Այսօր՝ 20 նոյեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում Երկաթի կանոնը պետք է իր լուծումը գտնի «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին Առայժմ ազգային հավաքականների ձևավորումը նպատակահարմար չէ Ահաբեկչության դեմ պատերազմի վերջն առայժմ չի երևում Հայկ Մարտիրոսյանը փորձում է հավասարվել առաջատարներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարցերի շուրջ ... Նույնիսկ օպտիմալացումը կարելի է խելքով անցկացնել Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորները դուրս են բերվել գնացքից
ԼՐԱՀՈՍ
Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում Երկաթի կանոնը պետք է իր լուծումը գտնի «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին Առայժմ ազգային հավաքականների ձևավորումը նպատակահարմար չէ Ահաբեկչության դեմ պատերազմի վերջն առայժմ չի երևում Հայկ Մարտիրոսյանը փորձում է հավասարվել առաջատարներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարցերի շուրջ Նույնիսկ օպտիմալացումը կարելի է խելքով անցկացնել Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորները դուրս են բերվել գնացքից Թշնամանքը նմանի հանդեպ բնական մեխանիզմ է Եղանակը կցրտի 6-8 աստիճանով ՊԵԿ­-ը բացում է «Առինջ մոլի» «փակագծերը» Ախուրյան գյուղում տնակ է այրվել Հարկային դաշտում արտոնյալներ չպետք է լինեն Պարզվել է Վանաձորում սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը Ժամանակն է դադարեցնել Սորոսի գործունեությունը Հայաստանում Ամփոփում ենք անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները Ուսանողների և կառավարության երկխոսությունը կառուցողական կլինի ՃՏՊ Աշտարակ քաղաքում Դարակազմիկ փոփոխություններ չեն ակնկալվում Ինչի մասին էին լռում տարկետման հարցով բողոքողները Մատից հետո էլ ի՞նչ ելք Համաշխարհային լիդերները մանուկ հասակում, երբ դեռ չգիտեին իրենց ապագայի մասին Ժողովրդական խղճի կենդանի խորհրդանիշների մասին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց առանց Մխիթարյան 29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները Եթե ունեք ապօրինի զենք-զինամթերք, հանձնեք ոստիկանություն. Ոստիկանություն. Տեսանյութ ՃՏՊ Սարալանջի պողոտայի և Ա. Արմենակյան փողոցի խաչմերուկի մոտ Ավանում կատարված կողոպուտը բացահայտվեց 3 օրում. Տեսանյութ Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցը կկրի գնդապետ Արթուր Վանոյանի անունը. Տեսանյութ Արգենտինական ռազմական նավատորմը շարունակում է որոնողական աշխատանքները Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Լարիսա Ալավերդյանը Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում չէ Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբում Դպրոցական տղան բարեգործական մրցաշար է կազմակերպել Grenfell Tower աշտարակի աղետից տուժածների համար «Շիրակ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից «Գանձասար-Կապան»-ի դեմ խաղում Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է ԱԺ-ի 4 խմբանկցության պատգամավոր մասնակցել են ծառատունկի. Լուսանկարներ Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն «Սովորական ցեղասպանություն» նախագիծը հանդես կգա նոր ծրագրերով Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Արմեն Աշոտյան Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունը հերքում է ցիանիդի արտահոսքը շրջակա միջավայր Նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի Օդանավակայանում լքված շունը մահացել է տիրոջ կարոտից Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով 54 հազար դոլար եկամուտ, 10 մլն դրամ փոխառություն. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ունեցվածքը Օդի ջերմաստիճանը կփոխվի Ահա թե ինչ տեսք ունեն մարդիկ, 1, 2 և 3 բաժակ գինի խմելուց հետո. ֆոտոշարք Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին. Լուսանկարներ Պատրաստում ենք անմահական լահմաջո Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Առաջին շրջիկ գրադարանները Եվրոպայում.ֆոտոշարք Իրադրությունը շփման գծում Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային. Լուսանկարներ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Թուրքիայում հետաքննություն կսկսվի Էրդողանին վիրավորելու համար Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը Մարկոս Պիզելին մասնակցել է «Ալ-Շաբաբ»-ի հերթական խաղին Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Գողություն կատարելու կասկածանքով Երևանում 19-ամյա աղջիկը բերման է ենթարկվել Հունահռոմեական հինգ ըմբիշ հանդես կգան Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Արազ Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել «Բեշիկթաշ»-ի երիտասարդական թիմի կազմում Սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ Հրդեհ Արփի գյուղում Մոսկվայի «Արարատ»-ը նոր նախագահ ունի ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

Նախագահի ուղերձները հետաքրքրություն են առաջացրել Իրանում

Հարցազրույց իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ

-Իրանական «Շարղ» օրաթերթին եւ «Իռնա» գործակալությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը ինչպե՞ս ընդունվեց մեր հարեւան երկրում։

-Երկու օր շարունակ Հայաստանի նախագահի հարցազրույցը տարածում ու շրջանառում էին իրանական բոլոր լրատվամիջոցները, ի դեպ, անկախ լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությունից՝ պահպանողական է թե առաջադիմական, անկախ նրա բնույթից՝ տնտեսական է, քաղաքական թե մշակութային:
Սերժ Սարգսյանի հարցազրույցը, նրա ուղերձները մեծ հետաքրքրություն են առաջացրել իրանական քաղաքական վերնախավի շրջանում, նաեւ վերլուծական շրջանակներում, առհասարակ հասարակության մեջ: Վերլուծաբաններն առավելապես կենտրոնացել են նախագահի հետեւյալ շեշտադրումների վրա. Հայաստանի տարածքը օգտագործել իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու համար, օգտագործել եվրոպացի ու իրանցի ներդրողներին մեկմեկու կապելու համար:

Բոլորի ուշադրության կենտրոնում էին նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող նախագահի մտքերը, ու այն մատնանշումը, որ Հայաստանն ու Իրանը կարող են շատ լավ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:

-Շեշտելով, որ երկու երկրները լուրջ դեր ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման, խնդիրները խաղաղ, հիմնավոր լուծելու հարցում, նախագահի խոսքի ենթատեքստում, բնականաբար Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման կարեւորումն էր։

-Իրանը բազմիցս նշել է, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է ունենա միմիայն խաղաղ լուծում, հատուկ շեշտել, որ բացառում է ռազմական լուծումը: Տարբեր ճանապարհներով ադրբեջանական կողմին հասկացրել է, որ չի հանդուրժի իր սահմաններին ռազմական ակտիվ գործողություններ:
Այստեղ կա մի կարեւոր հանգամանք: Արցախյան սահմանը դիտվում է որպես հայ-իրանական սահման եւ Արցախի պաշտպանության բանակն անմիջականորեն ապահովում է նաեւ Իրանի անվտանգությունը, որովհետեւ եթե Ադրբեջանը արցախյան կողմի վրա չծախսի այդչափ ռազմական ռեսուրսներ, ապա դրանք կուղղի դեպի Հարավային Ադրբեջան՝ իր ազդեցությունն այնտեղ տարածելու եւ, ինչու ոչ, Իրանից այն պոկելու նպատակով: Իրանը շատ լավ գիտի ադրբեջանական կողմի տարածքային նկրտումները, հետեւաբար գիտակցում է, որ հայկական բանակը Իրանի համար անվտանգության կարեւոր երաշխավոր է:

Վերջին մեկ տարում Արցախյան խնդրին առնչվող հարցերում իրանական կողմի հռետորաբանության մեջ կա նկատելի փոփոխություն: Եթե մինչ այդ ասվում էր, թե Իրանն ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա վերջերս ԱԳ նախարարի մամուլի խոսնակի շուրթերով ասվեց, որ ընդունում են ժողովուրդների ինքնորոշման, ազատ կամքի դրսեւորման սկզբունքը:
Մյուսը, խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իսրայելական կողմի միջամտությունը բացասաբար կանդրադառնա Արցախյան հակամարտության լուծման վրա, իսկ մինչ այդ ՊՆ նախարար Հոսեյն Դեհղանը, հանդիպելով Ադրբեջանի ՊՆ նախարարի հետ, ասել էր, որ իրանական կողմը չի հանդուրժի երրորդ ուժի ներգրավվածությունը արցախյան խնդրում: Նա նկատի ուներ Թուրքիային, չի բացառվում, նաեւ Իսրայելին:

Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ փոփոխվի Իրանի դիրքորոշումը. Իսրայելը շատ է ակտիվացել Ադրբեջանում, բացի դրանից, այդ երկրում ուժեղացել են բռնաճնշումները շիաների նկատմամբ, ու այդ ամենը դուր չի գալիս Իրանին: Ինչն էլ հանգեցնում է նրան, որ Իրանը փոխի իր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ:

Ինչ վերաբերում է հայերիս համար հուսալի դաշնակից լինելուն, ապա վերջերս Հայաստան ժամանած իրանցի փորձագետներից մեկը շեշտեց, որ Իրանը երբեք չի դավաճանել իր բարեկամներին ու դաշնակիցներին, ու եթե Իրանը որեւէ պետության համարում է իր ռազմավարական դաշնակիցը, ապա կարող է լինել նրա հուսալի գործընկերը: Եվ նրա խոսքը վերաբերում էր Հայաստանին:

-Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է նպաստել Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը, Իրանի համար դառնալ կամուրջ դեպի ԵԱՏՄ, նաեւ ԵՄ երկրներ: Ինչպե՞ս է այս գաղափարն ընկալվում Իրանում, թե՞ վերջինս այլ ուղիներ է նախընտրում:

-Լինելով տարածաշրջանային հզոր պետություն՝ Իրանը, պարզ է, ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհ է դիտարկելու, այդ թվում՝ նկատի ունենալով Թուրքիան, Ադրբեջանը, անգամ Իրաքով՝ դեպի Միջերկրական ծով դուրս գալը: Բայց այս ճանապարհներից ամեն մեկը բավական վտանգավոր է: Հիշենք, թե ինչպես Թուրքիայում պայթեցրին իրանական բեռնատարները: Միակ անվտանգ ճանապարհը, որով Իրանը կարող է կապվել ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին, Հայաստանն է:
Երբ Իրանի նախագահը եկավ Հայաստան, հենց օդանավակայանում հարցազրույց տալիս նա ասաց հետեւյալը՝ Հայաստանը դիտարկում են դեպի Եվրոպա եւ ԵԱՏՄ երկրներ դուրս գալու միակ կարճ ու անվտանգ ճանապարհ:
Իրանում շատ կարեւորեցին Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցրած այն խոսքերը, թե ինչպես Իրանի համար կարեւոր է ԵԱՏՄ 180 մլն շուկան, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների համար կարեւոր է Իրանի 80 միլիոնանոց շուկան, իսկ այդ հարաբերությունների հաստատման հարցում ամենակարճ, անվտանգ ցամաքային ճանապարհն անցնում է Հայաստանով: Ուշադրության արժանացավ նաեւ նախագահի այն միտքը, որ Հայաստանն ունի սերտ հարաբերություններ Եվրամիության հետ, եւ կարող է հարթակ տրամադրել իրանցի եւ եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 4-ի համարում

Հարցում
website by Sargssyan