Ադրբեջանի գործակալները եւ ամերիկյան լրատվամիջոցները
Այսօր՝ 22 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ինչո՞ւ ՀՔԾ-ն չի հարցաքննում մարտի 1-ին քաղբանտարկյալ դարձած ընդդիմադիրներին. ով ում վրա է ցուցմունք ... Թբիլիսում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժել են Հայաստանի քաղաքացիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը հայտարարել է դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու որոշման մասին Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականաց... Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումների... 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան
ԼՐԱՀՈՍ
Ինչո՞ւ ՀՔԾ-ն չի հարցաքննում մարտի 1-ին քաղբանտարկյալ դարձած ընդդիմադիրներին. ով ում վրա է ցուցմունք տալիս.«Ժողովուրդ» Թբիլիսում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժել են Հայաստանի քաղաքացիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը հայտարարել է դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու որոշման մասին Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից Ժամանակավորապես փակ կլինի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը Կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան ներկայանալու հրավեր չի ստացել ԲԴԽ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ դիրքորոշում չհայտնելու քայլը Ո՞ ւր են նախկին կոռուպցիոներները. Վահան Բաբայան Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը Ռեֆորմիստները կապ չունեն որևէ քաղաքական գործչի հետ. Մամուլի խոսնակի հայտարարությունը. Տեսանյութ Անահիտ Մութաֆյանի հաղորդման հերթական թողարկումը. Տեսանյութ Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել «Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Սարգսյանի հագով «կարված» Սահմանադրության մեջ» Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ջաբրայիլովին՝ հիշեցնելով, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին

Ադրբեջանի գործակալները եւ ամերիկյան լրատվամիջոցները

Վերջին մի քանի տարիներին տասնյակ հոդվածներ են հայտնվել Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Եվրոպայի թերթերում` շռայլորեն փառաբանելով Ադրբեջանին եւ խստորեն քննադատելով Հայաստանին: Այս հոդվածների մեծ մասը գրել են ոչ ադրբեջանցիները, որոնք առատաձեռնորեն վարձատրվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: 
Քեյսի Միշել անունով մի ամերիկացի քաջություն է ունեցել բացահայտելու այս կեղծիքը՝ «Ադրբեջանի կողմից ամերիկյան լրատվամիջոցների չարաշահումը» խորագիրը կրող ծավալուն հոդվածում: Նա ծավալուն հետազոտություն է իրականացրել՝ ադրբեջանամետ հեղինակներից մի քանիսին կապելով Ադրբեջանի լավ ֆինանսավորվող լոբբիստական գործունեության հետ:
Նախկին կոնգրեսական Դեն Բերտոնը, որը վարձատրվում էր Ադրբեջանի ամերիկյան դաշինքը ղեկավարելու համար, առնվազն երեք  սյունակ է գրել «Վաշինգտոն փոստ», «Վաշինգտոն թայմզ» եւ «Դեյլի քոլըր» թերթերում, այն մասին, թե ինչ հրաշալի երկիր է Ադրբեջանը՝ առանց բացահայտելու, որ ինքը Բաքվի վճարացուցակում է։ Բարեբախտաբար կոնգրեսական Բերտոնը հրաժարվել է իր աշխատանքից, երբ Ադրբեջանը դադարեցրել է վճարել նրան։
Միշելը հիշատակում է ադրբեջանամետ քարոզչության առավել բեղմնավոր քարոզիչ Ջեյսոն Կացին՝ Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության՝ Tool Shed խմբի հիմնադրին: Կացը հոդվածների մի ամբողջ շարք է գրել Huffington Post-ում՝ փառաբանելով Ադրբեջանի «ժողովրդավարությունը», պնդելով, որ այդ երկիրը «առաջադեմ, կոսմոպոլիտ, բաց, աշխարհիկ եւ արեւմտյան կողմնորոշում ունեցող հասարակություն է»:
Կացը սկզբում այդ հոդվածներում բացահայտորեն ներկայանում էր որպես  «Ադրբեջանի Հանրապետության ավագ խորհրդատու»: Սակայն կարճ ժամանակ անց նա սկսեց թաքցնել իր հարաբերությունները Ադրբեջանի կառավարության հետ: 2013-ի վերջերին Կացը գրեց առնվազն ինը հոդված՝ փառաբանելով Ալիեւի վարչակարգը, որոնցից չորսը՝  Roll Call-ի, իսկ երեքը՝ The Hill-ի համար, դրանցից մեկում հիմարաբար պնդելով, թե «ԱՄՆ-ը կարող է շատ բան սովորել Ադրբեջանի նման պետությունից», հաղորդում է Միշելը:
2014-ի սկզբին Կացը նաեւ մի վիրավորական հոդված գրեց National Review-ում՝ «Հայաստանի կառավարությանը հավասարեցնելով «Թալիբանին»... Բոլոր ինը  հոդվածներում Կացը չի հիշատակել, որ իր ընկերությունը՝ Tool Shed խումբը, վարձատրվում է Ադրբեջանի կողմից։
Միշելը շատ բան է արել Կացին բացահայտելու համար՝ կապվելով տարբեր հրատարակությունների հետ եւ տեղեկացնելով նրանց Կացի՝ Ադրբեջանի օգտին իրականացվող լոբբիստական աշխատանքների մասին: Այս հրատարակություններից շատերը հետագայում ուղղումներ մտցրին Կացի տպագրած հոդվածներում՝ ընդգծելով, որ նա սերտորեն կապված է Ադրբեջանի հետ:
Օրինակ, National Review-ն, Միշելին լսելուց հետո, մի նոր նշում է կատարել Կացի անվան տակ՝ բացահայտելով, որ Կացը օտարերկրյա պետությունների, «ներառյալ Ադրբեջանի կառավարության» խորհրդատու է: Hill-ը եւս ավելացրել է խմբագրի նշումը Կացի անունից հետո՝ բացահայտելով, որ «Կացին վճարում են Ադրբեջանին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու համար: Այս նշումը ավելացվել է այն բանից հետո, երբ Hill-ի ուշադրությանն է ներկայացվել Կացի որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու փաստը»:
Այս հոդվածները ոչ միայն մոլորության մեջ են գցում ամերիկյան ընթերցողներին Ադրբեջանի վերաբերյալ, այլեւ լրացուցիչ վնաս են պատճառում ադրբեջանական մամուլում վերատպվելուց հետո, որպես ամերիկացիների կողմից Ադրբեջանի բարձր գնահատականի վկայություն։
Փոխելով մարտավարությունը, Կացի կինը՝ Մելորի Մոսը, 2014-ի կեսերին սկսեց գրել նմանատիպ հակահայկական հոդվածներ Արցախյան հակամարտության մասին: Հոդվածներից մեկը նա գրեց Capitol Weekly-ի եւ երկուսը՝ Hill-ի համար՝ բուժքրոջ անվան տակ։
Միշելը բացահայտեց, որ Մելորի Մոսը իր անունով գրանցել էր BakuWoman.com կայքը, որը վերագrանցվել է Ջեյսոն Կացի անունով: «Մոսի անունով գրանցված կազմակերպությունը եղել է Tool Shed խումբը», հաղորդում է Միշելը: Մելորի Մոսի սյունակները պետք է ներկայացվեին ԱՄՆ արդարադատության նախարարության օտարերկրյա գործակալների ակտի ներքո։
Երբ Միշելը հայտնել է Hill-ին, որ Մելորի Մոսը կապված է Ջեյսոն Կացի եւ Tool Shed խմբի հետ, Hill-ը հոդվածի տակ ավելացվել է խմբագրի նշումը. «Այս սյունակը ներկայացրել է մի ընկերություն, որը Ադրբեջանին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու համար վարձատրվում է: Նշումն ավելացվել է տեղեկատվությունը Hill-ի ուշադրությանը ներկայացվելուց հետո»:
Վերջապես, Միշելը նշում է պրոֆեսոր Բրենդա Շաֆերի գործի մասին, որն ադրբեջանամետ հոդվածներ է գրել «Նյու Յորք թայմս» եւ «Վաշինգտոն փոստ» թերթերում: Երկու դեպքում էլ նա չի նշել, որ ինքը եղել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության խորհրդական: Հետագայում երկու թերթերն էլ հրապարակել են խմբագրի նշումը՝ բացահայտելով նրա ֆինանսական հարաբերությունները SOCAR-ի հետ։
Կան նաեւ շատ ուրիշներ, որոնց Ադրբեջանը վարձել է արեւմտյան լրատվամիջոցներում քարոզչական նյութեր հրապարակելու նպատակով՝ «Կասպյան ավազակապետության» օգտին, ինչպես Միշելն է նկարագրում այդ երկիրը: 


ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Հարցում
website by Sargssyan