Այսօր՝ 17 օգոստոսի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատ... Թրամփը իմաստուն Է համարել Գուամի շրջան հրթիռներ չարձակելու ԿԺԴՀ-ի որոշումը ՔԿ-ն ՀՔԾ է ուղարկել ԶԼՄ հրապարակման հիման վրա կատարված նախնական ուսումնասիրության նյութերը Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների Հոդվածագրի մտացածին քաղաքական ենթադրություններն ուղղակի մեկնաբանության կարիք չունեն. բնապահպանության... Երևանի Բագրատունյաց-Արտաշիսյան և Արշակունյաց-Նժդեհի խաչմերուկներում երթևեկությունը կփոփոխվի ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել խեղդվող տղամարդուն
ԼՐԱՀՈՍ
Երևանի Բագրատունյաց-Արտաշիսյան և Արշակունյաց-Նժդեհի խաչմերուկներում երթևեկությունը կփոփոխվի ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել խեղդվող տղամարդուն Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին Մալաթիայում վաղը ջուր չի լինի Ռուսական օդանավն իրականացրել է տասնմեկերորդ թռիչքը Վախճանվել Է դերասանուհի Վերա Գլագոլեւան Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց Մոսկվայի «Արարատ»-ը Բրիտանացի խորհրդարանականները կվերանայեն Բիգ-Բենի վերականգնման պլանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են Սկսվել է դասագրքերի բաշխման գործընթացը ԱՄՆ-ն կարգելի իր երկիր մտնել ՊՊԾ-ն գրաված անձանց, նրանց ընտանիքների անդամներին և աջակիցներին «Զվարթնոց»-ում դիտավորությամբ երկու ավտոմեքենայի վնաս հասցրած անձը բացահատվել է Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը Գարեգին Բ կաթողիկոսի անունից Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը հրավիրվել է Հայաստան Լուսատուները փոխարինվել են Մոսկվայի օդակայանում հայ է մահացել Գերմանիայում են հայտնվել ինսեկտիցիդով վարակված ավելի քան 28 միլիոն հավկիթ «Ելք»-ը ցանկանում է անարգել տեսակցել կալանավորներին Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից Լեւոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ Ավարտվել է ուսանողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Ադրբեջանից հում նավթի արտահանումը նվազել է 40 տոկոսով Ֆինանսների նախարարությունը սահմանել է թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև. տնտեսագետ Ադրբեջանի իշխանությունները անկախ մամուլին ճնշելու համար շարունակում են ֆիսկալ մեխանիզմներ կիրառել Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Բասկետբոլի հավաքականի մարզիչը` Շվեդիայի դեմ առաջիկա խաղի մասին ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ Գիտնականները բացատրել են «Գահերի խաղը» սերիալի ժողովրդականության գաղտնիքը Այսօր կեսօրից հետո սևծովյան ցիկլոնը կհզորանա 10 լավագույն վայրերը՝ միայնակ ճամփորդելու համար (ֆոտոշարք) ԱՄՆ-ը 2009 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները Զինծառայողին վիրավորանք հասցնելու համար հետախուզվող անձը ներկայացել է ոստիկանություն Արցախի վարչապետը դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Արտավանի հրդեհը մարվել է Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Հայաստանում սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը Պրեմիերիա. Luke Combs - When It Rains It Pours Լոռու մարզում հրշեջ-գնացքի միջոցով հրդեհ է մարվել Ջեսիկա Չեսթեյնը և Իդրիս Էլբան՝«Մոլիի խաղը» ֆիլմի թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Հայաստանում կրկին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական. նրանց թվում է Սարգիս Ադամյանը Երևանյան փողոցի տեսախցիկը ֆիքսել է մեքենա փախցնելու պահը Թուրքիայում հատուկ գործողությունների ժամանակ 12 ՔԱԿ անդամներ են ձերբակալվել Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդներին Երևան-Սևան ավտոճանապարհին կրակոցներ են հնչել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Երեկոյան կինոդիտում. Ռեքվիեմ երազանքի համար ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 320 հա անտառածածկ տարածք. այն գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է Կարեն Կարապետյանն արձակուրդն անցկացնում է Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Նախագահին Հրաչյա Հարությունյանի՝ ՌԴ-ի դատավճիռը Հայաստանում ճանաչելու վերաբերյալ դատական նիստ է նշանակվել Պիտեր Դինկլեյջը՝ «Վերհուշ» ֆիլմի առաջին թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Խոսրովի անտառ»-ում շուրջ 200 հա գիհի ծառատեսակներ են այրվել. հայտնի է վնասի նախնական չափը Արոնյան – Կասպարով. երկար սպասված շախմատային պարտիա «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը հանգցվել է Պրեմիերա. Neck Deep - In Bloom Ադրբեջանի բյուջեում 354,9 մլն մանաթի ճեղքվածք է առաջացել Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է 360 հա մակերեսով անտառ. ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը պատրաստվում է 5-րդ թռիչքին Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու փաստերով հարուցվել են քրեական գործեր Լավագույն դիրքապահը. Սամվել Խաչատրյան Մարալիկում բարձրորակ ջինսեր կարտադրեն Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Մանկահասակ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից. ՔԿ ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստները Հայաստանում լեգեոներ չեն համարվի Երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանություն Գրենական պիտույքներ՝ հարժիսցի երեխաներին Հրդեհը վնաս է հասցրել թե´ հարյուրամյա ծառերին, թե´ կենդանական աշխարհին. Արծվիկ Մինասյան ԿԳ նախարարը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին Հրաչիկ Ալթունյանը զննել է առարկան, որի ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել.ՔԿ Գյուլը չի մասնակցել իշխող կուսակցության 16-ամյակի միջոցառմանը
Հարցում

Ահաբեկիչների ֆինանսիստները

Անցյալ շաբաթ ես անդրադարձել էի բուլղար հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի՝ «Տրուդ» թերթում տպագրված սենսացիոն բացահայտումներին։ Վերջինս գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով եւ զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին ամբողջ աշխարհում:
 «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանցի հետաքննող թղթակից Խադիջա Իսմայիլովան, որն Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների բացահայտման համար ձերբակալվել էր, 2010թ. զեկույցում բացահայտել էր, որ նախագահ Ալիեւի դուստրը՝ Արզու Ալիեւան, մասնաբաժին ունի մի ընկերությունում, որը կապված է Silk Way ավիաընկերության հետ: Այս փաստով է բացատրվում, թե ինչպես է ավիաընկերությանը հաջողվել ստանալ բոլոր դիվանագիտական թույլտվությունները՝ նման մեծաքանակ զենք ահաբեկիչներին առաքելու համար:
 Պարզվում է, որ Silk Way ավիաընկերությունը պատկանում է SW Holding ընկերությունների խմբին, որն օգտվում է «ավիաընկերության ծառայության գրեթե ամբողջ մենաշնորհից», ներառյալ Sky Catering-ի կողմից սննդի միջթռիչքային սպասարկումը եւ Airport Gate-ի կողմից իրականացվող տաքսի ծառայությունը, որոնք երկուսն էլ պատկանում են SW Holding-ին:
Բացի դրանից, ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների եւ ուղղաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացվում է Silkway Technics-ի եւ «բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնք վերահսկում են ամեն ինչ` սկսած ճանապարհորդների տոմսերի վաճառքից մինչեւ անմաքս առեւտրի խանութները, որոնք բոլորը պատկանում են SW Holding-ին», տեղեկացնում է Իսմայիլովան:
 SW Holding-ի սեփականությունն է նաեւ Silk Way բանկը, որը պատկանում է նախագահ Ալիեւի այն ժամանակ 21-ամյա դստերը՝ Արզու Ալիեւային4 եւ Ադրբեջանի ԱԶԱԼ պետական ավիաընկերության նախագահի կնոջը՝ Զարիֆա Համզաեւային՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տվյալների:  Silk Way ավիաընկերությունը նաեւ Silk Way բանկի մի մասի սեփականատերն է:
 Հետաքրքիր է՝ Իսմայիլովան հայտնում է, որ «SW Holding-ի վերելքը, որը հեշտությամբ կլանում էր ԱԶԱԼ-ի նախկին բիզնեսները, հարցեր է առաջացնում ալիեւյան Ադրբեջանում կասկածելի սեփականաշնորհման պրակտիկայի մասին: Դրա միջոցով նաեւ ընդգծվում է, թե ինչպես է քաղաքական վերնախավը շարունակում օգտագործել մերձավոր բարեկամներին եւ ընտանիքի անդամներին՝ պահպանելու իր երկրի ամենաարժեքավոր ակտիվները՝ չնայած ադրբեջանական օրենքներին, որոնք պետական պաշտոնյաների կողմից նեպոտիզմը համարում են հանցագործություն՝ մինչեւ 12 տարի ժամկետով ազատազրկմամբ»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էի, «Վաշինգտոն փոստ»-ում տպագրված մի հոդվածի հիման վրա, «նախագահ Ալիեւի դեռեւս պատանի որդին՝ Հեյդարը, օրինական սեփականատերն էր Դուբայում գտնվող ինը շքեղ առանձնատների, որոնք ձեռք էին բերվել  44 միլիոն դոլար գումարով: Նախագահի երկու դուստրերը՝ Արզուն եւ Լեյլան, նույնպես սեփականություն ունեն Դուբայում: Երեք երեխաները միասին Դուբայում ունեն 75 միլիոն դոլարի սեփականություն:
Ակնհայտ է, որ այս փողերը ոչ նրանք են վաստակել, ոչ էլ նրանց ծնողները... Նախագահ Ալիեւի տարեկան աշխատավարձը կազմում է 230 հազար դոլար: Իսմայիլովան նախագահ Ալիեւի հարստությունը գնահատում է «տասնյակ միլիոնավոր դոլարներով»: Սա, իհարկե, թերագնահատված է, հաշվի առնելով կոնկրետ թվերի բացակայությունը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Ալիեւի երեք երեխաները Դուբայում 75 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք ունեն, Ալիեւի հարստությունը կարելի է վստահաբար գնահատել հարյուր միլիոնավոր դոլարներով, եթե ոչ միլիարդավոր դոլարներով... Հակառակ ադրբեջանական օրենսդրության՝ ոչ նախագահ Ալիեւը, ոչ էլ նրա կինը չեն հայտարարագրել իրենց կապիտալը: 
Համաձայն ադրբեջանական օրենքների՝  պետական պաշտոնյաներին արգելվում է բիզնես ունենալ, իսկ ընտանիքի անդամներն ազատված են այդ սահմանափակումներից. մի սողանցք օրենքում, որը շահարկվում է Ալիեւի կողմից՝ իրենց եկամուտները իրենց երեխաների ունեցվածքում թաքցնելու համար: Միայն Արզու Ալիեւայի մասնաբաժինը Silk Way բանկում կազմում է ավելի քան 12 մլն դոլար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «նախագահի քարտուղար Ազեր Գասիմովը հաստատել է, որ Արզու Ալիեւան Silk Way բանկի սեփականատերերից մեկն է»:
Պետական գույքի մասնավորեցման պետական կոմիտեի մամուլի քարտուղար Գուլու Խալիլովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նա տեղեկություններ չունի ԱԶԱԼ պետական ավիաընկերության, ներառյալ դրա հոլդինգների, ինչպես նաեւ ԱԶԱԼ բանկի սեփականաշնորհման մասին: «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ մասնավորեցման իրավական ընթացակարգերից եւ ոչ մեկին չեն հետեւել:
«Միաժամանակ, SW Holding-ը դանդաղորեն, սակայն անշեղորեն ձեռք է բերում ԱԶԱԼ-ի գրեթե բոլոր նախկին ընկերությունները, ներառյալ «ԱԶԱԼ Սիգորտա» ապահովագրական ընկերությունը, որի համասեփականատերերն են SW Holding-ը եւ ԱԶԱԼ-ի նախագահ Ջահանգիր Ասգարովի երկու դուստրերը, որը Silk Way բանկի ներկայիս համասեփականատեր Զարիֆա Համզաեւայի ամուսինն է»,- տեղեկացնում է Իսմայիլովան: SW Holding-ը նաեւ եղել է ԱԶԱԼ-ի խոշոր ծրագրերի միակ կապալառուն, ներառյալ օդանավակայանների կառուցման գործարքներ Լենքորանում, Գյանջայում եւ Զաքաթալայում, ընդհանուր 150 մլն դոլար արժեքով:
 Նախագահ Ալիեւը եւ նրա ընտանիքը պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես համասեփականատերեր մի պետական ավիաընկերության, որը ժամանակակից զենքեր է առաքում ահաբեկիչներին ամբողջ աշխարհում։


ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

website by Sargssyan