Այսօր՝ 17 օգոստոսի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Բասկետբոլի հավաքականը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքերը Խաչվերացին հաջորդող մեռելոցը՝ ոչ աշխատանքային. կառավարությունը հաստատեց Թուրքիան միջամտում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացին. ԱՄՆ պետդեպ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Լևոն Արոնյանի փառահեղ հաղթանակը Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին «ԻԼ-76» ինքնաթիռը 12-րդ թռիչքով Խոսրովի անտառում շարունակում է հետմարման աշխատանքը Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել
ԼՐԱՀՈՍ
Բասկետբոլի հավաքականը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքերը Խաչվերացին հաջորդող մեռելոցը՝ ոչ աշխատանքային. կառավարությունը հաստատեց Թուրքիան միջամտում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացին. ԱՄՆ պետդեպ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Լևոն Արոնյանի փառահեղ հաղթանակը Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին «ԻԼ-76» ինքնաթիռը 12-րդ թռիչքով Խոսրովի անտառում շարունակում է հետմարման աշխատանքը Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատվածից Թրամփը իմաստուն Է համարել Գուամի շրջան հրթիռներ չարձակելու ԿԺԴՀ-ի որոշումը ՔԿ-ն ՀՔԾ է ուղարկել ԶԼՄ հրապարակման հիման վրա կատարված նախնական ուսումնասիրության նյութերը Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների Հոդվածագրի մտացածին քաղաքական ենթադրություններն ուղղակի մեկնաբանության կարիք չունեն. բնապահպանության նախարարություն Երևանի Բագրատունյաց-Արտաշիսյան և Արշակունյաց-Նժդեհի խաչմերուկներում երթևեկությունը կփոփոխվի ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել խեղդվող տղամարդուն Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին Մալաթիայում վաղը ջուր չի լինի Ռուսական օդանավն իրականացրել է տասնմեկերորդ թռիչքը Վախճանվել Է դերասանուհի Վերա Գլագոլեւան Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց Մոսկվայի «Արարատ»-ը Բրիտանացի խորհրդարանականները կվերանայեն Բիգ-Բենի վերականգնման պլանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են Սկսվել է դասագրքերի բաշխման գործընթացը ԱՄՆ-ն կարգելի իր երկիր մտնել ՊՊԾ-ն գրաված անձանց, նրանց ընտանիքների անդամներին և աջակիցներին «Զվարթնոց»-ում դիտավորությամբ երկու ավտոմեքենայի վնաս հասցրած անձը բացահատվել է Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը Գարեգին Բ կաթողիկոսի անունից Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը հրավիրվել է Հայաստան Լուսատուները փոխարինվել են Մոսկվայի օդակայանում հայ է մահացել Գերմանիայում են հայտնվել ինսեկտիցիդով վարակված ավելի քան 28 միլիոն հավկիթ «Ելք»-ը ցանկանում է անարգել տեսակցել կալանավորներին Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից Լեւոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ Ավարտվել է ուսանողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Ադրբեջանից հում նավթի արտահանումը նվազել է 40 տոկոսով Ֆինանսների նախարարությունը սահմանել է թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև. տնտեսագետ Ադրբեջանի իշխանությունները անկախ մամուլին ճնշելու համար շարունակում են ֆիսկալ մեխանիզմներ կիրառել Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Բասկետբոլի հավաքականի մարզիչը` Շվեդիայի դեմ առաջիկա խաղի մասին ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ Գիտնականները բացատրել են «Գահերի խաղը» սերիալի ժողովրդականության գաղտնիքը Այսօր կեսօրից հետո սևծովյան ցիկլոնը կհզորանա 10 լավագույն վայրերը՝ միայնակ ճամփորդելու համար (ֆոտոշարք) ԱՄՆ-ը 2009 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները Զինծառայողին վիրավորանք հասցնելու համար հետախուզվող անձը ներկայացել է ոստիկանություն Արցախի վարչապետը դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Արտավանի հրդեհը մարվել է Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Հայաստանում սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը Պրեմիերիա. Luke Combs - When It Rains It Pours Լոռու մարզում հրշեջ-գնացքի միջոցով հրդեհ է մարվել Ջեսիկա Չեսթեյնը և Իդրիս Էլբան՝«Մոլիի խաղը» ֆիլմի թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Հայաստանում կրկին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական. նրանց թվում է Սարգիս Ադամյանը Երևանյան փողոցի տեսախցիկը ֆիքսել է մեքենա փախցնելու պահը Թուրքիայում հատուկ գործողությունների ժամանակ 12 ՔԱԿ անդամներ են ձերբակալվել Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդներին Երևան-Սևան ավտոճանապարհին կրակոցներ են հնչել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Երեկոյան կինոդիտում. Ռեքվիեմ երազանքի համար ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 320 հա անտառածածկ տարածք. այն գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է Կարեն Կարապետյանն արձակուրդն անցկացնում է Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Նախագահին Հրաչյա Հարությունյանի՝ ՌԴ-ի դատավճիռը Հայաստանում ճանաչելու վերաբերյալ դատական նիստ է նշանակվել Պիտեր Դինկլեյջը՝ «Վերհուշ» ֆիլմի առաջին թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Խոսրովի անտառ»-ում շուրջ 200 հա գիհի ծառատեսակներ են այրվել. հայտնի է վնասի նախնական չափը Արոնյան – Կասպարով. երկար սպասված շախմատային պարտիա «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը հանգցվել է Պրեմիերա. Neck Deep - In Bloom
Հարցում

ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հետաքննեն

Բուլղար լրագրող Դիլյանա Գայտանջիեւան հետաքննության միջոցով բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթի քողի տակ վերջին 3 տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա եւ զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ։ Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից:  

Լրագրողի տեղեկությունները հիմնված են անանուն աղբյուրներից ուղարկված մեծ թվով էլեկտրոնային նամակների վրա. «Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտգործնախարարության եւ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջեւ նամակագրությունը կից փաստաթղթերով՝ զենքի գործարքների եւ թռիչքի եւ/կամ վայրէջքի դիվանագիտական ձեւակերպումների համար Բուլղարիայում եւ եվրոպական շատ այլ երկրներում», ի լրումն Սիրիայի, Իրաքի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների:

Ըստ Գայտանջիեւայի ձեռք բերած փաստաթղթերի՝ Silk Way ավիաընկերությունը դիվանագիտական թռիչքներ է առաջարկել մասնավոր ընկերությունների եւ զենք արտադրողների ԱՄՆ-ից, Բալկաններից, Իսրայելից, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի բանակներին, ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությանը (USSOCOM), Գերմանիայի ու Դանիայի զինված ուժերին Աֆղանստանում եւ Շվեդիային՝ Իրաքում: Դիվանագիտական թռիչքներն ազատվում են ստուգումներից, ապրանքագրերից եւ հարկերից, այսինքն՝ Silk Way-ի ինքնաթիռներն ազատորեն հարյուրավոր տոննաներով զինամթերք են տեղափոխել աշխարհի տարբեր շրջաններ առանց կարգավորումների:
Գաղտնազերծված փաստաթղթերը նաեւ ցույց են տալիս, որ ամերիկյան զենքի   արտադրողները Silk Way ավիաընկերության միջոցով առաքել են ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք: Դրանք ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր էին, այսինքն՝ արտադրված չէին Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից օգտագործելու նպատակով: Երբ Silk Way ավիաընկերությունը բավարար քանակության ինքնաթիռներ չի ունեցել, ռազմական բեռները տեղափոխել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հաղորդում է Գայտանջիեւան:

Ըստ ԱՄՆ դաշնային պայմանագրերի ռեեստրի՝ 2014թ. դեկտեմբերին ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը 26,7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել  ամերիկյան Purple Shovel ընկերության հետ: Բուլղարիան նշված է եղել որպես առաքվող զենքի բեռնաթափման երկիր, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես բեռն ստացող: Մեկ այլ ամերիկյան ընկերություն Orbital ATK-ը, ստացել է 250 միլիոն դոլարի պայմանագիր ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր արտադրելու համար:
Զարմանալի է, որ խիզախ բուլղար լրագրողն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնել է Հալեպ, որտեղ «հայտնաբերել եւ նկարահանել է զենքի 9 ստորգետնյա պահեստներ՝ բուլղարական ծագման ծանր զինատեսակներով լեցուն: Դրանք օգտագործվել են «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման կողմից («Ալ-Ղաիդայի» մասնաճյուղը Սիրիայում, որին ՄԱԿ-ը բնութագրել է որպես ահաբեկչական կազմակերպություն)»:

Գայտանջիեւան հայտնաբերել է, որ միայն 2017 թ. ապրիլին եւ մայիսին Ադրբեջանի օդուժի ինքնաթիռները 10 դիվանագիտական թռիչքներով տեղափոխել են 282 տոննա նռնակներ:
Ամերիկյան ոչ ստանդարտ զենքի մեկ այլ գնորդը Սաուդյան Արաբիան է, որը չի կարող օգտագործել այդ զենքերը սեփական պաշտպանության համար, քանի որ դրանք չեն համապատասխանում արեւմտյան զենքի իր զինանոցին: 2016 եւ 2017 թվականներին Բուլղարիայից, Սերբիայից եւ Ադրբեջանից զենքեր կրող 23 դիվանագիտական թռիչքներ են իրականացվել Ջեդդա եւ Ռիյադ: Այս զենքերը Սաուդյան Արաբիայի Թագավորություն են տեղափոխվել Silk Way ավիաընկերության միջոցով եւ Սիրիայում ու Եմենում հայտնվել զինյալների ձեռքում, որոնց Սաուդյան Արաբիան պաշտոնապես աջակցում է, ըստ Գայտանջիեւայի:
Այս տարվա ապրիլի 28-ին եւ մայիսի 12-ին Silk Way ավիաընկերությունը Բաքվից երկու դիվանագիտական ??չվերթ է իրականացրել դեպի Բուրգաս-Ջիդդա-Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն): Ռազմական բեռներով երկու թռիչքի համար վճարել է Սաուդյան Արաբիան: Օդանավը բեռնված է եղել ականանետներով եւ հակատանկային նռնակներով: Այս նույն զենքը մեկ ամիս առաջ Իրաքի բանակի կողմից հայտնաբերվել է Մոսուլում, իսլամական պահեստում: Զարմանալի չէ, որ Իսլամական պետության ահաբեկիչներն այդ զենքերը ցուցադրել էին իրենց քարոզչական տեսանյութերում, ըստ Գայտանջիեւի:

Նույն իրավիճակն էր տիրում Coyote գնդացիրների առաքման հետ կապված, որոնք հայտնվել էին Սիրիայում զինյալ խմբերի կողմից տեղադրված առցանց քարոզչական տեսանյութերում: Մի քանի ամիս առաջ այս զենքերը դիվանագիտական թռիչքով տեղափոխվել էին Թուրքիայից եւ Սաուդյան Արաբիայից: Կան նման առաքումների շատ այլ օրինակներ, որոնք ի վերջո հայտնվել են ահաբեկիչների ձեռքում, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների հովանավորած որոշ առաքումները:
2017թ. փետրվարին եւ մարտին Սաուդյան Արաբիան 350 տոննա զենք է ստացել  Բաքվից Silk Way ավիաընկերության դիվանագիտական թռիչքներով: Բեռը ներառում էր 27 350 հատ 128 մմ հրթիռ եւ 10 000 հատ 122 մմ «Գրադ» տեսակի  հրթիռ:

Այս առաքումներից մի քանիսի համար վճարումը կատարվել է կանխիկ գումարով, որը կարող է վկայել Ալիեւի եւ նրա ընտանիքի կուտակած հսկայական հարստության մասին:
Նույնքան մտահոգիչ են մեծ քանակությամբ սպիտակ ֆոսֆորի (շուրջ 200 տոննա) առաքումները, որոնք կարող են մահացու լինել: Ծիծաղելի է, որ սպիտակ ֆոսֆոր ունեցող Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին Արցախյան հակամարտության մեջ այն կիրառելու համար:
Սա հերթական սովորական հոդված չէ, որ պետք է կարդալ ու մոռանալ։ ԱՄՆ Կոնգրեսը եւ եվրոպական կառավարությունները պետք է լսումներ անցկացնեն եւ հետաքննեն այս հսկայածավալ զենքի առաքումները, որոնց մեծ մասը նախատեսված է ահաբեկիչների համար Մերձավոր Արեւելքում եւ այլուր:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

website by Sargssyan