Toyota-ն և Mazda-ն համատեղ կֆինանսավորեն Էլեկտրամոբիլների ստեղծումը

Ճապոնիայի Toyota և Mazda խոշոր կոնցեռնները մտադիր են գործընկերություն կնքել Էլեկտրաշարժիչներով ավտոմոբիլների մշակման և ԱՄՆ-ի տարածքում համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակով: Օգոստոսի 4-ին այս մասին հայտնել Է Nikkei գործարար թերթը:
Թերթի տեղեկություններով՝ երկու ընկերությունների ներկայացուցիչները բանակցություններ են վարում, որ Toyota-ն ձեռք բերի Mazda-ի բաժնետոմսերի 5 տոկոսը, իսկ վերջինս իր հերթին նույնպես միջոցներ ներդնի գործընկերության ձևավորման համար: Դրա հաշվին երկու կորպորացիաները հուսով են Էլեկտրամոբիլների համաշխարհային շուկա դուրս գալ 2019 – 2020 թվականներին:
Արտադրանքի վաճառահանման համար որպես հանգուցային ուղղություններից մեկը Toyota-ն և Mazda-ն շարունակում են դիտել ԱՄՆ-ը: Ծախսերը կրճատելու և ավելի շատ միջոցներ առաջավոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղորդելու համար կոնցեռնները համատեղ այնտեղ կկառուցեն գործարան՝ տարեկան մինչև 300 հազար ավտոմոբիլ կարողությամբ, գլխավորապես դրանք կլինեն քրոսովերներ: Այժմ Toyota-ն ԱՄՆ-ում ունի վեց ձեռնարկություն, մինչդեռ Mazda-ն՝ ոչ մի, ուստի մատակարարումներն իրականացվում են Ճապոնիայից և Մեքսիկայից:
Toyota-ի և Mazda-ի գործընկերության ընդլայնումը, նշում Է հրատարկությունը, տեղի Է ունենում խոշոր կոնցեռնների արտադրանքի հաշվին ավտոմոբիլների համաշխարհային շուկայի ձևավորման ամրապնդվող միտման պատճառով, որոնց թվում են բացի Toyota-Volkswagen-ից Renault-Nissan-ը և General Motors (GM)-ը: Նաև Էլեկտրամոբիլների շուկայում բաժնի համար պայքարի մեջ մտնելու երկու ընկերությունների որոշումը կապված Է ամբողջ աշխարհում բնապահպանական նորմաների խստացման և մինչև 2040 թվականը դիզելային և բենզինային շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունների որոշման հետ: