Այսօր՝ 22 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ
ԼՐԱՀՈՍ
Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել. տխուր է». Հրաչ Պողոսյան ՍԱՊԾ-ն սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնի Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան «Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում» Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 42%-ը Մխիթարյանը ծննդյան օրը նշել է ընկերների հետ (լուսանկար) Արմավիրում հրդեհված տանը դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում «Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին «Մոնակոն» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցին» Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Ֆրանսիան կոչ է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Նոյակերտ գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել Տաք գլինտվեյն՝ ցուրտ երեկոների համար. ինչպե՞ս պատրաստել Երեկոյան կինոդիտում. «Յոթ կյանք» Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Հրշեջները մարել են Սպիտակում բռնկված հրդեհը Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ Բրիտանուհին ամուսնացել է կարիբյան ծովահենի ուրվականի հետ Այնթափում ավտոմեքենա է այրվել Գիտնականները բուծել են բանջարեղեն, որը կարող է աճել Մարսի պայմաններում Հրշեջները մարել են Մոսկովյան փողոցում բռնկված հրդեհը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել ՀՌՕ-ն ձեռնամուխ է եղել ականաորոնողական ծառայության հաշվարկների պարապմունքներին Հունվարի 24-26-ը Հայաստանում տեղումներ են սպասվում Apple-ը 30 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ Հայտարարվել է կինոքննադատների՝ բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը Պրեմիերա. U2 - Get Out Of Your Own Way Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում է (տեսանյութ) Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Գիտնականների պնդմամբ՝ դեռահասության տարիքը հարկավոր է ավելացնել մինչեւ 24 տարեկան Մահացել է Սարգիս Հացպանյանը Ադրբեջանը անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ ականանետի արկ է կիրառել Հանցավոր համագործակցություն ստեղծելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՖԻՄԱ-ն հաղթեց «Արցախ»-ին 11 ամիս առաջ կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց է (տեսանյութ) «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Քրիստալ Փելաս»-ին Sտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դժվարին հաղթանակ տոնեց «Բանանց»-ն ընկերական խաղում կմրցի «Արմավիր»-ի հետ Բ. Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի առաջնության առաջատարներն են ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերը Թուրքիային ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում վարելը ավտովթարների հիմնական պատճառներն են Գյումրիում տեղի ունեցավ «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի շնորհանդեսը Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն Չինաստանում թեստային ռեժիմով գործարկվել է օդի մաքրման խոշոր համակարգ ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել քաղաքացու շահերի պաշտպանությունը. Վարչապետ Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է կենդանիների անօրինական առևտրի ցանցի ղեկավարին Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը փակ է մինչև 2018-ի նոյեմբեր «Կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացում» Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական հարցեր Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է օդաչուին

Իսկ ո՞վ է վճարելու կոտրած կճուճների համար

Քաղաքական կյանքը հայոց աշխարհում մարել է վերջնականապես։
Բոլոր քաղաքական գործիչները մեկնել են հանգստի։ Հոգնել են, խեղճերը։ Արդեն ավելի քան չորս ամիս է անցել խորհրդարանական ընտրություններից, իսկ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում ուշքի գալ։ Արձակուրդ գնալուց առաջ նույնիսկ ոչ մեկը այդպես էլ չբարեհաճեց հրապարակավ պարզաբանել սեփական ձախողման պատճառները։

Իսկ գուցե հոգնածությունն այստեղ կապ չունի՞։ Գուցե մեզանում հիմա այդպե՞ս է ընդունված։
«Պատերազմ եւ խաղաղություն» վեպում նկարագրելով ռազմական խորհուրդը Ֆիլիիում՝ Լեւ Տոլստոյը զորավար Կուտուզովի շուրթերից հնչեցնում է հետեւյալ խոսքերը. «Ըստ երեւույթին, ես եմ վճարելու կոտրած կճուճների համար»։ Երկու դար անց կճուճների համար վճարելու սովորույթն իսպառ կորցրել է արդիականությունը։ Համենայն դեպս՝ մեզանում։
Թվում է՝ չորս ամիսը բավարար ժամկետ է, որպեսզի վերլուծվեն ընտրություններում կիրառված մարտավարության դրական կողմերն ու թերությունները, հասկանալի դառնա, թե ինչը ստացվեց, ինչը չստացվեց, ինչում դրսեւորվեցին կատարողների բացահայտ սխալները, իսկ ինչն էր հենց սկզբից մեռելածին։ Թռիչքների վերլուծությունն ակնհայտ արժեք կունենար։
Ցավոք, ոչ մի նման բան այդպես էլ չտեսանք։ Հակառակ դրան, «Կարթագենը պետք է կործանվի» սկզբունքի ջերմ կողմնակիցներից ոմանք հեռացան բիզնես եւ այնքան են կլանված այդ գործունեությամբ, որ նրանց մասին ոչինչ չի լսվում։ Մյուսները ողջ ուժով ջանում են ընդգրկվել իշխանական կառույցներում, երրորդները...

Թռիչքների վերլուծություն մենք ոչ մեկից չլսեցինք։ Ասես խորհրդարանական ընտրություններ ընդհանրապես չեն եղել։ Կամ էլ այնքան անկարեւոր բան է, որ նույնիսկ անհարմար է մտաբերել։
Իսկ երբ հիշեցնում ես, թե ինչի մասին էր խոսում այս կամ այն գործիչն ընտրություններից առաջ, ինչպես էր բախումներ սադրում ու փորձում ապակայունացնել իրադրությունը, ի պատասխան լսում ես միայն անկեղծ վրդովմունք. չի՛ եղել նման բան, մենք միանգամայն ա՛յլ բան նկատի ունեինք։
Դե ինչ, պատմական իրադարձությունները խեղաթյուրելու վարպետությամբ մերոնք չեն զիջում նույնիսկ բոլշեւիկներին։
1935 թվականին Խորհրդային Միությունում մեծ տպաքանակով հրատարակվեց Անրի Բարբյուսի «Ստալին» գիրքը։ Այնտեղ «Հուլիսյան օրերի» ժամանակ (զինված հեղաշրջման ձախողված փորձ, որ բոլշեւիկները ձեռնարկեցին Պետրոգրադում 1917 թվականի հուլիսի 3-6-ին) Ստալինի ղեկավար եւ սադրիչ դերը նկարագրված էր մեծ հրճվանքով. «Ստալինը մեծ հաճույքով արտահայտում է իր մտքերը զվարճալի ու հեգնալից ձեւով։ Հետաքրքիր պատմություն է պատմում Դեմյան Բեդնին։
«Հուլիսյան ելույթի նախօրեին, 1917 թվականին, «Պրավդա»-ի խմբագրությունում ցերեկով նստած ենք մենք երկուսով. Ստալինն ու ես։ Զրնգում է հեռախոսը։ Ստալինի հետ ուզում են խոսել Կրոնշտադտի նավաստիները։ Նրանք հարցը դնում են շեշտակի. ցույցի դուրս գան հրացաններո՞վ, թե՞ առանց դրանց։

Ես աչքս չեմ կտրում Ստալինից... Ինձ տանջում է հետաքրքրասիրությունը. ինչպես կպատասխանի Ստալինը, հրացանների՛ մասին։ Հեռախոսո՛վ։
-Հրացաննե՞ր։ Դուք, ընկերներ, ավելի լավ գիտեք։ Այ, մենք, գրչակներս, մեր զենքը՝ մատիտը, միշտ հետներս ենք ման տալիս։ Իսկ թե դուք այդտեղ ինչպես կվարվեք ձեր զենքի հետ, ինքնե՛րդ գիտեք...
Պարզ բան է, որ բոլոր նավաստիները ցույցի դուրս եկան իրենց «մատիտներով»։

Կարծես թե ամեն ինչ հասկանալի է։ Բայց արդեն երեք տարի անց «ՀամԿ(բ)Կ պատմության համառոտ դասընթացից» տեղեկանում ենք, որ Ստալինը բոլորովին էլ չի հրահրել նավաստիներին։ Ահա թե ինչ է ասվում այնտեղ.
«Առանձին ցույցերը վերաճեցին ընդհանուր ահռելի զինված ցույցի՝ իշխանությունը Սովետներին հանձնելու կարգախոսի ներքո։
Բոլշեւիկյան կուսակցությունն այդ պահին դեմ էր զինված ելույթին, քանզի համարում էր, որ հեղափոխական ճգնաժամը դեռեւս չի հասունացել։ Բանակն ու գավառը դեռ պատրաստ չեն մայրաքաղաքում ապստամբությանը սատարելու։ Մայրաքաղաքում բռնկված մեկուսի եւ վաղաժամ ապստամբությունը կարող է միայն հեշտացնել հեղափոխության ավանգարդի ջախջախումը հակահեղափոխության կողմից։
Բայց երբ ակնհայտ դարձավ, որ զանգվածներին ցույցից հետ պահելն անհնար է, կուսակցությունը որոշեց մասնակցել ցույցին, որպեսզի խաղաղ ու կազմակերպված բնույթ տա դրան։ Բոլշեւիկների կուսակցությանը դա հաջողվեց»։

Այսինքն՝ մենք այստեղ կապ չունենք, քաղաքացիներ, զանգվածներն իրենք կազմակերպեցին խռովությունը մայրաքաղաքի կենտրոնում։
Ինչեւէ, կճուճների համար վճարել չցանկանալը մեզանում հատուկ է, բնականաբար, ոչ միայն քաղաքականությանը։ Վերցնենք թեկուզ վերջին քառորդ դարի ընթացքում երկրին պարտադրված տնտեսական «բարեփոխումների» ցանկը, որոնց մասին մեր կողքին ապրող (եւ բավական լավ ապրող) հեղինակները նախընտրում են ընդհանրապես չհիշատակել։ Ասես խոսքն ինչ-որ անպարկեշտ բանի մասին է։
Դա հանգեցնում է առնվազն երկու մտքի։

Գագիկ Մկրտչյան

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 5-ի համարում

Հարցում
website by Sargssyan