Այսօր՝ 22 հոկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայտնի դարձան Երևանում Եվրամիության անցկացրած գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի հաղթող... Էդգար Մալաքյանը դարձել է գոլի հեղինակ «Ստալ»-ի կազմում Թբիլիսիի քաղաքապետ է դարձել նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում Ավելի ուժեղ թիմ ենք ստեղծում Չորացած ծառը դաժան տեսարան է «Գանձասար-Կապան»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին խոշոր հաշվով Ինչու է այդչափ դժվար գրել քաղաքականության մասին Դավթաշենի 2-րդ թաղամասի 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել ՌԴ ԴԽ կոմիտեի անդամը ՀՀ ԱԺ-ում կքննարկի երկու երկրների խորհրդարանականների միջև երկխոսության ընդլայնմ...
ԼՐԱՀՈՍ
Հայտնի դարձան Երևանում Եվրամիության անցկացրած գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի հաղթողները Էդգար Մալաքյանը դարձել է գոլի հեղինակ «Ստալ»-ի կազմում Թբիլիսիի քաղաքապետ է դարձել նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում Ավելի ուժեղ թիմ ենք ստեղծում Չորացած ծառը դաժան տեսարան է «Գանձասար-Կապան»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին խոշոր հաշվով Ինչու է այդչափ դժվար գրել քաղաքականության մասին Դավթաշենի 2-րդ թաղամասի 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել ՌԴ ԴԽ կոմիտեի անդամը ՀՀ ԱԺ-ում կքննարկի երկու երկրների խորհրդարանականների միջև երկխոսության ընդլայնման հարցեր Ցանկացած ազգ ձգտում է ինքնուրույնության Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Սոցիալական արդարության հասարակության մասին Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ձերբակալել Կատալոնիայի ղեկավարին ՀԱԷԿ-ի ապագործարկումից հետո կկառուցվի նոր էներգաբլոկ Հայ-լեհական համագործակցության խնդիրները Վաթսունինը համայնքներում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին կհետևի 11 ՀԿ-ի 1 017 դիտորդ Գորիս-Կապան ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը ծանր է Վենետոյում և Լոմբարդիայում սկսվել է ինքնավարության հանրաքվեի քվեարկությունը Գժվե՞լ է, թե՞ ձևացնում է Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները Հայկական կողմի դիրքորոշումը պետք է լինի կոշտ Բողոքողների փաստարկները համոզիչ չեն Գեղարքունիքում ամբողջությամբ փակվեց ապօրինի գործող 5 աղբավայր Ռուս փորձագետը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Ծանրորդ Գոռ Մինասյանը ևս դարձավ Եվրոպայի չեմպիոն Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի 20 տարեկանների չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը զիջեց արտագնա խաղում Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Չիգորինին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց Ուզբեկստանի ներկայացուցիչը Գիրք, որը կարող եք կարդալ այն այրելու դեպքում միայն. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին Վրաերթ՝ Երևանում. 26-ամյա երիտասարդը մահացել է Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Հաջորդ տարվանից համայնքներն իրենց նախաձեռնությամբ կկազմակերպեն շաբաթօրյակներ Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Աղբ թափողները խիստ կպատժվեն. Օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Արմեն Բորիսովիչը կազդուրվում է. ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Ջիգարխանյանին Հոգևորականի եկամուտները պետք է քննարկման առարկա դառնան. ԱԺ խմբակցությունները` Բագրատյանի առաջարկի մասին Արարատի մարզում կոնսերվացվել է շուրջ 100 աղբանոց. մարզում էր նախարար Դավիթ Լոքյանը Մելանյա Թրամփը պատմության թանգարանին է փոխանցել երդմնակալության երեկոյի զգեստը Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում Աշխարհի ամենագեղեցիկ ու յուրօրինակ ծառերը. ՖՈՏՈՇԱՐՔ Ռուսաստանցի փորձագետն անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին. վարորդը տեղում մահացել է Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել. Լուսանկարներ ՌԴ-ում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է Վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյան Արցախում երկու զինծառայող է զոհվել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ահա թե ինչու չի կարելի մաքրել ականջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Տարօրինակ ճարտարապետություն. ՖՈՏՈՇԱՐՔ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Կիպրոսի մի շարք պաշտոնատար անձանց հետ ArmComedy 657 - Բարձր արվեստ, մտքեր ու գներ Հայաստան-ԵՄ համագործակցությունը բխում է ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի շահերից. քաղաքագետ Հայ մարզիչներն արժանացել են միջազգային կոչումների Նորաձևության սիրահարներին առաջարկել են կրել սթրինգ-ջինսեր Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Լեհաստանում տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա. մեկ մարդ զոհվել է Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյան Լեհաստանի արտգործնախարարը ներուժ է տեսնում՝ հայ-լեհական համագործակցությունը ամենաբարձր մակարդակով զարգացնելու համար Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. ՀՀ ԱԳ նախարար

Ինչպես կազդեն պատժամիջոցները Հայաստանի վրա

Այս տարի արտաքին հատվածի զարգացումները ընդհանուր առմամբ նպաստավոր են եղել Հայաստանի տնտեսության համար։ Սակայն ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցները դարձյալ որոշակի լարվածություն են առաջացրել։
Մասնագետների կարծիքով, պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ Թեեւ ենթադրվում է, որ այս անգամ հետեւանքներն անհամեմատ ավելի թույլ կլինեն. Ռուսաստանի տնտեսությունը սովորել է աշխատել պատժամիջոցների պայմաններում եւ պատրաստ է դրան։

Ռուսաստանից Հայաստանի տնտեսությանը թելադրվող ազդեցությունները հիմնականում անուղղակի են, բայց դրանք արտահայտվում են մի քանի կարեւոր ուղղություններով։
Լինելով Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերը՝ ռուսական շուկան կարեւոր դերակատարություն ունի հայաստանյան ապրանքների իրացման համար։ Այս երկրի հետ առեւտրային հարաբերությունները հատկապես վերջին շրջանում ավելի են խորացել։

Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման 22 եւ ներմուծման ավելի քան 28 տոկոսը։ Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին առեւտրի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից բավականաչափ մեծ է։ Պատահական չէ, որ նախորդ պատժամիջոցների կիրառումը սկզբնական շրջանում լուրջ հարված հասցրեց այդ հարաբերություններին։ Կտրուկ կրճատվեց ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։ Ազգային արժույթի փլուզման, տնտեսության անկման, համախառն պահանջարկի կտրուկ կրճատման պայմաններում դա միանգամայն բնական էր։
Որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի տնտեսավարողները սովորեն աշխատել նոր պայմաններում։ Պատժամիջոցների կիրառումից մեկ տարի անց Հայաստանի առեւտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ սկսեցին աստիճանաբար վերականգնվել։ Ավելին՝ անցած տարի լրջորեն աճեց արտահանումը։ Միտումը պահպանվում է նաեւ այս տարվա ընթացքում։ Սա նշանակում է, որ հայկական արտահանումը արդեն հարմարվել է ռուսական շուկայի նոր պահանջներին։

Իհարկե դրան նպաստեց նաեւ Ռուսաստանի տնտեսության եւ ֆինանսական շուկայի բարելավումը։ Անցած տարվա կեսերից ոչ միայն դադարեց ռուբլու արժեզրկումը, այլեւ այն զգալիորեն ամրապնդվեց։ Մի բան, որ կարեւոր դերակատարություն ունի ինչպես արտաքին առեւտրային հարաբերությունների ֆինանսավորման, այնպես էլ վճարունակ պահանջարկի ձեւավորման հարցում։ Պատահական չէ, որ ռուսական արժույթի կայունացումը ուղեկցվեց ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման ակտիվացմամբ։
Վերջին շրջանում դարձյալ նկատվում է ռուբլու դիրքերի որոշակի թուլացում։ Ամերիկյան դոլարի գինը անցած մի քանի օրերին վերստին հատեց 60 նիշի սահմանը, մինչդեռ մի պահ այն նույնիսկ մոտենում էր 56¬ի։
Դժվար է ասել, որ ռուբլու դիրքերի վերջին թուլացումն ամբողջովին պայմանավորված էր Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցների սահմանմամբ։ Բայց որ դրա ազդեցությունն առկա էր, անկասկած է։ Պատահական չէր, որ ռուբլու արժեզրկումը տեղի ունեցավ նույնիսկ նավթի միջազգային շուկայի թանկացման պայմաններում, որի հետ ռուսական արժույթի կապերը բավականաչափ խորն են։
Ռուբլու արժեզրկումն անշուշտ բացասական գործոն է Հայաստանի համար։ Ընդ որում՝ ոչ միայն զուտ տնտեսական, այլեւ ֆինանսական առումով։ Դրա հետ ուղղակիորեն փոխկապակցված են ռուսական շուկայի տրանսֆերտային հոսքերը։

Պատահական չէ, որ ռուբլու ամրապնդմանը զուգահեռ, նկատելի է այս երկրից ֆիզիկական անձանց կողմից փոխանցվող գումարների ակտիվացում։ Առաջին կիսամյակի տվյալներով, բանկային համակարգի միջոցով մուտքերը 15,5 տոկոսով ավելացել են, ինչը լուրջ առաջընթաց է երկու տարվա անկումից հետո։ Եթե պահպանվի ռուբլու թուլացման միտումը, ապա դա միանշանակ խնդիրներ կառաջացնի այս երկրից ստացվող տրանսֆերտների համար։
Որոշակի վտանգներ կարող են առաջանալ նաեւ Ռուսաստանից ակնկալվող ներդրումների համար։ Ինչպես հայտնի է, Հայաստանի ներդրողների ակումբը, որի մասնակիցները բացառապես ռուսական կապիտալի ներկայացուցիչներ են, մտադիր է տնտեսության մեջ ֆինանսական ներարկումներ իրականացնել։ Գրեթե ավարտական փուլում են մեկ¬երկու խոշոր նախագծեր՝ կապված էներգետիկ համակարգի հետ։

Հեղինակ՝ Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 4-ի համարում

Հարցում
website by Sargssyan