Այսօր՝ 20 նոյեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում Երկաթի կանոնը պետք է իր լուծումը գտնի «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին Առայժմ ազգային հավաքականների ձևավորումը նպատակահարմար չէ Ահաբեկչության դեմ պատերազմի վերջն առայժմ չի երևում Հայկ Մարտիրոսյանը փորձում է հավասարվել առաջատարներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարցերի շուրջ ... Նույնիսկ օպտիմալացումը կարելի է խելքով անցկացնել Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորները դուրս են բերվել գնացքից
ԼՐԱՀՈՍ
Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում Երկաթի կանոնը պետք է իր լուծումը գտնի «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին Առայժմ ազգային հավաքականների ձևավորումը նպատակահարմար չէ Ահաբեկչության դեմ պատերազմի վերջն առայժմ չի երևում Հայկ Մարտիրոսյանը փորձում է հավասարվել առաջատարներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարցերի շուրջ Նույնիսկ օպտիմալացումը կարելի է խելքով անցկացնել Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորները դուրս են բերվել գնացքից Թշնամանքը նմանի հանդեպ բնական մեխանիզմ է Եղանակը կցրտի 6-8 աստիճանով ՊԵԿ­-ը բացում է «Առինջ մոլի» «փակագծերը» Ախուրյան գյուղում տնակ է այրվել Հարկային դաշտում արտոնյալներ չպետք է լինեն Պարզվել է Վանաձորում սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը Ժամանակն է դադարեցնել Սորոսի գործունեությունը Հայաստանում Ամփոփում ենք անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները Ուսանողների և կառավարության երկխոսությունը կառուցողական կլինի ՃՏՊ Աշտարակ քաղաքում Դարակազմիկ փոփոխություններ չեն ակնկալվում Ինչի մասին էին լռում տարկետման հարցով բողոքողները Մատից հետո էլ ի՞նչ ելք Համաշխարհային լիդերները մանուկ հասակում, երբ դեռ չգիտեին իրենց ապագայի մասին Ժողովրդական խղճի կենդանի խորհրդանիշների մասին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց առանց Մխիթարյան 29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները Եթե ունեք ապօրինի զենք-զինամթերք, հանձնեք ոստիկանություն. Ոստիկանություն. Տեսանյութ ՃՏՊ Սարալանջի պողոտայի և Ա. Արմենակյան փողոցի խաչմերուկի մոտ Ավանում կատարված կողոպուտը բացահայտվեց 3 օրում. Տեսանյութ Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցը կկրի գնդապետ Արթուր Վանոյանի անունը. Տեսանյութ Արգենտինական ռազմական նավատորմը շարունակում է որոնողական աշխատանքները Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Լարիսա Ալավերդյանը Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում չէ Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբում Դպրոցական տղան բարեգործական մրցաշար է կազմակերպել Grenfell Tower աշտարակի աղետից տուժածների համար «Շիրակ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից «Գանձասար-Կապան»-ի դեմ խաղում Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է ԱԺ-ի 4 խմբանկցության պատգամավոր մասնակցել են ծառատունկի. Լուսանկարներ Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն «Սովորական ցեղասպանություն» նախագիծը հանդես կգա նոր ծրագրերով Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Արմեն Աշոտյան Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունը հերքում է ցիանիդի արտահոսքը շրջակա միջավայր Նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի Օդանավակայանում լքված շունը մահացել է տիրոջ կարոտից Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով 54 հազար դոլար եկամուտ, 10 մլն դրամ փոխառություն. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ունեցվածքը Օդի ջերմաստիճանը կփոխվի Ահա թե ինչ տեսք ունեն մարդիկ, 1, 2 և 3 բաժակ գինի խմելուց հետո. ֆոտոշարք Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին. Լուսանկարներ Պատրաստում ենք անմահական լահմաջո Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Առաջին շրջիկ գրադարանները Եվրոպայում.ֆոտոշարք Իրադրությունը շփման գծում Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային. Լուսանկարներ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Թուրքիայում հետաքննություն կսկսվի Էրդողանին վիրավորելու համար Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը Մարկոս Պիզելին մասնակցել է «Ալ-Շաբաբ»-ի հերթական խաղին Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Գողություն կատարելու կասկածանքով Երևանում 19-ամյա աղջիկը բերման է ենթարկվել Հունահռոմեական հինգ ըմբիշ հանդես կգան Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Արազ Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել «Բեշիկթաշ»-ի երիտասարդական թիմի կազմում Սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ Հրդեհ Արփի գյուղում Մոսկվայի «Արարատ»-ը նոր նախագահ ունի ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

Իսկ ո՞ւր մնացին ջենտլմենականն ու մանավանդ պայմանավորվածությունը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով երեկվա դատական նիստը, ի վերջո, շատ չէր տարբերվում մինչ օրս տեղի ունեցածներից: Նորից գրեթե նույն պատմությունն ու պատկերները, որ սովորական են դարձել թե՛ այս, թե՛ անուղղակիորեն այս գործի հետ զուգահեռվող ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դատավարության ընթացքում:

Մինչդեռ նախօրեին տարածված տեղեկատվությունը, թե Փաստաբանների պալատի ու Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները պայմանավորվել են հիշյալ գործերով մասնակցող փաստաբանների զննության ընթացքի ու կարգի վերաբերյալ, որոշակի հույսեր հարուցեց, որ նշված կոնկրետ դատական գործընթացները անիմաստ տեղապտույտի վերածող բաղադրիչներից մեկը չեզոքացվել է։ Բայց փաստորեն՝ ո՛չ:
Փաստաբանների պալատի եւ Դատական դեպարտամենտի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Կողմերը կարեւորում են դատարանում դատավարության մասնակիցների եւ դատարանում գտնվող այլ անձանց կյանքի եւ առողջության պաշտպանության անհրաժեշտությունը, հատկապես քրեական այն գործերով, որոնցով անձինք մեղադրվում են կյանքի եւ առողջության դեմ ուղղված, ինչպես նաեւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ:

Դատական դեպարտամենտը հայտարարում է, որ մինչեւ հատուկ սարքավորումներ ձեռք բերելը, փաստաբանների եւ նրանց իրերի հետ կապված զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների եւ դատարանում գտնվող այլ անձանց կյանքի եւ առողջության պաշտպանությունը, որպես կանոն, իրականացնելու է հետեւյալ կերպ՝
...Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը եւ կրկին մետաղորսիչով զննվել...»:
Հայտարարության շարունակության մեջ մանրամասնորեն նկարագրված է, թե պայուսակների զննությունն ինչ կարգով կարող է կատարվել, անգամ՝ փաստաբանի պահանջով ընթերականեր հրավիրելու հնարավորություն է նշվում ու այդպես շարունակ:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանություններն էլ հուշում են, որ մինչեւ խնդրի արմատական լուծումը, միջանկյալ փոխընդունելի տարբերակ է ընտրվել:
Ավելին, ըստ Արա Զոհրաբյանի, հիշյալ համատեղ հայտարարությունը չի կարող սահմանափակել ո՛չ Դատական դեպարտամենտի, ո՛չ Փաստաբանների պալատի իրավասությունները, առավել եւս՝ փաստաբանների անկախությունը, սա՝ «ջենտլմենական պայմանավորվածություն է»:

Թե քանի՞ գրոշ արժե «ջենտլմենական պայմանավորվածությունը»՝ երեւաց երեկվա վերոնշյալ դատական նիստի հետ կապված:
Մասնավորապես երեկվա դատական նիստին, այսպես ասենք՝ չկարողացան ներկայանալ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը եւ Նինա Կարապետյանցը: Լրագրողներին Ա.Պապիկյանը հայտարարեց, որ արդեն երրորդ անգամ դատարանն իրեն ծանուցում չի ուղարկում՝ դատական նիստի ներկայանալու համար:
Ինչ վերաբերում է Նինա Կարապետյանցին, ապա նա էլ նորից հրաժարվեց զննություն անցնել՝ դա վերստին բնորոշելով որպես խուզարկություն: Կարճ ասած՝ վերադարձանք «ելման կետ»:

Հեղինակ՝ Մ. Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 5-ի համարում

Հարցում
website by Sargssyan