Այսօր՝ 23 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը... Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների ... Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին
ԼՐԱՀՈՍ
Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Տաղանդավոր պատանի շախմատիստն ընդգրկվեց ՀՀ ազգային հավաքականում Մխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է «Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել. տխուր է». Հրաչ Պողոսյան ՍԱՊԾ-ն սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնի Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան «Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում» Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 42%-ը Մխիթարյանը ծննդյան օրը նշել է ընկերների հետ (լուսանկար) Արմավիրում հրդեհված տանը դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում «Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին «Մոնակոն» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցին» Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Ֆրանսիան կոչ է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Նոյակերտ գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել

Վարչական վարույթի ընթացքում լսված լինելու հիմնական իրավունքի բովանդակությունը

«Արդյունավետ կառավարման» հայեցակարգի պարտադիր տարր է ՀՀ փոփոխված Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքը, որն ամենաընդհանուր ձևով ամրագրված էր նաև 2005 թվականին խմբագրությամբ Սահմանադրության տեքստում (հոդված 18, մաս 1): 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում հստակեցվեց քննարկվող հիմնական իրավունքի ծավալը: Սույն հոդվածի շրջանակներում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հատկապես պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ մաս հանդիսացող՝ վարչական վարույթի սահմաններում լսված լինելու հիմնական իրավունքին:

Մանավորապես՝ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:

Անհրաժեշտ է հստակեցնել, որ նշված հիմնական իրավունքին համապատասխանում է հոդվածում նշված մարմինների ու պաշտոնատար անձանց՝ որպես վարչական վարույթ իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտների (վարչական մարմիններ) պարտականությունը՝ մինչև իրավունքի կրողի վերաբերությամբ միջամտող անհատական ակտ ընդունելը՝ լսել նրան՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հատկանշական է, որ սահմանադիրը լսված լինելու իրավունքի համատեքստում տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց համար սուբյեկտիվ հիմնական իրավունքի կրողին լսելու պարտականությունը ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասով կապում է միայն միջամտող վարչական ակտ ընդունելու հետ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում: 

Բացառությունները վերաբերում են այն դեպքերին, երբ անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտը, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, կամ, օրինակ, փողոցային երթևեկության կանոնների պարագայում: Օրինակ՝ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցնում է բարձր արագությամբ ընթացող մեքենան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ՝ այլ ձևի վարչական ակտեր)», իսկ նշված օրինակում ճանապարհային ոստիկանության տեսուչը ընդունում է այլ ձևի վարչական ակտ, ապա ֆիզիկապես հնարավոր չէ պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ տեսուչը կունենար հնարավորություն լսելուվարորդին, և դրանից հետո միայն կանգնեցնելու՝ վարչական ակտ ընդունելու:

Արդեն նշվել է, որ սահմանադրական նորմի ձևակերպումից երևում է, որ հանրային իշխանության մարմինները սահմանադրական մակարդակում անձանց լսելու պարտականություն ունեն միայն միջամտող ակտի դեպքում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից երևում է, որ եթե ընդունվել է բարենպաստ վարչական ակտ և վարչական ակտի հասցեատերը պնդում է, որ լսումներ անցկացվեն, ապա այս դեպքում լսումների անցկացումը վարույթ իրականացնող մարմինների համար ևս դառնում է պարտականություն:

Ինչպես տեսնում ենք, նման իրավունք կրողը ձեռք է բերում սովորական օրենքի մակարդակով: Սակայն այս ամենը, ամենևին չի նշանակում, որ բարենպաստ ակտի պարագայում (երբ անձը պնդում է իր լսված լինելու հանգամանքը) անձի լսված լինելու իրավունքը չի պաշտպանվում հիմնական իրավունքի իմաստով (այն տրամաբանությամբ, որ այն ուղղակի ամրագրված չէ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում)՝ օրինական անհրաժեշտության դեպքում սահմանադրական անհատական գանգատի միջոցով: Խնդիրը կայանում է նրանում, միջամտող ակտի պարագայում հանրային իշխանության մարմինների լսելու պոզիտիվ պարտականությունն ունի սահմանադրական ամրագրում ( ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդված, մաս 3),  իսկ բարենպաստ ակտի պարագայում (սովորական օրենքով նախատեսված փաստակազմի առկայությամբ՝ «վարչական ակտի հասցեատերը պնդում է, որ լսումներ անցկացվեն») անձի չլսվելուդեպքում այդ իրավունքը կարող է պաշտպանվել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասով՝ պայմանով, երբ կլինի հիմնավոր պատճառաբանություն, որ բարենպաստ ակտ ընդունվելու պարագայում անձին չլսվելը վնասել է գործի անաչառ և արդարացի քննությանը։

Մանուկ Մուրադյան
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի
Ակադեմիայի իրավագիտության
Ֆակուլտետի պետ, ոստիկանության փոխգնդապետ,
ի.գ.թ., դոցենտ

Հարցում
website by Sargssyan