Թուրքիան միլիոններ է ծախսում
Այսօր՝ 21 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ո՞ ւր են նախկին կոռուպցիոներները. Վահան Բաբայան Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը Ռեֆորմիստները կապ չունեն որևէ քաղաքական գործչի հետ. Մամուլի խոսնակի հայտարարությունը. Տեսանյութ Անահիտ Մութաֆյանի հաղորդման հերթական թողարկումը. Տեսանյութ Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է
ԼՐԱՀՈՍ
Ո՞ ւր են նախկին կոռուպցիոներները. Վահան Բաբայան Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը Ռեֆորմիստները կապ չունեն որևէ քաղաքական գործչի հետ. Մամուլի խոսնակի հայտարարությունը. Տեսանյութ Անահիտ Մութաֆյանի հաղորդման հերթական թողարկումը. Տեսանյութ Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել «Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Սարգսյանի հագով «կարված» Սահմանադրության մեջ» Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ջաբրայիլովին՝ հիշեցնելով, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով

Թուրքիան միլիոններ է ծախսում

Անցյալ շաբաթ ես գրել էի թուրքական կառավարության կողմից վարձված մեկ տասնյակից ավելի հանրային կապերի եւ լոբբիստական ընկերությունների մասին: Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը դրանց թիվն ավելացրեց եւս երկու նոր ընկերությամբ՝ Ballard Partners եւ Burson-Marsteller:

Թուրք պաշտոնյաները կարծես թե չեն գիտակցում, որ մեկ տասնյակից ավելի լոբբիստական ընկերություններ ունենալը ոչ միայն փողերի վատնում է ավելորդ կրկնօրինակման պատճառով, այլեւ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առանձին պաշտոնյաների ժամանակի անիմաստ կորուստ, որոնք ամեն օր իրենց ժամանակը ծախսում են այդ լոբբիստական ընկերություններին մանրամասն հրահանգներ տալով, նրանց զեկույցները կարդալով, դրանք մեկնաբանելով, նրանց հետ հանդիպումներ ունենալով, նրանց զեկույցները ծավալուն բացատրություններով արտգործնախարարությանը փոխանցելով եւ Անկարայի արձագանքի հիման վրա փոփոխություններ անելով:
Այդքան շատ լոբբիստական ընկերությունների հետ աշխատելիս, առանց նման եռանդուն եւ լրջագույն ջանքեր գործադրելու, թուրք պաշտոնյաները պարզապես վատնում են իրենց երկրի փողերը։

Ուրախ եմ, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է ավելի շատ գումար վատնել՝ համաձայնելով վճարել 1,5 մլն դոլար Բրայան Բալարդի ընկերությանը, 2017 թ. մայիսի 15-ից մինչեւ 2018 թ. մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածի համար: Ըստ արդարադատության նախարարությունում Բալարդի գրանցման՝ ընկերությունը թուրքական կառավարությանը կտրամադրի «շահերի պաշտպանության ծառայություններ ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններում»:
Բրայան Բալարդը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի երկար տարիների լոբբիստը որպես Թրամփի կազմակերպության ներկայացուցիչ Ֆլորիդայում: Նա հավաքել է 16 միլիոն դոլար Թրամփի նախագահական ընտրարշավի համար, երբ ծառայում էր որպես նրա նահանգային ֆինանսների նախագահ, իսկ հետագայում որպես նախագահի երդմնակալության հանձնաժողովի փոխնախագահ: Բալարդը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ «դեռ առաջվա պես խոսում է Թրամփի հետ»:

Սյուզի Ուիլսը, որին Բալարդը ներկայացրել էր Թրամփին ընտրարշավի ժամանակ, աշխատում էր որպես Թրամփի Ֆլորիդայի նախընտրական շտաբի ղեկավար: Նա այժմ աշխատում է Ballard Partners-ի համար: Բալարդը նաեւ վարձել է նախկին կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերին (դեմոկրատ, Ֆլորիդա)՝ տնօրինելու թուրքական լոբբիստական հաշիվը: Որպես Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի համանախագահ, կոնգրեսական Վեքսլերը ակտիվորեն քարոզել եւ դեմ է քվեարկել 2007 թ. հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի առաջարկած՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին: Նրա նոր աշխատանքը  հատուցումն է երկար տարիներ Կոնգրեսում Թուրքիային աջակցելու նրա համառ ջանքերի։

Ինչպես հայտնում է Tampa Bay Times-ը, Բալարդի առաջին փոխգործակցությունը Թրամփի հետ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ նա նամակ էր գրել Թրամփին, նրա «Գործարքներ կնքելու արվեստը» գիրքը կարդալուց հետո, եւ Թրամփը պատասխանել էր նրան: Պատասխան նամակում Բալարդը նշել էր՝ «Ֆլորիդայում որեւէ հարց ունենալու դեպքում խնդրում եմ առանց երկմտելու զանգահարեք ինձ»: Թրամփը զանգահարել էր նրան 1985 թ. Mar-a-Largo-ն գնելուց հետո եւ վճարել Բալարդին առնվազն 460 հազար դոլար 2013-2015 թթ. լոբբիստական աշխատանքի համար:
Թրամփն անձամբ էր զանգահարել Բալարդին՝ խնդրելով նրա օգնությունը իր նախընտրական քարոզարշավն սկսելիս: Բալարդն այժմ  կազմակերպում է դրամահավաք ճաշկերույթ Թրամփի համար հունիսի 28-ին: Յուրաքանչյուր անձի մուտքի արժեքը կազմում է 35 հազար դոլար, իսկ հյուրընկալող հանձնաժողովին միանալունը՝ 100 հազար դոլար:

Բալարդը չի թաքցնում նախագահ Թրամփի հետ ունեցած իր հատուկ կապերի մասին: Նա ասել է Tampa Bay Times-ին. «Չեմ պատկերացնում, որ այստեղ կլինեի, եթե ընտրվեր Հիլարի Քլինթոնը»: Բալարդն ասել է, թե «նա չի քննարկում, թե ինչպես է աշխատում կամ ինչպես է շփվում նախագահի հետ: Այնուհանդերձ նա երեւացել է Սպիտակ տանը, եւ Թրամփը պահպանում է հեռախոսային կապերը իր դաշնակիցների հետ»:
Բացի դրանից, Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում 1,1 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել Burson-Marsteller ընկերության հետ՝ 2017 թ. մայիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժամանակահատվածի համար: Զարմանալի է, որ 2012-2015 թվականներին Burson-Marsteller-ը լոբբիստական աշխատանք էր կատարում Ընդհանուր արժեքների միություն խմբի համար, որը կապված էր թուրքական մահմեդական հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի  հետ, որին Էրդողանը դեմ է եւ ձգտում է նրա արտահանձնմանը ԱՄՆ-ից Թուրքիային: Թուրքիայի կառավարությունը սպառնացել է Burson-Marsteller-ի գործունեությանը Թուրքիայում, եթե ընկերությունը շարունակի լոբբինգ անել Գյուլենի համար:

Ուշագրավ է, որ չնայած Թուրքիայի կողմից մեկ տասնյակից ավելի հզոր լոբբիստական եւ հանրային կապերի ընկերությունների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելուն, նրանք չեն կարող հակադրվել մեծ թվով լուրերին եւ հեռուստատեսային լուսաբանումներին, որոնք քննադատում են Թուրքիայի կառավարությանը խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակման համար մայիսի 16-ին Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց:

Այս փաստը հաստատում է իմ խորին համոզմունքը, որ Թուրքիան տարեկան միլիոնավոր դոլարներ է վատնում իր իմիջը Միացյալ Նահանգներում մաքրելու համար, որն ավելի է վարկաբեկվում Թուրքիայի կառավարության դաժան քաղաքականությամբ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Հարցում
website by Sargssyan