Այսօր՝ 15 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում... ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղութ... Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության ...
ԼՐԱՀՈՍ
Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ» Արթուր Գևորգյանը կառաջադրվի․ ՔՊ-ի՞ց․ «Հրապարակ» ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին․ «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին. Yerkir.am

Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ. Հարութ Սասունյանի հոդվածը

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հեղինակել է հոդված Ադրբեջանի կողմից լոբբիստական ընկերություններ վարձելու մասին: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական և PR ընկերությունները բացահայտելուց հետո, այժմ տեղեկացնում ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին:

Դիտարկելով Ադրբեջանի նենգամիտ մոտեցումները արտաքին քաղաքականությանը, ես նկատեցի հետևյալ պատկերը.

1) Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն 2013 թ. իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի «հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Նա նաև նշեց, որ «հայկական լոբբին օր ու գիշեր փորձում է զրպարտել Ադրբեջանին, վարկաբեկել նրա հեղինակությունը: Նրանք մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն: Նրանք սերտորեն կապված են իրենց երկրների իշխանությունների հետ, որտեղ «լոբբինգի» անվան տակ նվիրատվություններ են անում օրենսդիրներին: Բայց իրականում դա կաշառք է: Այսպիսով, հայկական լոբբին մեր դեմ կազմակերպված պայքարի առաջատարն է»: Իր քննադատական ծավալուն ճառում, Ալիևը կեղծորեն հայերին վերագրեց կաշառելու հետևողական արշավն ամբողջ աշխարհում, որն իրականացվում է իր իսկ կառավարության կողմից:

2) Ադրբեջանը հետևում է Թուրքիայի ավելի փորձառու պաշտոնյաների քայլերին Հայաստանի և հայկական հարցերի վերաբերյալ իր քաղաքականության մեջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունների համար հայերին մեղադրելը: Ցավոք, Ադրբեջանը նաև նմանակում է Թուրքիային իր սեփական քաղաքացիներին ճնշելու հարցում՝ դժվարացնելով որոշել, թե այս երկու երկրներից որն է ավելի բռնատիրական:

3) Ադրբեջանի կառավարությունն ընդունելով, որ իր իմիջը մարդու իրավունքների խախտումների պատճառով վարկաբեկվել է Արևմուտքում, վարձել է PR և լոբբիստական ընկերություններ իր բացասական հեղինակությունը մաքրազերծելու համար: Պետք էր ակնկալել, որ եթե վարչակարգն այդքան մտահոգ է արտասահմանում իր վատ համբավով, նա իր երկրում պիտի բարելավեր մարդու իրավունքները, ուստի անհրաժեշտ չէր լինի միլիոնավոր դոլարներ վատնել ամերիկյան ընկերությունների վրա՝ իր իմիջի մաքրման անհնարին գործն իրականացնելու համար: Ալիևն 2013 թ. իր ելույթում Ադրբեջանը բաղձանքով նկարագրեց որպես «ժամանակակից, առաջադեմ, բաց, հանդուրժողական երկիր»: Ո՞վ կարող է խաբվել նման բացահայտ ստերով:

Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ վարձել է տասնյակ PR և լոբբիստական ընկերություններ, սակայն այս պահին, նրա համար աշխատում են ընդամենը չորս նման ընկերություններ:

 

1) Podesta Group, Inc-ին Ադրբեջանը վճարում է ամսական 45 հազար դոլար. «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության և վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում և գործադիր ճյուղում և ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի և գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ»:

2) SOCAR USA-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերության ԱՄՆ դուստր ձեռնարկությունը) վճարում է Roberti White ՍՊԸ-ին 125 հազար դոլար «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության և վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում և գործադիր ճյուղում և ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի և գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ»: Զարմանալի չէ, որ Roberti White-ի կատարած գործառույթները SOCAR USA-ի համար նույնն են, ինչ Podesta Group, Inc.-ինը Ադրբեջանի կառավարության համար:

3) Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամսական 50 հազար դոլար վճարում է BGR Government Affairs ՍՊԸ-ին, «ռազմավարական ուղղորդում և խորհրդատվություն տրամադրելու համար պետական գործերի և PR գործունեության առնչությամբ Միացյալ Նահանգներում: Սա է հարկ եղած մոտեցումը Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ անհատների Միացյալ Նահանգներում»:

4) Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսությունը, 2009 թ. չորս ամիս ժամկետով, միանվագ 35 հազար դոլար վճարով վարձել է Tool Shed Group ընկերությանը, որի գլխավոր գրասենյակը սկզբում գտնվում էր Վուդլենդ Հիլզում, Կալիֆորնիա, իսկ այժմ՝ Պարկերում, Կոլորադո: Tool Shed Group-ն այժմ նաև ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունը: Այդ ժամանակից ի վեր պայմանագիրը թարմացվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Tool Shed-ը ղեկավարում է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացը: Tool Shed-ը տրամադրում է «խորհրդատվական ծառայություններ հյուպատոսությանը, ներառյալ ճեպազրույցների և դասախոսությունների կազմակերպում, հանդիպումների դյուրացում համայնքի անդամների, ընտրված և նշանակովի պաշտոնյաների, ձեռնարկությունների ղեկավարների հետ, «հեղինակային կարծիքների» շարադրում ու տարածում»:

Վերջերս, Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարածեց՝ «Լեռնային Ղարաբաղ. պատմություն և փաստեր» խորագրով մի գունավոր գրքույկ Լոս Անջելեսում գտնվող բոլոր հյուպատոսություններին, և հավանաբար շատ ուրիշների: Այս 16-էջանոց քարոզչական նյութը, լի Արցախի մասին խեղաթյուրումներով, ամենայն հավանականությամբ, պատրաստվել էր Ադրբեջանի և նրա հյուպատոսության PR և լոբբիստական ընկերության՝ Tool Shed Group-ի կողմից: 16-րդ էջի վերջում նշված է՝ «Հրատարակված է Ադրբեջանի հյուպատոսության կողմից Լոս Անջելեսում»: Հետաքրքիր է, որ այս նախադասության մեջ նշված չէ, թե ով է պատրաստել գրքույկը, այլ պարզապես, թե ով է հրատարակել այն...»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարցում
website by Sargssyan