Այսօր՝ 17 դեկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Արտաքին փոխանցումներն ավելացել են 200 մլն դոլարով Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Ճարտարապետի մասնագիտությունը կարժևորվի Հիմնական ձեռքբերումը Եվրամիության հետ համաձանագրի ստորագրումն է Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ինտրիգի մասին խոսք լինել չի կարող Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Նախագահն իր խոսքերում անկեղծ ու ազնիվ էր Հյուսիսկորեացիների մասին, իրականում, մենք շատ քիչ պատկերացումներ ու տեղեկատվություն ունենք
ԼՐԱՀՈՍ
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Արտաքին փոխանցումներն ավելացել են 200 մլն դոլարով Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Ճարտարապետի մասնագիտությունը կարժևորվի Հիմնական ձեռքբերումը Եվրամիության հետ համաձանագրի ստորագրումն է Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ինտրիգի մասին խոսք լինել չի կարող Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Նախագահն իր խոսքերում անկեղծ ու ազնիվ էր Հյուսիսկորեացիների մասին, իրականում, մենք շատ քիչ պատկերացումներ ու տեղեկատվություն ունենք Ինչ լինելու է՝ լինելու է իշխանության մեջ Գինու, քացախի և ժողովրդի պաշտպանների մասին Քաղաքական պոկերը դեռ նոր է սկսվում Չքմեղանալու հնարքները 21-րդ դարում «Ալաշկերտ»-ը և բրազիլական «Բոտաֆոգո»-ն համաձայնության են եկել Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպեանոց լվացքից հետո ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Ռեալ»-ը դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն Երևանում բացվել է Գյոթեի կենտրոնը Հայ պատանի շախմատիստների հաղթարշավը 888 կգ կասկածելի մսեղիքի մեջ առկա է եղել ավանակի և ձիու միս «Դինամոն» 7-րդն է ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Վարչապետն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս Հայաստանում Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը Շիրակն է Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի 5 մլն դոլար արժողությամբ քանդակները Երևանում ամուսնուն սպանելու փորձի մեջ կասկածվում է կինը Երևանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգը հաղթողների թվում է Ապարան խոշորացված համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում «Արթիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականներին Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանությանը Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Հայտնի են Ամանորին ընդառաջ իրականացվող ոչ կանոնավոր չվերթները Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումներում մահացածների թիվը Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն այցելել են ռազմական համալսարան Թրամփը ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների վերաբերյալ Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումներում մահացածների թիվը Հոկեյի «Արարատ» ակումբը փոխանակվեց հաղթանակներով Երևանում 20-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ 13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին և նրա հետ Արցախ ժամանած եվրոպացի գործիչներին Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Յավա կղզում երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել Երևանում վիճաբանության ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը նախնական ապահովել է տեղն աշխարհի առաջնությունում Բենզալցակայանում հրազենային վնասվածք ստացածը 20–ամյա երիտասարդ է Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Առավել հավանական է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի Սերժ Սարգսյանին. քաղաքագետ Ղազախստանում նշում են Անկախության տոնը Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Ռեյչլ ՄըքԱդամսը՝ «Գիշերային խաղեր» ֆիլմի գլխավոր դերում (տեսանյութ) Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Հրապարակվել է «Օսկար»-ի հավակնող ֆիլմերի նախնական ցանկը Մանկունյական հեքիաթի ավարտը կամ #ՀենոԴուխով Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Պրեմիերա. Էդ Շիրան և Անդրեա Բոչելլի - Perfect Symphony Բադալյանների ընտանիքը շարունակում է ավանդական դարձած բարեգործական նախաձեռնությունը Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է ՍՏԾՀԿ նախագահությունը Forbes-ը ներկայացրել է Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանների ցանկը ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց Երևանում և 4 մարզում դեկտեմբերի 18-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ԱՄՆ-ն պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ հակամարտության ռազմական լուծմանը. Թիլերսոն SpaceX-ը հաջողությամբ Միջազգային տիեզերակայան է ուղարկել Dragon տիեզերանավը

Ինչո՞ւ էր կիսադատարկ «Միկան»

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը սլովակների հետ աշխարհի առաջնության ընտրական խաղում, կարելի է ասել, մարզական գեղեցիկ նվեր մատուցեց խաղային մարզաձեւերում հաղթանակների կարոտ մեր երկրպագուներին: Միայն թե այն հասանելի եղավ ոչ բոլորին: Եվ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ նախկինում «Միկա» ակումբին պատկանող մարզասրահում ասեղ գցելու տեղ չկար: Ավելի շուտ՝ հակառակը:

Հանդիպմանը հաջորդած՝ լրագրողների հետ զրույցում կիսադատարկ տրիբունաներին անդրադարձավ նաեւ մեր ընտրանու խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը: «Ափսոսում եմ, որ հանդիսատեսները շատ չէին, քանզի, կարծում եմ, սա հիանալի խաղ էր, իսկ մեր տղաները պարզապես հրաշալի տպավորություն թողեցին եւ արժանիորեն հաղթեցին: Նկատի չունեմ, որ հայ երկրպագուները լավ չէին աջակցում մեր թիմին, ուղղակի ցանկալի կլինի, որ հավաքականի ելույթներն անցնեն լեցուն տրիբունաներով դահլիճում, ինչը լրացուցիչ լիցքեր կհաղորդի մեր մարզիկներին»,- ասաց փորձառու մասնագետը։
Մարզիչը միանգամայն տեղին է սրտնեղում, քանի որ հակառակը հուսալու բոլոր հիմքերն ուներ: Թեկուզ ելնելով այն հանգամանքից, որ դա ոչ թե սովորական, այլ պատմական խաղ էր՝ Հայաստանի հավաքականի նորամուտը համաշխարհային ստուգատեսում: Միայն թե նա, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ, որ կիսադատարկ տրիբունաները ոչ թե հայ մարզասերների անտարբերության, այլ անտեղյակության պատճառով էին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, կատարելով նման թիմ ստեղծելու ուղղությամբ մեծ եւ աննախադեպ աշխատանք, չէր հոգացել ամենակարեւորի՝ հանրությանը տեղեկացնելու մասին: Եվ իրոք, պատմական իրադարձությունն ազդարարող որեւէ պաստառ չկար, իրազեկման այլ միջոցներ չէին ձեռնարկվել:
Մինչդեռ հանրությանը պատրաստելու լավ հարթակ էին, օրինակ, Սլովակիայի հետ խաղին նախորդած մեր հավաքականի ստուգողական հանդիպումները Ղազախստանի եւ Ալբանիայի թիմերի դեմ: Դրանց մասին նույնիսկ մարզական լրագրողներն էին վերջին պահին իմանում: Կարծում ենք՝ միջազգային պրակտիկայում դա նոնսենս է: Ավելին՝ զարմանալի էր, երբ սլովակների հետ խաղից մի քանի օր առաջ մեր հավաքականի մարզումների մասին ռեպորտաժ պատրաստելու եւ գլխավոր մարզչի հետ զրուցելու առաջարկով դիմելով ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանին՝ նախ ստացանք խուսափողական պատասխան, ապաեւ՝ կտրուկ մերժում: Թվում էր՝ ֆեդերացիայի երկրորդ դեմքն ինքը պետք է շահագրգռված լինի խաղի շուրջ հանրային հետաքրքրության ստեղծմամբ: Ճիշտ է, Ա. Պողոսյանը, այնուհանդերձ, պատրաստակամորեն պատասխանեց տողերիս հեղինակի հարցերին, բայց, կարծում ենք, լրագրողների հետ թեկուզ կարճատեւ շփումը մեր թիմի խաղացողների համար կլիներ այն ոգեւորության լիցքը, որի մասին էլ հենց խոսեց Նիկշա Բավցեւիչը:
Հեռու ենք ՀԲՖ-ի պաշտոնյայի գործողություններում միտում տեսնելու մտքից: Գուցե, կազմակերպչական նման խնդիրները ծագում են այն պատճառով, որ մեր բասկետբոլում շատ բան նոր է տեղի ունենում: Թեպետ, «Հատիսի» եւ «Ուրարտուի» միջազգային մրցելույթներն ու մեր տարբեր տարիքային խմբերի հավաքականների մասնակցությունը Եվրոպայի առաջնություններին պետք է որ վերացրած լինեն նաեւ պաշտոնյաների անփորձությունը, այդ թվում՝ մարզասերների եւ լրագրողների հետ աշխատանքում: Այդժամ, երեւի ոչ դժկամությամբ կպատասխանեն, ասենք, խաղասկզբի ժամի վերաբերյալ անմեղ հարցին: Վերջիվերջո, հայտնի է, որ հանդիսատեսը սպորտային ներկայացման գլխավոր դերակատարներից է, առանց որի այդ ամենն իմաստազրկվում է:

Հեղինակ՝ Հրայր Նազարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 4-ի համարում

Հարցում
website by Sargssyan