Այսօր՝ 20 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Իսկ ուրիշ գլոբուս չունե՞ք

Հայրենի ներքին քաղաքականությունը սկսում է ջրի երկու կաթիլի պես նմանվել դիվանագիտական գիտության դասական Հարոլդ Նիկոլսոնի նկարագրած «իտալացիների շարժուն դիվանագիտությանը» (XIX դարավերջ-XX դարի առաջին տասնամակներ)։
«Իտալիայի արտաքին քաղաքականության նպատակն այն է, որ բանակցությունների ճանապարհով ձեռք բերի շատ ավելի մեծ կշիռ, քան դա համապատասխանում է սեփական ուժերին։ Այսպիսով, իտալական համակարգը հակադիր է գերմանականին. դիվանագիտությունն ուժի վրա կառուցելու փոխարեն, նա ուժն է կառուցում դիվանագիտության վրա։
Այն հակադիր է ֆրանսիական համակարգին. մշտական թշնամիների դեմ մշտական դաշնակիցներ ապահովել ջանալու փոխարեն նա համարում է, որ բարեկամներին ու թշնամիներին կարելի է հեշտությամբ փոխել։
Այն հակադիր է անգլիական համակարգին, քանի որ պատկառելի նվաճումների փոխարեն փնտրում է միայն անհապաղ շահ»։
Ընդհանուր հայեցակարգին համապատասխանում է նաեւ կոնկրետ մեթոդաբանությունը. «Իտալացի ժողովրդի մեջ նրանք սադրում են ատելության եւ վիրավորանքի զգացում, պահանջում ինչ-որ զիջումներ, որոնք ստանալու հույս չունեն եւ, ըստ էության, չեն էլ ցանկանում։ Բայց որոնց դիմաց մյուս կողմը ստիպված կլինի ինչ-որ բան առաջարկել»։
Նկատենք, որ Նիկոլսոնի դատապարտած հենց այդ «մեծ տերության փառամոլության ու հավակնությունների համադրությունը փոքր տերության մեթոդների հետ» ի վերջո ներքաշեց Մուսոլինիին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, ինչը ո՛չ ինքը, ո՛չ էլ իտալացիները բնավ չէին կամենում։ Ըստ որում՝ ներքաշեց առավելագույնս անշահավետ պայմաններով։
Եթե մնանք հիասքանչ Իտալիայում, ապա հայրենի ներքին քաղաքականությունը կարելի է համեմատել նաեւ դիմակների կատակերգության հետ։ Վենետիկյան կյանքում բոլոր մարդկանց ժամանակին հեշտությամբ կարելի էր դասակարգել։ Ահա Պանտալոնեն. նա ժլատ է, հարուստ, բավական հիմար, եւ գեղեցիկ դուստր ունի։ Ահա Պուլչինելլոն՝ ճարպիկ ստախոսը Բերգամոյից, որ ծառա է աշխատում։
Ահա Բժիշկը Բոլոնիայից. հիմար, որը գիտական տերմիններ է շռայլում՝ իսկը մեր «երեւելի տնտեսագետների» ոճով։ Կա Կապիտանը Նեապոլից. աղքատ կռվարար, որը հայրենասիրական կարգախոսներ է գոչում, որպեսզի չվերադարձնի հին պարտքերը կամ պոկի նորերը։
Մի՞թե իտալական կատակերգության դիմակներով դժվար է նկարագրել հայրենի քաղաքական կյանքը։ Հայտնի՞ է ձեզ արդյոք այստեղ, օրինակ, հարուստը, որը ցանկանում է շահավետ տեղավորել իր «դստերը»։ Մենք ճանաչում ենք, եւ առավել քան մեկին։

Հանդիպե՞լ եք արդյոք ստախոս ծառայի իշխանական կամ կուսակցական միջանցքներում։ Կամ գուցե հենց ինքնե՞րդ եք աշխատում որպես ճարպիկ ծառա։ Թե՞ առօրյա կյանքում առանց որեւէ իմաստի շռայլում եք գեղեցիկ ու տպավորիչ տերմիններ, որպեսզի ապրուստ վաստակեք։ Թե՞ ամեն առիթով զենք եք հանում եւ երբեք փող չունեք պանդոկում վճարելու ճաշի դիմաց։
Տեսնո՞ւմ եք։ Ահա եւ ներկայացրինք հայրենի քաղաքական կյանքն ու գործիչներին։
Մինչ այս պահը, թանկագին քույրեր եւ եղբայրներ, շարադրանքը մեր միանգամայն կապակցված ու տրամաբանական տեսք ուներ։ Բայց պատրաստվե՛ք։ Մենք մոտ ենք նրան, որ լքենք տրամաբանության եւ առողջ դատողության տարածքը։ Կամ համենայն դեպս առողջ դատողության՝ մեր ընկալմամբ։
Հարցին, թե հրաժարական կտա՞ ակնկալվող տնտեսական աճի չապահովման դեպքում, ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ անցած շաբաթ պատասխանեց. «Դա սպեկուլյատիվ հարց է, դա հանրությունը կասի։ Գիտեք, իրականում այդ ցուցանիշները, որ պետք է ապահովել կամ չապահովել, բազմաթիվ գործոններ կան, որ կարող են ազդել դրա վրա։ Չմոռանանք, որ գլոբուսի վրա ենք ապրում»։
Շունչդ կտրվում է այն բանից, թե ինչ ապշեցուցիչ եւ, ամենագլխավորը, համակողմանի անողորմությամբ է դա ասված։ Դուք արդեն ամեն ինչ հասկացաք, այնպես չէ՞։ Ճիշտ հասկացաք։ Ահա եւ հիանալի է, տրամ-պամ-պամ...
Մնում է միայն ափսոսալ, որ մենք նույն գլոբուսի վրա ենք ապրում -2 միավոր ստացած Վ.Արամյանի հետ։ Ափսոս, որ ուրիշ գլոբուս չունենք։ Ինչպես ոչ առաջին թարմության այն անեկդոտում։
Հին, բարի խորհրդային ժամանակներում ոմն քաղաքացի աղմկոտ ու անպատկառորեն հայտնում է իր դժգոհությունը շրջակա իրականությունից եւ տարվում ԿԳԲ։ Գնդապետը բացատրում է քաղաքացուն, որ նրան չեն նստեցնի, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, բայց այ, վատ չի լինի, եթե լքի երկիրը։ Սրտացավ գնդապետը նույնիսկ պատրաստ է վիզայի հարցում օգնել։ Իսրայելական։
Քաղաքացին մտածում է, հետո տարուբերում գլուխը։
-Ոչ,- ասում է նա։- Մեկնել, իհարկե, կարելի է, բայց Իսրայել չեմ ուզում։ Նախ՝ շոգ է։ Երկրորդ՝ նրանք այնտեղ պատերազմում են անդադար։ Իսկ երրորդ՝ ես ընդհանրապես հրեա չեմ։
-Ամեն ինչ մեր ձեռքում է,- ասում է գնդապետը։- Չեք ուզում Իսրայել, ուրեմն գուցե Նահանգնե՞ր։
Այս անգամ քաղաքացին լրջորեն խորասուզվում է մտքերի մեջ։ Եվ ասում.
-Ոչ, չեմ ուզում Նահանգներ։ Չափից ավելի լարված է այնտեղ կյանքը, շարունակ աշխատել է պետք։
Այստեղ արդեն գնդապետն է ընկնում մտորումների մեջ, իսկ հետո հարցնում.
-Լսեք, իսկ գուցե Նոր Զելանդիա՞ն վերցնեք։ Կլիման մեղմ է, երկիրը՝ կանաչ, գառնուկներ, շնիկներ...
Բայց քաղաքացին մերժում է նաեւ այդ տարբերակը.
-Երկիրը կանաչ է, բայց ձանձրույթն էլ է նույն գույնի... Չէ, ինչի՞ս է պետք այդպիսի խոտակեր կյանքը։
Գնդապետին սկսում է ձանձրացնել կացությունը։ Նա դուրս է գալիս աշխատասենյակից եւ շուտով վերադառնում մեծ գլոբուսով։ Դնում է սեղանին ու ասում.
-Ընտրե՛ք։
Քաղաքացին երկար ու դանդաղ պտտում է գլոբուսը, իսկ հետո ծանր հառաչում ու հարցնում.
-Ասացեք, իսկ ուրիշ գլոբուս չունե՞ք։
Իսկ ընդհանրապես ֆինանսների նախարարի կողմից «ցուցանիշների ապահովման կամ չապահովման վրա ազդող բազմաթիվ գործոնների» վկայակոչումը միանգամայն սպասելի էր եւ անակնկալ չես համարի։
Հայրենի քաղաքականության յուրահատկությունը դրսեւորվում է, նախ՝ ամեն ինչ որոշելու եւ ոչ մի բանի համար պատասխանատվություն հանձն չառնելու համընդհանուր ցանկությամբ։ Երկրորդ՝ արեւմտյան ժողովրդավարության հիասքանչ սկզբունքներին ամեն կերպ համապատասխանելու անհրաժեշտության մասին ընդհանուր հմայախոսություններով, որի պայմաններում ով որոշում է, նա էլ մասամբ պատասխանատու է, իսկ ով պատասխանատու է, նա էլ մասամբ որոշում է։
Իր հայտարարությամբ Վ.Արամյանը կարճ միացման պես ինչ-որ բան կազմակերպեց՝ միացնելով առաջին գործնական դրույթը երկրորդ տեսականի հետ, շնորհիվ որի՝ հայրենի քաղաքականությունը սկսեց կայծեր արձակել ու ծխալ։
Խնդիրն այն է, որ կարճ միացումը բնավ ոչ միշտ է էլեկտրասարքի նորոգման լավագույն միջոց։ Բայց էլեկտրասարքն էլ, որը կարող է միայն կուտակել ներուժերի ծայրահեղ տարբերություն, ինքնըստինքյան հրդեհավտանգության ուժեղ աղբյուր է։ Ինչի հետ էլ կապված են դրա մեջ ժամանակ առ ժամանակ արձանագրվող առավել արդյունավետ եւ պակաս արդյունավետ կարճ միացումները։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 20-ի համարում

 

website by Sargssyan