Այսօր՝ 16 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար
ԼՐԱՀՈՍ
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից

Չթաղված հանգուցյալների մասին

Վաղը կայանալու է «Ժառանգության» համագումարը։ Այո, համաքաղաքացիներ, եթե չեք մոռացել, կա՛ այդպիսի կուսակցություն։ Իսկ որ այնքան էլ մեծ չէ, ոչինչ։ Կան է՛լ ավելի փոքր կուսակցություններ։ Այսինքն՝ նույնիսկ ոչ թե կուսակցություններ, այլ ասես կուսակցությունների սուբստիտուտներ։ Սա հայհոյանք չէ, պարոնայք։ Պարզապես բառ է այդպիսի, նշանակում է՝ փոխարինորդ։

Լուրեր են շրջում, թե համագումարում փորձ կարվի հասնել Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականին, որպեսզի կուսակցությունը գլխավորի ներկայիս փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Դժվար է ասել, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, բայց համենայն դեպս «տգեղ օրիորդը», այսինքն՝ Մարտիրոսյանը, ճգնում է ողջ ուժով։
Հայելու առաջ պտտվում է ժամեր շարունակ։ Զգեստները փոխում օրական տասն անգամ։ Դիմափոշի, օծանելիք ցանում, այլ հնարքներ բանեցնում։ Գցում-բռնում, թե որ կողմով ավելի լավ կլինի շրջվել դեպի արքայազնը։ Իսկ հետո որսում ուշադրության նշանները։ Ինչպիսիք որ լինեն։ Եվ պարծենո՜ւմ, պարծենո՜ւմ...

Արքայազնը, ասում է, նայեց ինձ երկու անգամ։ Չէ, հավանաբար, նույնիսկ երեք։ Եվ մեկ անգամ կարծես թե աչքով արեց։ Իսկ գիշերները մեր հարսնացուն օժիտն է փորփրում կուսակցական շտեմարաններում։ Շատերն, իհարկե, հեռացել են կուսակցությունից, շատ բան արդեն ցեցը կերել է, շատ բան՝ ինքը փտել։ Բայց ինչ-որ բան մնացել է։ Չէինք ասի, թե առանձնակի արժեքավոր, բայց ինչ որ է։
Բացառված չէ, որ համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էլ հայտարարի իր հրաժարականի մասին։ Ի դեպ, հրաժարականը ոչ միշտ է թելադրված լինում պաշտոնը լքելու անկեղծ ցանկությամբ, այլ կարող է նաեւ, բացի ամենայնից, լինել ճնշման միջոց, սակարկման ձեւ եւ այլն։
Բայց ամեն դեպքում հրաժարական խաղալը ենթադրում է որոշակի կանոններ եւ որոշակի ռիսկ։ Հայտարարություն անելով հրաժարականի մասին՝ քաղաքական գործիչը կարող է մատնանշել պայմաններ, որոնց դեպքում այն հետ կվերցնի։ Բայց եթե պայմանները չեն ընդունվում, ապա նա ստիպված է պատասխան տալ իր խոսքերի համար եւ, գուցեեւ ատամների սարսափելի կրճտյունով, հեռանալ պաշտոնից։

Այլմոլորակային լեզվից թարգմանած (որով էլ, ինչպես հայտնի է, բացատրվում է Րաֆֆի Հովհաննիսյանը), նրա կոչն այդ դեպքում հայերեն կարող է հնչել հետեւյալ կերպ. «Ես այրեցի նավերը, իսկ հետո մտափոխվեցի, այնպես որ դուք այդ նավերը, խնդրում եմ, վերականգնեք»։ Ոչ միայն հայոց աշխարհում, այլեւ ընդհանրապես աշխարհում գործերի վարման նման եղանակը վկայում է սեփական գործողությունների իմաստը գիտակցելու, հետեւաբար դրանց համար պատասխանատու լինելու ծայրահեղ անկարողության մասին։

Կամքը ձերն է, բայց արդեն ավանդական դարձած խոսակցությունները՝ «Ժառանգության» ղեկավարի պաշտոնից Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալու մասին, ինչ-որ բանով հիշեցնում են Ռուսաստանում ընթացող անվերջանալի եւ մեծ կրքոտությամբ աչքի ընկնող վեճերը Լենինի մարմինը Դամբարանից դուրս բերելու հարցի շուրջ։
Լենինի երկրպագումն այնտեղ ռեակտիվ է, ինչով էլ տարբերվում է ավանդական կրոնական պրակտիկաներից։ Այսինքն՝ իր ինքնուրույն ու կանոնավոր պաշտամունքը Լենինը չունի, կա միայն Մոսկվայի Կարմիր հրապարակում մարմնի տեղի նկատմամբ ոտնձգության կասեցում։ Եթե տվյալ պահին ոտնձգություն չկա, ապա համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի մասին էլ տեղնուտեղը մոռանում են։

Հանդարտ ժամանակներում Լենինի երկրպագում չկա ընդհանրապես։ Մինչդեռ տարբեր կրոնների հետեւորդներն իրենց սրբությունները երկրպագում են անկախ նրանից՝ որեւէ մեկը ոտնձգություն կատարում է դրանց հանդեպ, թե ոչ։ Մայակովսկու խոսքերը՝ «Լենինը հիմա էլ ողջ է բոլոր ողջերից. մեր գիտելիքը, ուժն ու զենքը», այլեւս չեն համապատասխանում ոչ մի իրականության։ Լենինյան ժառանգությունը որպես ուղեցույց աստղ չի օգտագործում ոչ մեկը, այդ թվում՝ հենց կոմունիստները։
Եթե Լենինին չդիպչեն եւ ընդհանրապես ոչ մի կերպ չհիշատակեն, ապա մոռացության ճահճային ջրոսպն անմիջապես կփակվի նրա վերեւում։
Բայց չդիպչել չի ստացվում, քանի որ հասարակության մի մասի համար նույնիսկ մոռացված դիակը նյարդերի սաստիկ գրգռիչ է։ Համարվում է, որ քանի դեռ չթաղված հանգուցյալը պառկած է հրապարակում, երկրում բարիք չի լինի։
Թեպետ, մյուս կողմից, հետխորհրդային երկրների փորձը, որտեղ Լենինի հուշարձանները վերացված են, վկայում է այլ բան։ Մեռածն այլեւս չի շրջում, բայց չէինք ասի, թե բարիքը համապատասխան երկրներում մեծապես ավելացել է։

Նույնն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում։ Ներկայումս առաջնորդի երկրպագում «Ժառանգությունում» չկա ընդհանրապես, ուղեցույց աստղի մասին չեն էլ հիշում, եւ մոռացության ճահճային ջրոսպը փակվել է նրա վերեւում։

Գագիկ Մկրտչյան

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 24-ի համարում

website by Sargssyan