Այսօր՝ 13 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը
ԼՐԱՀՈՍ
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ

Աբրա՜մ, հնարավորություն տուր ինձ

Սովորական ու երբեմն անչափ կարեւոր բառերի նշանակությունն այսօր ենթարկվում է լուրջ փորձության։ Եվ փորձությունն այնքան դաժան է, որ բնավ ոչ բոլորն են դրան դիմանում։
Այդ բառերից շատերը արմատական եւ կործանարար իմաստաբանական դեֆորմացիայի հետեւանքով արդեն պարզապես պիտանի չեն գործածության համար։ Ուստիեւ ժամանակ առ ժամանակ խիստ անհրաժեշտություն է առաջանում, ճնշելով փոխադարձ նյարդայնությունը, մի պահ հանելով աչքերից պղտոր քողն ու մաքրելով բերանի փրփուրը, վերադառնալ հիմնական բառերի փոխադարձաբար ընդունելի նշանակությանը։

Բնականաբար սա վերաբերում է միայն նրանց, ովքեր գոնե փոքր-ինչ շահագրգռված են իմաստավորված երկխոսության, այլ ոչ թե բարձրագոչ անեծքների եւ չարագուշակ սպառնալիքների փոխանակության մեջ։
Անհրաժեշտ է վերստին պայմանավորվել տարբեր արտահայտությունների իմաստի շուրջ, որոնց կազմի մեջ մտնում են այնպիսի բառեր, ինչպիսին է, օրինակ, «ժողովուրդ»-ը։ Լավ կլիներ հասկանալ, թե ինչ բան է «ժողովուրդ»-ը, որքանով է այդ «ժողովուրդ»-ը հայրենի պատմության ու արդիականության ակտիվ սուբյեկտ։ Եվ ի՞նչ է այնուամենայնիվ հասկացվում «ժողովուրդ» ասելով։ Ավելի ճիշտ՝ ո՞վ։
Եթե ժողովուրդը վիճակագրական մեծամասնությունն է՝ բացահայտված տարբեր աստիճանի հավաստիության սոցիոլոգիական հարցումների միջոցով, ապա գոյություն ունե՞ն բավարար հիմքեր՝ վստահ լինելու, որ վիճակագրական փոքրամասնությունը արդեն իսկ ժողովուրդ չէ։
Հարկ կլինի կա՛մ ընդունել, որ մենք բոլորս ժողովուրդ ենք, կա՛մ որ ոչ ոք ժողովուրդ չէ։ Որ, ըստ էության, ոչ մի ժողովուրդ էլ արդեն չկա, այլ կա միայն «ժողովուրդ» բառը։ Որպես քարոզչական շահարկումների վերջնականապես իմաստազրկված, թեպետ ավանդաբար արդյունավետ գործիք։
Լավ կլինի պարզություն մտցնել, ի դեպ, նաեւ անձնական դերանունների առումով։ Դրանք ինչ-որ բանի համար այնուամենայնիվ գոյություն ունեն, այնպես չէ՞։
Լավ կլինի ամեն կոնկրետ դեպքում հասկանալ, թե ովքեր են «դուք»-ը, եւ ովքեր՝ «մենք»-ը։ Եվ ովքեր են «նրանք»։ Լավ կլինի ամեն անգամ հստակ պատկերացնել, թե որտեղ է «ես»-ը, որտեղ «դու»-ն, որտեղ մյուսները։
Պետք է փորձել հնարավորինս հանգիստ գլուխ հանել, թե ինչ կնշանակի «մեր կողմից» եւ «մեր դեմ»։ Եվ ինչու է երբեմն ցանկություն առաջանում հարցնել. «մենք»-ը այդ միայն դո՞ւք եք, այլ ոչ թե, օրինակ, նաեւ ե՞ս։
Պատմում են, թե ինչպես 80-ականների սկզբին ոմն բարձրաստիճան կուսակցական ղեկավար իր մոտ կանչեց վաստակավոր տարեց դիրիժորին եւ ասաց նրան. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ձեր նվագախմբի արտասահմանյան հյուրախաղերն ամեն անգամ ավարտվում են նրանով, որ երկու-երեք երաժիշտ չի վերադառնում տուն, այլ մնում է արտասահմանում։ Այդ ինչո՞ւ են մարդիկ փախչում ձեզանից»։
«Նրանք ինձանից չեն փախչում,- պատասխանեց դիրիժորը։- Նրանք ձեզանից են փախչում»։

Պա՞րզ է։ Պարզ է։ Կարծես թե՝ ծայրաստիճան պարզ։ Բայց ինչո՞ւ է այդ պարզությունն այդչափ դժվարամատչելի։
Այո, մենք գիտենք, որ պայմանավորվել բառերի իմաստի շուրջ կարելի է միայն նրանց հետ, ովքեր իրենք էլ կամենում են դա։ Գիտենք նաեւ, որ երկխոսելու ունակությունը տրվում է մեծ ջանքերով ու ոչ բոլորին։ Ամեն ինչ գիտենք։ Բայց պայմանավորվել, միեւնույն է, պետք է։ Եվ միեւնույն է, վաղ թե ուշ ստիպված կլինենք։

Համենայն դեպս՝ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն մոռացել աստվածաշնչյան պատմությունն առ այն, թե ինչով ավարտվեց Բաբելոնյան աշտարակաշինությունը։
Անցնելով հայրենի քաղաքական գործիչներին, սկզբի համար, ձեր թույլտվությամբ, պատմենք մի հին հնդկական առակ՝ ուղեղում արյան շրջանառությունը բարելավելու համար։

Մի մարդ անտառում թութակ բռնեց, որը չափազանց ընդունակ էր։ Թռչունը շատ արագ սովորեց խոսել մարդկային լեզվով, կարողանում էր ընդօրինակել սայլի ճռռոց, կովի բառաչ, կատվի մլավոց, անձրեւի ձայն, բազմաթիվ այլ բաներ։ Բայց մի անգամ, երբ վանդակին գաղտագողի մոտեցավ աղվեսն ու բռնեց պոչից, նա աղաղակեց թութակի պես։
Սա պատմելով՝ նկատի ունենք, որ շատերը, մտնելով քաղաքականության ոլորտ, հաճույքով ցուցադրում են իրենց արտակարգ ընդունակությունները. շատ արագ սովորում գեղեցիկ ճառեր արտասանել ամբիոններից, հմտորեն ձեւանալ ժողովրդին նվիրված բարեկամ, ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարության պաշտպան եւ այլն։ Բայց երբ բռնում են նրանց «պոչից», տեղնուտեղը մոռանում են ամեն ինչ ու դրսեւորում իրենց էությունը։
Ինչպես, օրինակ, պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, որն անցած շաբաթ հայտարարեց խորհրդարանում. «Էսպիսի բաներ մեր մասին չասեք, շշով կտամ... պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...»։
Այո, -2 միավոր ստացած Ն.Փաշինյանն այդ պահին իսկապես հիասքանչ էր։ Ամբողջովին՝ ասես Աստծո շանթ ու որոտ։ Ոչ թե գլխին շշով հարվածից հրաշքով խուսափած ողորմելի ընդդիմախոսների պես, որոնք կյանքի միջով քարշ են գալիս, ասես իսկը ճիճուներ։

Բայց չէ՞ որ շարքային բանավեճը խորհրդարանում դեռ առիթ չէ փողոցային ժարգոնի անցնելու եւ շիշը ճանկելու համար։ Թե՞ առիթ է։
Համենայն դեպս այնպիսի տպավորություն է, թե Ն.Փաշինյանի միջից դեւերին քշելու համար չի բավականացնի հայոց աշխարհում եղած խոզերի ողջ գլխաքանակը։ Դե, հավանաբար հիշում եք ավետարանական պատմությունը։
«Հիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եվ նա ասաց. «Լեգեոն». որովհետեւ նրա մեջ շատ դեւեր էին մտել, աղաչում էին Նրան, որ հրաման չտա իրենց, որ անդունդ գնան։ Եվ այնտեղ մեծ թվով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրա։ Աղաչեցին Նրան, որ հրաման տա իրենց՝ գնալ մտնել նրանց մեջ։ Եվ Նա թույլատրեց նրանց, եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մեջ. եւ երամակը գահավանդից դիմեց դեպի ծովակ ու խեղդվեց» (Ավետարան ըստ Ղուկասի, գլ.8, 30-33)։
Կարելի է հաշտություն կնքել մարդկանց հետ, որոնք գոնե ընդունակ են տարբերակել խաղաղությունը պատերազմից։ Իսկ նրանց հետ, ովքեր անկեղծորեն չեն հասկանում, թե ինչ բան է խաղաղությունը եւ ինչ է պատերազմը, հաշտվելը միանգամայն անիմաստ է։

Ընթացիկ պահին համարժեք մեկնաբանվող հեքիաթային սյուժեների եւ նախնադարյան բառացի ընկալվող փոխաբերությունների աշխարհում ապրելը գրավիչ է եւ, գլխավորը, ինքնարդարացուցիչ։ Համենայն դեպս ավելի լավ է, քան ապրել ոչ միշտ բարվոք արդիականության աշխարհում, որը պահանջում է խոսքերի ու արարքների անձնական պատասխանատվություն։
Նեղացածությունը ժամանակակից աշխարհից, որը կոպտորեն փորձում է կտրել այդպիսի մարդուն տատիկի կարկանդակների պես քաղցր եւ պապիկի չստերի պես հարմարավետ անուրջներից, միանգամայն անկեղծ է։
Դա երեխայի նեղացածություն է մեծահասակների աննրբանկատությունից, որոնք հանկարծ վերցնում ու հաղորդում են, թե ոչ մի Ձմեռ պապիկ իրականում գոյություն չունի։

Բայց արդի աշխարհը, իր հերթին, կտրականապես չի կարողանում հասկանալ, թե ինչի հիման վրա է սույն «դժվար» դեռահասը, որն այդպես էլ չսովորեց օգտվել դանակ-պատառաքաղից, շնորհակալություն հայտնել նվերների դիմաց եւ ներողություն խնդրել վատ արարքների համար, համառորեն ու ագրեսիվ պահանջում, որ նստեցնեն մեծահասակների սեղանի շուրջ։
Հայտնվելով «մեծահասակների» սեղանի շուրջ, աշխարհից նեղացած «Հանրապետության» առաջնորդ, պատգամավոր ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ անցած շաբաթ հայտարարեց. «Ես շատ ուզում էի հասկանալ՝ այսօրվա մեր աշխարհաքաղաքական, տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական վիճակներից հետեւություններ արե՞լ ենք։ Մենք ինքներս մեզ խոստովանո՞ւմ ենք, թե այսօրվա իրավիճակի թերություններն ու բացթողումները որտեղ են, կարողանո՞ւմ ենք դա բարձրաձայնել, որ դրանից հետո առաջ շարժվենք։ Ցավում եմ, բայց կառավարության ծրագրում ոչ միայն դա չտեսա, այլեւ տեսա դրա լրիվ հակառակը»։

Լա՛վ ասաց պատգամավորը, համոզի՛չ, մեր կարծիքով։ Իլյիչ, Քրիստոս ու Հո Շի Մին՝ նույն սրվակո՛ւմ։ Թույլիկներին այդպիսի դեզոդորանտը կտապալեր տեղում, բայց մեզ համար ի՛սկն է։ Կոնգոյում Չե Գեվարան ստացավ «Մուգանդա» մականունը. «Նա, ով թեթեւացնում է ցավը»։ Մերը ընդհանրապես վերացնում է ցավն անհետ։
-1 միավոր ստացած Ա.Սարգսյանի մոտեցման մեջ շփոթեցնում է միայն այն, որ ներկայումս ստեղծված իրավիճակի պատճառները նա առաջարկում է փնտրել անցյալի սխալների վերլուծության ճանապարհով։ Բայց արժե՞ այդչափ խորանալ։ Ինչպես նկատել է Ագաթա Քրիստին. «Հին մեղքերը երկար ստվերներ ունեն»։
Ասենք, շրջակա իրականությունն էլ չափից դուրս հետաքրքիր է, որպեսզի մոռանանք դրա մասին ու վերլուծենք վաղուց անցած-գնացած օրերի իրադարձությունները։ Ֆիզիոլոգիայի ոլորտում կա ուսմունք դոմինանտի մասին, որն ասես գիտակցության եզրագիծ է մղում մնացած բոլոր գրգռիչները։ Երբ ձեր գլխին սկսի ընկնել Սիքստինյան կապելլայի առաստաղը, միանգամից կդադարեք հետաքրքրվել Միքելանջելոյի ստեղծագործություններով։ Եվ ո՞վ կարող է այդ պահին կշտամբել ձեզ գեղարվեստական թույլ ճաշակի համար։
Իսկ ընդհանուր առմամբ ոչ մի առանձնակի կամ դատապարտելի բան Ա.Սարգսյանի հայտարարությունը, իհարկե, չէր բովանդակում։ Դե, ներկայացրեց մարդը հայրենակիցներին երկրի ճակատագրի համար իր տագնապը։ Հո հավերժ չի՞ պահելու այդ ցավն իր մեջ, այնպես չէ՞։

Ի հաճույս քաղդետեկտիվի ժանրի սիրահարների (եթե, իհարկե, այդպիսիք մնացել են), ընդդիմությունը վերջին օրերին որոշեց վերաթարմացնել սյուժեն առ այն, թե ով է վարչապետ լինելու 2018 թվականից հետո։ Դատելով ամենից, նրանց երեւակայությունը զգալիորեն սպառվել է, ուստիեւ գործեցին երկրորդ շրջանը՝ ստեղծելով «Վարչապետ-2» remake-ը։ Ասենք, այդ մարդիկ միշտ էլ զառանցել են խարդավանքների, դավադրությունների, իշխանազրկումների ու այլեւայլ բաների մասին. ինչո՞ւ այսօր պիտի ինչ-որ այլ բանի շուրջ զառանցեն։
Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե չտարածվեր անկայուն ընդդիմադիր ուղեղներում ինֆեկցիոն արագությամբ։ Դրա համար էլ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ անցած շաբաթ նկատեց. «Եթե քաղաքականության վերաբերյալ մարդկանց ընկալումներն աղավաղված չլինեին, կառավարության ծրագիրը թողած՝ չէին քննարկի, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականից հետո»։

Գագիկ Մկրտչյան

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 27-ի համարում

website by Sargssyan