Այսօր՝ 23 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը... Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների ... Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին
ԼՐԱՀՈՍ
Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Տաղանդավոր պատանի շախմատիստն ընդգրկվեց ՀՀ ազգային հավաքականում Մխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է «Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել. տխուր է». Հրաչ Պողոսյան ՍԱՊԾ-ն սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնի Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան «Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում» Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 42%-ը Մխիթարյանը ծննդյան օրը նշել է ընկերների հետ (լուսանկար) Արմավիրում հրդեհված տանը դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում «Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին «Մոնակոն» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցին» Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Ֆրանսիան կոչ է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Նոյակերտ գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել

Երկաթուղայինի օրը վերածվեց եռատոնի

Ամեն տարվա օգոստոսի առաջին կիրակի օրը մի շարք նախկին խորհրդային երկրներում նշվում է Երկաթուղայինի օրը:
Տոնի կապակցությամբ երեկ երկաթուղային կայարանում էին հավաքվել այդ ոլորտի աշխատակիցները՝ օր առաջ նշելու իրենց մասնագիտական օրը: Դասական կենդանի երաժշտություն, Ռուսաստանից ժամանած հյուրեր, ջերմ հյուրասիրություն, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Այսպիսի մթնոլորտում անցավ միջոցառումը, որի ընթացքում պատվոգրեր, շնորհակալագրեր ու պարգեւներ հանձնվեցին երկաթգծում իրենց ավանդը ներդրած եւ այս տարի իրենց եռանդով աչքի ընկած աշխատակիցներին՝ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների նախարարների եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անունից:

Երկաթգծի թանգարանի տնօրեն ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ տեղեկացմամբ՝ այս տարի Հայաստանում այդ նշանակալի օրը համընկել է եւս երկու հիշարժան հոբելյանների՝ Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակի եւ երկաթգծի էլեկտրիֆիկացման 50-ամյակի հետ։
«Այսօր յուրահատուկ օր է մեզ համար: Նախ Այրում կայարանից մինչեւ Երասխ կայարան մեր բոլոր երկաթուղայինների համար այս կիրակի մասնագիտական տոն է: Բայց այս տարի տոնը համընկել է նաեւ այլ հոբելյանների հետ՝ 120 տարի առաջ ավարտվեց Ջաջուռի թունելի կառուցումը՝ յուրահատուկ կառույց, որի շնորհիվ արդեն 1902 թվականից սկսած գնացքները սկսեցին ժամանել Էրիվան կայարան:

Իսկ 50 տարի առաջ մենք սկսեցինք էլեկտրիֆիկացնել երկաթգիծը: Արդեն ԽՍՀՄ օրոք Սանկտ Պետերբուրգից՝ նախկին Լենինգրադից մինչեւ Սեւանի թերակղզի, մեր երկաթուղին էլեկտրիֆիկացվել էր եւ համարվում էր աշխարհում ամենաերկար էլեկտրիֆիկացված երկաթուղին»,¬ ասում է Տեր-Կարապետյանը:
Թանգարանի տնօրենը, որն իր կյանքի 40 տարիները նվիրել է հայկական երկաթուղում աշխատելուն, նախ մասնագիտանալով գնացք ընդունողի գործում, իսկ հետո ղեկավար պաշտոններ զբաղեցնելով, լավ է հասկանում երկաթգծի կարեւորությունը երկրի տնտեսության եւ անվտանգության, աշխարհի հետ կապ պահպանելու համար:
Ըստ նրա՝ միայն ոլորտի նվիրյալների շնորհիվ 1990-ականների շրջափակման տարիներին հնարավոր եղավ հայկական երկաթուղին զերծ պահել թալանից եւ հնարավորություն ստեղծել հետագայում վերագործարկել այն ու դարձնել երկրի տնտեսության հենասյուներից մեկը. «1990-ականներին, երբ Հայաստանում իրար հետեւից փակվեցին ու թալանվեցին գործարաններն ու արտադրամասերը, երկաթգիծն այն բացառիկ հիմնարկներից էր, որտեղ որեւէ բան չթալանվեց՝ երկաթուղային ռելսերը, վագոնները, լարերը, բոլորն անձեռնմխելի մնացին, մարդիկ ցածր աշխատավարձով կարողացան պահպանել այդ ամենը:

Ու թեեւ 1990-ականների շրջափակումից հետո գնացքները դադարեցին Հայաստանից մինչեւ Ռուսաստան հասնել, բայց մենք կարողացանք պահպանել դեպի Թբիլիսի ճանապարհը: Իսկ հետագայում նոր երթուղի ստեղծվեց՝ դեպի Փոթի, Բաթում, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ այդ ճանապարհով ուղեւորափոխադրումներ ապահովել: Այդ ճանապարհը մեզ համար տնտեսական կարեւոր նշանակութուն ունի»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ, շնորհավորելով երկաթուղայիններին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղին», որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է, երկար տարիներ է՝ ստանձնել է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման հնարավորությամբ:

Եվ կառավարման ընթացքում ընկերությունը պարտաճանաչորեն կատարել է իր բոլոր պարտավորությունները. «Մեր ընկերությունը չի թերանում որպես կոնցեսիոներ կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ ամեն տարի մեծ ներդրումներ անելով ոլորտի զարգացման համար: Լինելով Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարիչ՝ ընկերությունը պարտավորվել է մինչեւ 2038 թվականը երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ: 2008-2016 թթ. ՀԿԵ-ի ներդրումները կազմել են 107,2 մլրդ դրամ, որից 80,2 մլրդ դրամ ուղղվել է ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 26,9 մլրդ դրամ՝ շարժակազմի թարմացմանը:

Այս տարի ընկերության կողմից հայկական երկաթգծի ենթակառուցվածքների զարգացման համար կներդրվի եւս 5,4 մլն դոլար։ Նախատեսվում են նաեւ մի շարք միջոցառումներ՝ ըստ ծրագրի, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն երկաթուղու եւ դրանից օգտվողների համար եւ կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը:
«Հարավկովկասյան երկաթուղին» կշարունակի իր ակտիվ աշխատանքը Հայաստանում: Երկաթուղու առջեւ բազմաթիվ խնդիրներ են դրված՝ գնացքների անվտանգ երթեւեկության ապահովում, նոր բեռնափոխադրումների ներգրավում, ուղեւորների համար հարմարավետ պայմանների ստեղծում, բյուջեի եկամտային եւ ծախսային մասերի հաշվեկշռում, ռեսուրսների խնայողություն, կադրային ներուժի օպտիմալ օգտագործում եւ այլն»:

«Հարավկովկասյան երկաթուղու» շնորհիվ կառուցվել եւ շահագործման են հանձնվել երեք հիմնական երկաթուղային կամուրջներ, որոնք փոխարինել են դեռ 1898թ. կառուցված Հայաստանի ամենահին Զամանլուի, Սատանի եւ Քոբեր-Թումանյան հատվածում գտնվող կամուրջներին:
Նաեւ վերանորոգվել է 450,7 կմ գիծ, 70 սլաքային փոխադրիչ, 52 գծանց, 40 կամուրջ եւ այլ օբյեկտներ, փոխվել է 815,9 հազար կոճ, արդիականացվել Սանահինի մեքենայացված գծային կայանն ու ուղեմասը, վերանորոգվել Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի կայարանների շենքերը: Ընկերությունը ձեռք էր բերել 60 վագոն, ճԾն3 10 ջերմաքարշ, Թխ-10 8 էլեկտրաքարշ, վերանորոգել 700 բեռնատար եւ 27 ուղեւորատար վագոն:
«Հարավկովկասյան երկաթուղու» հիմնական խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկը Գյումրու լոկոմոտիվային եւ վագոնային դեպոների հիմնանորոգումն է, ինչը թույլ է տվել ձեւավորել Հայաստանում խոշորագույն եւ ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը: Դեպոների վերակառուցման շնորհիվ նաեւ վերականգնվել են արտադրամասերը՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով, ստեղծելով անվտանգ եւ հարմարավետ աշխատանքային պայմաններ եւ նոր արտադրամասեր:
Ընկերությունն արդեն իրականացնում է էլեկտրա- եւ ջերմաքարշերի վերանորոգում Հայաստանի տարածքում, ինչը հնարավորություն է տալիս մեծ գումարներ տնտեսել: 2014թ. դեկտեմբերի 25-ին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը: Իսկ 2016 թվականի նոյեմբերի 7-ին շահագործման հանձնվեց Հայաստանի տարածքում վերանորոգումն անցած առաջին էլեկտրագնացքը:

Սերգեյ Վալկոն կարեւորում է ՀԿԵ-ում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտների զարգացումը: Ընկերության ներդրումների շնորհիվ այսօր հայկական երկաթգծում գործում է 2 ֆիրմային միջազգային գնացք` Երեւանից Թբիլիսի եւ Երեւանից Բաթում: Ըստ նրա՝ երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման շնորհիվ 6 ժամով կրճատվել է Երեւան-Բաթում-Երեւան ուղերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի երթեւեկության տեւողությունը:
Աշխատանքներ են տարվում նաեւ նոր ուղեւորահոսքեր ներգրավելու ուղղությամբ: Այդ նպատակով գործում է միջազգային տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգ, որի շնորհիվ մեկ տոմսի ձեւակերպման ժամանակը 10 րոպեից կրճատվել է մինչեւ 2 րոպե: Դա թույլ է տվել խուսափել հերթերից եւ մեծացնել տոմսերի վաճառքի ծավալները 30 տոկոսով: 2012 թվականից ուղեւորները հնարավորություն են ստացել միջազգային գնացքների տոմսերը գնել առցանց:

Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 5-ի համարում

Հարցում
website by Sargssyan