Այսօր՝ 23 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը... Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների ... Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին
ԼՐԱՀՈՍ
Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Տաղանդավոր պատանի շախմատիստն ընդգրկվեց ՀՀ ազգային հավաքականում Մխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է «Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել. տխուր է». Հրաչ Պողոսյան ՍԱՊԾ-ն սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնի Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան «Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում» Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 42%-ը Մխիթարյանը ծննդյան օրը նշել է ընկերների հետ (լուսանկար) Արմավիրում հրդեհված տանը դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում «Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին «Մոնակոն» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցին» Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Ֆրանսիան կոչ է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Նոյակերտ գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել

Իսկ ո՞ւր մնացին ջենտլմենականն ու մանավանդ պայմանավորվածությունը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով երեկվա դատական նիստը, ի վերջո, շատ չէր տարբերվում մինչ օրս տեղի ունեցածներից: Նորից գրեթե նույն պատմությունն ու պատկերները, որ սովորական են դարձել թե՛ այս, թե՛ անուղղակիորեն այս գործի հետ զուգահեռվող ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դատավարության ընթացքում:

Մինչդեռ նախօրեին տարածված տեղեկատվությունը, թե Փաստաբանների պալատի ու Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները պայմանավորվել են հիշյալ գործերով մասնակցող փաստաբանների զննության ընթացքի ու կարգի վերաբերյալ, որոշակի հույսեր հարուցեց, որ նշված կոնկրետ դատական գործընթացները անիմաստ տեղապտույտի վերածող բաղադրիչներից մեկը չեզոքացվել է։ Բայց փաստորեն՝ ո՛չ:
Փաստաբանների պալատի եւ Դատական դեպարտամենտի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Կողմերը կարեւորում են դատարանում դատավարության մասնակիցների եւ դատարանում գտնվող այլ անձանց կյանքի եւ առողջության պաշտպանության անհրաժեշտությունը, հատկապես քրեական այն գործերով, որոնցով անձինք մեղադրվում են կյանքի եւ առողջության դեմ ուղղված, ինչպես նաեւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ:

Դատական դեպարտամենտը հայտարարում է, որ մինչեւ հատուկ սարքավորումներ ձեռք բերելը, փաստաբանների եւ նրանց իրերի հետ կապված զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների եւ դատարանում գտնվող այլ անձանց կյանքի եւ առողջության պաշտպանությունը, որպես կանոն, իրականացնելու է հետեւյալ կերպ՝
...Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը եւ կրկին մետաղորսիչով զննվել...»:
Հայտարարության շարունակության մեջ մանրամասնորեն նկարագրված է, թե պայուսակների զննությունն ինչ կարգով կարող է կատարվել, անգամ՝ փաստաբանի պահանջով ընթերականեր հրավիրելու հնարավորություն է նշվում ու այդպես շարունակ:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանություններն էլ հուշում են, որ մինչեւ խնդրի արմատական լուծումը, միջանկյալ փոխընդունելի տարբերակ է ընտրվել:
Ավելին, ըստ Արա Զոհրաբյանի, հիշյալ համատեղ հայտարարությունը չի կարող սահմանափակել ո՛չ Դատական դեպարտամենտի, ո՛չ Փաստաբանների պալատի իրավասությունները, առավել եւս՝ փաստաբանների անկախությունը, սա՝ «ջենտլմենական պայմանավորվածություն է»:

Թե քանի՞ գրոշ արժե «ջենտլմենական պայմանավորվածությունը»՝ երեւաց երեկվա վերոնշյալ դատական նիստի հետ կապված:
Մասնավորապես երեկվա դատական նիստին, այսպես ասենք՝ չկարողացան ներկայանալ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը եւ Նինա Կարապետյանցը: Լրագրողներին Ա.Պապիկյանը հայտարարեց, որ արդեն երրորդ անգամ դատարանն իրեն ծանուցում չի ուղարկում՝ դատական նիստի ներկայանալու համար:
Ինչ վերաբերում է Նինա Կարապետյանցին, ապա նա էլ նորից հրաժարվեց զննություն անցնել՝ դա վերստին բնորոշելով որպես խուզարկություն: Կարճ ասած՝ վերադարձանք «ելման կետ»:

Հեղինակ՝ Մ. Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 5-ի համարում

Հարցում
website by Sargssyan