցեր են ներկայացվել, եւ այդ հայցերի մեծ մասը բավարարվել է:
Ոլորտը քաղաքային իշխանություններին անցնելուց հետո, ըստ էության, վարորդների համար ոչինչ էլ չի փոխվել, ինչպես որ հավաստում է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Երեւանի ավագանու անդամ ՍԵՐԳԵՅ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր կազմակերպությունը մի շարք հայցեր է ներկայացնում դատարան՝ կարմիր գծերով եզրագծված կայանատեղիների գումարները չվճարելու համար վարորդներին ներկայացված տուգանքները կասեցնելու պահանջով։ Եվ քանի որ հիմա էլ այդ կայանատեղիները դեռեւս օրենքի խախտումներով են գոյատեւում, դատական գործերը հիմնականում բավարարվում են: Մեր գրասենյակի կողմից օրական 3-4 տուգանք է բողոքարկվում, իսկ դա ամսական բավական մեծ թիվ է»:
Ըստ Սերգեյ Ղահրամանյանի՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս կայանատեղիների կառավարումով զբաղվում է քաղաքապետարանը, դրանք շարունակում են գոյատեւել բազմաթիվ օրենքների խախտմամբ: Մասնավորապես կայանատեղիները հիմնականում գծանշված են կայանման համար անթույլատրելի վայրերում եւ փողոցների հատվածներում: Օրենքն արգելում է հոծ գծերից երեք, իսկ խաչմերուկներից՝ հինգ մետր հեռավորությամբ կայանատեղիներ գծել, այնինչ կարմիր գծերը հենց այդպիսի մասերում են տեղակայված, որոշներն անմիջապես խաչմերուկից են սկսվում:
Դրա հետեւանքով կայանած վարորդները տուգանվում են ճանապարհային ոստիկանության կողմից՝ թույլատրած սխալի համար: Տպավորություն է, թե քաղաքային իշխանություններն ու ճանապարհային ոստիկանությունը համագործակցում են միմյանց հետ՝ վարորդներից գումար կորզելու նպատակով. «Արդյոք հնարավոր չէ՞ այդ համագործակցությունը հօգուտ վարորդների ծառայեցնել, եւ կարմիր գծերով կայանատեղիները նշել ճանապարհային ոստիկանության կողմից թույլատրելի վայրերում:
Ժամանակին Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման կետում՝ թունելի վերեւի հատվածում, որտեղ ճանապարհային ոստիկանության կողմից տեղադրված է կայանումն արգելող նշանը, հերթական կարմիր գծերն էին նշված, եւ վարորդը չգիտեր, թե որն է գործողը՝ արգե՞լքը, թե՞ կայանելու թույլտվությունը: Իսկ քանի որ հատկապես կենտրոնում վարորդները կայանելու խնդիր ունեն՝ տեղի սղության պատճառով, շատերը ստիպված էին լինում անտեսել արգելքը։ Այդ պատճառով տուգանվում էին ՃՈ-ի կողմից:
Նման թակարդներ էլի կան մայրաքաղաքում: Քաղաքային իշխանությունները առաջին հերթին պետք է այդ անօրինականությունները վերացնեին: Սակայն ակնհայտ է, որ անգամ դրա մտադրությունը չկա»:
Օրենքի խախտման հերթական դրսեւորումներից մեկը Իսահակյան փողոցի՝ Թամանյանի արձանի հետեւով անցնող հատվածում տեղակայված կայանատեղին է. «Փողոցի այդ հատվածում միայն երկու երթեւեկելի գոտի գոյություն ունի: Իսկ քաղաքապետարանի ավագանու որոշմամբ՝ երկու հանդիպակաց երթեւեկելի գոտի ունեցող փողոցներում չի թույլատրվում մեքենաների կայանումը:
Մեր կազմակերպությունը դեռ անցած տարի է դիմել քաղաքային իշխանություններին՝ մատնանշելով օրինախախտումը: Այսօր այդ կարմիր գծերը ոչ միայն չեն վերացվել, այլեւ պարբերաբար թարմացվում են: Այսինքն՝ քաղաքապետարանը խախտում է իր իսկ սահմանած որոշումներն ու օրենքները: Ուրեմն ուրիշ ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել բիզնեսը մեկ ուրիշ կառույցի փոխանցելու գործարքից»:
Ինչպեսեւ նախկինում, հիմա էլ, ըստ ավագանու անդամի, փողոցների եզրերին հարմարեցված կայանատեղիները չեն ապահովում վարորդների անվտանգությունը, ըստ պատշաճի կահավորված չեն, անգամ չեն լուծում Երեւանի կենտրոնը բեռնաթափելու խնդիրը. «Այդ կայանատեղիներն ընդհանրապես հարմարեցված չեն իրենց նպատակի համար, քանի որ վթարային իրավիճակներ են ստեղծվում ինչպես մեքենայի կայանման ընթացքում, այնպես էլ այնտեղից դուրս գալու ժամանակ: Այս խնդրի մասին մենք բազմիցս ենք բարձրաձայնել:

Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 17-ի համարում

Հարցում
website by Sargssyan