Այսօր՝ 20 նոյեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում Երկաթի կանոնը պետք է իր լուծումը գտնի «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին Առայժմ ազգային հավաքականների ձևավորումը նպատակահարմար չէ Ահաբեկչության դեմ պատերազմի վերջն առայժմ չի երևում Հայկ Մարտիրոսյանը փորձում է հավասարվել առաջատարներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարցերի շուրջ ... Նույնիսկ օպտիմալացումը կարելի է խելքով անցկացնել Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորները դուրս են բերվել գնացքից
ԼՐԱՀՈՍ
Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում Երկաթի կանոնը պետք է իր լուծումը գտնի «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին Առայժմ ազգային հավաքականների ձևավորումը նպատակահարմար չէ Ահաբեկչության դեմ պատերազմի վերջն առայժմ չի երևում Հայկ Մարտիրոսյանը փորձում է հավասարվել առաջատարներին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարցերի շուրջ Նույնիսկ օպտիմալացումը կարելի է խելքով անցկացնել Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորները դուրս են բերվել գնացքից Թշնամանքը նմանի հանդեպ բնական մեխանիզմ է Եղանակը կցրտի 6-8 աստիճանով ՊԵԿ­-ը բացում է «Առինջ մոլի» «փակագծերը» Ախուրյան գյուղում տնակ է այրվել Հարկային դաշտում արտոնյալներ չպետք է լինեն Պարզվել է Վանաձորում սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը Ժամանակն է դադարեցնել Սորոսի գործունեությունը Հայաստանում Ամփոփում ենք անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները Ուսանողների և կառավարության երկխոսությունը կառուցողական կլինի ՃՏՊ Աշտարակ քաղաքում Դարակազմիկ փոփոխություններ չեն ակնկալվում Ինչի մասին էին լռում տարկետման հարցով բողոքողները Մատից հետո էլ ի՞նչ ելք Համաշխարհային լիդերները մանուկ հասակում, երբ դեռ չգիտեին իրենց ապագայի մասին Ժողովրդական խղճի կենդանի խորհրդանիշների մասին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց առանց Մխիթարյան 29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները Եթե ունեք ապօրինի զենք-զինամթերք, հանձնեք ոստիկանություն. Ոստիկանություն. Տեսանյութ ՃՏՊ Սարալանջի պողոտայի և Ա. Արմենակյան փողոցի խաչմերուկի մոտ Ավանում կատարված կողոպուտը բացահայտվեց 3 օրում. Տեսանյութ Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցը կկրի գնդապետ Արթուր Վանոյանի անունը. Տեսանյութ Արգենտինական ռազմական նավատորմը շարունակում է որոնողական աշխատանքները Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Լարիսա Ալավերդյանը Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում չէ Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբում Դպրոցական տղան բարեգործական մրցաշար է կազմակերպել Grenfell Tower աշտարակի աղետից տուժածների համար «Շիրակ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից «Գանձասար-Կապան»-ի դեմ խաղում Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է ԱԺ-ի 4 խմբանկցության պատգամավոր մասնակցել են ծառատունկի. Լուսանկարներ Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն «Սովորական ցեղասպանություն» նախագիծը հանդես կգա նոր ծրագրերով Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Արմեն Աշոտյան Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունը հերքում է ցիանիդի արտահոսքը շրջակա միջավայր Նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի Օդանավակայանում լքված շունը մահացել է տիրոջ կարոտից Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով 54 հազար դոլար եկամուտ, 10 մլն դրամ փոխառություն. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ունեցվածքը Օդի ջերմաստիճանը կփոխվի Ահա թե ինչ տեսք ունեն մարդիկ, 1, 2 և 3 բաժակ գինի խմելուց հետո. ֆոտոշարք Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին. Լուսանկարներ Պատրաստում ենք անմահական լահմաջո Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Առաջին շրջիկ գրադարանները Եվրոպայում.ֆոտոշարք Իրադրությունը շփման գծում Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային. Լուսանկարներ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Թուրքիայում հետաքննություն կսկսվի Էրդողանին վիրավորելու համար Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը Մարկոս Պիզելին մասնակցել է «Ալ-Շաբաբ»-ի հերթական խաղին Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Գողություն կատարելու կասկածանքով Երևանում 19-ամյա աղջիկը բերման է ենթարկվել Հունահռոմեական հինգ ըմբիշ հանդես կգան Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Արազ Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել «Բեշիկթաշ»-ի երիտասարդական թիմի կազմում Սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ Հրդեհ Արփի գյուղում Մոսկվայի «Արարատ»-ը նոր նախագահ ունի ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

Եթե զննում են, ապա բոլորին՝ առանց բացառության

ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի «օպերացիայի» գործով դատավարությունների եւ դրանց բնականոն ընթացքը խոչընդոտող պատճառների վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։

-Նախ ասեմ, որ տվյալ քրեական գործին տեղյակ եմ այնքանով, որքանով հետեւել եմ մամուլին։ Որպես քաղաքացի, իրավաբան, այս գործում միանշանակ տեսնում եմ առերեւույթ հանցագործության տարրեր։ Եթե մարդիկ մտնում են մի տարածք եւ զենքի ուժով պահանջներ ներկայացնում, դա շատ վատ նախադեպ է՝ վաղը նույն բանը կարող է լինել խանութներում, գործարաններում, Աստված մի արասցե՝ դպրոցներում եւ այլն։
Մյուս կողմից՝ երբ առերեւույթ կատարվում է հանցագործություն, եւ հանցագործները «Ռոբին Հուդի» կարգավիճակ են ստանում, այսինքն՝ հերոսացվում են, այստեղ տեսնում եմ գլոբալ խնդիր, որի պատասխանը պետք է տա պետական լիազոր մարմինը, պետությունը, իշխանությունը։ Սա նշանակում է՝ երկրում կա խնդիր, եւ կա այդ խնդրի հետ կապված ժողովրդի ոչ համարժեք արձագանքը։

Ինչ վերաբերում է փաստաբանների հետ կապված արգելքներին, ինքս, իհարկե, երբեք նման խնդրի չեմ բախվել, բայց դա կապ չունի. օրենքի ուժով փաստաբանն անձեռնմխելի է, երբ ոտք է դնում դատարան, նույնպիսի ուշադրության պետք է արժանանա դատական կարգադրիչի կողմից, ինչ դատախազը։ Երբ փաստաբանին ստուգում են, դատախազին չեն ստուգում, կամ մի փաստաբանի ստուգում են, մյուսին չեն ստուգում, այստեղ արդեն խախտվում է հավասարության սկզբունքը, ինչը անթույլատրելի է։
Ես դեմ չեմ զննելուն։ Եթե կան կասկածներ, ինչու չէ՝ կարգադրիչները կարող են օրենքով սահմանված կարգով առանձին սենյակում որոշակի այլ գործառույթներ իրականացնել, բայց չի կարելի ցուցադրաբար փորձել նսեմացնել մի անձի իրավունքը, երբ այդ անձը պաշտպանում է երրորդ անձի իրավունքները։ Սա անընդունելի է եւ չի բխում արդարադատության շահերից։

-Ըստ էության, այդ թնջուկը կարգավորելու նպատակադրումով էլ Փաստաբանների պալատի եւ Դատական դեպարտամենտի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որով փորձում են կանոնակարգել փաստաբանին զննելու գործընթացը։

-Լիազորված անձը, անվտանգության շահերից ելնելով, կաշկանդված չէ տարբեր գործողություններ կատարելու, այդ թվում՝ խուզարկելու դատական նիստի մասնակիցներին։ Հարցին պետք է նայել այլ տեսանկյունից. եվրոպական մի շարք երկրներում, նաեւ Միացյալ Նահանգներում, դատարան մտնելիս անձին ոչ միայն զննում են, այլեւ, բառի բուն իմաստով խուզարկում են, անկախ նրա կարգավիճակից։

Բայց այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա. այդ գործողությունը կատարվում է բոլորի նկատմամբ՝ առանց բացառության, այդ թվում՝ դատավորի։ Անձի արժանապատվությունը բնական՝ աստվածային իրավունքի նորմ է, որը չպետք է խախտվի։ Այսինքն՝ եթե դա շինծու չէ, ձեւականություն չէ՝ իրոք, անվտանգության հետ կապված խնդիր կա, պրոբլեմ չեմ տեսնում՝ թող բոլորին օրենքով սահմանված կարգով զննեն, անհրաժեշտության դեպքում՝ խուզարկեն։

Բայց կներեք՝ եթե դատարանի աշխատակիցը հանգիստ ելումուտ է անում, կիսաարհամարհական մի բան էլ նայում է կողքինին, որը անհարմար դրության մեջ է, սա իսկապես խնդիր է. ի՞նչ է նշանակում՝ կնոջը, այն էլ փաստաբանին՝ 5-6 հոգու ներկայությամբ կանգնեցնել եւ ասել՝ պայուսակիդ պարունակությունը շուռ տուր, տեսնեմ, մեջը ինչ կա։

-Նախկինում էլ եղել են «հնչեղ» դատական գործընթացներ, որոնց մասնակիցները մեղադրվել են ոչ պակաս ծանր հանցագործությունների մեջ, օրինակ՝ «Դրոյի» գործը, «Հոկտեմբերի 27»-ը, եւ այլն, բայց փաստաբանների զննության հետ կապված խնդիրներ չեն առաջացել։ Ինչո՞ւ այս դեպքում սա դարձավ հարցերի հարց։

-Մի օր երեւի պետք է առաջանար, առաջացավ, եւ եթե առաջացել է, պետք է լուծվի։ Այստեղ անելիք ունենք բոլորս։ Ի վերջո, բոլորս նույն գործն ենք անում. չկա մեկը (խոսքը, իհարկե, նորմալ մարդկանց մասին է), որ չուզենա ապրել օրինապաշտ, անվտանգ, բարեկեցիկ երկրում, ուղղակի տարբեր ոլորտներում ենք աշխատում։

Հետեւաբար պետք է համախմբվենք եւ միահամուռ ուժերով պայքարենք մոլախոտի՝ անգրագետ, անօրինական չինովնիկի դեմ, եւ հասնենք այն մակարդակին, որ տեսնում ենք եվրոպական երկրներում։ Կարծում եմ՝ մեր ժողովուրդը վաստակել է իր երկրում արժանապատիվ ապրելու իրավունքը։

-ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունների բնականոն ընթացքը խոչընդոտող մյուս «գլոբալ» խնդիրը ամբաստանյալների եւ նրանց փաստաբանների նկատմամբ անընդմեջ կիրառվող սանկցիաներն են։

-Այստեղ իրավաբանների մոտեցումները տարբեր են։ Իմ կարծիքով՝ պաշտպանյալի կարծիքը բացարձակ է, եթե վերաբերում է իր շահերին։ Եթե պաշտպանյալը չի ուզում, որ փաստաբանն իր բացակայությամբ իր շահերը պաշտպանի, ոչ մի օրենք, ոչ մի նախադեպ, ոչ մի դատավոր իրավունք չունեն պարտադրել նրան մնալ դահլիճում։ Պաշտպանի նկատմամբ կարող են կարգապահական վարույթ հարուցել, տույժ նշանակել կամ չնշանակել, բայց սա հարցի մյուս կողմն է։ Իրավունքի տեսանկյունից, պաշտպանյալի բացառիկ իրավունքն է՝ որոշելու, ինչ ֆորմատով ներկայացնել իր պաշտպանությունը դատարանում։ Իհարկե՝ դա պիտի լինի ողջամտության սահմանում։
Մյուս կողմից, եթե պաշտպանը չի կարողանում մտնել դատարանի դահլիճ, եւ պաշտպանյալին ստիպում են հանրային պաշտպան ներգրավել, կարծում եմ, սա որեւէ աղերս չի կարող ունենալ արդարադատության հետ։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 5-ի համարում

Հարցում
website by Sargssyan