Այսօր՝ 24 հոկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ Է ստացել Անցած 4 տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել Է 30 տոկոսը... Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում բացահայտվել է գողության 11 դեպք Օգտատերերին գաղտնի տեսա-ձայնագրող ՍՊԱՄ-հավելվածներից պաշտպանող հավելված է ստեղծվել ՌԴ-ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորմերի համագործակցության հնարավորությունները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան Դավիթ Տոնոյանն ԱԻՆ-ում մի շարք նոր նշանակումներ է կատարել Երեկոյան կինոդիտում. «8-րդ մղոն»
ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ Է ստացել Անցած 4 տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել Է 30 տոկոսը Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում բացահայտվել է գողության 11 դեպք Օգտատերերին գաղտնի տեսա-ձայնագրող ՍՊԱՄ-հավելվածներից պաշտպանող հավելված է ստեղծվել ՌԴ-ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորմերի համագործակցության հնարավորությունները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան Դավիթ Տոնոյանն ԱԻՆ-ում մի շարք նոր նշանակումներ է կատարել Երեկոյան կինոդիտում. «8-րդ մղոն» Գարի Քյոսայանը հանդես կգա յուրահատուկ համերգով Բոլորը թող իրենց ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարևոր է նաև համաչափ գործելը. ՀՀ Նախագահ Խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը ՀՀ Նախագահը ոստիկանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային լուծումների անհրաժեշտություն է տեսնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բարձր գնահատականի է արժանացել Իսրայելում Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները հեռու են դրական լինելուց. ՀՀ Նախագահ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է վարչությունների պետերին և իր խորհրդականին Հանրակրթական դպրոցները դրական են արձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին ՃՈ առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը, որ դրսևորում են բացահայտ լկտի վարքագիծ. Սերժ Սարգսյան (Լուսանկարներ) Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ Նիկի Մինաժի «մերկ» շրթներկն ամերիկուհիներին նմանեցրել Է տիկնիկների Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են Արա Բաբլոյանը պարգևատրել է Ռաֆայիլ Զինուրովին Բրնձով դիետա. նիհարում ենք առանց վնասելու առողջությունը Համատիրությունների էլեկտրոնային կառավարումից մինչև աղբահանության խելացի կազմակերպում Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը Ֆիթնեսը փոխարինում է այն ֆիզիկական աշխատանքին, որ մարդն առօրյայում չի կատարում 8 խորամանկություն աղջիկների համար «Պողիկտոս» օպերան վերադառնում է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկ Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը Երևանում նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Մխիթարյան միաբանության հիմնադրման 300- ամյակի թեմայով նամականիշ Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել. Վիգեն Սարգսյան Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել է հաղորդավարի վրա ՀՀ-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտը մեծ չէ. փորձագետ FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին և հայցորդներին Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել Հանրակրթական դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Գյումրու «ծո»-ն և «ի՞նչխ կեղնի»-ն բրենդ են դառնում Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոլիվուդի երիտասարդները՝ «Անզգա դավաճանների լավագույն ժամանակը» ֆիլմի թրեյլերում (տեսանյութ) Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի ԿԳ նախարարը կողմ է փոփոխություններին՝ ակադեմիական տարկետման տրամադրման կարգում ԱԺ-ում քննարկվում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման իրավական հիմքերն ապահովող նախագիծը Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը Հայաստանում ԶՈՒ գործողություններին մասնակցելու կամավորական շարժումը կկարգավորվի օրենքով Հաջողության դեպքում ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կարող է օրինակ հանդիսանալ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով ԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը Վթարի հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը Դիլիջան քաղաքում Դվինի հնավայրն ավելի ներկայանալի դարձնելու քայլեր են իրականացվում «Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Շիրակի մարզի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում Մարտունի քաղաքում բացվեց եւ վերաօծվեց նորանորոգ Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ համաժողովին Ազգային ժողովի ո՞ր խմբակցության աշխատանքն եք համարում ավելի արդյունավետ. հարցում Ճապոնիայում առնվազն հինգ մարդ Է զոհվել «Լան» թայֆունի հարվածից Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին Մեքսիկացի պատգամավորները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Հակառակորդը շփման գծում հրետանային զինատեսակներ է կիրառել Ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ 17-ամյա դեռահասը կացնով մարդկանց վրա Է հարձակվել Շվեյցարիայում Հայմեդիա.am-ի ընթերցողները նախապատվությունը տվեցին «ԵԼՔ»-ին Վենետոյում և Լոմբարդիայում քվեարկել են Իտալիայի կենտրոնական իշխանություններից ինքնավարության օգտին Պրեմիերա. Սիա, Ռիհաննա և Դեվիդ Գետտա - Impress Բյուրականի աստղադիտարանն աշխատում է զբոսաշրջային հոսքն ավելացնելու ուղղությամբ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի՝"Մինասյան և Co"-ի "հոլիվուդյան" հոնորարները և դասախոսների ստացած գրոշները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտագաղթի դեմն առնելու միակ ճանապարհը

Հարցազրույց Միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ

-Արտագաղթը Հայաստանի համար շարունակում է մնալ ազգային անվտանգության սպառնալիք. ըստ վիճակագրական ծառայության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15 200-ով:

-Նախ ասեմ, որ այս խնդիրը խիստ մտահոգում է մեր կառավարությանը։ Այդ մտահոգության վկայությունն այն է, որ եթե մինչեւ 2012 թվականը այդ երեւույթի վերաբերյալ տվյալները ստացվում էին միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ իրականացվող հետազոտությունների շնորհիվ, ապա հիմա կառավարությունն ինքն է նման հետազոտությունների պատվիրատուն:

Նպատակն այն է, որ ունենանք մշտապես թարմացվող տեղեկատվություն, եւ գործադիրի մատը միշտ լինի զարկերակի վրա: Հայ-սլավոնական համալսարանում կա ձեւավորված թիմ, որը պետբյուջեի միջոցներով իրականացնում է նման հետազոտություններ:
Ցավոք, դրական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, նկատի ունեմ, որ բնակչության շրջանում ավելի շատ են արտագաղթելու տրամադրությունները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանից մեկնողների թիվը անհամեմատ գերազանցում է ժամանողների թվին: Վերջին տարիներին չի եղել արտագաղթի կտրուկ աճ, սակայն այն թվերը, որ կան, անշուշտ, մտահոգիչ են:
Արտագաղթը մի երեւույթ է, որի ծավալների կրճատման մասին խոսելիս պետք է նախ խոսենք ծնող պատճառների մասին: Իսկ դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական տիրույթում են:

-Սակայն քիչ չեն մարդիկ, որոնք ամենեւին չլինելով վատ սոցիալական վիճակում, այնուհանդերձ երկրից հեռանալ են ուզում, ասում են՝ ապագայի հանդեպ հույս չկա: Ու սա առանց հետազոտությունների, անզեն աչքով էլ նկատելի է: Ի դեպ, մտահոգիչն այն է, որ այդպես մտածողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները:

-Այդ բոլորը դուք ասում եք՝ առանց հիմնվելու որեւէ հետազոտության վրա, դա ձեր անձնական նկատառումներն են, ձեր սեփական եզրակացությունը, դրա համար թույլ տվեք չընդունել որպես ամենավերջին ճշմարտություն:
Արտագաղթը մի երեւույթ է, որը միմիայն հնարավոր է գնահատել հետազոտությունների ճանապարհով, քանի որ միայն այդպես կարող ենք ստանալ ճիշտ տեղեկատվություն եւ տալ հստակ գնահատական: Մնացածը մարդկանց մտահոգությունների տիրույթից են, նրանց անձնական, տեսողական դաշտի արդյունք են: Երբեմն ասում են՝ արդարության պակասից են փախչում, ես էլ հարց եմ տալիս՝ անարդարությունից փախչելով ո՞ւր եք գնում՝ Ռուսաստա՞ն, արդար երկի՞ր եք գնում:

Ինչ վերաբերում է երիտասարդության շրջանում արտագաղթի բարձր թվերին, այն, որ 16-60 տարիքային խմբերի գերակշռող մասը՝ մինչեւ 80 տոկոսը, արտագաղթողներ են, նորություն չէ, այս իրավիճակը սկսվել է դեռ 90-ականներից:

Ինչո՞ւ է այդպես. պատասխանը դարձյալ հաստատում է իմ ասածը. պատճառը սոցիալական վիճակն է՝ գործազրկությունը: Անշուշտ նաեւ կա ապագայի նկատմամբ անվստահություն, կա կայունության պակաս, բայց սրանք անհամեմատ փոքր տոկոս են կազմում:

-Եվ ուրեմն՝ ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անել այս վիճակը հնարավորինս արագ շտկելու՝ արտագաղթը կասեցնելու, այն ներգաղթի վերածելու, ազգագրական խնդիրը լուծելու ուղղությամբ:

-Արտագաղթը կասեցնել նշանակում է վերացնել արտագաղթը ծնող պատճառները, խնդրի լուծումը այդտեղ պետք է փնտրել: Երբեմն ինձ ասում են՝ ինչո՞ւ արտագաղթը կասեցնելու համար օրենք չի ընդունվում։ Բայց դա այնպիսի երեւույթ չէ, որ մի օրենքով հնարավոր լինի կասեցնել:
Ես արդեն ասացի, որ հիմնական պատճառը, ըստ հետազոտությունների, սոցիալ-տնտեսական իրավիճակն է, ուրեմն արտագաղթը կասեցնելու համար պետք է լինեն բարձր վարձատրությամբ աշխատատեղեր, պետք է վերանան տնտեսական կամ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու դժվարությունները, Հայաստանում պետք է փոխվի ներդրումային «կլիման», որպեսզի երկիրը դրա շնորհիվ դառնա գրավիչ, պետք է փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը:

Անվերջ՝ առավոտից երեկո, լրատվամիջոցներով հաղորդվում, խոսվում է, թե բոլորը գնացին, բոլորն արտագաղթեցին, ու մարդու մեջ տպավորություն է ստեղծվում, թե երեւի մենակ ինքը մնաց Հայաստանում:
Նաեւ տպավորություն է ստեղծվում, որ գնալը շատ դյուրին բան է: Մինչդեռ ամենեւին էլ այդպես չէ, գնալը կապված է հազար ու մի ռիսկային գործոնների հետ, նաեւ զգալի ծախսերի հետ: Ասեմ ավելին՝ գնացածներից շատերը դրսում հայտնվում են շատ ավելի վատ վիճակում, քան այստեղ են: Ուրեմն Հայաստանից արտագաղթելիս պետք է տասը չափել ու նոր միայն մեկը կտրել:
Հարկավոր է, որ տարբեր ոլորտներում իրականացվի նպատակային, ճիշտ քաղաքականություն, սա բազմաոլորտային աշխատանք է պահանջում: Միայն տարիների հետեւողական, նպատակասլաց աշխատանքի շնորհիվ կարող ենք դրական իրավիճակ ունենալ: Իհարկե, իրավիճակի հիմնական պատասխանատուն կառավարությունն է, բայց հասարակության տարբեր շերտեր իրենց գործն ունեն անելու, այդ թվում՝ նաեւ լրատվամիջոցները՝ համապատասխան մթնոլորտ ձեւավորելու միջոցով:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 5-ի համարում

Հարցում
website by Sargssyan