Այսօր՝ 17 օգոստոսի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Բասկետբոլի հավաքականը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքերը Խաչվերացին հաջորդող մեռելոցը՝ ոչ աշխատանքային. կառավարությունը հաստատեց Թուրքիան միջամտում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացին. ԱՄՆ պետդեպ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Լևոն Արոնյանի փառահեղ հաղթանակը Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին «ԻԼ-76» ինքնաթիռը 12-րդ թռիչքով Խոսրովի անտառում շարունակում է հետմարման աշխատանքը Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել
ԼՐԱՀՈՍ
Բասկետբոլի հավաքականը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքերը Խաչվերացին հաջորդող մեռելոցը՝ ոչ աշխատանքային. կառավարությունը հաստատեց Թուրքիան միջամտում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացին. ԱՄՆ պետդեպ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Լևոն Արոնյանի փառահեղ հաղթանակը Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին «ԻԼ-76» ինքնաթիռը 12-րդ թռիչքով Խոսրովի անտառում շարունակում է հետմարման աշխատանքը Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատվածից Թրամփը իմաստուն Է համարել Գուամի շրջան հրթիռներ չարձակելու ԿԺԴՀ-ի որոշումը ՔԿ-ն ՀՔԾ է ուղարկել ԶԼՄ հրապարակման հիման վրա կատարված նախնական ուսումնասիրության նյութերը Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների Հոդվածագրի մտացածին քաղաքական ենթադրություններն ուղղակի մեկնաբանության կարիք չունեն. բնապահպանության նախարարություն Երևանի Բագրատունյաց-Արտաշիսյան և Արշակունյաց-Նժդեհի խաչմերուկներում երթևեկությունը կփոփոխվի ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել խեղդվող տղամարդուն Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին Մալաթիայում վաղը ջուր չի լինի Ռուսական օդանավն իրականացրել է տասնմեկերորդ թռիչքը Վախճանվել Է դերասանուհի Վերա Գլագոլեւան Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց Մոսկվայի «Արարատ»-ը Բրիտանացի խորհրդարանականները կվերանայեն Բիգ-Բենի վերականգնման պլանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են Սկսվել է դասագրքերի բաշխման գործընթացը ԱՄՆ-ն կարգելի իր երկիր մտնել ՊՊԾ-ն գրաված անձանց, նրանց ընտանիքների անդամներին և աջակիցներին «Զվարթնոց»-ում դիտավորությամբ երկու ավտոմեքենայի վնաս հասցրած անձը բացահատվել է Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը Գարեգին Բ կաթողիկոսի անունից Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը հրավիրվել է Հայաստան Լուսատուները փոխարինվել են Մոսկվայի օդակայանում հայ է մահացել Գերմանիայում են հայտնվել ինսեկտիցիդով վարակված ավելի քան 28 միլիոն հավկիթ «Ելք»-ը ցանկանում է անարգել տեսակցել կալանավորներին Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից Լեւոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ Ավարտվել է ուսանողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Ադրբեջանից հում նավթի արտահանումը նվազել է 40 տոկոսով Ֆինանսների նախարարությունը սահմանել է թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև. տնտեսագետ Ադրբեջանի իշխանությունները անկախ մամուլին ճնշելու համար շարունակում են ֆիսկալ մեխանիզմներ կիրառել Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Բասկետբոլի հավաքականի մարզիչը` Շվեդիայի դեմ առաջիկա խաղի մասին ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ Գիտնականները բացատրել են «Գահերի խաղը» սերիալի ժողովրդականության գաղտնիքը Այսօր կեսօրից հետո սևծովյան ցիկլոնը կհզորանա 10 լավագույն վայրերը՝ միայնակ ճամփորդելու համար (ֆոտոշարք) ԱՄՆ-ը 2009 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները Զինծառայողին վիրավորանք հասցնելու համար հետախուզվող անձը ներկայացել է ոստիկանություն Արցախի վարչապետը դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Արտավանի հրդեհը մարվել է Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Հայաստանում սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը Պրեմիերիա. Luke Combs - When It Rains It Pours Լոռու մարզում հրշեջ-գնացքի միջոցով հրդեհ է մարվել Ջեսիկա Չեսթեյնը և Իդրիս Էլբան՝«Մոլիի խաղը» ֆիլմի թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Հայաստանում կրկին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական. նրանց թվում է Սարգիս Ադամյանը Երևանյան փողոցի տեսախցիկը ֆիքսել է մեքենա փախցնելու պահը Թուրքիայում հատուկ գործողությունների ժամանակ 12 ՔԱԿ անդամներ են ձերբակալվել Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդներին Երևան-Սևան ավտոճանապարհին կրակոցներ են հնչել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Երեկոյան կինոդիտում. Ռեքվիեմ երազանքի համար ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 320 հա անտառածածկ տարածք. այն գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է Կարեն Կարապետյանն արձակուրդն անցկացնում է Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Նախագահին Հրաչյա Հարությունյանի՝ ՌԴ-ի դատավճիռը Հայաստանում ճանաչելու վերաբերյալ դատական նիստ է նշանակվել Պիտեր Դինկլեյջը՝ «Վերհուշ» ֆիլմի առաջին թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Խոսրովի անտառ»-ում շուրջ 200 հա գիհի ծառատեսակներ են այրվել. հայտնի է վնասի նախնական չափը Արոնյան – Կասպարով. երկար սպասված շախմատային պարտիա «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը հանգցվել է Պրեմիերա. Neck Deep - In Bloom
Հարցում

Նախագահի ուղերձները հետաքրքրություն են առաջացրել Իրանում

Հարցազրույց իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ

-Իրանական «Շարղ» օրաթերթին եւ «Իռնա» գործակալությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը ինչպե՞ս ընդունվեց մեր հարեւան երկրում։

-Երկու օր շարունակ Հայաստանի նախագահի հարցազրույցը տարածում ու շրջանառում էին իրանական բոլոր լրատվամիջոցները, ի դեպ, անկախ լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությունից՝ պահպանողական է թե առաջադիմական, անկախ նրա բնույթից՝ տնտեսական է, քաղաքական թե մշակութային:
Սերժ Սարգսյանի հարցազրույցը, նրա ուղերձները մեծ հետաքրքրություն են առաջացրել իրանական քաղաքական վերնախավի շրջանում, նաեւ վերլուծական շրջանակներում, առհասարակ հասարակության մեջ: Վերլուծաբաններն առավելապես կենտրոնացել են նախագահի հետեւյալ շեշտադրումների վրա. Հայաստանի տարածքը օգտագործել իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու համար, օգտագործել եվրոպացի ու իրանցի ներդրողներին մեկմեկու կապելու համար:

Բոլորի ուշադրության կենտրոնում էին նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող նախագահի մտքերը, ու այն մատնանշումը, որ Հայաստանն ու Իրանը կարող են շատ լավ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:

-Շեշտելով, որ երկու երկրները լուրջ դեր ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման, խնդիրները խաղաղ, հիմնավոր լուծելու հարցում, նախագահի խոսքի ենթատեքստում, բնականաբար Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման կարեւորումն էր։

-Իրանը բազմիցս նշել է, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է ունենա միմիայն խաղաղ լուծում, հատուկ շեշտել, որ բացառում է ռազմական լուծումը: Տարբեր ճանապարհներով ադրբեջանական կողմին հասկացրել է, որ չի հանդուրժի իր սահմաններին ռազմական ակտիվ գործողություններ:
Այստեղ կա մի կարեւոր հանգամանք: Արցախյան սահմանը դիտվում է որպես հայ-իրանական սահման եւ Արցախի պաշտպանության բանակն անմիջականորեն ապահովում է նաեւ Իրանի անվտանգությունը, որովհետեւ եթե Ադրբեջանը արցախյան կողմի վրա չծախսի այդչափ ռազմական ռեսուրսներ, ապա դրանք կուղղի դեպի Հարավային Ադրբեջան՝ իր ազդեցությունն այնտեղ տարածելու եւ, ինչու ոչ, Իրանից այն պոկելու նպատակով: Իրանը շատ լավ գիտի ադրբեջանական կողմի տարածքային նկրտումները, հետեւաբար գիտակցում է, որ հայկական բանակը Իրանի համար անվտանգության կարեւոր երաշխավոր է:

Վերջին մեկ տարում Արցախյան խնդրին առնչվող հարցերում իրանական կողմի հռետորաբանության մեջ կա նկատելի փոփոխություն: Եթե մինչ այդ ասվում էր, թե Իրանն ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա վերջերս ԱԳ նախարարի մամուլի խոսնակի շուրթերով ասվեց, որ ընդունում են ժողովուրդների ինքնորոշման, ազատ կամքի դրսեւորման սկզբունքը:
Մյուսը, խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իսրայելական կողմի միջամտությունը բացասաբար կանդրադառնա Արցախյան հակամարտության լուծման վրա, իսկ մինչ այդ ՊՆ նախարար Հոսեյն Դեհղանը, հանդիպելով Ադրբեջանի ՊՆ նախարարի հետ, ասել էր, որ իրանական կողմը չի հանդուրժի երրորդ ուժի ներգրավվածությունը արցախյան խնդրում: Նա նկատի ուներ Թուրքիային, չի բացառվում, նաեւ Իսրայելին:

Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ փոփոխվի Իրանի դիրքորոշումը. Իսրայելը շատ է ակտիվացել Ադրբեջանում, բացի դրանից, այդ երկրում ուժեղացել են բռնաճնշումները շիաների նկատմամբ, ու այդ ամենը դուր չի գալիս Իրանին: Ինչն էլ հանգեցնում է նրան, որ Իրանը փոխի իր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ:

Ինչ վերաբերում է հայերիս համար հուսալի դաշնակից լինելուն, ապա վերջերս Հայաստան ժամանած իրանցի փորձագետներից մեկը շեշտեց, որ Իրանը երբեք չի դավաճանել իր բարեկամներին ու դաշնակիցներին, ու եթե Իրանը որեւէ պետության համարում է իր ռազմավարական դաշնակիցը, ապա կարող է լինել նրա հուսալի գործընկերը: Եվ նրա խոսքը վերաբերում էր Հայաստանին:

-Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է նպաստել Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը, Իրանի համար դառնալ կամուրջ դեպի ԵԱՏՄ, նաեւ ԵՄ երկրներ: Ինչպե՞ս է այս գաղափարն ընկալվում Իրանում, թե՞ վերջինս այլ ուղիներ է նախընտրում:

-Լինելով տարածաշրջանային հզոր պետություն՝ Իրանը, պարզ է, ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհ է դիտարկելու, այդ թվում՝ նկատի ունենալով Թուրքիան, Ադրբեջանը, անգամ Իրաքով՝ դեպի Միջերկրական ծով դուրս գալը: Բայց այս ճանապարհներից ամեն մեկը բավական վտանգավոր է: Հիշենք, թե ինչպես Թուրքիայում պայթեցրին իրանական բեռնատարները: Միակ անվտանգ ճանապարհը, որով Իրանը կարող է կապվել ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին, Հայաստանն է:
Երբ Իրանի նախագահը եկավ Հայաստան, հենց օդանավակայանում հարցազրույց տալիս նա ասաց հետեւյալը՝ Հայաստանը դիտարկում են դեպի Եվրոպա եւ ԵԱՏՄ երկրներ դուրս գալու միակ կարճ ու անվտանգ ճանապարհ:
Իրանում շատ կարեւորեցին Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցրած այն խոսքերը, թե ինչպես Իրանի համար կարեւոր է ԵԱՏՄ 180 մլն շուկան, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների համար կարեւոր է Իրանի 80 միլիոնանոց շուկան, իսկ այդ հարաբերությունների հաստատման հարցում ամենակարճ, անվտանգ ցամաքային ճանապարհն անցնում է Հայաստանով: Ուշադրության արժանացավ նաեւ նախագահի այն միտքը, որ Հայաստանն ունի սերտ հարաբերություններ Եվրամիության հետ, եւ կարող է հարթակ տրամադրել իրանցի եւ եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 4-ի համարում

website by Sargssyan